TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
--1.91 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

ՌԴ-ում մեկ օրում 5218 կորոնավիրուսով հիվանդ է հայտնաբերվել

15:15 09.09.2020

Անցած օրվա ընթացքում ՌԴ-ում հայտնաբերվել է 5218 կորոնավիրուսով հիվանդ, այս մասին  հայտնել է COVID-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբը: Նույն ժամանակահատվածում առողջացել է 6409 մարդ, մահացել է 142 հիվանդ: ՌԴ-ում հիվանդների ընդհանուր թիվը կազմել է 1 041 007, գրանցվել է 18 135 մահ,  856 458 մարդ առողջացել է: Մահացածների թիվը կազմել է վարակվածների 1.74 տոկոսը: Վերջին […]

̰
Երևանի Արաբկիր վարչական շրջանում հայտնաբերվել են ուղևորափոխադրում իրականացնող գերբեռնված միկրոավտոբուսներ և ավտոբուսներ

13:48 09.09.2020

Սեպտեմբերի 8-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում։ Վերահսկողական աշխատանքների շրջանակում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում կրկին խախտումներ չեն հայտնաբերվել։ Կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում վաղ առավոտից դիտարկվել են շուրջ հինգ տասնյակ տրանսպորտային միջոցներ, որի արդյունքում […]

̰
Չեխիայում կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել

12:42 09.09.2020

Սեպտեմբերի 1-ից Չեխիայում աճում է կորոնավիրուսի տարածման տեմպը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը ՝ վկայակոչելով Չեխիայի առողջապահության նախարարությանը։ Համաճարակի սկզբից ի վեր առաջին անգամ օրական գրանցվում է վարակի ավելի քան 1000 դեպք`1 164, ինչը կրկնակի բարձր է նախորդ օրվա համեմատ, երբ գրանցվել էր վարակման 563 դեպք: Ամենաբարդ համաճարակաբանական իրավիճակը նկատվում է Պրահայում: Համաճարակի […]

̰
Թուրքիայում ռուս զբոսաշրջիկները վարակվել են կորոնավիրուսով

12:38 09.09.2020

Անկարայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը տեղեկացրել է, որ հանգստի նպատակով Թուրքիա մեկնած ռուս զբոսաշրջիկներից 12-ը վարակվել են կորոնավիրուսով։ «Россия 24»-ի հետ հարցազրույցում Երխովն ասել է․ «Ըստ Անկարայի դեսպանության և Անթալիայի հյուպատոսարանի տվյալների՝ այս պահին 12 ռուս զբոսաշրջիկ վարակվել է Covid-19-ով։ Նրանցից 2-ը հիվանդանոց են տեղափոխվել, մյուս 10-ը մեկուսացվել են հյուրանոցներում»։ Ռուսաստանի դեսպանը Թուրքիայում հանգստանալ ցանկացող […]

̰
Թուրքիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1761 նոր վարակակիր

12:16 09.09.2020

Ermenihaber.am-ը գրում է, որ Թուրքիայում սեպտեմբերի 8-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 53 մարդ։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում։ Նշվում է, որ 1 օրում անցկացված 110.565 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1.761 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1.093 դեպք: Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 253.245 […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 199 նոր դեպք, 431 առողջացում

10:59 09.09.2020

Սեպտեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45152 դեպք, որոնցից 41023-ն` առողջացած, 905-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 2-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2945 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 224559 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Նախորդ օրը կատարվել է 3518 թեստավորում, որից […]

̰
Ինդոնեզիայում դիմակներ չդնողներին դագաղների մեջ են դրել

22:42 08.09.2020

Ինդոնեզիայում դիմակի ռեժիմը խախտողներին տանում են դիակառքով և դնում դագաղների մեջ: Այդ մասին հայտնում է Jakarta Post- ի տեղական հրատարակությունը: Ինդոնեզիայի որոշ նահանգներում սկսվել է արտասովոր պայքար դիմակներ կրել չցանկացող բնակիչների դեմ: Այսպիսով, Արևելյան Յավա նահանգի Պրոբոլինգո քաղաքում տեղական շուկայի 50 վաճառականներ հայտնվել են դիակառքերի մեջ: Ստուգումների ընթացքում վաճառականները եղել են առանց դիմակների: Վաճառականներին տրվել […]

