18:26 03.01.2022
2021 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ Արմավիրի մարզի բժշկական հաստատություններում և առողջության առաջնային պահպանման կենտրոններում պատվաստվել է 140158 քաղաքացի, այդ թվում՝ առաջին դեղաչափ` 80554, երկրորդ դեղաչափ` 59604: 1-ին դեղաչափի կատարողականը 18 տարեկանից բարձր բնակչության շրջանում կազմել է 39,99 տոկոս, 2-րդ դեղաչափինը՝ 29,59 տոկոս:
16:40 03.01.2022
Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման խթանիչ դեղաչափը: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Այսօր ևս մեկ անգամ պատվաստվեցի Քովիդ-19-ի դեմ, այս անգամ՝ բուստերային, քանի որ ամիսներ առաջ կրկնակի պատվաստում եմ անցել: Հորդորում եմ բոլոր չպատվաստված անձանց չտատանվել ու կայացնել այդ կարևոր որոշումը, կարևոր և՛ սեփական, և՛ ձեր […]
13:43 03.01.2022
Հունվարի 2-ին կատարվել է 20 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 51 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 26-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է 4 մահ։ 2021 թվականի ընթացքում […]
11:04 03.01.2022
Հունվարի 3-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 29 նոր դեպք ✓ 2840 թեստավորում ✓ 140 առողջացած ✓ 6 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345036 դեպք, որոնցից 331998-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3546 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7983 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 577 537 թեստավորում:
10:41 03.01.2022
Իսրայելում որոշում է կայացվել COVID-19-ի դեմ չորրորդ չափաբաժնով պատվաստել 60 տարեկանից բարձր բնակչությանը և բժշկական անձնակազմին։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նաֆթալի Բենեթը, փոխանցում է РИА Новости-ն։ Նրա խոսքով՝ չորրրդ դեղաչափը ստանալ թույլատրվում է, եթե նախորդ պատվաստումից անցել է առնվազն 4 ամիս։ Ավելի վաղ Իսրայելում գրանցվել էր կորոնավիրուսով և գրիպով միաժամանակյա վարակման առաջին դեպքը։ Այն […]
14:46 02.01.2022
Ռուսաստանում COVID-19-ի դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 18 233-ով՝ հասնելով 10 537 966-ի, լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։ «Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հաստատվել է COVID-19-ի 18 233 դեպք՝ 84 մարզերում, այդ թվում՝ 1591-ը հայտնաբերվել են առանց կլինիկական դրսևորումների»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հավելվում է, որ ամբողջ ընթացքում ՌԴ -ում […]
14:10 02.01.2022
Դեկտեմբերի 31-ի դրությամբ Վրաստանում լաբորատոր կերպով հաստատված է Omicron-ի 144 դեպք։ Այս մասին տեղեկությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը։ Փոխանցում է 1tv.ge-ն։ Հիշեցնենք, Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 796 նոր դեպք, ապաքինվել է 3291 պացիենտ, մահացել է 45 մարդ։
12:10 02.01.2022
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 45 հիվանդ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում։ Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 13 905։ Վերջին 24 ժամում Covid-19-ը հաստատվել է 796 մարդու մոտ, ապաքինվել է 3 291 պացիենտ։
20:46 01.01.2022
Ֆրանսիայում վեց տարեկանից բարձր երեխաների համար դիմակների կրումը հունվարի 3-ից հասարակական վայրերում պարտադիր կդառնա: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ժJournal officiel-ի պաշտոնական տեղեկագրում: Այս պահին այդ պահանջը տարածվում է 11 տարեկանից բարձր ամբողջ բնակչության վրա։ Դիմակ կրելը պարտադիր է տրանսպորտում, հասարակական հաստատություններում, սպորտային համալիրներում, կրոնական հաստատություններում: Մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, դիմակ կրելու ռեժիմը գործում […]
