17:36 11.01.2022
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է Արմավիրի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույցը: ք. Մեծամոր, ք. Արմավիր, ք. Էջմիածին ✅ 11.01.2021-16.01.2022թթ., ժամը 11։00-16:00 Դաշտ, Մրգաստան, Այգեշատ ✅ 12.01.2022թ., ժամը 11։00-16:00 Արազափ ✅ 13.01.2022թ., ժամը 11։00-16:00 Վանանդ, Նոր Արմավիր, Նոր Ամասիա ✅ 14.01.2022թ., ժամը 11։00-16:00 Այգեկ ✅ 15.01.2022թ., ժամը 11։00-16:00 Լուկաշին ✅ 16.01.2022թ., ժամը 11։00-16:00
17:27 11.01.2022
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է Սյունիքի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույցը: Հալիձորի ԲՄԿ, Քարաշեն, Բալաք, Ծղուկ, Հացավան ✅ 12.01.22թ. Կորնիձոր, Մուծք, Սպանդարյան, Թասիկ ✅ 13.01.22թ. Ակներ ✅ 14.01.22թ. Խնածախ ԲՄԿ, Վաղատուր ԲՄԿ ✅ 16.01.22թ.
17:15 11.01.2022
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է Տավուշի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույցը: Ջուջևան, Վազաշեն, Բաղանիս, Արծվաբերդ, Նորաշեն ✅ 12.01.22թ.,ժամը 10:00 Խաչարձան, Աղավնավանք, Չորաթան, Արծվաբերդ, Հաղթանակ, Լուսահովիտ, Վարագավան, Գոշ, Չինարի, Կայանավան, Վ․Կ․Աղբյուր, Սարիգյուղ, Ոսկեպար ✅ 13.01.22թ., ժամը 10:00 Հովք, Իծաքար, Դովեղ, Վ․Ծաղկավան, Տավուշ, Պտղավան, Բարեկամավան ✅ 14.01.22թ., ժամը 10:00 Ակնաղբյուր ✅ 17.01.22թ., ժամը 10:00
15:53 11.01.2022
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի խոսքերով՝ փետրվարի սկզբին Վրաստանում «Օմիկրոնի» օրական թիվը կարող է հասնել 60 հազարի։ Այս մասին Գամկրելիձեն ասել է, այսօր հունվարի 11-ին կառավարությունում տեղի է ունեցած միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում, տեղեկացնում է Aliq.ge-ն։ Խոսելով երկրում տիրող համաճարակաբանական իրավիճակի մասին Գամկրելիձեն ասել է, որ վերջերս ավելացել են թեժ գծերի և […]
11:38 11.01.2022
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս» լաբորատորիայում պատվաստվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ խթանիչ (բուստեր) պատվաստանյութով: Հիշեցնենք, որ 18 տարեկան և բարձր տարիքի, հատկապես` ռիսկի խմբերում գտնվող անձինք, կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման երկրորդ դեղաչափից 6 ամիս անց կարող են ստանալ բուստերը դեղաչափ` COVID-19 […]
11:34 11.01.2022
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Լոռու մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույցը՝ ? գ. Ձորաղբյուր ✅ 11.01.22թ., ? ժամը 11:30 ? գ. Մարց ✅ 11.01.22թ., ? ժամը 12:00 ? գ. Ծաղկաբեր ✅ 11.01.22թ., ? ժամը 14:00 ? գ. Կաթնաջուր, գ. Լեռնանցք ✅ 12.01.22թ., ? ժամը 14:00 ? գ. Արդվի ✅ 13.01.22թ., ? ժամը 11:00 […]
11:07 11.01.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 11-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 243 նոր դեպք ✓ 5906 թեստավորում ✓ 132 առողջացած ✓ 2 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346 224 դեպք, որոնցից 333 117-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8006 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 614 055 թեստավորում:
10:49 11.01.2022
ԱՀԿ-ի տվյալներով՝ համավարակի մեկնարկից մինչ օրս աշխարհում կորոնավիրուսով վարակման 305 914 601 դեպք է արձանագրվել։ Վիրուսի հարուցած բարդություններից 5 486 304 մարդ մահացել է։ Վարակման հաստատված դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է ԱՄՆ-ում՝ 59 138 083: Հաջորդը Հնդկաստանը (35 707 727) ու Բրազիլիան (22 499 525) են: ԱՄՆ-ն առաջատարն է նաև մահերի թվով` 830 334: ԱՄՆ-ին […]
19:20 10.01.2022
«Pfizer»-ի գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլայի խոսքերով՝ կորոնավիրուսի Omicron շտամի դեմ պատվաստանյութը հասանելի կլինի մարտին։ Այս մասին տեղեկություն է տարածում CNBC-ն։ Փոխանցում է 1tv.g-ն։ «Այս պատվաստանյութը պատրաստ կլինի մարտին։ Մենք սկսում ենք դեղաչափեր արտադրել»,- ասել է Բուրլան Կայանին: «Pfizer»-ի ներկայացուցիչն ասել է, որ պատվաստանյութը կուղղվի նաև ներկայումս շրջանառվող այլ տարբերակների դեմ:
19:00 10.01.2022
Վրաստանում կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի մինչև 10%-ը բաժին է ընկնում Omicron շտամին։ Jnews.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ «Ամենայն հավանականությամբ, կարող ենք ասել, որ այսօր հաստատված դեպքերի ընդհանուր թվի 10%-ը Omicron է»,- ասել է Գամկրելիձեն։ Հունվարի 7-ի դրությամբ Վրաստանում լաբորատոր կերպով հաստատվել է Omicron […]