̰
Խոշոր եղջերավորների թոքերից ստացվող ռուսական դեղամիջոցը իջեցրել է կորոնավիրուսից մահացության մակարդակը

22:15 08.09.2020

Ռուսական сурфактант-БЛ դեղամիջոցը 3-5 անգամ նվազեցրել է ծանր տեսակի կորոնավիրուսով հիվանդների մահացության մակարդակը: Այդ մասին թերթին հայտնել է դեղամիջոցի մշակող Օլեգ Ռոզենբերգը: Նա նշել է, որ ի սկզբանե դեղը ստեղծվել է մարդու թոքերի ծանր հիվանդությունների բուժման համար: Կորոնավիրուսային համավարակի ընթացքում 120 հիվանդների բուժել են այդ դեղամիջոցով: «Հիվանդները, որոնց բուժում են сурфактант-ով, ավելի քիչ հավանական է, […]

̰
Թուրքիայում դիմակ կրելը պարտադիր է դարձել բոլոր հանրային վայրերում

20:17 08.09.2020

Թուրքիայում 24 ժամում կորոնավիրուսի 1703 դեպք է հաստատվել, ինչը ռեկորդային աճ է համարվում մայիսից ի վեր։

̰
Աջարիան «կարմիր գոտի է» հայտարարվել

19:18 08.09.2020

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական կենտրոնի տնօրեն Մարինա Էզուգբայայի հայտարարությամբ՝ երկրում վարակվածների թվի ավելացումը ցույց է տալիս, որ կորոնավիրուսի տարածումը Վրաստանում դարձել է ինտենսիվ և կասկածի տակ է դնում վերահսկելիությունը։ Ըստ այդմ՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում երկրում հիվանդության հաստատվող դեպքերի մակարդակը փոխվել է։ Առավել մտահոգիչ է իրավիճակն Աջարիայում։ Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսով վարակման ռեկորդային՝ 45 […]

̰
Շիրակի մարզի դպրոցների 5000 աշխատակիցներ թեստավորվում են

18:35 08.09.2020

Մինչ նոր ուսումնական տարվա մեկնարկը հանրապետության բոլոր դպրոցների մանկավարժներն ու մյուս աշխատակիցները կթեստավորվեն: Ընդհանուր առմամբ թեստավորվելու է 30 հազար մարդ: Միայն Շիրակի մարզում թեստավորվում են 160 դպրոցների շուրջ 5000 աշխատակիցներ: Յուրաքանչյուր ուսումնական հաստատության կցված է պոլիկլինիկա, որը հենց դպրոցական շենքերում կատարում է նմուշառումներ: Շիրակի մարզում վերջին 2 օրերի ընթացքում 10 դպրոցներում է թեստավորումն ավարտվել և […]

̰
Թթվածնի խտացուցիչներ, էլեկտրասրտագրության սարքեր և ՊՇՌ թեստերեր. Հայաստանին են փոխանցվել COVID-19-ի դեմ պայքարում անհրաժեշտ պարագաներ

17:37 08.09.2020

Եվրոպական միությունը  և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը առողջապահության նախարարությանն են փոխանցել 100 թթվածնի խտացուցիչ, 20 էլեկտրասրտագրության սարք և 10000 ՊՇՌ թեստ COVID-19-ի ախտորոշման համար` երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ տրամադրվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում: Թեստերն ու սարքավորումները կտրամադրվեն ազգային լաբորատորիային և առողջապահական հաստատություններին: Այդ մասին տեղեկացնում են առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ ԱՀԿ-ի […]

̰
Էական խախտումներ չեն գրանցվել, բայց թերություններ արձանագրվել են

16:28 08.09.2020

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մայրաքաղաքի հուշարձանների և պատմամշակութային հուշակոթողների հարակից տարածքներում սեպտեմբերի 8-ին իրականացրած խստացված վերահսկողական միջոցառումների ընթացքում էական խախտումներ չի գրանցել։ Զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում, այնուամենայնիվ, արձանագրվել են թերություններ․ երբեմն չի պահպանվել անձանց միջև սոցիալական հեռավորություն, արդի է նաև դիմակի ոչ պատշաճ կրումը։

̰
Ինչպե՞ս պաշտպանվել կորոնավիրուսից. պարզաբանում է նյարդաբանության գծով ՀՀ ԱՆ խորհրդատու Սամսոն Խաչատրյանը