20:39 01.01.2022
Ամերիկացի և ճապոնացի գիտնականների խումբը զեկույց է հրապարակել «Օմիկրոն» շտամի հետազոտելու մասին: Այս մասին հայտնում է The New York Times-ը։ Փորձարկումների ընթացքում պարզվել է, որ «Օմիկրոն» շտամը շատ ավելի քիչ է ախտահարել կենդանիների թոքերը։ Մահացության դեպքերի թիվը նույնպես ցածր է եղել։ Կենդանիների վերին շնչուղիներում հիվանդությունը տարածվել է ինչպես մյուս շտամների դեպքում։ Նմանատիպ արդյունքներ են ստացել […]
13:28 01.01.2022
Ռուսաստանում կորոնավիրուսից մահացությունների թիվը մեկ օրում ավելացել է 847-ով՝ նախորդ օրվա 912-ի դիմաց՝ հասնելով 309,707-ի, շաբաթ օրը հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը։ Սա նվազագույն ցուցանիշն է սեպտեմբերի 27-ից ի վեր: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 19 751-ով՝ հասնելով 10 519 733-ի։ Սեպտեմբերի 22-ից ի վեր առաջին անգամ […]
12:05 01.01.2022
Հունվարի 1-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 50 նոր դեպք ✓ 4398 թեստավորում ✓ 133 առողջացած ✓ 3 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344980 դեպք, որոնցից 331692-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3806 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7975 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 572 846թեստավորում:
20:32 31.12.2021
Հունաստանում հինգերորդ օրն անընդմեջ գրանցվում է կորոնավիրուսային վարակների առավելագույն թիվը՝ մեկ օրում հաստատտվել է 40․ 560 դեպք, ուրբաթ օրը հայտնել է հանրային առողջապահության ազգային կազմակերպությունը։ Նախորդ օրն արձանագրվել է 35․580 դեպք։ Օրվա ընթացքում մահացել է 76 մարդ։ մոտ 10,7 միլիոն բնակչությամբ երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է գրեթե 1,21 միլիոնի։ Ռեկորդային աճը պայմանավորված է omicron […]
12:37 31.12.2021
Ռուսաստանում 2021 թվականի նոյեմբերին կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացել է 71 187 մարդ, ինչը ամենաբարձր ամսական ցուցանիշն է համաճարակի սկզբից ի վեր։ Այս մասին հինգշաբթի՝ դեկտեմբերի 30-ին, հայտնել է «Նովայա գազետա»-ն՝ վկայակոչելով ՌԴ Պետական վիճակագրական ծառայության տվյալները։ Գործակալությունը նշում է, որ նոյեմբերի թիվը գրեթե 16%-ով գերազանցում է հոկտեմբերի ցուցանիշը, որը ռեկորդային է եղել համաճարակի սկզբից ի […]
12:10 31.12.2021
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, ահա և ավարտվում է մեր Հայրենիքի, պետականության ու ժողովրդի համար փորձություններով, հույսերով ու իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերով լի տարին՝ 2021 թվականը: Այս տարի մենք բոլորս անցանք մի ճանապարհ, որ անանցանելի էր թվում` կորուստների, մարտահրավերների, առճակատումների և թե՛ նյութական, թե՛ մարդկային՝ հոգևոր, ֆիզիկական […]
11:04 31.12.2021
Դեկտեմբերի 31-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 104 նոր դեպք ✓ 7578 թեստավորում ✓ 211 առողջացած ✓ 4 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344930 դեպք, որոնցից 331559-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3894պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7972 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 568 448 թեստավորում:
09:47 31.12.2021
Կորոնավիրուսի Օմիկրոն շտամը դարձել է ԱՄՆ-ում երեխաների զանգվածային հոսպիտալացման պատճառ։ Այս մասին հայտնում է The Associated Press-ը՝ հղում անելով Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնին։ Շաբաթվա ընթացքում՝ դեկտեմբերի 22-28-ը, հիվանդանոց է տեղափոխվել մինչև 17 տարեկան 378 երեխա՝ նախորդ շաբաթվա համեմատ 66 տոկոսով ավելի։ 5-ից բարձր տարիքի երեխաների պատվաստման մեկնարկից առ այսօր երկրում լիովին պատվաստվել է մոտ […]
