08:54 22.12.2021
Կորոնավիրուսի Օմիկրոն շտամ է հայտնաբերվել 106 պետությունում։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրում, փոխանցում է TASS-ը։ Կազմակերպությունում նշել են, որ ընդհանուր ռիսկը՝ կապված անհանգստություն առաջանցող Օմիկրոն շտամի հետ, շատ բարձր է մնում։ Հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 19-ը սեկվենսավորմամբ Օմիկրոն է հայտնաբերվել 1․6 տոկոս դեպքերում։ Աշխարհում շարունակում է գերակայել Դելտա շտամը․ այդ […]
08:31 22.12.2021
Առաջիկա շաբաթների ընթացքում Օմիկրոն շտամը գերկայող կդառնա եվրոպական շատ երկրներում։ Ինչպես հայտնել է ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն, այսօր «մենք կարող ենք տեսնել հերթական փոթորկի մոտենալը», քանի որ Օմիկրոնի շտամը, որը շուտով կտարածվի ամբողջ Եվրոպայում, «արդեն իսկ ծանրաբեռնված առողջապահական համակարգերը կմոտեցնի անդունդի եզրին»: Կլյուգեն ավելացրել է, որ Օմիկրոն շտամ է հայտնաբերվել եվրոպական 53 […]
23:25 21.12.2021
Կոկորդում քոր, ցածր ջերմաստիճանով ենթաֆեբրիլային տենդը, մկանային ցավերը (միալգիա) կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի հիմնական ախտանիշներն են, մարտի 3-ին հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։ «Մենք տեսնում ենք, որ «օմիկրոնի» կլինիկական պատկերում գերակշռում են սուր շնչառական վարակների այնպիսի նշաններ, ինչպիսիք են կոկորդում քորը, ենթաֆեբրիլային տենդը, միալգիան։ Ընդհանուր ախտանշանները, թունավորումը երբեմն շատ նման են գրիպի ախտանիշներին», – […]
17:54 21.12.2021
Ռուսաստանում հայտնաբերված կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակվածների թիվը հասել է 41-ի։ Այս մասին երեքշաբթի հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան։ «Ռուսաստանի Դաշնությունում արդեն հայտնաբերվել է «Օմիկրոն» վիրուսի նոր գենային տարբերակով վարակման 41 դեպք: Բոլոր հիվանդները գտնվում են հիվանդանոցում»,- ասել է նա՝ կառավարության նոր վարակի դեմ պայքարի համակարգող խորհրդի նիստում: «Մինչ օրս բոլոր հիվանդների վիճակը կայուն է, […]
11:13 21.12.2021
Դեկտեմբերի 20-ին կատարվել է 261 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 84 վարակակիր: Բժիշկները 19 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 41-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է 2 մահ՝ 62-ամյա տղամարդը մահացել […]
11:04 21.12.2021
Դեկտեմբերի 21-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 137 նոր դեպք: Կատարվել է 5932 թեստավորում: Ունենք 329 ռողջացած, մահվան 11 դեպք: Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343845 դեպք, որոնցից 329128-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 7914 դեպք է արձանագրվել:
10:07 21.12.2021
Ռուս իմունոլոգ Վլադիմիր Բոլիբոկը նշել է կորոնավիրուսի Օմիկրոն շտամով վարակվելու հիմնական նշանները, հայտնում է URA.ru-ն։ «Օմիկրոնի ամենաբնորոշ ախտանշանը խիստ արտահայտված գլխացավն է, հանկարծակի թուլությունն ու ուժի կորուստը: Խնդիրն այն է, որ կորոնավիրուսի բոլոր տարբերակների համար նկարագրվել է ավելի քան 70 տեսակի ախտանշան։ Դրանք կրկնվում են տարբեր շտամերում, սակայն որոշների պարագայում ախտանշաններն ավելի ցայտուն են»,- ասել […]
09:46 21.12.2021
«Երևի դեռ կուրախանանք կորոնավիրուսի Օմիկրոն շտամի հայտնվելով»,-հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Սանկտ Պետերբուրգի Պաստերի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արեգ Թոթոլյանը: Նա պատմել է, թե ինչու կարելի է կորոնավիրուսի Օմիկրոն շտամը փրկություն համարել համաճարակից: Նրա հայտարարությամբ՝ Օմիկրնի հայտնվելուց հետո ռուսներն ավելի մեղմ ձևով են սկսել տանել վարակը։ Մինչ այդ, ըստ գիտնականի, հյուսիսարևմտյան […]
08:40 21.12.2021
ԱՄՆ-ում գրանցվել է մահվան ելքով առաջին դեպքը կորոնավիրուսի Օմիկրոն շտամից։ Այս մասին հայտնում է ABC-ն՝ հղում անելով Տեխաս նահանգի Հարիս շրջանի առողջապահական մարմինների ներկայացուցիչներին։ Մահացած տղամարդը Հարիս շրջանից է՝ մոտ 50 տարեկան։ Նա պատվաստված չի եղել և ունեցել է առողջական լուրջ խնդիրներ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը տեղեկացրել է, […]
