TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Քննարկվել են «Օմիկրոնի» դեպքում հիվանդության ստացիոնար բուժման քաղաքականության հետ կապված հարցեր

15:40 19.01.2022

Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակի և վերջերս հայտնաբերված նոր` «Օմիկրոն» շտամի վերաբերյալ խորհրդակցություն եմ անցկացրել: Այս մասին գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Քննարկել ենք «Օմիկրոնի» տարածման կանխարգելիչ միջոցառումների, հիվանդության բուժման սխեմաների, առաջնային օղակի աշխատանքների համակարգման, թեստավորման, ինչպես նաև նոր շտամի դեպքում հիվանդության ստացիոնար բուժման քաղաքականության հետ կապված հարցեր»,- գրել է Ավանեսյանը:

̰
Արցախում շարժական պատվաստումային բժշկական խմբերի միջոցով պատվաստումների ժամանակացույցը

14:47 19.01.2022

ԱՀ առողջապահության նախարարության և ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համատեղ նախաձեռնությամբ շարունակվում է իրականացվել COVID-19 համավարակի դեմ պատվաստումներ ԱՀ համայնքներում՝ շարժական պատվաստումային բժշկական խմբերի միջոցով: Հունվարի 22-ին պատվաստումները իրականացվելու են հետևյալ համայնքներում՝ Իվանյան-10:00-11:00 Նորագյուղ-11:30-12:30 Հովսեփավան-13:00-13:30 Լուսաձոր-14:00-14:30 Այգեստան-15:00-16:00 Բերքաձոր-16:30-17:00 «Իրազեկում և հորդորում ենք նշված համայնքների բնակիչներին ցուցաբերել ակտիվություն և պատվաստման համար նշված ժամին ներկայանալ շրջիկ […]

̰
Գերմանիան գրանցում է կորոնավիրուսային դեպքերի նոր բարձր ցուցանիշ

12:05 19.01.2022

Գերմանիան կորոնավիրուսի տարածման նոր պիկ է գրանցել. երկրում SARS-CoV-2-ի վարակման մակարդակը երեքշաբթի՝ հունվարի 18-ի առավոտվա դրությամբ, հասել է 553,2-ի՝ 100,000 մարդու հաշվով, հայտնել է Ռոբերտ Կոխի ինստիտուտը (RKI): Ընդամենը մեկ օր առաջ այս ցուցանիշը 528,2 էր, իսկ մեկ շաբաթ առաջ՝ 387,9։ Անցած մեկ օրում հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 74405 նոր դեպք (մեկ շաբաթ առաջ՝ […]

̰
ԱՀԿ-ի ղեկավարը զգուշացնում է օմիկրոնից հետո նոր շտամների ի հայտ գալու մասին

11:51 19.01.2022

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը ճեպազրույցում ասել է, որ կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածումից հետո  կարող են հայտնվել կորոնավիրուսի նոր շտամներ: «Այս համաճարակը դեռ հեռու է ավարտվելուց, և ամբողջ աշխարհում օմիկրոնի անհավատալի տարածման պայմաններում, ամենայն հավանականությամբ նոր տարբերակներ կհայտնվեն», – ասել էԳեբրեյեսուսը: Նա նշել է կորոնավիրուսի նոր շտամների հետ կապված իրավիճակի մոնիտորինգի և գնահատման բացառիկ […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 728 նոր դեպք

11:42 19.01.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 728 նոր դեպք։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 015 592 դեպք: Ապաքինվել է ևս 8 545 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 943 212: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 43 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 14 555։ […]

̰
Առողջ մարդկանց համար պատվաստանյութի բուստեր դեղաչափի անհրաժեշտության գիտական ​​հաստատում չկա. ԱՀԿ

11:26 19.01.2022

Առողջ մարդկանց համար COVID-19-ի դեմ պատվաստանյութերի խթանիչ դեղաչափերի անհրաժեշտությունը հաստատող գիտական ​​ապացույց չկա։ Այս մասին ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ավագ գիտաշխատող Սումիա Սվամինաթանը։ «Չկան գիտական ​​ապացույցներ, որ առողջ մեծահասակներին և առողջ երեխաներին անհրաժեշտ են խթանիչ դեղաչափեր», – ասել է նա: Նրա խոսքով՝ այս շաբաթ ԱՀԿ-ի իմունիզացիայի փորձագիտական ​​խմբի արտակարգ հանդիպման ժամանակ կքննարկվեն բնակչության […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 563 նոր դեպք

