TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
--3.91 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Ռուսաստանում ստեղծել են սարք, որն օդում հայտնաբերում է կորոնավիրուսը

11:47 27.08.2020

Այն կարող է լիովին ավտոմատ ռեժիմում միաժամանակ հայտնաբերել մինչև 86 վիրուսային և բակտերիալ ծագում ունեցող ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչներ։

̰
Կորոնավիրուսի դեպքերի նվազման միտումը, որը կանգ էր առել, նորից սկսում է շարունակվել. Փաշինյան

11:40 27.08.2020

Վեց օրում ամենօրյա դեպքերը 200-ից նվազ են եղել, բայց երեկվա ցուցանշը մի փոքր բարձր է՝ 203, բայց հետազոտությունների թիվը մեծ է եղել՝ 1938: Այդ փաստն այսօր կառավարության հերթական նիստում արձանագրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ամեն ինչ պետք է անել՝ հետազոտությունների մեծ ծավալը պահելու համար: Փաշինյանը կրկին ուշադրություն հրավիրեց հակահամաճարակային կանոնների պահպանման անհրաժեշտության վրա: Նա […]

̰
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 203 նոր դեպք, 262 առողջացում, 3 մահ

10:51 27.08.2020

Օգոստոսի 27-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43270 դեպք, որոնցից 36988-ն` առողջացած, 864-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 3-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5153 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 200507 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1938 թեստավորում, որից 1735-ը՝ բացասական, հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ […]

̰
70-100 միլիոն մարդ կարող է հայտնվել  բացարձակ աղքատության շեմին․ ՀԲ

23:08 26.08.2020

Համաշխարհային բանկը վատացրել է իր կանխատեսումները COVID-19 համավարակի՝ տնտեսության վրա ազդեցության առումով: Բանկը գնահատում է, որ 70 միլիոնից 100 միլիոն մարդ կարող է հայտնվել այն սահմաններից դուրս, որտեղ սկսվում է բացարձակ աղքատությունը: Ավելի վաղ բանկի մասնագետները ենթադրում էին, որ աղքատների թիվը կավելանա, բայց նրանք ակնկալում էին, որ այն 60 միլիոնը չի անցնի:

̰
Կորոնավիրուսի կրկնակի վարակման դեպքերի ֆոնին ԱՀԿ-ն ուսումնասիրում է հակամարմինները

22:45 26.08.2020

Մարգարեթ Հարիսը հայտարարել է, որ կորոնավիրուսով կրկին հիվանդանալու հավանականությունը փոքր է, սակայն հարկավոր են ավելի շատ հետազոտություններ։

̰
Պեկինում հիվանդներ չկան, Հնդկաստանում դեպքերն աճում են, Բրիտանիան պատրաստ է ուսումնական տարվան. կորոնավիրուսն աշխարհում

22:30 26.08.2020

ԱՀԿ-ն հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման տեմպերը նվազում են աշխարհի տարբեր հատվածշներում:  Ավելին, օրինակ Պեկինում արդեն պաշտոնապես կորոնավիրուսով հիվանդ չկա։ Հնդկաստանում, սակայն, իրավիճակը վատթարացել է. այս ամիս  դեպքերի թիվն աճել է 1,5 միլիոնով։ Ինչ վերաբերում է Քովիդ-19-ով կրկին հիվանդանալու դեպքերին, դրանց անդրադարձել է ԱՀԿ-ի խոսնակը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Moderna-ի պատվաստանյութը նույնքան արդյունավետ է տարեցների համար, որքան երիտասարդների

22:14 26.08.2020

Քանի որ իմունային համակարգը տարիքի հետ թուլանում է, սովորաբար բարձր տարիքի անձանց մոտ պատվաստանյութերը դժվարությամբ են բավարար իմունային արձագանք խթանում։

̰
Սովորողները նախորդ տարիների համեմատ ավելի քիչ կմնան դպրոցում

21:51 26.08.2020

Ախտահանում, սոցիալական հեռավորության պահպանում և դիմակների կրում. դպրոցներում ևս հակահամաճարակային կանոնները պահպանվելու են: Այդ մասին այսօր համապետական ծնողական ժողովի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նա անդրադարձավ նաև սովորողների՝ դիմակներ կրելու հանգամանքով պայմանավորված քաղաքացիների անհանգստություններին: Նախարարի խոսքով՝ իրենք հաշվի են առել, որ երեխաները չեն կարող երկար ժամանակ դիմակ կրել: «Դասացուցակն այնպես ենք կազմել, որ […]

