11:58 07.09.2020
Թուրքիայում վերջին 1 ամսում նոր տիպի կորոնավիրուսով վարակվողների զգալի մասը 20-40 տարեկան է: Այս մասին հայտնել է այդ երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիայում վերջին 1 օրում անցկացված 96․842 թեստի արդյունքում գրանցվել է վարակի 1578 նոր դեպք: 24 ժամում մահերի թիվը հասել է 53-ի, ինչը վերջին շաբաթների ամենամեծ թիվն է: Նույն ժամանակահատվածում […]
11:43 07.09.2020
Իսրայելի իշխանությունները պարետային ժամ են սահմանել 40 քաղաքում: Այս մասին հայտնում է Jerusalem Post պարբերականը: Պարետային ժամը գործելու է 19:00-ից մինչև 5:00-ը՝ համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով: Այդ ընթացքում փակ կլինեն բոլոր ձեռնարկություններն ու ոչ մթերային խանութները։ Մթերային խանութները, դեղատներն ու հիվանդանոցները շարունակելու են աշխատել: Փակվել են նաև բոլոր դպրոցներն ու բուհերը, բացի կրթական հատուկ հաստատություններից։
10:54 07.09.2020
Հայաստանում սեպտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 62 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44845-ի: Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից։ Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը 900 է: Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքեր չեն գրանցվել: Սեպտեմբերի 7-ի դրությամբ՝ […]
10:11 07.09.2020
Մասնագետները համարում են, որ այս տեմպերով Հնդկաստանն առաջ կանցնի նաև ԱՄՆ-ից, որտեղ մինչև օր կորոնավիրուս է հայտնաբերվել գրեթե 6,5 մլն մարդու մոտ։
11:54 06.09.2020
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 29 նոր դեպք: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կողմից ստեղծած stopcov.ge կայքից: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1650 դեպք։ Ապաքինվել է 8 պացիենտ, մահացել՝ 19 մարդ։ Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Կարանտինի ռեժիմում է մնում 6020, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 299 մարդ:
11:04 06.09.2020
Սեպտեմբերի 6-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44783 դեպք, որոնցից 40089-ն` առողջացած, 897-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3522 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 218139 թեստավորում: Այս մասին հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 134 նոր դեպք և 266 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ […]
11:00 06.09.2020
Հայաստանում սեպտեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 134 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44783-ի: Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից։ Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 897 է: Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքեր չեն գրանցվել: Սեպտեմբերի 6-ի դրությամբ մահվան […]
18:10 05.09.2020
Տեսչական մարմինների ստուգումների արդյունքում, պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով, սեպտեմբերի 4-ի դրությամբ կայացվել է 5245 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: Դարձյալ սեպտեմբերի 4-ի դրությամբ իրականացվել է 78147 ստուգում, որից միայն 599-ը՝ նշված օրը: Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
17:25 05.09.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լայնածավալ ստուգայցերն ու կրկնայցերը շարունակվել են նաև շաբաթ օրը։ Հանրապետության բոլոր մարզերում դիտարկվել են հյուրանոցներ ու հյուրատներ, ինչպես նաև դեղատներ, գեղեցկության սրահներ և մանրամեծածախ առևտրի կենտրոններ։ Զուգահեռ նախորդիվ արձանագրված խախտումների հիմքով Արարատի մարզում կասեցրել են երեք տնտեսվարողի գործունեություն։
14:15 05.09.2020
ՀՀ կառավարությունը ուղեցույց է տարածել, որում ներկայացվում է՝ ինչպես պետք է կազմակերպել հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեությունը՝ կորոնավիրուսային հիվանդության պայմաններում: Նշվում է, որ դպրոց ուղարկելուց առաջ տանը պետք է չափել երեխայի ջերմությունը, 37 կամ ավելի ջերմության դեպքում դպրոց հաճախել չի կարելի: Դպրոց հաճախելիս երեխան պետք է ունենա լրացուցիչ դիմակ: Դպրոցում անձնակազմն ու աշակերտները պետք է դիմակ […]
13:26 05.09.2020
Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 5205 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում են Վիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից: Նշվում է, որ վարակակիրների 24 տոկոսը հիվանդության կլինիկական դրսևորումներ չունի: Արձանագրվել է 110 մահ: Մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում 5379 մարդ ամբողջությամբ ապաքինվել է: Ամենաշատ դեպքերը գրանցվել են Մոսկվայում (671) և Սանկտ Պետերբուրգում (195): Մինչ […]
