TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
0.09 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Խախտումներ՝ ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում

18:03 25.08.2020

Երևանի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում օգոստոսի 25-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ շարունակել են իրականացնել ուժեղացված վերահսկողություն հանրային տրանսպորտի անվտանգ գործունեության նկատմամբ։ Մասնավորապես՝ Արցախի փողոցի և Աբովյանի պուրակի հարակից տարածքներում իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում հայտնաբերվել են առջևի նստատեղին ուղևորի առկայությամբ փոխադրման […]

̰
Բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդից և ուղեկցողից  Արցախի  տարածք մուտք գործելիս կպահանջվի 10 օրից ոչ ավելի վաղեմության ՊՇՌ թեստի պատասխան

18:02 25.08.2020

  Օգոստոսի 31-ից բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդն ու ուղեկցողը Արցախի Հանրապետության  տարածք մուտք գործելիս սահմանային անցակետում ԱՀ առողջապահության նախարարության աշխատակիցներին պետք է ներկայացնեն 10 օրից ոչ ավելի վաղեմության ՊՇՌ թեստի պատասխանը: Սույն պահանջը վերաբերում է Արցախի, Հայաստանի Հանրապետությունների և օտարերկրյա պետությունների քաղաքացիներին: Համապատասխան որոշումն  այսօր ստորագրել է ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար […]

̰
Էջմիածնում կասեցվել է մի քանի ընկերության գործունեություն

18:00 25.08.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր ևս մայրաքաղաքում և մարզերում շարունակել է մշտադիտարկման լայնածավալ աշխատանքները։ ԱԱՏՄ աշխատանքային խմբերի դիտարկման տիրույթում են եղել խոշոր բժշկական կազմակերպություններ, կարի և պահածոների արտադրամասեր, ատամնաբուժական կաբինետներ, դեղատներ, գեղեցկության սրահներ, խոշոր սուպերմարկետների մասնաճյուղեր, մանրամեծածախ առևտրի կետեր։ Արձանագրվել են մի շարք խախտումներ, որոնց վերաբերյալ կազմված արձանագրությունները կուղարկվեն պարետատուն։ Տեսչական մարմնի կողմից […]

̰
Կորոնավիրուսով վարակված Ուսեյն Բոլտի ծննդյան խնջույքին մասնակցել է նաև «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը

13:51 25.08.2020

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստեռլինգը մասնակցել է Ուսեյն Բոլտի ծննդյան արարողության խնջույքին: Հիշեցնենք, որ Բոլտի մոտ կորոնավիրուս է հաստատվել: AS պարբերականի հաղորդմամբ՝ խնջույքի մասնակիցները չեն կրել բժշկական դիմակներ ու չեն պահպանել անվտանգության կանոնները: Բոլտը ներկայումս ինքնամեկուսացված է: Ստեռլինգը ԱՊԼ-ի ավարտված առաջնությունում անցկացրած 33 խաղում դարձել է 20 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: «Մանչեսթեր Սիթիի» […]

̰
Թուրքիայում կորոնավիրուսի վարակման 1․443 նոր դեպք է գրանցվել

12:40 25.08.2020

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան տվյալներ է հրապարակել երկրում կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ։ Ըստ այդմ՝ վերջին 24 ժամվա ընթացքում երկրում 95․943 ախտորոշիչ թեստ է արվել, որոնցից 1․443-ի պատասխանը դրական է ստացվել,- գհաղորդում է Еrmenihaber-ը: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 18 մարդ։ Վարակից մահացածների ընդհանուր թիվը հասել է 6․139-ի։ Վերջին մեկ օրում ապաքինվել է 743 մարդ։ […]

̰
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 41 բնակիչ է բուժվում

12:25 25.08.2020

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ օգոստոսի 25-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 41 բնակիչ է բուժվում։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 9332 նմուշառում, որից 2978-ը Շիրակի մարզում: Օգոստոսի 24-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 24 նոր դեպք։ Մարզում այսօրվա […]

̰
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 111 նոր դեպք, 426 առողջացում, 4 մահ

10:51 25.08.2020

Օգոստոսի 25-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42936 դեպք, որոնցից 36475-ն` առողջացած, 858-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 4-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5343 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 196873 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1299 թեստավորում, որից 1188-ը՝ բացասական, հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ […]