08:12 31.12.2021
Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի կտրուկ աճ․ պանդեմիայի ողջ ընթացքում առաջին անգամ վարակակիրների թիվը գերազանցել է 100 հազարը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության վիճակագրությանը։ Մեկ օրում ի հայտ է բերվել կորոնավիրուսով վարակման 126 888 դեպք։ Նախօրեին աճը կազմել էր 98 հազար։ Այսպիսով՝ Իտալիայում հակառեկորդը թարմանում է 6-րդ […]
20:03 30.12.2021
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեի խոսքով՝ երկրում հաստատվել է կորոնավիրուսային omicron շտամի 93 դեպք։ Հայտնում է jnews.g-ն։ Ըստ Իմնաձեի, դրանց մեծ մասի համար հաստատված է համաճարակաբանական հսկողություն և հայտնի է փոխանցման շղթան։ «Իհարկե, դա երկար չի տևի։ Ինչպես ցույց է տալիս այլ երկրների փորձը, այն կտարածվի, հենց երկրում սկսվի ներքին փոխանցումը։ Ճանապարհը մեկն […]
11:08 30.12.2021
Դեկտեմբերի 30-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 89 նոր դեպք ✓ 7216 թեստավորում ✓ 196 առողջացած ✓ 7 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344826 դեպք, որոնցից 331348-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4005 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7968 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1505 է: Ընդհանուր […]
10:12 30.12.2021
Մարդասիրական օգնության շրջանակներում Հունգարիան 100 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ է նվիրաբերել Հայաստանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին ավելի վաղ հայտարարել էր Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն:
19:23 29.12.2021
Անցած շաբաթվա ընթացքում, համաճարակի սկզբից ի վեր, աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ռեկորդային թվով դեպքեր. AFP-ի գնահատականներով՝ ամեն օր ավելի քան 935 հազար նոր դեպք է հայտնաբերվել։ Omicron-ը շարունակում է մնալ գերիշխող շտամը շատ երկրներում: Նոր վարակների մեծ մասը (մոտ կես միլիոն) գրանցված է Եվրոպայում։ Ըստ AFP-ի՝ դեկտեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում աշխարհում գրանցվել է […]
11:06 29.12.2021
Դեկտեմբերի 29-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 88 նոր դեպք ✓ 6788 թեստավորում ✓ 125 առողջացած ✓ 5 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344737 դեպք, որոնցից 331152 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4123 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7961 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1501 է: Ընդհանուր […]
10:06 29.12.2021
Ֆրանսիայում գրանցել է պանդեմիայի մեկնարկից ի վեր վարակման օրական դեպքերի ամենաբարձր ցուցանիշը: 24 ժամում հայտնաբերվել է ավելի քան 179 հազար նոր դեպք, հայտնում է Santé publique France գործակալությունը: Կառավարության ղեկավար Ժան Կաստեկսը երկու տարի շարունակվող կորոնավիրուսը համեմատել է ոչ մի կերպ չավարտվող ֆիլմի հետ։ Նրա հաղորդմամբ՝ ֆրանսիացիների 91%-ը ստացել է պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժին, իսկ […]
19:41 28.12.2021
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 40 քաղաքացի, այսպիսով` վիրուսից մահերի թիվը հասել է 131 հազար 474-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Երկրում վերջին մեկ օրում գրանցվել է Covid-19-ի 2128 նոր դեպք, որից 351-ը հոսպիտալացվել է: Իրանում գրանցված ընդհանուր 6 մլն 188 հազար 857 դեպքից առողջացել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել 6 մլն […]