18:48 22.08.2020
Կորոնավիրուսի դեմ մշակվող ռուսական պատվաստանյութերը կփորձարկվեն նաև Թուրքիայում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Նա նշել է, որ Թուրքիան նաև գրավիչ առաջարկներ է ստացել Գերմանիայից և Չինաստանից: Ըստ նախարարի՝ Թուրքիայում 13 պատվաստանյութ է մշակվում, որոնցից 3-ը դուրս է եկել կենդանիների վրա փորձարկման փուլից: «Թուրքիան բանակցում է Ռուսաստանի, Գերմանիայի և Չինաստանի հետ՝ իրենց […]
18:28 22.08.2020
Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը Covid 19-ի հաստատված դեպքեր կան։ Մանկատան 6 սաներն ու 7 աշխատակիցները երկու օր առաջ ջերմել են, կատարվել է նմուշառում, որոնց պատասխաններն եղել են դրական։Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ՝ Լեյլի Ասլանյանը։Վերջինս նշեց , որ մանկատանը կատարվել է 60 նմուշառում, բայց վիրուսը հաստավել է 13-ի մոտ՝ առայժմ։ […]
18:13 22.08.2020
Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Դեյվիդ Բիսլին հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով սովի վտանգ կա, որը կարող է համաշխարհային մասշտաբներ ունենալ: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցի ընթացքում նա նշել է, որ կորոնավիրուսի հետևանքները մեղմելու համար առաջիկա կես տարում կազմակերպությանը 5 մլրդ դոլար կպահանջվի: « Բոլոր տվյալները, որոնք մեր ձեռքի տակ են, այդ թվում պարենի կարիք ունեցող […]
17:30 22.08.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը վերահսկողական աշխատանքները շարունակել են նաև շաբաթ օրը, հայտնում է ՀՀ կառավարությունը: Երևանի և մարզերի տարածքային ստորաբաժանումների դիտարկման տիրույթում են հյուրանոցները, հանգստյան տները, բժշկական կազմակերպությունները, դեղատները, խոշոր սուպերմարկետների մասնաճյուղերը, կապի օպերատորների գրասենյակները, գեղեցկության սրահները: Մշտադիտարկումների համար հաճախ հիմք են ընդունվում նաև քաղաքացիներից ստացվող բողոքներն ու ահազանգերը։ Երևանում, թեև […]
16:39 22.08.2020
Աֆրիկա մայրցամաքում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 1 միլիոն 172 հազարից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն, վարակվածներից հիվանդությունը հաղթահարել է 892 հազարից ավելի մարդ, մահացել՝ 27 հազար 377-ը: Վարակվածության ընդհանուր թիվը մայրցամաքում կազմում է 1 մլն 172 հազար 811: Առավել մեծ թվով վարակակիր ունեցող երկրներն են՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունը (603 հազար 338 վարկակիր), Եգիպտոսը […]
16:35 22.08.2020
Շաբաթ օրը Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում շարունակվել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՃՈ համատեղ մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթները, տեղեկացնում է ՀՀ կառավարությունը: Վերահսկողական աշխատանքների շրջանակում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։ Նախորդ օրերի հետ համամատած, այսօր կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում վաղ առավոտից իրականացված դիտարկումների արդյունքում արձանագրվել […]
13:48 22.08.2020
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 23 միլիոն 130 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալները փոխանցում է Արմենպրեսս-ը՝ նշելով, որ մահացածների թիվն անցել է 803 հազարը: Ապաքինվել է ավելի քան 15 միլիոն 722 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 5 միլիոն 796 հազար 727 հաստատված դեպք կա: Այստեղ […]
13:13 22.08.2020
Նախօրեին Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակված 4921 նոր հիվանդ: Այդ մասին հայտարարել են Վիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից, տեղեկացնում է Известия-ն: «Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4921 նոր դեպք՝ 83 շրջանում: Հիվանդների 25,2 տոկոսը հիվանդության կլինիկական դրսևորում չի ունեցել: Արձանագրվել է մահվան 121 դեպք: Մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում ամբողջությամբ առողջացել է 6147 […]
12:43 22.08.2020
Սահմանափակումների աստիճանական թուլացումների արդյունքում թույլատրվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը Հայաստան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը: Մանրամասնում է, որ ներկայումս այցելությունների դեպքում նախատեսվող ընթացակարգը հետևյալն է՝ Օդային ուղիներով ՀՀ տարածք մուտք գործելուց հետո անհապաղ կատարվում է բժշկական զննություն վարակի առկայության կամ վարակի ախտանիշների բացահայտման նպատակով։ Համապատասխան զննություն անցնելուց հետո […]
10:56 22.08.2020
