TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Առողջապահության նախարարությունն անդրադարձել է Սահմանադրական դատարանի որոշմանը

15:55 24.12.2021

ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է Սահմանադրական դատարանի որոշմանը․ «Անդրադառնալով նախօրեին Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը և հիմք ընդունելով հանրության շրջանում տարածվող թյուրընկալումը` առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ անդրադառնում է թեմային: Գերատեսչության իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանը հավաստում է. Սահմանադրական դատարանի որոշումը առողջապահության նախարարության հաղթանակն է և, այսպիսով, ՊՇՌ թեստ հանձնելու որոշումը համարվել է սահմանադրական: Քաղաքացիները շարունակելու […]

̰
ՊՇՌ թեստավորման պահանջը շարունակում է ուժի մեջ մնալ. չպատվաստված աշխատողները պարտավոր են իրականացնել թեստավորում

14:20 24.12.2021

ՊՇՌ թեստավորման պահանջը շարունակում է ուժի մեջ մնալ, չպատվաստված աշխատողները պարտավոր են իրականացնել թեստավորում: Սահմանադրական դատարանի որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանը ճանաչվել է սահմանադրական։ Նախարարի հրամանով սահմանված ՊՇՌ թեստավորման պահանջն օրինական է, քանի որ այն բխում է հանրային առողջապահական շահից։ Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում: Սահմանադրական […]

̰
Վրաստանում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 78 մարդ

13:00 24.12.2021

Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 976 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 920 617-ն են: Կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 78 մարդ, ընդհանուր՝ 13 367: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 3 076 մարդ, ընդհանուր՝ 876 254 մարդ։

̰
Ունենք կորոնավիրուսի 135 նոր դեպք, 3 մահ

11:05 24.12.2021

Դեկտեմբերի 24-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 135 նոր դեպք: Կատարվել է 6236 թեստավորում: Ունենք 407 ռողջացած, մահվան 3 դեպք: Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344261 դեպք, որոնցից 329983-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 7939 դեպք է արձանագրվել:

̰
Հայ և վրացի գործընկերները կիսվել են COVID-19-ի դեմ պայքարի իրենց փորձով

10:52 24.12.2021

COVID-19-ի համավարակի, կանխարգելիչ միջոցառումների և դրանց արդյունավետության մասին փորձի փոխանակման և ոլորտում առկա հրատապ խնդիրները քննարկելու նպատակով առցանց հանդիպում են ունեցել Հայաստանի և Վրաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների, ինչպես նաև COVID- 19 վերապրոֆիլավորված հիվանդանոցներում պացիենտների բուժումն իրականացնող բժիշկ-մասնագետները: Քննարկմանը մասնակցել են նաև Հայաստանի առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և վերջինիս գործընկերը` Վրաստանի օկուպացված […]

̰
Չկա պահանջ, որ խթանիչ պատվաստանյութը լինի նույնը, ինչ առաջին երկու դեղաչափերն են եղել. Անահիտ Ավանեսյան

23:44 23.12.2021

«Չկա պահանջ, որ կորոնավիրուսի դեմ խթանիչ՝ երրորդ դեղաչափի պատվաստանյութը լինի նույնը, ինչ առաջին երկուսն են եղել»,-   ճեպազրույցի ժամանակ ասել  է Առողջապահության նախարարը:  Անահիտ Ավանեսյանը նաև նշել է, որ ներկայումս   կարևոր է, որպեսզի քաղաքացիները առաջին երկու դեղաչափերը ստանան, իսկ հետագայում կտեսնեն, թե ինչպես կզարգանա իրավիճակը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արցախում սահմանված կարանտինը երկարաձգվել է երեք ամսով՝ սահմանափակումների որոշակի մեղմացմամբ

20:36 23.12.2021

Արցախի Հանրապետությունում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու և այն վերացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև 2022 թ. մարտի 24-ը: Հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։ Կառավարության որոշման և դրանից բխող՝ առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ նախկինում կիրառված որոշ սահմանափակումներ հանվել կամ ավելի մեղմ պայմաններ են առաջադրվել: Փոփոխությունները, մասնավորապես, վերաբերում են հետևյալ կետերին՝ […]

̰
Վրաստանում հաստատվել է Omicron շտամի ևս հինգ դեպք

19:14 23.12.2021

Վրաստանում հաստատվել է Omicron շտամի ևս հինգ դեպք։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին Վրաստանի Առաջին ալիքի եթերում հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ Նրա խոսքերով՝ բոլոր դեպքերում հիվանդությունը թեթև է ընթանում։ «Ընդհանուր առմամբ լաբորատոր հաստատվել է 29 դեպք, թեև, հավանաբար, շատ ավելին է, քանի որ բոլոր լաբորատորիաների արձանագրության համաձայն՝ վերջին օրերին այդ կասկածները […]