11:07 19.01.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 563 նոր դեպք ✓ 5285 թեստավորում ✓ 38 առողջացած ✓ 3 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 348 708 դեպք, որոնցից 333 754-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8025 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 654 537 թեստավորում:

̰
Որո՞նք են «Օմիկրոն» շտամի ախտանշանները

10:58 19.01.2022

Համաձայն հետազոտությունների արդյունքների՝ «Օմիկրոն» տարբերակն ունի միտում առաջացնելու հիվանդության ավելի թեթև ախտանշաններ, քան կորոնավիրուսային հիվանդության մյուս տարբերակները: Այն ավելի շատ ախտահարում է վերին շնչուղիները՝ քիթը, կոկորդը և առավել հազվադեպ է առաջացնում թոքերի ախտահարում։ Հիմնական ախտանշաններն են` ➡️ կոկորդի ցավ, ➡️ քթից արտահոսք, ➡️ չոր հազ ➡️ գոտկատեղի ցավ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այժմ Հայաստանի […]

̰
Մոսկվայում երկարաձգվել է տարեցների ինքնամեկուսացման ռեժիմը

19:25 18.01.2022

Մոսկվայի իշխանությունները երկարացնում են տարեց քաղաքացիների ինքնամեկուսացման ռեժիմը, ասել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը՝ կոչ անելով ռիսկային խմբերի քաղաքացիներին ուշադիր լինել իրենց առողջությանը։ «Մենք երկարացնում ենք տարեցների ինքնամեկուսացման ռեժիմը, քանի որ այսօր հիվանդության բարդացումներ ունենք հիմնականում այն ​​ակտիվ խմբում, որոնք արձակուրդներին եղել են զբոսաշրջային ճամփորդություններում և այլն։ Երբ հիվանդացությունը հասնում է այս խմբին՝ տարեց մարդկանց, այդ […]

̰
Ղազախստանում COVID-19-ի դեպքերը հունվարին աճել են գրեթե 20 անգամ

12:50 18.01.2022

Ղազախստանում այս տարվա հունվարին կորոնավիրուսով վարակման դեպքերն աճել են 19,6 անգամ՝  COVID-ի Omicron շտամի տարածման ֆոնին։ Այս մասին երեքշաբթի՝ հունվարի 18-ին, կառավարության նիստում հայտարարեց հանրապետության առողջապահության նախարար Ազհար Գինիյաթը։ Ըստ նրա՝ օրական կատարվող թեստերի թիվը հասել է 50 հազարի։ «Երկրում համաճարակաբանական իրավիճակը բնութագրող ցուցանիշները նույնպես հաստատում են Omicron տարբերակի տարածումը։ Այսպես, կորոնավիրուսով վարակվածության դեպքերը վերջին […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 360 նոր դեպք

11:06 18.01.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 360 նոր դեպք ✓ 4597 թեստավորում ✓ 61 առողջացած ✓ 2 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 348 145 դեպք, որոնցից 333 716-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8022 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 649 252 թեստավորում:

̰
Կորոնավիրուսից մահվան դեպքերի վերաբերյալ հրապարակված տվյալներում առկա տարբերությունները շտկվել են

10:35 18.01.2022

Կորոնավիրուսից (COVID-19) մահվան դեպքերի վերաբերյալ հրապարարակված տվյալներում առկա տարբերությունները պարզելու մասին ՀՀ վարչապետի հանձնարարության համաձայն` ուսումնասիրվել է ՀՀ առողջապահության նախարարության և Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված` կորոնավիրուսային հիվանդության պատճառով մահվան դեպքերի տարբերությունը: Վիճակագրական ծառայության կողմից հրապարակված բոլոր դեպքերն անհատապես համադրվել են կորոնավիրուսային հիվանդություն ունեցած անձանց տվյալների հետ, և առողջապահության նախարարության կողմից շտկվել են ԱՆ էլեկտրոնային տեղեկատվական […]

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել աշխարհին պատրաստվել հաջորդ պանդեմիային

23:29 17.01.2022

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում կոչ է արել պատրաստվել հաջորդ պանդեմիային: «Մենք պետք է պատրաստվենք հաջորդ համաճարակին՝ ներդրումներ կատարելով յուրաքանչյուր երկրում մոնիտորինգի, վաղ հայտնաբերման և արագ արձագանքման ծրագրերում»,- տեսաուղերձում ասել է Գուտերեշը: Նա նաև կոչ է արել պայքարել կորոնավիրուսի ներկայիս համաճարակի դեմ արդար և հավասար պայմաններում: Գուտերեշը հիշեցրել է, որ ավելի […]

