18:30 28.12.2021
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքերով՝ ընթացիկ տվյալներով՝ երկրում լաբորատոր հաստատված է Omicron-ի 63 դեպք։ Փոխանցում է 1tv.ge-ն։ Նրա խոսքերով՝ բոլոր դեպքերում հիվանդությունը թեթև է. Նա նաև նշել է, որ 2-3 շաբաթից Omicron-ը կարող է գերիշխող դառնալ Delta շտամի նկատմամբ։ «Այսօր երկրում լաբորատոր հաստատվել է Omicron-ի 63 դեպք։ Մենք կանխատեսում ենք, որ 2-3 […]
11:08 28.12.2021
Դեկտեմբերի 28-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 109 նոր դեպք ✓ 6547 թեստավորում ✓ 186 առողջացած ✓ 6 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344649 դեպք, որոնցից 331027 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4157 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7956 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1500 է: Ընդհանուր […]
10:30 28.12.2021
Սովորությունները, որոնց մենք կարող ենք ուշադրություն չդարձնել, աստիճանաբար մեծացնում են մարմնի զգայունությունը տարբեր վարակների, օրինակ՝ COVID-19-ի նկատմամբ։ Այս մասին Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է թերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու Ալեքսեյ Խուխրևը՝ նշելով, որ իմունիտետը կոտրող գործոններից են քրոնիկական սթրեսը, քնի պակասը և ծխելը։ Բժշկի խոսքով՝ օրգանիզմը պաշտպաված է ոչ միայն մաշկով, այլև լորձաթաղանթով, որոնց որակը […]
08:25 28.12.2021
Աշխարհում կատարվել է քովիդի դեմ ավելի քան 9 մլրդ պատվաստում։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով իշխանությունների պաշտոնական տվյալներին և վիճակագրություններին։ Ներկայում քաղաքացիական շրջանառության մեջ է կորոնավիրուսի դեմ առնվազն 15 պատվաստանյութ։ Պատվաստումների ավելի քան կեսը՝ 4,67 մլրդ, բաժին է ընկնում 3 երկրի՝ Չինաստանին (2,77 մլրդ), Հնդկաստանին (1,4 մլրդ) և ԱՄՆ-ին (0,5 մլրդ)։ Հստակ նշել, […]
19:10 27.12.2021
Մեծ Բրիտանիայի Առողջապահության գործակալության հետազոտությունների համաձայն՝ Pfizer-ի բուստեր՝ խթանիչ դոզայի կիրառման արդյունավետությունը omicron շտամի դեպքում կարող է նվազել 10 շաբաթից, հայտնում է Le Figaro-ն։ Գիտնականները ենթադրում են, որ խթանիչ դոզան պատվաստումից 10 շաբաթ անց COVID-19-ի նոր՝ omicron շտամի դեմ արդյունավետ է միայն 45%-ով։
17:29 27.12.2021
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայողների հետ համատեղ վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Դիտարկվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 45 տրանսպորտային միջոց։ Մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 4 դեպք։ Դրանց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։
16:54 27.12.2021
Ամփոփվել է առողջապահության նախարարության և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ կազմակերպած «Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր COVID-19-ը» մրցույթը, որին մասնակցել են հանրապետության ավագ դպրոցների աշակերտները: Լավագույն հինգ տեսանյութերը, որոնք ստացել էին ամենաշատ առցանց ձայները, արժանացել են մրցանակների, իսկ մյուս հոլովակների հեղինակները պարգևատրվել են շնորհակալագրերով: Միջոցառմանը ներկա են գտնվել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և կրթության, […]
16:34 27.12.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է խստացված ստուգայցերը կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով։ ԱԱՏՄ մասնագետները նախորդ շաբաթվա ընթացքում իրականացրել են ընդհանուր 1331 ստուգայց, արձանագրել՝ 37 խախտում։ Ըստ Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների՝ պատկերը հետևյալն է․ ✔️Երևանի տարածքային կենտրոն՝ 751 ստուգայց, 10 խախտում, 10 տուգանք, ✔️Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 72 ստուգայց, 3 խախտում, 1 նախազգուշացում, […]
12:15 27.12.2021
Pfizer ընկերության Paxlovid դեղամիջոցն Իսրայելի առողջապահության նախարարության կողմից ստացել է թույլտվություն COVID-19-ի բուժման համար։ Երկիրը հարյուր հազարավոր չափաբաժիններ է պատվիրել՝ օգնելու բնակչությանը պայքարել Omicron շտամի ալիքի դեմ: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։ Առաջին 100 հազար դեղաչափերը հանրապետություն կհասնեն դեկտեմբերի 29-ին, և մի քանի օրվա ընթացքում կբաշխվեն առողջապահական ապահովագրական հիմնադրամներին։ Հետազոտության երկրորդ և […]
11:08 27.12.2021