̰
Ոչ պաշտոնական հարցման արդյունքում ծնողների շուրջ 80 տոկոսը նշել է, որ երեխաներին պատրաստ է դպրոց ուղարկել

20:23 26.08.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերում սկսվել է նախապես հայտարարված համապետական ծնողական ժողովը: Հարությունյանը պատասխանում է հասարակությանը հուզող հարցերին: «Մեզ հաջողվեց ապահովել  կրթության շարունակականությունը՝ նախորդ ուսումնական տարվա ավարտին: Հիմա գալիս է նոր ուսումնական տարին: Ծնողների գերակշիռ մեծամասնությունը ցանկանում է, որ դպրոցները բացվեն: Մեր ցանկությունն էլ է դա»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ ոչ պաշտոնական […]

̰
Ուկրաինան օտարերկրացիների համար կփակի սահմանները

19:35 26.08.2020

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ Ուկրաինայի իշխանությունները մտադիր են սեպտեմբերի վերջից փակել սահմանները օտարերկրացիների համար: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը նշել  է, որ այս որոշումով նպատակ ունեն պաշտպանել իրենց քաղաքացիներին հիվանդության տարածումից, ինչպես նաև պատասխանատու պահվածք դրսևորել օտարերկրյա գործընկերների հանդեպ: «Կառավարությունն այսօր կքննարկի մինչև սեպտեմբերի վերջ օտարերկրացիների համար Ուկրաինայի սահմանները փակելու որոշումը: […]

̰
Կասեցվել է բազմամարդ միջոցառում կազմակերպած տնտեսավարողի գործունեությունը

18:23 26.08.2020

Երկու օր առաջ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից արձանագրվել էր ՀՀ պարետի որոշմամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտում: Երևանի ռեստորաններից մեկում կազմակերպվել էր հարսանիք՝ 120 մարդու մասնակցությամբ: Արդյունքում՝ նաև ՀՀ ոստիկանությունը տնտեսավարողին ենթարկել էր վարչական պատասխանատվության, հարսանիքի մասնակիցների քանակը նվազեցվել էր մինչև 40 անձ, իսկ այսօր այդ հանրային սննդի կազմակերպության գործունեությունը կասեցվել է […]

̰
Մայրաքաղաքում կասեցումներ են իրականացվել

18:13 26.08.2020

Պարետի որոշմամբ` մայրաքաղաքում այսօր 24 ժամով արգելվել է մի քանի ընկերության գործունեություն։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները նախորդիվ տվյալ տնտեսավարողների մոտ արձանագրել էին պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնների մի շարք խախտումներ: Մասնավորապես՝ սպորտային համալիրում մարզասարքերի միջև չէր պահպանվել սահմանված հեռավորությունը, խախտվել էր յուրաքանչյուր մարզասարքի մոտ ախտահանիչ նյութ ունենալու պահանջը, նաև գրանցվել էր ախտահանման […]

̰
Դպրոցներում ինչպե՞ս է իրականացվելու դիմակ կրելու գործընթացի վերահսկողությունը

15:57 26.08.2020

Դպրոցներում դիմակ կրելու մասով որևէ հավելյալ կարգավորում չի լինելու, քանի որ դիմակ կրելու պահանջն այսօր էլ գործում է: Գործընթացը կազմակերպվելու է այնպես, ինչպես ցանկացած այլ վայրում: Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նա նշեց, որ վերահսկողության գործառույթը տրված է տեսչական մարմնին, որը կհետևի, թե որքանով է գործընթացը պահպանվում: Նրա […]

̰
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակվածների թվի ավելացում է նկատվում

15:56 26.08.2020

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակվածների թվի ավելացում է նկատվում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ օգոստոսի 23-ին հիվանդանոցում բուժում էր ստանում 38 քաղաքացի, ներկա պահին՝ 41։ 42-ով ավելացել է նաև տնային մեկուսացման ցուցում ունեցող քաղաքացիների թիվը: Այս ընթացքում կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից դուրս է գրվել Շիրակի մարզի 529 բնակիչ։ 61 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել […]

̰
Ո՞ր դեպքում կդրվի դպրոցի հետագա գործունեության հարցը․ ԿԳՄՍ փոխնախարարի պարզաբանումը