̰
Շվեդիայի գիտնականները «Օմիկրոնի» նոր մուտացիա են հայտնաբերել

23:10 17.01.2022

Շվեդիայի Ուպսալա քաղաքի ակադեմիական Լաբորատորիայի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի նոր մուտացիա։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»: Նշվում է, որ նոր ենթատեսակը գրանցվել է հունվարի 14-ին երեք մարդու մոտ։ Այն ստացել է BA․2 անվանումը: Լաբորատորիայի ներկայացուցիչ Մատս Մարտինելը պարզաբանել է, որ նոր մուտացիայի մասին դեռ շատ քիչ բան է հայտնի։ Նա խոստովանել է, որ […]

̰
 Մասնագետներն ընդգծել են COVID-19-ի հակազդմանն ուղղված միասնական ու համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը

19:27 17.01.2022

  Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ԵԱՏՄ տարածաշրջանում ներկայիս համաճարակային իրավիճակը, ինչպես նաև անդամ-պետությունների կողմից իրականացվող գործողությունները համավարակի կայունացման ուղղությամբ։ Մասնակիցներն ընդգծել են COVID-19-ի հակազդմանն ուղղված միասնական և համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը, պայմանավորվել իրենց […]

̰
Շվեդիայում հայտնաբերվել է Omicron շտամի նոր մուտացիա

18:41 17.01.2022

Շվեդիայի Ուփսալա քաղաքի ակադեմիական լաբորատորիայում հայտնաբերվել է Omicron-ի նոր մուտացիա՝ կորոնավիրուսի շտամ։ Iz.ru-ի փոխանցմամբ՝ հայտնում է Upsala Nya Tidning թերթը։ Մուտացիան գրանցվել է հունվարի 14-ին երեք մարդու մոտ։ Omicron-ի ենթատեսակը ստացել է BA.2 անվանումը։ Լաբորատորիայի ներկայացուցիչ Մատսա Մարտինելյայի խոսքերով՝ հասկանալու համար, թե արդյոք BA.2-ը կարող է մրցակցել նախորդ տարբերակի հետ, հարկավոր է ավելի շատ ուսումնասիրություն։ […]

̰
Հայաստանում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամի ևս 7 դեպք

17:14 17.01.2022

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, համագործակցելով Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի հետ, շարունակում է իրականացնել կորոնավիրուսային հիվանդությունով ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություններ: Նմուշները վերցվում են ընտրանքային՝ կրկնակի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտներից, կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներից, օդային սահմանով երկիր մուտք գործած դրական ՊՇՌ լաբորատոր հետազոտության պատասխան ունեցող անձանցից: Շարունակաբար […]

̰
COVID-19-ի դեմ պատվաստումների սեռատարիքային ցուցանիշները հունվարի 16-ի դրությամբ

16:00 17.01.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է COVID-19-ի դեմ պատվաստումների սեռատարիքային ցուցանիշները հունվարի 16-ի դրությամբ։  

̰
Չինաստանում «Օմիկրոն» շտամով վարակման դեպք է եղել Կանադայից պատվիրված փաթեթի միջոցով

15:37 17.01.2022

Իշխանությունները բնակիչներին կոչ են արել փաթեթներին դիպչել ձեռնոցներով և նախքան տուն մտցնելը ախտահանել դրանք։

̰
Պատվաստվածների շրջանում COVID-19-ի ծանր ձևերը և մահվան դեպքերը հազվադեպ են․ ուսումնասիրություն

14:22 17.01.2022

ԱՄՆ CDC-ի Հիվանդացության և մահացության շաբաթական հաշվետվությունում ներկայացված ուսումնասիրության համաձայն, պատվաստվածների շրջանում COVID-19-ի ծանր ձևերը և վերջինիս հետևանքով մահվան դեպքերը հազվադեպ են։ Պատվաստված և COVID-19-ի ծանր ընթացքով անձինք ունեցել են առնվազն մեկ ռիսկի գործոն (65 և բարձր տարիք, ընկճված իմունիտետ և այլն), իսկ պատվաստված և մահացած անձանց մոտ առկա է եղել ռիսկի գործոններից ավելի քան […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 168 նոր դեպք

11:05 17.01.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 168 նոր դեպք ✓ 4040 թեստավորում ✓ 46 առողջացած ✓ 1 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 347 785 դեպք, որոնցից 333 655-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8020 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 644 655 թեստավորում:

̰
ՀՀ-ում խթանիչ դեղաչափ է ստացել 2736 քաղաքացի

10:24 17.01.2022

Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 մլն 761 հազար 529 պատվաստում: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ի դրությամբ՝ առաջին դեղաչափով կատարվել է 973 հազար 944, իսկ երկրորդ դեղաչափով՝ 784 հազար 849 պատվաստում: Խթանիչ դեղաչափ է ստացել 2736 քաղաքացի:

̰
Ֆրանսիայի խորհրդարանը հաստատել է պատվաստման անցագրերի ներմուծումը

10:09 17.01.2022

Փետրվարի 15-ից Ֆրանսիայում կորոնավիրուսի դեմ բուստերային պատվաստումը պետք է ստանան երկրորդ պատվաստումից առնվազն 4 ամիս անց։

̰
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 24 մարդ է մահացել

17:42 16.01.2022

Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 504 նոր դեպք։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 3 304 մարդ։ Վերջին մեկ օրում կորոնավիրուսից 24 մարդ է մահացել: Երկրում վարակից մահացել է ընդհանուր 14 449 մարդ:    

̰
Արցախում կորոնավիրուսով 10 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, 21-ինը՝ ծանր

12:40 16.01.2022

Հունվարի 15-ին կատարվել է 83 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել: Այս մասին տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարությունից։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 35 վարակակիր: Բժիշկները 10 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 21-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 240 նոր դեպք

11:01 16.01.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 240 նոր դեպք ✓ 4217 թեստավորում ✓ 91 առողջացած ✓ 1 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 347 617 դեպք, որոնցից 333 609-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8019 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 640 615 թեստավորում:

̰
Վրաստանում կարանտինի և ինքնամեկուսացման ժամկետները փոխվել են

21:44 15.01.2022

Հունվարի 17-ից Վրաստանում փոխվում են կարանտինի և ինքնամեկուսացման կանոնները։ Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով, պատվաստված\չպատվաստված և կորոնավիրուսով հիվանդացած անձանց համար ժամկետները տարբեր են լինելու, տեղեկացնում է Jnews-ը։ «Վերջին շրջանում հնարավոր է դարձել և տրվել են համապատասխան միջազգային հանձնարարականներ մեկուսացման/կարանտինի ժամկետների կրճատման վերաբերյալ։ Ժամկետները հետեւյալն են. ասիմպտոմատիկ/թեթեւ դեպքերում դա կլինի 8 օր, ոչ պակաս, քան 24 […]

̰
Վրաստանում հաստատվել է Omicron-ի 1185 դեպք

19:57 15.01.2022

Վրաստանում հաստատվել է  «Omicron» կորոնավիրուսային շտամի 1185 դեպք։ Այս մասին տեղեկությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։ Երեկվա տվյալներով՝ Հանրապետությունում հաստատվել է օմիկրոնի 1096 դեպք։ Մեկ օրում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 5381 նոր դեպք և մահվան 30 դեպք։

̰
Ռուսաստանում վերջին 24 ժամում COVID-19-ը հաղթահարած 26584 մարդ է դուրս գրվել

17:00 15.01.2022

«Վերջին մեկ օրվա ընթացքում ապաքինվելուց հետո դուրս է գրվել 26 584 մարդ: Ամբողջ ժամանակահատվածում Ռուսաստանում ապաքինվելուց հետո դուրս է գրվել 9 835 884 մարդ»: Այս մասին ասված է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի զեկույցում։ Մասնավորապես, Մոսկվայում կորոնավիրուսից ապաքինվելուց հետո մեկ օրվա ընթացքում դուրս է գրվել 2877 մարդ, Սանկտ Պետերբուրգում՝ 2853, Վորոնեժի մարզում՝ 1388։  

̰
Չինաստանի բնակչության 85%-ը պատվաստվել է

16:41 15.01.2022

Չինաստանում ավելի քան 1,22 միլիարդ մարդ կամ երկրի բնակչության ավելի քան 85%-ը ամբողջությամբ պատվաստվել է COVID-19-ի դեմ, շաբաթ օրը ասել է Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովի խոսնակ Մի Ֆենը։ «Հունվարի 14-ի դրությամբ Չինաստանում կիրառվել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի 2,928,981,000 չափաբաժին, իսկ ամբողջական պատվաստումներն ավարտած մարդկանց թիվը կազմում է 1,220,584,000»,- Մի Ֆենի խոսքերն է մեջբերում Չինաստանի Կենտրոնական […]

̰
BACK_TO_TOP