̰
Աշխարհի ամենաարագ մարդը վարակվել է կորոնավիրուսով

09:41 25.08.2020

Օլիմպիական խաղերի 8-ակի և աշխարհի առաջնությունների 11-ակի չեմպիոն, արագավազորդ Ուսեին Բոլտը հաստատել է, որ իր մոտ կորոնավիրուս է հաստատվել: Նա տեսանյութ է հրապարակել Թվիթերում. «Շաբաթ օրը թեստ եմ հանձնել, որի պատասխանը դրական է: Ախտանշաններ չունեմ, այնուամենայնիվ, մեկուսացած եմ ու պահպանում եմ անվտանգության բոլոր կանոնները: Ցանկանում են ընկերներիս հորդորել, որ զգույշ լինեն»,-ասել է Բոլտը: Stay Safe […]

̰
Burberry- ն ներկայացրել է հակակորոնավիրուսային պաշտպանիչ դիմակ

23:00 24.08.2020

Burberry բրիտանական  ապրանքանիշը ներկայացրել է իր ֆիրմային վանդականախշով գործվածքից պատրաստված բազմակի օգտագործման դիմակների հավաքածու, հաղորդում է HYPEBAE- ը: Դիմակները պատրաստված են վերամշակված նյութերից և բավարարում են անձնական պաշտպանիչ միջոցներին ներկայացվող պահանջները: Նրանք վաճառվում են հատուկ պայուսակով, որը նույնպես պատրաստված է հակամանրէային տեխնոլոգիայով պատրաստված գործվածքից: Մինչ այժմ Burberry դիմակները կարելի է ձեռք բերել միայն առցանց՝ ապրանքանիշի […]

̰
Ստեղծվել է կորոնավիրուսի դեմ ամենաարդյունավետ պատվաստանյութը

22:24 24.08.2020

Սենթ Լուիսում Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները ստեղծել են պատվաստանյութ SARS-CoV-2 վիրուսի դեմ: Այն կարելի է ընդունել քթի միջով: Մկների վրա դեղամիջոցի փորձարկումը ցույց է տվել, որ այն ավելի արդյունավետ է վարակի կանխարգելման համար, քան սովորական ներարկումները: Այս մասին հաղորդվում է Cell ամսագրում հրապարակված հոդվածում: Հետազոտողները պարզել են, որ պատվաստանյութը քթի մեջ մտցնելն առաջացնում է […]

̰
Ինչպես են ԱՀԿ-ում գնահատում ռուսական պատվաստանյութի արդյունավետությունը․ զրույց հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ

21:11 24.08.2020

ԱՀԿ ղեկավարը երեկ հայտարարեց, որ աշխարհը կկարողանա հաղթահարել նոր կորոնավիրուսի վարակը երկու տարվա ընթացքում: Այս ընթացքում աշխարհի մի քանի երկրներ փորձում են առաջինը լինել պատվաստանյութի ստեղծման գործում: Մինչ այդ, դեռևս բացառված չէ բռնկման երկրորդ ալիքը: Այս և այլ հարցերի մասին «Հորիզոնի» տաղավարում զրույց Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մեծ Բրիտանիայի թագուհին կորոնավիրուսից պաշտպանվելու նոր թաքստոց է գտել

20:10 24.08.2020

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը որոշում է կայացրել Բուքինգեմյան պալատի փոխարեն իր նստավայրը դարձնել Վինձորյան պալատը: Պատճառը կորոնավիրուսի համաճարակն է: 94 ամյա թագուհին , չվարակվելու համար,  պետք է  ինքնամեկուսանա: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: Մեծ Բրիտանիայի թագուհին սովորաբար ամառային արձակուրդներն անցկացնում էր շոտլանդական Բալմորալ ամրոցում: Ըստ պարբերականի, այս անգամ թագուհին նոր թաքստոց է գտել […]

̰
Խախտումներ են արձանագրվել շինանյութի և բենզինի մանրածախ առևտրի կետերում

17:41 24.08.2020

Այսօր՝ օգոստոսի 24-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում և մի շարք այլ համայնքներում: Խախտումներ են արձանագրվել շինանյութի և բենզինի մանրածախ առևտրի կետերում, որտեղ բացակայել են դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, փակ աղբամանները և ջերմաչափման գրանցամատյանները: Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: Տեսչական […]