15:35 26.08.2020

Հանրապետությունում այս տարի ուսումնական գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 15-ին: Բայց առաջին դասարանցիները դպրոց կգնան մեկ օր շուտ՝ սեպտեմբերի 14-ից: Ընդ որում՝ առաջին դասարանցուն կարող է ուղեկցել միայն մեկ անձ: Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Մինչև դասընթացների սկիզբը, դպրոցներում իրականացվելու են հակահամաճարակային աշխատանքներ՝  գծանշումներ և այլն: Անդրեասյանի խոսքերով՝ պետք է […]

̰
COVID-19-ով հիվանդների թիվն աշխարհում գերազանցել է 24 միլիոնը

15:31 26.08.2020

Աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի 24 061 215 դեպք, որից 823 513-ը՝ մահվան ելքով, 16 608 597 մարդ առողջացել է: Այդ մասին են վկայում Worldometer-ի տվյալները: Այսօր աշխարհում գրանցվել է արդեն 10 045 նոր դեպք, մասնավորապես՝ 2 720-ը՝ Հնդկաստանում, 4 916-ը՝ Մեքսիկայում, 851-ը՝ Բոլիվիայում: Այս պահին ԱՄՆ-ում արձանագրվել է 5 955 728, Բրազիլիայում՝ 3 674 176, […]

̰
Ի՞նչ է նախատեսվում ռիսկային խմբի սովորողների և ուսուցիչների համար․ ԿԳՄՍ փոխնախարարը մանրամասնում է

15:29 26.08.2020

Ռիսկային խմբի սովորողի համար նախատեսվում է կենտրոնացված հեռավար ուսուցման կազմակերպում: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ավելացնելով, որ այդ դեպքում ծնողը պետք է դիմում ներկայացնի: Ռիսկային խմբի ուսուցիչներն էլ կունենան ընտրության հնարավորություն: Նրանց առաջարկել են դպրոց հաճախել հատուկ պաշտպանիչ միջոցներով, որոնք կտրամադրի պետությունը: Նախարարի տեղակալն ասում է՝ նրանք կարող են ընտրել […]

̰
Բորիս Ջոնսոնը փոխել է դպրոցներում դիմակ չկրելու մասին խորհուրդը

15:23 26.08.2020

Բրիտանացի մասնագետների համոզմամբ՝ դպրոց չգնալը երեխաներին ավելի մեծ վնաս կհասցնի, քան կորոնավիրուսով վարակվելը։

̰
Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19-ի 4676 նոր դեպք

14:37 26.08.2020

Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում բացահայտվել է COVID-19-ի 4676 նոր դեպք: Այդ մասին հաղորդում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից: Դեպքերի ամենամեծ թիվն արձանագրվել է Մոսկվայում՝ 640, Սանկտ Պետերբուրգում՝ 181: Արձանագրվել է մահվան ելքով 115 դեպք: Մեկ օրվա ընթացքում Մոսկվայում առողջացել է 6 403 մարդ: Ընդհանուր առմամբ՝ Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 970 865 դեպք՝ 85 […]

̰
Պեկինում առաջին անգամ կորոնավիրուսով հիվանդ չկա

14:09 26.08.2020

Հիվանդանոցից դուրս են գրվել կորոնավիրուսով հիվանդ վերջին 2 պացիենտները։

̰
Օգոստոսին Հնդկաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1,5 միլիոնով

13:56 26.08.2020

Հնդկաստանում վիրուսը շարունակում է տարածվել արագ տեմպերով։

̰
ԱՀԿ-ն չի բացառել կորոնավիրուսով կրկին հիվանդանալու հնարավորությունը

13:05 26.08.2020

Մասնագետը մեկնաբանել է այն տեղեկատվությունը, որ Հոնկոնգում կրկին վարակվելու դեպք է հայտնաբերվել։

̰
Կորոնավիրուսից մահացած պացիենտները եղել են 58, 63 և 79 տարեկան

11:10 26.08.2020

Օգոստոսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43067 դեպք, որոնցից 36726-ն` առողջացած, 861-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5216 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 198569 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 131 նոր դեպք և 251 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]

̰
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 131 նոր դեպք, 251 առողջացում, 3 մահ

10:55 26.08.2020

Օգոստոսի 26-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43067 դեպք, որոնցից 36726-ն` առողջացած, 861-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 3-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5216 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 198569 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1696 թեստավորում, որից 1565-ը՝ բացասական, հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ […]