̰
ԱՄՆ-ում հավանության է արժանացել COVID-19-ի դեմ առաջին դեղահաբի կիրառությունը

18:53 23.12.2021

ԱՄՆ սննդամթերքի ու դեղորայքի որակի վերահսկողության սանիտարական ծառայությունը հավանության է արժանացրել կորոնավիրուսի բուժման համար նախատեսված առաջին դեղամիջոցը՝ Paxlovid-ը։ Դեղամիջոցն արտադրում է  Pfizer ընկերությունը։ Այն կվաճառվի դեղատոմսով և անհրաժեշտ է օգտագործել կորոնավիրուսի ախտանշանների ի հայտ գալուց և վիրուսի առկայությունը հաստատելուց անմիջապես հետո։   «Սա համավարակի դեմ պայքարի կարևոր քայլն է»,- հայտարարել է դեղորայքի և հետազոտությունների գնահատման […]

̰
ՔՏՀԱ տեսչական մարմինը մշտադիտարկել է մայրաքաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների տրանսպորտը

17:12 23.12.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը դեկտեմբերի 23-ին ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ մշտադիտարկել է մայրաքաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների և դրանց հարակից տարածքներով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 40 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է 2 խախտում, որոնք վերաբերել են վարորդների կողմից դիմակ չկրելուն և գերբեռնված ուղևորափոխադրմանը։ Նշված խախտումների հիմքերով կազմվել են […]

̰
ՍԱՏՄ-ն խստացված վերահսկողություն է իրականացրել մսի տաղավարներում

16:38 23.12.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Ամանորին ընդառաջ, դեկտեմբերի 21-ից սկսել է ուժեղացված վերահսկողությունը մսի իրացման շուկաներում: Սննդամթերքի ոլորտը վերահսկող մարմնի տեսուչներն անակնկալ ստուգայցեր են իրականացնում թե՛ վաղ առավոտյան` շուկաներում մսի մատակարարման ժամին, թե՛ երեկոյան, երբ ոչ սպանդանոցային մսի իրացումն առավել հավանական կարող է լինել: Վերահսկողությունը մեկնարկել է Երևանի Խորենացի փողոցի մսի տաղավարներից (ԳՈւՄ-ի շուկային հարող […]

̰
Կհատկացվի 1,2 մլրդ դրամ՝ Pfizer ընկերությունների պատվաստանյութերի 200 000 դեղաչափ ձեռքբերելու համար

15:26 23.12.2021

Հանրապետության տարածքում կորոնավիրուսային վարակի հետ կապված ներկայում առկա իրավիճակով, կորոնավիրուսի վարակի կանխարգելման նպատակով պատվաստանյութերի անխափան մատակարարման ապահովմամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է գումար հատկացնել առողջապահության նախարարությանը: Մասնավորապես, դեռևս 2021 թվականի հուլիսին առողջապահության նախարարությունը նախաձեռնել էր Գերմանական Pfizer ընկերության պատվաստանյութի ձեռքբերման գործընթացը: Ներկայումս բանակցությունները ավարտված են, պայմանագիրը կնքման ընթացքում է, նախատեսվում է մինչև […]

̰
Չկա պահանջ, որ խթանիչ պատվաստանյութը լինի նույնը, ինչ առաջին երկու դեղաչափերն են եղել. Ավանեսյան

13:57 23.12.2021

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ չկա պահանջ, որ կորոնավիրուսի դեմ խթանիչ երրորդ դեղաչափի պատվաստանյութը լինի նույնը, ինչ առաջին երկու դեղաչափերն են եղել: «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատվաստանյութերի փոփոխությունը ևս որոշակի առումով արդյունավետության բարձրացման վրա ազդում է, ուստի որևէ տարբերություն չկա, թե երրորդ դեղաչափը որ պատվաստանյութով կլինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Ավանեսյանը: […]

̰
ՌԴ առողջապահության նախարարությունը գրանցել է կորոնավիրուսի դեմ «Мир-19» դեղամիջոցը

12:14 23.12.2021

ՌԴ առողջապահության նախարարությունը գրանցել է հակաքովիդային «Мир-19» դեղամիջոցը: Այս մասին հայտնել է Բժշկակենսաբանական դաշնային գործակալության մամուլի ծառայությունը։ Դեղամիջոցը մշակվել է Իմունոլոգիայի ինստիտուտում։ Դեղամիջոցն ընտրովի ճնշում է վիրուսի՝ կենսական կարևոր ՌՆԹ հաջորդականությունների ակտիվությունը՝ վնաս չհասցնելով մարդու գենոմին։ Ավելի վաղ Life-ը հայտնել էր, որ դաշնային գործակալության ղեկավար Վերոնիկա Սկվորցովան հայտարարել է Օմիկրոն շտամի դեմ դեղամիջոցի արդյունավետության մասին։ […]