08:31 21.12.2021
Կորոնավիրուսային Օմիկրոնի շտամը գերիշխող է դարձել Միացյալ Նահանգներում՝ մեկ շաբաթվա ընթացքում կազմելով վարակման նոր դեպքերի գրեթե երեք քառորդը, ասել է բժշկական կարգավորիչ մարմինը (CDC): Օմիկրոնը, որի առաջին դեպքն ԱՄՆ-ում գրանցվել է միայն դեկտեմբերի 1-ին, մեկ շաբաթում, որն ավարտվել է դեկտեմբերի 18-ին, կազմել է բոլոր հաստատված դեպքերի 73,2%-ը, մինչդեռ դրանից մեկ շաբաթ առաջ այս շտամով վարակվածների […]
23:24 20.12.2021
ԱՀԿ-ում հայտարարել են, որ կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամն այլ մուտացիաներից ավելի արագ է տարածվում, ինչպես նաև կարող է վարակել պատվաստվածներին և կորոնավիրուսով հիվանդացածներին: Այս մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը, փոխանցում է Reuters-ը։ «Այս պահին կա կայուն հաստատում, որ «Օմիկրոնը» զգալիորեն ավելի արագ է տարածվում, քան «Դելտան», և ավելի հավանական է, որ այն մարդիկ, […]
19:59 20.12.2021
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 274 միլիոնը։ Տվյալները հրապարակել է Worldmeters-ը։ Համաճարակի սկզբից մինչ օրս աշխարհում Covid-19-ից մահացել է 5,36 միլիոն մարդ, ապաքինվել՝ 246 միլիոնը։ Այս պահի դրությամբ աշխարհում գրանցվել է Covid-19-ի 22,6 միլիոն ակտիվ դեպք։ Կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվը ԱՄՆ-ում է՝ 51,6 միլիոն դեպքով, որին հաջորդում է Հնդկաստանը՝ ավելի քան 34,7 միլիոն […]
16:28 20.12.2021
Դեկտեմբերի 17-ին, 18-ին և 19-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները covid19-ի դեմ ձեռնարկվող միջոցառումների վերահսկողությանն ուղղված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի 33 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում: Խախտումներ չեն արձանագրվել: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: Հիշեցում․ […]
16:16 20.12.2021
Փոփոխություններ են կատարվել Ռումինիա մուտք գործելու ընթացակարգերում, տեղեկացնում են Ռումինիայում Հայաստանի դեսպանությունից: «Դեկտեմբերի 20-ից սկսած ոչ ԵՄ անդամ, երրորդ երկրներից, այդ թվում՝ Հայաստանից Ռումինիա մուտք գործելու դեպքում գործում են հետևյալ պայմանները. 14 օր կարանտին (համաճարակաբանական պահանջներին չհամապատասխանելու դեպքում), 10 օր կարանտին (միայն ՊՇՌ հետազոտության բացասական պատասխան ունենալու դեպքում), Կարանտինից ազատված են հետևյալ խմբերը՝ – Անձինք, […]
13:40 20.12.2021
Վրաստանում «Օմիկրոն» շտամով վարակման երկու դեպք է գրանցվել: 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ «Երկու դեպքն էլ Վրաստանի քաղաքացիներ են, ովքեր ունեցել են ճանապարհորդության պատմություն ԱՄՆ և Մերձավոր Արևելք։ Երկուսն էլ մեկուսացված են, այժմ ընթանում է նրանց հետ շփում ունեցած 26 անձի ուսումնասիրությունը։ Մի դեպքում ունենք 10 կոնտակտ, […]
12:36 20.12.2021
5473 դրական թեստավորվածների 90,3%-ը պատվաստված չէ։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 1317 հոսպիտալացվածների 94,9%-ը պատվաստված չէ։ Պատվաստված չէ նաև ինտենսիվ թերապիայի կարիք ունեցող 143 անձանց 95,8%-ը։
12:13 20.12.2021
Հունաստանի իշխանությունները այսօրվանից բոլոր երկրներից ժամանող զբոսաշրջիկների համար պարտադիր են դարձրել ՊՇՌ թեստի հանձնումը։ Այս մասին ասել է Հունաստանի կառավարության խոսնակ Իոանիս Իկոնուն։ Որոշումն ընդունվել է Օմիկրոնի շտամի տարածման հետ կապված: Սա COVID-19-ի դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումներից մեկն է։ Իշխանությունները ցանկանում են ժամանակ շահել բնակչության պատվաստումների մակարդակը բարձրացնելու համար։ Նշվում է, որ իշխանությունների որոշումը կգործի […]
12:05 20.12.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 296 նոր դեպք: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 127 մարդ, մահացել՝ 45-ը: Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 910 456 դեպք, 863 076 հիվանդ ապաքինվել է, 13 116-ը ՝ մահացել: Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 5,89 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 6,93 տոկոս, իսկ վերջին […]