̰
ՌԴ-ում գրանցել են COVID-19-ի դեմ փոշու տեսքով պատվաստանյութ

00:05 26.08.2020

Ռուսաստանի Առողջապահության նախարարությունը գրանցել է  փոշու տեսքով պատվաստանյութ COVID-19-ի դեմ, որը մշակվել է համաճարակաբանության և մանրէաբանության Gamaleya հետազոտական ​​կենտրոնի կողմից: Այս մասին РИА Новости- ին հայտնել են  գերատեսչության մամուլի ծառայությունից: Կամավորների կլինիկական փորձարկումների արդյունքները ցույց են տվել պատվաստանյութի արդյունավետությունն ու անվտանգությունը: Կլինիկական փորձարկումները տեղի են ունեցել 2020-ի ամռանը Սեչենովի անվան Մոսկվայի պետական ​​բժշկական համալսարանում: Հիշեցնենք, […]

̰
Կորոնավիրուսն անհետ չի անցել․ Ջոնսոնն առողջական խնդիրների պատճառով շուտով կլքի պաշտոնը․ The Times

23:44 25.08.2020

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մոտ 6 ամիս հետո հնարավոր է լքի պաշտոնը կորոնավիրուսից հետո առաջացած առողջական խնդիրների պատճառով։ Այդ մասին գրում է The Times–ը՝ հղում անելով վարչապետի խորհրդականի ազգականին։ The Times–ի փոխանցմամբ՝ Ջոնսոնի խորհրդական Դոմինիկ Կամինգսի աները պատմել է, որ վարչապետը մինչև օրս տառապում է կորոնավիրուսի հետևանքով առաջացած խնդիրների պատճառով և մտադիր է 2021-ի […]

̰
Կորոնավիրուսից Գյումրու բուժաշխատող է մահացել

22:53 25.08.2020

Շիրակի մարզում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 39 դեպք։ Ամենավերջին մահացածը կրտսեր բուժաշխատող է՝ ծնված 1960 թվականին։ Նա մահացել է մայրաքաղաքում, սա առաջին դեպքն է, որ վիրուսից Շիրակի մարզի բուժաշխատող է մահանում։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանը։ Վարակի օջախն աշխատավայրը չի եղել․ աշխատավայրում […]

̰
ԱՀԿ-ն գնահատել է  COVID-19-ով հիվանդացածների արյան պլազմայով կորոնավիրուսի բուժման արդյունավետությունը

22:14 25.08.2020

Գիտնականները քննադատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, որ կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժումը ապաքինվածների արյան պլազմայով առաջընթաց է: ԱՀԿ-ն նշել է, որ նման բուժման արդյունավետությունը դեռևս հաստատված չէ, և գիտնականներին անհրաժեշտ են ավելի շատ տվյալներ, հայտնում է Associated Press- ը: ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սումիա Սվամինատանի խոսքով՝ ներկայումս «դրա արդյունավետության ցուցանիշները շատ ցածր են»: […]

̰
Կորոնավիրուսով վարակված Ուսեյն Բոլտի հետ շփված Ռահիմ Ստեռլինգը թեստ է հանձնել

20:36 25.08.2020

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող  Ռահիմ Ստեռլինգը կորոնավիրուսի թեստ է հանձնել: Անգլիացի ֆուտբոլիստը Ճամայկայում մասնակցել էր Ուսեյն Բոլտի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառմանը: Երեկ Բոլտի մոտ կորոնավիրուս էր հաստատվել: Sky Sports-ի փոխանցմամբ՝ Ստեռլինգի թեստի պատասխանը բացասական է եղել: «Ռահիմն իրեն լավ է զգում: Նա կորոնավիրուսի ախտանշաններ չունի»,- ասել է նրա մտերիմներից մեկը: Հաղորդվում է, որ Անգլիա վերադարձից հետո […]

̰
Յուլիա Տիմոշենկոն միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին

18:18 25.08.2020

Ուկրաինական ԶԼՄ-ները գրում են, որ Յուլիա Տիմոշենկոն, որի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին: Ավելի վաղ Տիմոշենկոյի մամուլի քարտուղար Մարինա Սորոկը հայտնել էր, որ նրա վիճակը ծանր է: Տիմոշենկոյի կորոնավիրուսով վարակվելու մասին հայտնի դարձավ օգոստոսի 23-ին: Ուկրաինայում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 108 հազար, որից 52 հազարը ապաքինվել է:

̰
BACK_TO_TOP