̰
Կորոնավիրուսային համավարակը կարող է ավարտվել արդեն 2022 թվականին․ Բիլ Գեյթս

11:35 23.12.2021

Microsoft-ի հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը սահմանել է COVID-19 համավարակի ավարտի վերջնաժամկետ, ինչի մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ Նրա կարծիքով, կորոնավիրուսային համավարակը կարող է ավարտվել արդեն հաջորդ տարի, չնայած այն հանգամանքին, որ Օմիկրոն շտամի հայտնվելով աշխարհը ներկայում, ըստ ամենայնի, ապրում է իր ամենադժվար ժամանակաշրջանը։ Ըստ նրա, եթե Օմիկրոնը կիսով չափ այնքան լուրջ է, որքան […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 129 դեպք, 15 մահ

11:06 23.12.2021

Դեկտեմբերի 23-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 129 նոր դեպք: Կատարվել է 6885 թեստավորում: Ունենք 295 ռողջացած, մահվան 15 դեպք: Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344126 դեպք, որոնցից 329576-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 7936 դեպք է արձանագրվել:

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք է գրանցվել

10:55 23.12.2021

Դեկտեմբերի 22-ին կատարվել է 331 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 84 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 40-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է 1 մահ՝ 70-ամյա կինը մահացել […]

̰
COVID-19․ ԱՀԿ-ն դեմ է երեխաների համընդհանուր պատվաստմանը

10:52 23.12.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեմ է արտահայտվել երեխաների և դեռահասների հակակորոնավիրուսային համընդհանուր պատվաստմանը։ Փաստն այն է, որ այս տարիքային խմբում ծանր դեպքերի թիվը փոքր է։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, կազմակերպության հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ մինչ այժմ հիվանդության ծանր ընթացքի ամենաբարձր ռիսկով խմբերի ներկայացուցիչները չեն պատվաստվել COVID-19-ի դեմ: Վտանգը կայանում է նաև նրանում, որ երեխաներն ու դեռահասներն […]

̰
Վրաստանում հնարավոր է պատվաստանյութի չորրորդ չափաբաժնի ընդունման անհրաժեշտություն առաջանա․ Գամկրելիձե

19:43 22.12.2021

Վրաստանում 1000 մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի չորս դեղաչափով։ Այդ մասին միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ Փոխանցում է Aliq Media-ն։ «Սրանք հիմնականում այն ​​քաղաքացիներն են, որոնք պատվաստվել են Sinopharm-ով և Sinovac-ով և ճանապարհորդում են երկրներ, որոնք դեռ չեն ճանաչել որոշակի պատվաստանյութեր և պահանջում են FDA-ի […]

̰
Կորոնավիրուսի պատճառով Չինաստանը 13 մլն մարդու է մեկուսացրել

19:04 22.12.2021

Չինաստանի հյուսիսում գտնվող Սիան քաղաքի իշխանությունները հրահանգել են բոլոր բնակիչներին մնալ տանը կորոնավիրուսի բռնկման պատճառով։ Պեկինը պատրաստվում է հյուրընկալել 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը, և երկիրը բարձր պատրաստվածության աստիճանի է բերվում։ Դեկտեմբերի 21-ին՝ չորեքշաբթի, Սիանի իշխանությունները հայտնել են կորոնավիրուսային վարակի 52 նոր դեպքի մասին։ «13 միլիոնանոց քաղաքի բոլոր բնակիչներին կարգադրվել է մեկուսանալ։ Օրական 2 անգամ […]

̰
Հաստատվել է covid-սերտիֆիկատների վավերականության ժամկետը ԵՄ-ում

18:51 22.12.2021

Եվրահանձնաժողովի որոշմամբ՝ թվային covid-սերտիֆիկատների ժամկետը կկազմի ինն ամիս: Եվրոպական հանձնաժողովը հաստատել է նոր կանոններ, որոնց համաձայն՝ թվային սերտիֆիկատները վավեր կլինեն 9 ամիս (270 օր): Jnews.ge-ի փոխանցմամբ՝  որոշումը հաշվի է առնում հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի առաջարկությունները, որոնց համաձայն՝ բուստերային դեղաչափերը խորհուրդ են տրվում պատվաստումների առաջին փուլի ավարտից ոչ ուշ, քան վեց ամիս հետո: Բացի […]

