10:52 24.01.2022
Չինաստան` Օլիմպիական խաղերի ժամանած առնվազն 72 օտարերկրացու մոտ COVID-19-ի թեստի դրական արդյունք է գրանցվել։ Այս մասին հայտնել է Interfax-ը։ Նշվում է, որ հունվարի 4-ից հունվարի 22-ն ընկած ժամանակահատվածում Պեկինի օդանավակայանում թեստավորումից հետո 39 մարդու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, ևս 33 հոգու մոտ COVID-19 է հայտնաբերվել ավելի ուշ՝ ամենօրյա թեստավորման ժամանակ։ Այս բոլոր մարդիկ մարզական թիմերի […]
10:50 24.01.2022
Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հունվարի 23-ի դրությամբ կատարվել է 1825382 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 999891, երկրորդ դեղաչափ` 819841, բուստեր` 5650:
22:26 23.01.2022
Omicron շտամը ելք չի լինի կորոնավիրուսային պանդեմիայից, քանի որ դրա արագ տարածումը մեծացնում է ավելի վտանգավոր մուտացիայի հավանականությունը, որը հնարավոր է կանխել միայն Ռուսաստանի բնակչության 75-80%-ին վեց ամսում պատվաստելով։ Այս մասին Ինտերֆաքսին տեղեկացրել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Գինցբուրգը։ Մեզ չի հաջողվի դուրս գալ համաճարակից այն պարզ պատճառով, որ որքան շատանա այն և որքան […]
14:43 23.01.2022
Ինչպես տեղեկացնում է CNN-ը ,կիրակի օրը Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտնել է, որ չեղարկել է իր հարսանիքը, քանի որ երկիրը շարունակում է զսպել Omicron-ի դեպքերի նոր ալիքը: Ելույթ ունենալով Covid-19-ի հերթական մամուլի ասուլիսում, Արդերնն ասել է, որ առողջապահական մարմինները հայտնել են ինը Omicron դեպք Մոտուեկայում՝ մեկ ընտանիքի տնային տնտեսությունում: Անցած շաբաթավերջին երկրում դեպքերի թիվն ավելացել […]
11:04 23.01.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 814նոր դեպք ✓ 5121 թեստավորում ✓ 109 առողջացած ✓ 2 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 351711դեպք, որոնցից 334218-ը՝ առողջացած Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8028 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2674913 թեստավորում:
20:16 22.01.2022
Վերջին մի քանի օրվա ընթացքում Պեկինի իշխանությունները քաղաքի տարբեր հատվածներում արձանագրել են կորոնավիրուսային վարակի մի քանի դեպք, այդ թվում՝ օմիկրոն և դելտա շտամներով։
19:48 22.01.2022
Փարիզի կենտրոնում զանգվածային ակցիաներ են անցկացվել պատվաստանյութերի անցագրերի դեմ, որոնք Ֆրանսիայում կսկսեն գործել հունվարի 24-ից։ Այս մասին շաբաթ օրը՝ հունվարի 22-ին, հայտնել է «Իզվեստիա»-ի թղթակիցը։ Փարիզում հարյուրավոր քաղաքացիներ են հավաքվել՝ ընդդիմանալով նոր կանոնների դեմ ։ Ֆրանսիացիները պահանջում են չեղարկել պատվաստումների անցագրերը, որոնք փոխարինելու են սանիտարական վկայականներին։ Ակցիայի մասնակիցները ձեռքերին կարգախոսներ ու դրոշներ են պահում։ Միաժամանակ […]
16:33 22.01.2022
Սինգապուրում գրանցվել է «Օմիկրոն» կորոնավիրուսային շտամով վարակված մարդու մահվան առաջին դեպքը, հայտնում է Straits Times-ը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Հաղորդվում է, որ 92-ամյա մի կին մահացել է «Օմիկրոնից» առաջացած բարդություններից: Նա պատվաստված չի եղել և վարակվել է ընտանիքի անդամից: Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ համավարակի սկզբից կորոնավիրուսով վարակվել է 307 813 մարդ, […]
14:05 22.01.2022
Ճապոնիայում համավարակի սկզբից ի վեր մեկ օրում կորոնավիրուսով նոր վարակվածների թիվն առաջին անգամ գերազանցել է 50 հազարը, հայտնում է NHK-ն։ Նոր վարակվածների թվի ռեկորդային աճի ֆոնին Տոկիոն, ինչպես նաև 12 այլ պրեֆեկտուրաներ հունվարի 21-ից սկսել են կիրառել ուժեղացված միջոցառումներ՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։ Այն թույլ է տալիս տեղական վարչակազմերին ինքնուրույն որոշում կայացնել առևտրի կենտրոնների, սուպերմարկետների, […]
12:56 22.01.2022
Վրաստանի քաղաքացիների համար կորոնավիրուսի էքսպրես թեստավորումն անվճար է: Վրաստանի քաղաքացիների էքսպրես-թեստավորումը COVID-19-ի համար ֆինանսավորվում է պետական ծրագրով և պետք է անվճար լինի երկրի բոլոր բժշկական հաստատություններում։ Այս մասին ասվում է Վրաստանի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ, փոխանցում է apsny.ge-ն։ Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել այն բանից հետո, երբ Facebook-ի վրացական հատվածը սկսել է տեղեկատվություն տարածել, որ […]