18:20 10.01.2022
Լեհաստանում գրանցվել են Omicron շտամով վարակվելու հետևանքով մահվան առաջին դեպքերը։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ հունվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լեհաստանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Վոյչեխ Անդրուսևիչը։ Omicron-ը նույնպես վտանգավոր է: Մենք ունենք առնվազն առաջին երկու մահերը վիրուսի նոր տարբերակից՝ Omicron-ից: Ընդհանուր առմամբ, այս շտամը Լեհաստանում հայտնաբերվել է 193 մարդու մոտ»,- ասել է Անդրուսևիչը: […]
17:36 10.01.2022
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է Արարատի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույցը. գ.Նոր Կյուրին, գ. Սիփանիկ, գ. Գետափ ✅ 11.01.2022թ. ժամը 11։00-16:00 գ. Ղուկասավան, գ. Զորակ, գ. Նիզամի ✅ 12.01.2022թ. ժամը 11։00-16:00 գ. Դարբնիկ, գ. Ազատաշեն ✅ 13.01.2022թ. ժամը 11։00-16:00 գ. Եղեգնավան, գ. Շաղափ, գ. Ոստան ✅ 14.01.2022թ. ժամը 11։00-16:00 գ.Արևաբույր, գ. Երասխ […]
14:15 10.01.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ս.թ. հունվարի 22-ից հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների և մարզասրահի հաճախորդները, գրադարանների և թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները մուտք են գործում միայն, եթե ներկայացնում են. • կամ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, • կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության […]
13:41 10.01.2022
Հրապարակվել է ՀՀ առողջապահության նախարարի թիվ 02-Ն հրամանը՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ըստ որի՝ հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների, մարզասրահների հաճախորդները, գրադարանների, թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները տվյալ վայր մուտք գործելիս պետք է ներկայացնեն կա՛մ թեստավորման, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ՝ […]
11:06 10.01.2022
Հայաստանում հունվարի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345 հազար 981 դեպք, որից 332 հազար 985-ը`առողջացման, 8 004-ը` մահվան ելքով: Ներկայում կորոնավիրուսային հիվանդությունից փաստացի բուժում է ստանում 3 480 մարդ։ Մեկ օրում կատարվել է 3433 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 126 նոր դեպք, առողջացել է 99 քաղաքացի, արձանագրվել է մահվան 3 դեպք: […]
10:29 10.01.2022
Հունվարի 9-ի դրությամբ կատարվել է 1694518 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 952813, երկրորդ դեղաչափ` 740489, բուստեր` 1216:
23:46 09.01.2022
SARS-CoV-2-ի նոր տարբերակն առաջին անգամ հայտնաբերվել է Բոտսվանայում և Հարավային Աֆրիկայում նոյեմբերի վերջին:
19:12 09.01.2022
Կորոնավիրուսի նոր տարբերակը, որը «Դելտայի» և «Օմիկրոնի» հիբրիդն է, հայտնաբերվել է Կիպրոսում 25 հիվանդների զննման արդյունքում: Այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ն՝ հղում անելով Կիպրոսի համալսարանի կենսաբանական գիտությունների բաժանմունքի աշխատակիցներին։ Համալսարանի պրոֆեսոր Լեոնտիոս Կոստրիկիսի խոսքով՝ կորոնավիրուսի նոր տարբերակն ունի 10 տեսակի մուտացիա, որոնք մինչ այժմ հայտնաբերվել են միայն Omicron-ում, սակայն Delta տարբերակն ունի նմանատիպ «գենետիկական […]
17:17 09.01.2022
Իսրայելը կիրակի օրը բացել է իր սահմանները մի շարք պատվաստանյութերով, ներառյալ ռուսական Sputnik V պատվաստանյութով պատվաստված օտարերկրյա քաղաքացիների համար, այս մասին հայտնում է երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
17:00 09.01.2022
Մեծ Բրիտանիայի Առողջապահական ինֆորմատիկայի ինստիտուտի գիտնականները նշել են ամենօրյա այն գործողությունները, որոնք մեծացնում են կորոնավիրուսով վարակվելու վտանգը։ Նրանք պարզել են, որ խանութներից գնումներ կատարելը մեկուկես անգամ մեծացնում է հիվանդանալու հավանականությունը, հաղորդում է Medikforum-ը։ Հետազոտողները համեմատել են COVID-19 համավարակի երկրորդ ալիքի տվյալները՝ 2020 թվականի հոկտեմբերից մինչև 2021 թվականի ապրիլը անցյալ տարվա սեպտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածի հետ, […]
15:50 09.01.2022
Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական շրջանի ռազմակայանի զինծառայողներն ավարտել են նոր կորոնավիրուսային վարակի դեմ վերապատվաստումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, պատվաստման երկրորդ բաղադրիչն ստանում են նաև քաղաքացիական անձնակազմի աշխատակիցները, որոնք անցնում են պլանային վերապատվաստում։ «Վերապատվաստումն ընթանում է ըստ պլանի, այս պահին բժշկական ծառայությունն արդեն վերապատվաստել Է ռազմակայանի զինծառայողների ողջ անձնակազմը, ավարտական փուլում […]
15:30 09.01.2022
Կիրակի օրը Ուզբեկստանում գրանցվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվելու առաջին դեպքը, հայտնել է երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ «Մեր երկրում հայտնաբերվել է օմիկրոնի շտամը, նախազգուշական միջոցները խստացվելու են», – ասվում է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։
13:47 09.01.2022
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, գիշերային հերթապահության ստուգման նպատակով, այցելել է «Զվարթնոց» օդանավակայանի բժշկասանիտարական հսկիչ կետ (ՍԲՀԿ)։ Տեսչական մարմնի ղեկավարին զեկուցվել են կազմակերպչական հարցերը։ Հ․ Ավագյանը հետևել է անվտանգության նորմերի հսկողական աշխատանքներին, տվել հանձնարարականներ։
13:14 09.01.2022
Հունվարի 8-ին կատարվել է 50 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 56 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 33-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]
11:30 09.01.2022
Հայաստանում հունվարի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345 հազար 855 դեպք, որից 332 հազար 886-ը`առողջացման, 8 001-ը` մահվան ելքով: Նույն ժամկետի դրությամբ, կորոնավիրուսային հիվանդությունից փաստացի բուժում է ստանում 3 456 բուժառու: Մեկ օրում կատարվել է 4 875 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 142 նոր դեպք, առողջացել է 133 քաղաքացի, արձանագրվել է […]
20:11 08.01.2022
Հայաստանում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամով հարուցված կորոնավիրուսային հիվանդության երկու դեպք, որոնք բերովի են։ Որպես COVID-19-ով պացիենտներ՝ նրանք ենթարկվել են համաճարակաբանական հետազոտության, Հայաստան ժամանելուն պես նրանց քթըմպանի նմուշները հետազոտվել են նաև սեքվենավորման մեթոդով, որի արդյունքում էլ հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամը, տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։ Պացիենտների վիճակը բավարար է, չեն հոսպիտալացվել, երկուսն էլ բուժում են ստանում տանը։ […]
19:33 08.01.2022
Omicron շտամի առաջացումը նշանակում է, որ կորոնավիրուսային համաճարակի ամենասուր փուլը մոտենում է ավարտին։ Այս մասին հայտարարել են հարավաֆրիկացի գիտնականները՝ հետազոտություն անցկացնելով այն հիվանդանոցում, որտեղ առաջին անգամ գրանցվել է Omicron-ը, հաղորդում է Bloomberg-ը։ Նշվում է, որ փորձագետները վերլուծել են վերջին ալիքում հիվանդացած 466 հիվանդների և ավելի վաղ ապաքինված 3976 հիվանդների տվյալները։ Պարզվել է, որ Omicron-ի […]
16:14 08.01.2022
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 16 568-ով՝ հասնելով 10 634 603-ի, շաբաթ օրը լրագրողներին հայտնել է նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը։ Հարաբերական առումով դեպքերի աճը կազմել է 0,16%։ Այսպես կոչված ակտիվ դեպքերի, այսինքն՝ այս պահին բուժվող հիվանդների թիվը Ռուսաստանում նվազել է՝ հասնելով 653 042-ի: Ապաքինվածների թիվը մեկ օրում […]
13:52 08.01.2022
Ղազախստանի Հանրապետությունում վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածությունն աճել է 1,4 անգամ։ Դեպքերի մոտ 75%-ը գրանցվել է Ալմաթիում, Նուր-Սուլթանում և Շիմքենդում, այս մասին շաբաթ օրը հայտնել է հանրապետության առողջապահության նախարարության սանիտարահամաճարակային հսկողության կոմիտեի նախագահը: Առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ համաճարակաբանական իրավիճակի վատթարացումը կապված է կորոնավիրուսի օմիկրոն շտամի շրջանառության, ինչպես նաև Ամանորի տոներին հանրապետության ամբողջ տարածքում բնակչության ինտենսիվ […]
12:56 08.01.2022
ԱՄՆ-ում մինչև հինգ տարեկան երեխաների հոսպիտալացումների թիվը վերջին շաբաթների ընթացքում աճել է և հասել պանդեմիայի ողջ ընթացքում ամենաբարձր մակարդակին: Այս մասին հայտնել է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը, փոխանցում է Associated Press-ը։ «Այս տագնապալի միտումն ընդգծում է պատվաստումների անհրաժեշտությունը», – ասել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրեն Ռոշել Վալենսկին: Նրա խոսքերով՝ հոսպիտալացումների աճ […]