̰
Omicron-ը տարածվում է փոթորկի արագությամբ

18:38 22.12.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել երկրի քաղաքացիներին՝ կապված Omicron շտամի տարածման հետ։ Նախագահի հիմնական կոչը եղել է հետևյալը․ «Մեզ բոլորիս պետք է մտահոգի նոր շտամը, բայց խուճապի մատնվելու կարիք չկա»։ Բայդենը փորձել է հանգստացնել մտահոգ քաղաքացիներին՝ ասելով․ «Սուրբ Ծնունդն ու Ամանորն անցկացրեք խաղաղության մեջ և անպայման պատվաստված մարդկանց շրջապատում»։ Omicron-ը փոթորկի արագությամբ տարածվում […]

̰
«Ռեալում» 9 հոգի վարակված է կորոնավիրուսով

17:59 22.12.2021

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան ու իսպանացի կիսապաշտպան Իսկոն վարակվել են կորոնավիրուսով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նախորդ մի քանի օրերին թիմում կորոնավիրուսով վարակվել էր 6 խաղացող և գլխավոր մարզիչի օգնականը։ Իսպանիայի առաջնության հերթական խաղում «Ռեալը» այսօր պետք է հյուրընկալվի Բիլբաոյի «Աթլետիկին»։ 18 խաղից հետո Անչելոտիի թիմը 43 միավորով առաջին տեղում է։

̰
Վրաստանում «Օմիկրոն»-ով վարակման 24 դեպք է գրանցվել

16:17 22.12.2021

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքերով՝ այսօրվա դրությամբ երկրում գրանցվել է շտամով վարակման 24 դեպք, փոխանցում է «Ալիք մեդիա»-ն։ Համակարգող նիստից հետո Գաբունիան հայտնել է, որ վարակվածների վիճակը հիմնականում միջին կամ բավարար է։ «Թիրախային խմբում գտնվում են 20-45 տարեկան անձինք, վարակը կարող է տարածվել նաև երեխաների շրջանում։ «Օմիկրոն» շտամով վարակվածների մեծ մասը պատվաստված են։ Վարակի […]

̰
Ադրբեջանում մինչև գարուն երկարաձգել են կորոնավիրուսային սահմանափակումները

13:54 22.12.2021

Հոկտեմբերի 1-ից լիովին պատվաստված լինելու պահանջը տարածվում է նաև խոշոր առևտրի կենտրոնների հաճախորդների, ռեստորանների և ճաշարանների այցելուների, ինչպես նաև հյուրանոցների հաճախորդների վրա։

̰
Արցախում կարանտինի պայմանների մեղմացման հարցով առաջիկայում նոր որոշում կկայացվի

12:45 22.12.2021

Դեկտեմբերի 21-ին Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի և Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ միասին, այցելել ենք ԱՆ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ և հանդիպել բուժանձնակազմի հետ: Հանդիպման առիթը աշխատակիցների մտահոգություններն էին՝ պայմանավորված կորոնավիրուսի պատվաստման և, ընդհանրապես, կարանտինի գործող պայմանների ու դրանց պահպանման հետ, գրել է ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։ «Պետական […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք է գրանցվել

12:39 22.12.2021

Դեկտեմբերի 21-ին կատարվել է 285 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 85 վարակակիր: Բժիշկները 16 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 43-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է 1 մահ՝ 88-ամյա տղամարդը մահացել […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 152 դեպք, 7 մահ

11:20 22.12.2021

Դեկտեմբերի 22-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 152 նոր դեպք: Կատարվել է 6756 թեստավորում: Ունենք 153 ռողջացած, մահվան 7 դեպք: Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343997 դեպք, որոնցից 329281-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 7921 դեպք է արձանագրվել:

̰
COVID-19. Հայաստանում 270-ից ավելի մարդ պատվաստվել է խթանիչ դեղաչափով

10:03 22.12.2021

Կորոնավիրուսի դեմ պատրաստվելուց վեց ամիս անց, ըստ ուսումնասիրությունների, որոշ դեպքերում հակամարմինների որոշակի նվազում է դիտվում: Այդ իսկ պատճառով առաջակվում է պատվաստվել խթանիչ դեղաչափով: Հայաստանում արդեն 270-ից ավելի մարդ պատվաստվել է խթանիչ դեղաչափով: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը նշեց, որ […]

̰
Սպիտակ տանն Օմիկրոն շտամ է հայտնաբերվել

09:30 22.12.2021

Կորոնավիրուսի Օմիկրոն շտամը հասել է ԱՄՆ նախագահի նստավայր: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Թե կոնկրետ ով կամ ովքեր են Սպիտակ տանը վարակվել կորոնավիրուսով, Բայդենը չի հստակեցրել։ Սակայն ավելացրել է, որ Օմիկրոնն արդեն գերիշխող է դարձել Միացյալ Նահանգներում: Նրա խոսքով՝ վարակը շատ հեշտ է փոխանցվում, ուստի նույնիսկ լիարժեք պատվաստված մարդիկ են վարակվում, […]

̰
BACK_TO_TOP