Դեկտեմբերի 27-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 59 նոր դեպք: Կատարվել է 4669 թեստավորում: Ունենք 248 առողջացած, մահվան 7 դեպք: Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344540 դեպք, որոնցից 330841-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 7950 դեպք է արձանագրվել:
10:46 27.12.2021
Ավստրալիայում գրանցվել է Omicron կորոնավիրուսային շտամից մահվան առաջին դեպքը։ Սիդնեյի թագավորական «Արքայազն Ալֆրեդ» հիվանդանոցում մահացել է 80-ն անց մի տղամարդ: Սա առաջին հայտնի մահն է Ավստրալիայում, որը կապված է Omicron շտամի հետ, ասվում է Ավստրալիայի առողջապահության դեպարտամենտի Twitter-ում: Նշվում է, որ տղամարդը պատվաստվել է COVID-19-ի դեմ, ինչպես նաև ստացել է պատվաստանյութի խթանիչ չափաբաժին, սակայն նաև […]
08:19 27.12.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտադիր է 2022 թվականին սկսել կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարի հարցով գլոբալ համաձայնագրի քննարկումը։ Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը։ Խոսքը վերաբերում է ապագայում համավարակներին օպերատիվ արձագանքելուն։ Որպեսզի պանդեմիան ավարտվի, Գեբերեյսուսի խոսքով՝ անհրաժեշտ է, որպեսզի մինչ հաջորդ տարվա կեսերը պատվաստված լինի աշխարհի բնակչության 70 տոկոսը։ Նա նշել է, որ […]
20:08 26.12.2021
Կորոնավիրուսը կարող է թափանցել մարմնի մեծ չափով օրգանների, մասնավորապես՝ սիրտ և ուղեղ և այնտեղ մնալ ավելի քան յոթ ամիս։ Այս մասին են վկայում ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի (NIH) գիտնականների հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Research Square-ում։ Հստակեցվում է, որ փորձագետները վերլուծել են COVID-19-ից մահացած 44-ի մարմիններից ստացված նմուշները և հայտնաբերել են «կայուն РНК SARS-CoV-2 բազմաթիվ […]
17:20 26.12.2021
Վրաստանում հայտնաբերվել է Omicron կորոնավիրուսային շտամով վարակման 51 դեպք, Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ Նրա խոսքով, երկրում հայտնաբերված 51 դեպքից հինգը մինչև 18 տարեկան են:Նրանցից մեկը երեք տարեկան երեխա է։ Ըստ Գամկրելիձեի՝ երեխայի հիվանդությունն ասիմպտոմատիկ է:
15:15 26.12.2021
Omicron տարբերակով առաջացած Covid-19-ի աճող բռնկումները ստիպել են մի շարք եվրոպական կառավարությունների ընդունել նոր միջոցներ՝ սահմանափակելով Սուրբ Ծննդյան և Ամանորի տոնակատարությունները: Ահա մայրցամաքում վերջերս հայտարարված որոշ սահմանափակումներ. Ֆրանսիան արգելել է մեծ բացօթյա միջոցառումներն ու հավաքույթները Ամանորի գիշերը։ Արգելվելու է նաև հասարակական վայրերում ալկոհոլ օգտագործելը, իսկ ամանորյա ավանդական հրավառությունն ու համերգները կչեղարկվեն: Նիդեռլանդներում խիստ շրջափակումը սկսվել […]
11:06 26.12.2021
Դեկտեմբերի 26-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 102 նոր դեպք: Կատարվել է 7084 թեստավորում: Ունենք 282 առողջացած, մահվան 1 դեպք: Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344481 դեպք, որոնցից 330593-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 7943դեպք է արձանագրվել:
10:30 26.12.2021
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարծում է, որ Անգլիայի առաջնությունը պետք է դադարեցվեր երկրում կորոնավիրուսի համավարակի տարածման բարձր մակարդակի պատճառով: «Կորոնավիրուսն Անգլիայում անհավանական մակարդակի է հասել; Կարծում եմ՝ առաջնությունը պետք է դադարեցվեր: Շատ մարդիկ փորձեցին խոսել այդ մասին, բայց կարծում եմ՝ ամեն ինչ արդեն որոշված է: Դու կարող ես վիճել, ապացուցել քո դիրքորոշումը և խոսել […]
23:24 25.12.2021
Ֆրանսիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակման գրեթե 105 հազար դեպք են հայտնաբերвել, ինչը հակառեկորդ է դարձել համաճարակի սկսվելուց ի վեր: Այս մասին շաբաթ հայտնել է Ֆրանսիայի առողջապահության նախարարությանը կից Հանրային առողջապահության ազգային գործակալությունը։ «Դեկտեմբերի 25-ի դրությամբ [մեկ օրում հայտնաբերվել է] 104 611 հաստատված նոր դեպք», – նշվում է հաղորդագրության մեջ: Կորոնավիրուսի տարածման ռեկորդային տեմպերը Ֆրանսիայում նշվում […]
18:30 25.12.2021
Covid-19-ի Omicron տարբերակը բացահայտվել է աշխարհի 110 երկրներում։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։ Կազմակերպության տվյալներով՝ երկրներում և տարածաշրջաններում, որտեղ հաստատվել են վիրուսի դեպքեր, Omicron-ը շատ ավելի արագ է տարածվում, քան Delta տարբերակը։ Omicron տարբերակով վարակվելու դեպքերը կրկնապատկվում են երկու-երեք օրվա ընթացքում։ Մյուս կողմից, Հարավային Աֆրիկայի, Միացյալ Թագավորության և Դանիայի հետազոտության […]
15:12 25.12.2021