̰
Հիմնական խախտումները կրկին արձանագրվել են հանրային տրանսպորտում

16:09 24.08.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են, որ օգոստոսի 24-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ հերթական մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երևանի Նոր Նորք և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում՝ ՀՀ պարետի որոշմամբ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Մասնավորապես, Նոր Նորքի 1-ին զանգվածում և Ծովակալ […]

̰
ԱՄՆ-ն թույլ է տվել արտակարգ դեպքերում կորոնավիրուսով հիվանդներին բուժել արյան պլազմայով

11:02 24.08.2020

Թրամփը բուժման այս մեթոդը շատ հզոր է անվանել և կորոնավիրուսից բուժված ամերիկացիներին կոչ է արել արյուն հանձնել։

̰
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք, 58 առողջացում, 2 մահ

10:50 24.08.2020

Օգոստոսի 24-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42825 դեպք, որոնցից 36049-ն` առողջացած, 854-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 2-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5666 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 195574 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 380 թեստավորում, որից 347-ը՝ բացասական, հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ […]

̰
Կորոնավիրուսի համավարակը նոր հետևանքներ կունենա

22:15 23.08.2020

Մասնագետների կարծիքով, առողջապահական մարմինները պետք է մտահոգվեն ապագա համավարակով և քայլեր ձեռնարկեն:

̰
ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս դիմակներ կրել 12 տարեկանից բարձր երեխաներին

20:38 23.08.2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությամբ դիմակներ պետք է կրեն 12 տարեկանից բարձր երեխաները: Դեռ քիչ բան է հայտնի այն մասին, թե ինչպես է վիրուսը փոխանցվում երեխաներին, սակայն փաստեր կան, որ դեռահասներն իրենք կարող են վարակել ուրիշներին այնպես, ինչպես մեծահասակների դեպքում է: ԱՀԿ-ն  խորհուրդ է տալիս 12 տարեկանից բարձր երեխաներին դիմակներ կրել վիրուսի ակտիվ տարածման գոտիներում, երբ […]

̰
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 38 բնակիչ է բուժվում

16:17 23.08.2020

Օգոստոսի 23-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 38 բնակիչ է բուժվում։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 9221 նմուշառում, մայիսի 12-ից օգոստոսի 22-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 7867 նմուշառման հետազոտություն, օգոստոսի 22-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք։ […]

̰
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4 852 դեպք

15:11 23.08.2020

Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի ևս 4 852 դեպք: Այս մասին Telegram-ում հաղորդում է  կորոնավիրուսի կանխարգելման օպերատիվ շտաբը: Նաև անցած օրվա ընթացքում բուժվել է 3 162, մահացել 73 մարդ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի առկայություն է հաստատվել Ռուսաստանի 956 749 բնակիչների շրջանում, առողջացել է 770 639 հիվանդ, մահացել է 16 383-ը:

̰
Մոսկվայից դեպի Երևան նոր չարթերային չվերթներ կիրականացվեն

14:06 23.08.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարթերային չվերթների ժամանակացույցը։ Մոսկվա-Երևան – 28.08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 09:00-ին) Մոսկվա – Երևան – 29.08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 12:30-ին) Մոսկվա – Երևան -30.08. 2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին) Մոսկվա – Երևան – 31․08.2020 2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, […]

̰
Տիմոշենկոյի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս

13:50 23.08.2020

Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն վարակվել է կորոնավիրուսով: Նրա ընտանիքի անդամները նույնպես հիվանդացել են: Այդ մասին կիրակի հայտնում է РБК-Украина-ն: «Տիմոշենկոյի դուստր Եվգենիա Տիմոշենկոն և նրա ամուսին Արթուր Չեչետկինը նույնպես վարակվել են կորոնավիրուսով», – ասվում է հաղորդագրության մեջ: Որտե՞ղ և ե՞րբ է Տիմոշենկոն վարակվել, դեռևս անհայտ է: Հայտնի չէ նաև, թե նա ինչ վիճակում […]