11:34 22.01.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 11 039 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ՝ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 041 749 դեպք: Ապաքինվել է ևս 5 199 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 956 627: Ընդհանուր առմամբ Վրաստանում կատարվել է 2 651 265 պատվաստում։ Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել […]
11:14 22.01.2022
Հունվարի 21-ին կատարվել է 73 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 35 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 23-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1334 քաղաքացու հետազոտություն, […]
11:04 22.01.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 940 նոր դեպք ✓ 5812 թեստավորում ✓ 127առողջացած ✓ 0 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 350 897 դեպք, որոնցից 334 109-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8026 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 669 792 թեստավորում:
09:39 22.01.2022
ԱՀԿ-ն հայտնում է պանդեմիայի ողջ ընթացքում աշխարհում գրանցված վարակման 340 543 962 և մահվան 5 570 163 դեպքի մասին։ Այս մասին փոխանցում է TASS-ը։ Մեկ օրում կորոնավիրուսով է վարակվել 3 472 227 մարդ, գրանցվել է մահվան 9 184 դեպք։ Պանդեմիայի ընթացքում առավելագույն ցուցանիշը գրանցվել է հունվարի 20-ին, երբ 24 ժամում հայտնաբերվել էր վարակման 3 933 […]
17:46 21.01.2022
Այսօր՝ հունվարի 21-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները վերահսկողական աշխատանքներ են իրականացրել Երևանի Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջաններում: Դիտարկվել է ուղևորափոխադրում իրականացնող 37 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է 1 խախտում, որի հիմքով կազմվել է վարչական արձանագրություն։ Հունվարի 17-21-ն ընկած ժամանակահատվածում Տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետների կողմից մշտադիտարկվել է […]
16:05 21.01.2022
Բժիշկների իրավունքների պաշտպանության ասոցիացիայի տվյալներով՝ մարզային քովիդ-կլինիկաներից մեկում մինչև 50 տարեկան մի տղամարդ հարձակվել է բուժքրոջ վրա։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, կայացած ճեպազրույցում ասել է ասոցիացիայի նախագահ Սալոմե Լոլուան, փոխանցում է «Ալիք մեդիան»։ Ըստ Լոլուայի՝ ընդհանուր առմամբ, համավարակի ժամանակ հաճախակիացել են բժշկական անձնակազմի նկատմամբ հարձակման և բռնության փաստերը։ Նման մի դեպք էլ տեղի է […]
12:26 21.01.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 767 նոր դեպք։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 030 710 դեպք: Ապաքինվել է ևս 5 173 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 951 428: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 49 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 14 631։ […]
12:00 21.01.2022
Հունվարի 20-ին կատարվել է 152 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 32 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 25-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1261 քաղաքացու հետազոտություն, […]
11:05 21.01.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 628 նոր դեպք ✓ 3605 թեստավորում ✓ 125 առողջացած ✓ 0 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 349 957 դեպք, որոնցից 333 982-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8026 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 663 980 թեստավորում:
10:45 21.01.2022
Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը հավանություն է տվել 5-11 տարեկան երեխաների համար Pfizer-ի հակակորոնավիրուսային պատվաստանյութի կիրառմանը։ Այս տարիքի երեխաների համար պատվաստանյութի չափաբաժինը կկազմի մեծահասակների պատվաստման դեղաչափի մեկ երրորդը։ Նշվում է, որ մեծահասակների և երեխաների համար պատվաստանյութի ակտիվ բաղադրիչները նույնն են: Նոյեմբերի 22-ին Pfizer և BioNTech ընկերությունները հայտարարել էին, որ իրենց պատվաստանյութը 100%-ով արդյունավետ է […]