11:20 05.09.2020
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 2 նոր դեպք: Վարակակիրներից 1-ը` նոր օջախ է, Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղից է: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ, իսկ մյուսը` Ստեփանակերտ քաղաքից է ում մոտ վարակը հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում: Առայսօր, […]
10:57 05.09.2020
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44649 դեպք, որոնցից 39823-ն` առողջացած, 895-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 4-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3656 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 215810 թեստավորում: Նախորդ օրը կատարված 2166 թեստից 1978-ը եղել է բացասական։ Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից։ […]
23:00 04.09.2020
Խորհրդարանն այսօր արտահերթ նիստում ամբողջությամբ ընդունել է Հայաստանում սեպտեմբերի 12-ից կարանտին սահմանելու մասին կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը: Մանրամասները՝ ռեպորտաժում։
19:59 04.09.2020
«Սպուտնիկ V» պատվաստանյութը ձևավորել է կայուն հումորալ և բջջային իմունիտետ։ Սա են վկայում կլինիկական հետազոտության մասնակիցների 100 տոկոսի պատասխանները: Այդ մասին հայտնում է Ներդրումների ռուսական հիմնադրամը: Ավելի վաղ The Lancet միջազգային գիտական հանդեսը հրապարակել էր ռուսական պատվաստանյութի կլինիկական փորձաքննության երկու փուլերի արդյունքները. տեղեկացնում են հիմնադրամից: «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական հետազոտության մասնակիցներից 100 տոկոսի մոտ ձևավորվել […]
19:40 04.09.2020
Իսլանդիայի գիտնականները հետազոտություն են իրականացրել, որով պարզել են, որ COVID-19-ով վարակվածների օրգանիզմում, առողջանալուց հետո, շուրջ 4 ամիս պահպանվում են հակամարմինները։ Հաղորդում է The New England Journal of Medicine բժշկական պարբերականը։ Այսպիսով՝ հետազոտության մասնակիցների 90%-ի օրգանիզմում նշված ժամանակահատվածում կայուն հակամարմիններ են ձևավորված եղել, իսկ առաջին երկու ամսում դրանց քանակն ավելացել է։ Փորձագետները նաև նշել […]
18:29 04.09.2020
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում, նոր ուսումնական տարվա մեկնարկի անվտանգ կազմակերպման նպատակով, ՀՀ կառավարության որոշմամբ՝ բյուջեից կհատկացվի 646․787.5 հազար դրամ: Տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ մանրամասնելով, որ շենքերի և ձեռքերի ախտահանման միջոցներով, ինչպես նաև եռաշերտ բժշկական դիմակներով կապահովվեն ինչպես ՀՀ-ում գործող բոլոր պետական հանրակրթական դպրոցները, այնպես էլ ԿԳՄՍ նախարարության ենթակայության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, արտադպրոցական, […]
17:39 04.09.2020
Պարետատան կողմից սահմանված նորմերի կատարումը վերահսկելու նպատակով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ երկրորդ օրն անընդմեջ խստացված ստուգայցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզում: Սեպտեմբերի 4-ին Գյումրի քաղաքի պատմամշակութային օջախներով հարուստ ճեմուղիների, հրապարակների, եկեղեցիների հարակից տարածքների դիտարկումների ընթացքում էական խախտումներ չեն գրանցվել։ Այնուհանդերձ, արձանագրվել են դեպքեր, երբ քաղաքացիները դիմակ չեն կրել. ոստիկանության կողմից […]
17:12 04.09.2020
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը շարունակել է Գյումրի քաղաքում նախորդ օրը մեկնարկած մշտադիտարկումների գործընթացը: Մի քանի խախտումներ են արձանագրվել գազի լցակայաններում ու շինանյութի վաճառքի կետերում: Հիմնական խնդիրներն առնչվել են ջերմաչափման գրանցամատյաններին և սպասարկման ժամանակ դիմակներ կրելուն: Մեկ տնտեսավարողի մոտ բացակայել է նաև փակ աղբամանը: Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում […]
14:32 04.09.2020
Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամը հայտարարում է «Covid-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումներ» մրցույթի անցկացման մասին։ Մրցույթի մանրամասներից այսօր Sputnik Արմենիա գործակալության կազմակերպած Երևան-Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Նուրսուլթան տեսակամուրջի ժամանակ խոսել է բանկի վարչության փոխնախագահ Տիգրան Սարգսյանը։ Մրցույթի համար հայտեր կարող են ներկայացվել մեկ ամսվա ընթացքում թե՛ պետական հաստատությունների, թե՛ մասնավոր կառույցների, թե՛ անհատների կողմից։ Այդ նպատակի համար […]
13:50 04.09.2020