̰
Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել

12:31 23.08.2020

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 2 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ և գտնվում էին մեկուսացման մեջ։ Առողջացել է 1 քաղաքացի։ Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 270 մարդու մոտ, որից 249-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 19, ընդհանուր մեկուսացված […]

̰
Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 12 դեպք

12:20 23.08.2020

Չինաստանում անցած օրվա ընթացքում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսի 12 նոր դեպք և ևս 15 ասիմպտոմ դեպք: Այս մասին հաղորդել են ՉԺՀ առողջապահության պետական ​​կոմիտեից: Ըստ կոմիտեի՝ նշված 12 դեպքերը ներմուծված են եղել: Ընդհանուր առմամբ, Չինաստանում գրանցվել է COVID-19- ի 84 951 դեպք:

̰
Ունենք կորոնավիրուսային հիվանդության 176 նոր դեպք, 84 առողջացում

11:06 23.08.2020

Օգոստոսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42792 դեպք, որոնցից 35991-ն` առողջացած, 852-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5694 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 195194 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 176 նոր դեպք և 84 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 […]

̰
Կորոնավիրուսի համավարակը «երիտասարդանում է». ԱՀԿ

23:10 22.08.2020

Կազմակերպության ներկայացուցիչները հայտնել են, որ օգոստոսին աշխարհում վարակված մարդկանց շարքում երիտասարդների թիվը մեծացել է:

̰
«Լոռի» ՖԱ-ի 6 ֆուտբոլիստի և 2 աշխատակցի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

22:57 22.08.2020

Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբում կորոնավիրուսի նոր դեպքեր են գրանցվել: «Հարգելի ֆուտբոլասերներ. հայտնում ենք, որ այսօր ակումբի ամբողջ անձնակազմն անցել է PCR թեստավորում, որի արդյունքում, ցավոք, 6 ֆուտբոլիստի և 2 աշխատակցի մոտ քիչ առաջ հաստատվել է COVID-19 կորոնավիրուս։ Դրական թեստավորվածները մեկուսացված են»,- ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։:

̰
Վրաստանում 1.5 ամսական երեխայի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս

21:16 22.08.2020

Վրաստանում մեկուկես ամսական նորածնի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Տեղեկությունն այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են Վախտանգ Բոճորիշվիլու անվան կլինիկայում: Այս մասին հաղորդում է 1tv.ge-ն։ Նրանց փոխանցմամբ` կորոնավիրուս է ախտորոշվել ծնողների և նրանց երկու երեխաների մոտ, որոնցից մեկը մեկուկես ամսական է: Ինչպես հայտարարում են կլինիկայում, մայրը և նորածինն ունեն թույլ արտահայտված ախտանշաններ, իսկ հայրը և […]

̰
Համավարակի առաջադրած մարտահրավերներն ու հնարավորությունները՝ կրթության ոլորտում

20:46 22.08.2020

Կորոնավիրուսի համավարակը կրթության և մշակույթի ոլորտներում ևս մարտահրավերներ է առաջադրել, որոնք, սակայն, դիտարկվում են որպես նոր հնարավորություններ՝ կրթության նորովի կազմակերպման, կրթության միջոցով հայրենիք-սփյուռք կապի ամրապնդման նոր միջոցներ ուրվածգելու համար: Այդ մասին ասել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ «Հայաստան–սփյուռք համագործակցությունը covid-19-ի պայմաններում. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով համահայկական կրթական առցանց աշխատաժողովների մեկնարկին: Նա […]

̰
Ռուսաստանի բնակչության 40 %-ը պատրաստ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ

19:50 22.08.2020

Ռուսաստանի բնակչության 40%-ը պատրաստ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, իսկ 52 %-ը հրաժարվում է: Այսպիսի տվյալներ է ներկայացրել հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի ղեկավար Վալերի Ֆեդոտովը:   «Մի կողմից բոլորս վախենում ենք և ուզում ենք ազատվել այդ վախից:Ուզում ենք  երաշխիք ունենալ, որ չենք վարակվի: Իսկ դա հնարավոր է միայն պատվաստվելու դեպքում: Մյուս կողմից՝ շատերը պատվաստվել չեն […]

̰
BACK_TO_TOP