Օգոստոսի 22-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42616 դեպք, որոնցից 35907-ն` առողջացած, 850-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ 8-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5605 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 193693 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1494 թեստավորում, որից 1355-ը՝ բացասական։ Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման […]
23:53 21.08.2020
Ինչ փոփոխությունների է ենթարկվում կորոնավիրուսի տարածումը։ Թեմայիո շուրջ զրույց Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության և առողջապահության ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
18:51 21.08.2020
ՀՀ կրթության տեսչական մարմինը այսօր խստացված վերահսկողություն է իրականացրել Արաբկիր վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Տեսչական մարմնի ծառայողների շրջայցին է միացել նաև Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, որը տեղում փաստել է, որ առկա է խախտումների նվազման դինամիկա: Մինչ օրս Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվել է 900 մշտադիտարկում Երևանում գործող համայնքային և ոչ պետական մանկապարտեզներում: […]
18:37 21.08.2020
Արտակարգ դրության պայմաններում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված խախտումների դեպքերով պայմանավորված` տեսչական մարմինը կասեցման առաջարկություններ է ներկայացրել ՀՀ պարետին՝ մայրաքաղաքի թվով երեք երթուղու ութ տրանսպոտային միջոցի ժամանակավոր կասցնելու համար։ Արդյունքում՝ օգոստոսի 21-ին, ՀՀ պարետի որոշմամբ, 24 ժամով կասեցվել են կանոնավոր […]
18:24 21.08.2020
Մայրաքաղաքում այսօր 24 ժամով արգելվել է մարզասրահի և հագուստի սրահի գործունեությունը՝ ՀՀ ԱԱՏՄ աշխատակիցների նախորդ օրերին իրականացված ստուգայցերի ժամանակ արձանագրված խախտումների հիմքով և պարետի որոշմամբ։ Այս տնտեսավարողների մոտ տեսուչներն արձանագրել էին պարետի կողմից սահմանված մի շարք նորմերի խախտումներ: Տեսչական մարմնի կողմից մայրաքաղաքում և հանրապետության ողջ տարածքում զուգահեռ իրականացվել են նաև անակնկալ ստուգայցեր, որոնց ընթացքում հիմնականում […]
16:54 21.08.2020
Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 45մ² մակերեսով 4 վրան նվիրաբերել է առողջապահության նախարարությանը: Այդ մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ նշելով, որ նմանօրինակ վրանների հերթական խմբաքանակ ստացել է նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Վրանները դաշտային պայմաններում կարող են օգտագործվել որպես հոսպիտալ, բուժկետ, կացարան, աշխատանքային սենյակ, խոհանոց, կամ այլ անհրաժեշտ […]
15:50 21.08.2020
Նյու Յորքի բեռնափոխադրող ընկերությունները հաղորդում են, որ բնակիչները զանգվածաբար լքում են քաղաքը կորոնավիրուսի համավարակի պատճառով: Մարտից մինչև օգոստոս փոխադրման ծավալներն անցյալ տարվա համեմատ ավելացել են 46 տոկոսով, գրում է The New York Times-ը: Ընկերությունների ներկայացուցիչները բողոքում են, թե հազիվ են հասցնում պատվերները կատարել: Սպասարկումը բարդացնում է նաև սոցիալական հեռավորության ու դիմակների ռեժիմի պահպանումը: «Այս ամենը […]
11:43 21.08.2020
ԿԳՄՍՆ-ն կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույց է հրապարակել: Երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին մեկ անձի ուղեկցությամբ: 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակը պարունակում […]
10:52 21.08.2020
Օգոստոսի 21-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42477 դեպք, որոնցից 35693-ն` առողջացած, 842-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ 6-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5689 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 192199 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1639 թեստավորում, որից 1481-ը՝ բացասական։ Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման […]
19:35 20.08.2020
Չինացի առաջատար վարակաբան Չժուն Նանշանը բարձր է գնահատել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը: Այս մասին հայտարարություն է տարածել Պեկինում Ռուսաստանի դեսպանատունը: «Չժուն Նանշանը ընդգծել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը անվտանգ է և հույս է հայտնել, որ դրա փորձարկումները հաջողությամբ կավարտվեն»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ: Նա նաև Մոսկվային շնորհավորել է պատվաստանյութը գրանցելու համար: Աշխարհում […]
16:31 20.08.2020