Հայաստանում կորոնավիրուսի դեմ իրականացված շուրջ 1.5 մլն պատվաստման պարագայում անաֆիլաքսիա, այսինքն՝ օրգանիզմի ծանր ալերգիաբանական ռեակցիա, առաջացել է ընդամենը 6 դեպքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների համար կազմակերպված դասընթացին այս մասին ասել է Առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: «Մենք մոտ 1.5 մլն պատվաստման պարագայում ունեցել ենք 6 անաֆիլաքսիա, ոչ մեկ նույնիսկ […]
14:42 25.12.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շաբաթ օրը՝ դեկտեմբերի 25-ին, ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ մշտադիտարկել է Երևանի Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտը։ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից դիտարկվել է նշված վարչական շրջաններով ուղևորափոխադրում իրականացնող 25 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է 1 խախտում՝ գերբեռնված երթևեկություն: Դրա հիմքով կազմվել է վարչական արձանագրություն։ Հանրային տրանսպորտում […]
13:57 25.12.2021
Հայաստանում ուսումնասիրության համաձայն՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման արդյունքում վարակման ռիսկը նվազում է 3.8 անգամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Նախարարությունը գնահատել է, թե Հայաստանում վարակման հաճախականությունն ինչպիսի՞ն է պատվաստվածների և չպատվաստվածների շրջանում, և թե պատվաստման արդյունքում վարակման ռիսկը որքանով […]
13:44 25.12.2021
Ռուսաստանում կորոնավիրուսից մահացությունների թիվը մեկ օրում ավելացել է 981-ով: Սա նվազագույն ցուցանիշն է հոկտեմբերի 12-ից ի վեր։ Նախորդ օրը գրանցվել է մահվան 998 դեպք։ Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր մահացել է 303,250 հիվանդ, այս մասին շաբաթ օրը հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբից: Կորոնավիրուսից ապաքինված ռուսաստանցիների թիվն մեկ օրում ավելացել է 42107-ով, […]
12:10 25.12.2021
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված է բուժաշխատողների 90.5 տոկոսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոն»-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: Հայաստանում 2020 թվականի մարտից մինչև 2021 թվականի դեկտեմբերը բուժաշխատողների շրջանում գրանցվել է վարակման ընդհանուր 7481 դեպք, որից 31 տոկոսը կամ 2297-ը կազմում են […]
11:06 25.12.2021
Դեկտեմբերի 25-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 118 նոր դեպք: Կատարվել է 7084 թեստավորում: Ունենք 328 ռողջացած, մահվան 3 դեպք: Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344379 դեպք, որոնցից 330311-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 7942 դեպք է արձանագրվել:
08:37 25.12.2021
Ֆրանսիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի նոր ռեկորդ է գրանցվել: 24 ժամում երկրում վարակվել է ավելի քան 94,1 հազար մարդ, գրում է «Ինտերֆաքսը»։ Սա երկրում կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն է։ Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում երկիրը ռեկորդ է սահմանել կատարված թեստերի քանակով (1,55 միլիոն թեստ): Ֆրանսիայում մարդկանց մեծ մասը […]
21:28 24.12.2021
Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամն ունի յուրահատուկ ախտանշաններ, որոնք կարող են դրսևորվել միայն պատվաստված մարդկանց մոտ, ասվում է Express-ի հրապարակման մեջ: Հոդվածում նշվում է, որ ընդհանուր առմամբ կորոնավիրուսին բնորոշ են մարմնի բարձր ջերմաստիճանը, տևական հազը և համի և հոտի փոփոխությունը կամ կորուստը: Սակայն, «օմիկրոն» շտամը տարբերվում է մի շարք այլ դրսեւորումների. Ինչպես բացատրել է համաճարակաբան, Լոնդոնի Թագավորական […]
19:14 24.12.2021
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերից ամենից շատ սպառվում է չինական արտադրության «Սինոֆարմ» պատվաստանյութը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանում ավելի շատ ո՞ր պատվաստանյութով են պատվաստվում: Պետությունը պատվաստանյութերը բերում է փոքր-փոքր չափաբաժիններով՝ պիտանելիության ժամկետի հետ […]
17:32 24.12.2021
Մեծ Բրիտանիայում երեկ գրանցվել է կորոնավիրուսի 119,789 նոր դեպք, ինչը ռեկորդ է համավարակի սկզբից ի վեր։ Այս մասին հինգշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, հայտնել է Sky News հեռուստաալիքը։ Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով 147 պացիենտ է մահացել: Լոնդոնում հիվանդացության ամենաբարձր ցուցանիշը 100 հազար մարդու հաշվով 1732,6 դեպք է յոթ օրվա ընթացքում, ինչը զգալիորեն գերազանցում է անցած շաբաթվա ցուցանիշը: […]