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան մարտ ամսից ամենօրյա պարբերականությամբ հրապարակվող կորոնավիրուսով վարակվածների մասին վիճակագրությունը դադարեցրել է հրապարակել։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Մինչ այդ նա հայտարարել էր, որ կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվությունն այսուհետև տեղ է գտնելու http://covid19.saglik.gov.tr կայքում։ Նրա այդ հայտարարությունից հետո վիճակագրական տվյալներն այլևս սկսվեցին չհրապարակվել։ Հիշեցնենք, որ Թուրքիայի որոշ շրջաններում, մասնավորապես՝ մայրաքաղաք Անկարայում, կտրուկ […]
11:18 04.09.2020
Սեպտեմբերի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44461 դեպք, որոնցից 39257-ն` առողջացած, 891-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4041 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 213644 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 190 նոր դեպք և 402 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]
10:51 04.09.2020
Սեպտեմբերի 3-ի դրությամբ՝ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44461 դեպք, որոնցից 39257-ն` առողջացած, 891-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 4-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4041 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 213644 թեստավորում: Նախորդ օրը կատարված 2363 թեստից 2173-ը եղել է բացասական։ Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման ու […]
23:07 03.09.2020
Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը և իր կինը` Սեմիհա Յըլդըրըմը կորոնավիրուսով են վարակվել: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին Բինալի Յըլդըրըմը գրառում է արել Twitter-ում: Նա նշել է, որ ինքն ու կինը դիմել են Անկարայի հիվանդանոցներից մեկը և թեստ հանձնել: Թեստի պատասխանը դրական է ստացվել: Այժմ նրանց առողջական վիճակը լավ է և տեղափոխվել են տուն: Նա քաղաքացիներին […]
22:35 03.09.2020
Բացի այդ, առաջարկվում է կորոնավիրուսի դեմ առաջնահերթ պատվաստել «միջին և բարձր մասնագիտական կրթության հաստատություններում սովորողներին, ինչպես նաև զինվորական ծառայության զորակոչվողներին», հստակեցվում է հանձնարարականներում։
18:04 03.09.2020
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ սեպտեմբերի 2-ի դրությամբ կայացվել է 5219 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: Դարձյալ սեպտեմբերի 2-ի դրությամբ իրականացվել է 76892 ստուգում, որից միայն 638-ը՝ նշված օրը: Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
16:55 03.09.2020
Մարտունու շրջանի Նոր Շեն համայնքում կիրառվում են ելքի և մուտքի ժամանակավոր սահմանափակումներ: Այդ մասին հիշեցնում են Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ այսօր Մարտունու շրջանի պարետ Վադիմ Դանիելյանը տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին, մի շարք ցուցումներ տվել անցակետերում և ախտահանվող տեղամասերում: Շրջանի պարետը հանդիպել է Նոր Շեն համայնքի ղեկավար Գևորգ Հարությունյանի և ԱՀ «Համաճարակաբանության […]
16:39 03.09.2020
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարում է իրականացրել Գյումրի քաղաքում: Շինանյութի խանութներ, գազի լցակայաններ տեղի ունեցած կրկնայցերի ժամանակ տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են մի շարք խախտումներ՝ կապված մասնավորապես փակ աղբամանների, ջերմաչափերի ու ջերմաչափման գրանցամատյանների հետ: Խախտումներ են դիտարկվել նաև խոշոր առևտրի կենտրոններում գործող մի քանի հագուստի խանութներում, որտեղ բացակայել են ջերմաչափերը, թերի են լրացված եղել […]
15:32 03.09.2020
Ռուսաստանը վերսկսում է թռիչքները դեպի Եգիպտոս, Արաբական Միացյալ Էմիրություններ և Մալդիվներ, հայտնում են նախարարների կաբինետից: «Վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամանագիր է ստորագրել հետևյալ երկրների հետ միջազգային չվերթների փոխադարձ վերականգնման մասին. Եգիպտոս (Կահիրե)՝ շաբաթական երեք թռիչք, Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ) և Մալդիվների Հանրապետություն (Վելանայի օդանավակայան)՝ շաբաթական երկու թռիչք»,- ասվում է հաղորդագրության մեջ: Բացի դրանից՝ Շվեյցարիայի հետ ավիափոխադրումների […]
13:39 03.09.2020
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է տեսչական մարմինների կողմից իրականացված հունիս, հուլիս և օգոստոս ամիսների ստուգումների և դրանց արդյունքների համեմատականը։ «Հունիսին խախտումներ արձանագրվել են ընդհանուր ստուգվածների 13.4 %-ի մոտ, հուլիսին խախտումներ են արձանագրվել 4.4 %-ի մոտ, օգոստոսին խախտումներն ավելի են նվազել՝ հասնելով 3 %-ի: Բացարձակ թվով՝ 2760 հունիս, 885 հուլիս և […]