Արցախի Հանրապետության զբոսաշրջության ոլորտում նոր կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման նպատակով Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարությունը նոր նախաձեռնություն է ներկայացրել: Այսպես, 2020թ. օգոստոսի 17-ին, կառավարության որոշման համաձայն, ընդունվել է նախարարության կողմից իրականացվող օժանդակության 2-րդ ծրագիրը: Ծրագրի շահառուներ են հանդիսանում ԱՀ-ում հաշվառված հյուրանոցները, իջևանատները, զբոսաշրջային տները, զբոսաշրջային օպերատորները և (կամ) գործակալները, որոնք 2020 թվականի հունվարի 1-ից մինչև […]
16:04 20.08.2020
Հայաստանի ոստիկանության բուժվարչության հոսպիտալը մարտի 19-ից ներգրավվել է նոր կորոնավիրուսով վարակված պացիենտներին բժշկական օգնություն ցուցաբերելու աշխատանքներում: Այդ մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ առ այսօր հոսպիտալ է ընդունվել Covid-19-ով վարակված 2227 պացիենտ, դուրս է գրվել 2166-ը, որոնցից 2073-ը առողջացումով և լավացումով, իսկ 70-ը տեղափոխվել է` բազմապրոֆիլային հիվանդանոցում հետագա բուժումը շարունակելու անհրաժեշտությամբ պայմանավորված: […]
15:14 20.08.2020
Ջրաշխարհում անցկացված երեկույթի ընթացքում մասնակիցները չեն պահպանել սոցիալական հեռավորությունը, դիմակներ չեն կրել:
13:09 20.08.2020
Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի կողմնակի բարդությունները ներառում են ներարկման հատվածում տեղային ռեակցիաներ և մարմնի ջերմաստիճանի մի փոքր բարձրացում: Այս մասին Gazeta-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան Վլադիմիր Չուլանովը: «Ամենատարածվածը տեղային ռեակցիաներն են: Ներարկման հատվածում կարող է առաջանալ կարմրություն կամ ցավ: Նշվում է նաև ջերմաստիճանի բարձրացումը, ինչը բնորոշ է բազմաթիվ պատվաստանյութերի: Սովորաբար […]
12:33 20.08.2020
Անցած 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4 785 նոր դեպք: Այս մասին տեղեկացրել են վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից։ Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից ի վեր Ռուսաստանում գրանցվել է 942 106 դեպք: Դրանցից 755 513 հիվանդ բուժվել է, և 16 099 մարդ մահացել է: Անցած օրը Ռուսաստանում COVID-19- ից բուժվելուց հետո 6090 հիվանդ դուրս […]
11:54 20.08.2020
Պեկինի բնակիչներին հունվարից ի վեր առաջին անգամ թույլատրվեց դրսում գտնվել առանց պաշտպանիչ դիմակի: Այս մասին ասված է Հիվանդությունների կանխարգելման կենտրոնի մայրաքաղաքի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: «Միևնույն ժամանակ, երբ դուք կարճ հեռավորության վրա եք, գտնվում եք այն մարդկանց շրջանում, ովքեր ընկերներ և հարազատներ չեն, դեռ պետք է դիմակ կրել։ Բացի դրանից, մարզադաշտերում և մարզադահլիճներում դիմակ կրելը […]
11:08 20.08.2020
Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան սահմանափակումների թուլացումից հետո ռեկորդային նոր դեպքեր են արձանագրել:
10:55 20.08.2020
Օգոստոսի 20-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42319 դեպք, որոնցից 35476-ն` առողջացած, 836-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ 3-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5756 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 190560 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1993 թեստավորում, որից 1730-ը՝ բացասական։ Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման […]
10:21 20.08.2020
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է stopcov.ge կայքում։ Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1370 դեպք: Ապաքինվել է 10 մարդ և նրանց թիվը կազմում է 1108: Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 6903 […]
08:50 20.08.2020
«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնն» արդեն հինգ ամիս է՝ վերապրոֆիլավորվել է որպես նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի կենտրոն: 20.03.2020թ.-ից մինչ օրս սպասարկվել է շուրջ 1800 պացիենտ, այդ թվում 273 բուժում են ստացել վերակենդանացման բաժանմունքում և ունեցել են հիվանդության ծանր և/կամ ծայրահեղ ծանր ընթացք: Շուրջ 150 նոր աշխատատեղերի ստեղծում: 28.05.2020թ. գործարկվել է «Հատուկ խնամքի» բաժանմունքը, որը […]
18:34 19.08.2020
Չեխիան հրաժարվել է մասնակցել ԱՀԿ-ի COVAX կոչվող ծրագրին, որով նախատեսվում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակում և տարածում: Այս մասին, ինչպես հաղորդում է Reuters-ը, հայտարարել է Չեխիայի առողջապահության նախարար Ադամ Վոյթեքսը: Նրա խոսքերով՝ ԱՀԿ ծրագրի մասնակցության պայմանները Չեխիայի համար բարենպաստ չեն: Նա հայտնել է, որ այժմ Եվրահանձնաժողովը բանակցություններ է տանում պատվաստանյութ արտադրողների հետ: Շուտով Չեխիան պայմանագիր […]