11:08 20.12.2021
Դեկտեմբերի 20-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք: Կատարվել է 4897 թեստավորում: Ունենք 364 առողջացած, մահվան 4 դեպք: Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343708 դեպք, որոնցից 328799-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 7903 դեպք է արձանագրվել:
09:24 20.12.2021
Չինացի գիտնականները պնդում են, որ լաբորատոր մկների համար COVID-19-ի արհեստականորեն ստեղծված պաթոգեններից մեկը կարող էր հանգեցնել կորոնավիրուսի Օմիկրոն շտամի առաջացման։ Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում անելով չինացի գիտնականների հետազոտությանը։ Ինչպես նշում է պարբերականը, սովորական SARS-CoV-2-ը վտանգավոր չէ մկների համար, հետևաբար՝ լաբորատորիաներում կան հատուկ ստեղծված կորոնավիրուսներ։ Կրծողների մեջ COVID-19-ի նոր շտամի ստեղծման վարկածն առաջ են […]
21:15 19.12.2021
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Չինաստանը կորոնավիրուսի առաջացման համար պետք է աշխարհին փոխհատուցում վճարի 60 տրիլիոն դոլարի վնաս պատճառելու համար: Fox News-ին տված հարցազրույցում, սակայն, քաղաքական գործիչը ոչ մի ապացույց չի ներկայացրել իր կարծիքը հիմնավորելու համար։ «Չինաստանը բավարար գումար չունի այս փոխհատուցումները վճարելու համար: Չինաստանը չունի 60 տրիլիոն դոլար… Բայց նրանք պետք […]
20:47 19.12.2021
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ յուրաքանչյուր ոք, ով այս կամ այն կերպ շփվում և աշխատում է Ռուսաստանի ղեկավարի հետ, պահպանում է կարանտինային և համաճարակային անվտանգության անհրաժեշտ կանոնները։ Պետության ղեկավարը պատվաստված է, ուստի նման արդյունքը քիչ հավանական է, նման կարծիք է հայտնել նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերից: «Դե, լսեք, […]
18:18 19.12.2021
Իրանում գրանցվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքը։ Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության փոխնախարար Քամալ Հեյդարին ։ Փոխնախարարի խոսքով ՝ խոսքը միջին տարիքի տղամարդու մասին է, որը բնակվում է Թեհրանում։ Նա Թեհրան է ժամանել ԱՄԷ-ից: Հիշեցնենք, որ Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը արտակարգ դրություն է հայտարարել կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման աճի ֆոնին: Նիդերլանդները լոքդաուն […]
13:47 19.12.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 195 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 319, մահացել՝ 47 մարդ: Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 909 160 դեպք, որից 858 940 հիվանդ ապաքինվել է, 13 071-ը ՝ մահացել:
13:32 19.12.2021
Քնի ժամանակ առատ քրտնարտադրությունը կարող է ազդարարել կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակվելու մասին, պատմել է Մեծ Բրիտանիայի Բրեդֆորդի համալսարանի Լիդսի բժշկական դպրոցի ավագ դասախոս և թերապևտ Ամիր Խանը ITV ‘ s Lorraine-ի եթերում: Բացի COVID-19-ի այնպիսի ստանդարտ ախտանիշներից, ինչպիսիք են չոր հազը, բարձր ջերմաստիճանը, համի և հոտի կորուստը, «օմիկրոն» տարբերակին բնորոշ են հարբուխ, գլխացավ, հոգնածություն, նշել […]
11:03 19.12.2021
Դեկտեմբերի 19-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 130 նոր դեպք: Կատարվել է 6272 թեստավորում: Ունենք 385 առողջացած, մահվան 6 դեպք: Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343636 դեպք, որոնցից 328435-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 7899 դեպք է արձանագրվել:
22:52 18.12.2021
22:40 18.12.2021
Նիդերլանդները լոքդաուն է սահմանում դեկտեմբերի 19-ից մինչև հունվարի 14-ը COVID-19-ի «օմիկրոն» շտամի տարածման պատճառով, հայտնել է երկրի վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուտեն: «Նիդերլանդները վաղվանից լոքդաուն է սահմանում։ Դա անխուսափելի էր։ «Օմիկրոն» շտամը տարածվում է ավելի արագ, քան մենք սպասում էինք», – ասել է Ռյուտտեն մամլո ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքով ՝ լոքդաունն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 19-ին […]