08:30 21.01.2022
Պանդեմիայի մեկնարկից մինչ օրս ԱՀԿ-ն արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 336 մլն դեպք։ Ավելի քան 5․5 մլն մարդ մահացել է քովիդի հարուցած բարդություններից։ Պանդեմիայի սկսվելուց ի վեր առաջին անգամ աշխարհում հայտնաբերված դեպքերի թիվը 24 ժամում գերազանցել է 3․7 միլիոնը (3 777 104)։ Սա ռեկորդային ցուցանիշ է։Այս մասին են վկայում ԱՀԿ-ի տվյալները։ Նախորդ ռեկորդը՝ 3․4 […]
20:28 20.01.2022
Ցիցիշվիլիի անվան մանկական կլինիկայի տնօրեն Դավիթ Ռեխվիաշվիլին ասել է, որ «Օմիկրոնի» տարածումից հետո կլինիկա ուղղորդված հիվանդների թիվն ավելացել է։ Նրա խոսքով, վերջին 24 ժամում կլինիկա է դիմել 58 հիվանդ։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Միաժամանակ, ինչպես նշել է Դավիթ Ռեխվիաշվիլին, այսօր կլինիկայում գտնվող հիվանդներից երեքը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ «Omicron» շտամի տարածումից հետո հատկապես աճել է […]
19:13 20.01.2022
Մեկ օրում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 3,46 միլիոն դեպք, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Այս մասին հայտնում է Worldometers-ը։ Համաճարակի սկզբից աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 339 միլիոնի։ Աշխարհում ավելի քան 5,58 միլիոն մարդ մահացել է Covid-19-ից, ապաքինվածների թիվը կազմել է 272 միլիոն: Այս պահի դրությամբ աշխարհում գրանցված է Covid-19-ի ավելի քան […]
18:44 20.01.2022
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խորհրդարանում ունեցած իր ելույթում հայտարարել է կորոնավիրուսային սահմանափակումների ավարտի մասին։ Հունվարի 26-ից Մեծ Բրիտանիայից այլևս չի պահանջվի դիմակներ կրել հասարակական տրանսպորտում և խանութներում։ Հեռավար աշխատանքն ու ուսումը ևս անցյալում են։ Պատվաստումների վկայականների օգտագործման պահանջը հանվում է, իսկ դպրոցականները դասերին դիմակ կրելու կարիք չեն ունենա։ Ջոնսոնն ասել է, թե COVID-19-ին շուտով […]
16:33 20.01.2022
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հունվարի 20-ին դիտարկել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների տարածքով ուղևորափոխադրում կատարող 47 տրանսպորտային միջոց: Հայտնաբերվել է վարորդների կողմից դիմակ չկրելու 5 դեպք: Հակահամաճարակային կանոնների խախտման հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ:
12:30 20.01.2022
«Օմիկրոնը» սրում է մի շարք քրոնիկ հիվանդություններ, ինչպիսիք են` սիրտ-անոթային, երիկամային հիվանդությունները, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը, քաղցկեղը: ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացնում է բժիշկ-սրտաբան Բեռնարդ Էշբի թվիթերյան գրառումը։ Նշվում է, որ COVID-19-ով հիվանդների մոտ սրտի կաթվածի ռիսկն աճում է և պահպանվում շաբաթներ անց։ Omicron exacerbates chronic illnesses such as CVD, CKD, COPD, cancer etc. In cardiology, […]
11:08 20.01.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 621 նոր դեպք ✓ 5838 թեստավորում ✓ 103 առողջացած ✓ 1 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 349 329 դեպք, որոնցից 333 857-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8026 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 660 375 թեստավորում:
17:47 19.01.2022
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով հունվարի 19-ին դիտարկել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտը։ Ուղևորափոխադրում կատարող 37 տրանսպորտային միջոցի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 4 դեպք: Դրանք հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ:
17:00 19.01.2022
Անցած ամսվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի գրեթե 72%-ը եղել է Omicron շտամով, ընդ որում՝ Delta շտամը կազմում է 28%, ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության շաբաթական զեկույցում՝ վկայակոչելով GISAID միջազգային գենոմի տվյալների բազայի վիրուսի տվյալները: Ինչպես նշվում է, փորձագետները հետազոտել են 2021 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2022 թվականի հունվարի 14-ը ստացված նմուշները։ ԱՀԿ-ն ավելի վաղ […]