15:59 08.09.2020

3 հարց COVID-19-ի մասին. ✅Ինչպե՞ս է ազդում կորոնավիրուսը մարդու նյարդային համակարգի վրա և ի՞նչ դրսևորումներ կարող է ունենալ ✅Արդյո՞ք նյարդաբանական խնդիրներ ունեցողների վարակման դեպքում պետք է վերանայել բուժման սխեման ✅Ինչպե՞ս պաշտպանվել այս վարակից Պարզաբանում է նյարդաբանության գծով ՀՀ ԱՆ խորհրդատու Սամսոն Խաչատրյանը: Մանրամասները՝ առողջապահության նախարարության ներկայացրած տեսանյութում։

̰
Չինաստանը պատվել է «Covid-ի դեմ պատերազմի հերոսներին» և հայտարարել է, որ պատմական թեստ է անցել

13:48 08.09.2020

Ծինփինն ասել է, որ Չինաստանը բաց և թափանցիկ է գործել համավարակի ընթացքում։

̰
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 5 099 դեպք

13:15 08.09.2020

Ռուսաստանում վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 5 099 դեպք: Այս մասին սեպտեմբերի 8-ին հաղորդել է վիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը: Ռուսական դեղամիջոցը հինգ անգամ նվազեցրել է մահացությունը COVID-19- ից: Այն հեղափոխական արդյունքներ է ցույց տվել ծանր հիվանդ հիվանդների մոտ: Տեղադրված տվյալների համաձայն՝ 24 օրվա օրական աճը չի գերազանցում 0,5% -ը: Վերջին […]

̰
Տոկիոյի Օլիմպիական խաղերը 2021թ.-ին «ամեն գնով» կկայանան

12:57 08.09.2020

Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչներն այժմ քննարկում են շուրջ 200 առաջարկ՝ վիրուսի պայմաններում խաղերն անցկացնելու շուրջ։

̰
Թուրքիայում Covid-19-ի ռեկորդային աճ է գրանցվել

11:20 08.09.2020

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Covid-19-ի դեմ պայքարի լրացուցիչ միջոցառումների մասին։

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 108 նոր դեպք, 471 առողջացում, 3 մահ

10:56 08.09.2020

Հայաստանում սեպտեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 108 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44953-ի: Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից։ Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը 903 է: Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել։ Սեպտեմբերի 8-ի […]

̰
Շվեդ գիտնականները կորոնավիրուսից պաշտպանող նոր հակամարմին են հայտնաբերել

09:46 08.09.2020

Շվեդիայում գիտնականները նոր հակամարմին են հայտնաբերել, որը կարող է մարդու օրգանիզմը պաշտպանել կորոնավիրուսից: Գիտնականները ենթադրում են, որ այն կարելի է օգտագործել որպես կորոնավիրուսի բարդացումներից պաշտպանող միջոց: Այդ մասին նշված է Nature Communications պարբերականում հրապարակված հոդվածում: Գիտնականները կորոնավիրուսի S սպիտակուցը ներարկել են ուղտայծերին և 60 օր անց կենդանիների արյան նմուշներում հայտնաբերել  հակամարմին, որը պաշտպանում է կորոնավիրուսից: […]

̰
Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը հասանելի է դառնում ռիսկային խմբի քաղաքացիների համար

09:32 08.09.2020

Sputnik V պատվաստանյութի առաջին խմբաքանակը Ռոսզդրավնադզորի լաբորատորատորիաներում անցել է որակի բոլոր անհրաժեշտ փորձակումները և թողարկվել է քաղաքացիական շրջանառության մեջ դրվելու համար։

̰
Մբապեի մոտ կորոնավիրուս է հաստատվել

09:10 08.09.2020

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն վարակվել է կորոնավիրուսով։ Goal-ը տեղեկացնում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը չի մասնակցի Խորվաթիայի դեմ կայանալիք խաղին ու արդեն լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը։ Հիշեցնենք, որ մինչև Մբապեն ՊՍԺ-ում գրանցվել էր վարակի 6 դեպք։ Կորոնավիրուս էր հաստատվել Նեյմարի, Անխել դի Մարիայի, Լեանդրո Պարեդեսի, Կեյլոր Նավասի, Մարկինիոսի և Մաուրո Իկարդիի մոտ։ […]

̰
Հաջորդ համավարակին աշխարհը պետք է ավելի լավ պատրաստված լինի, քան այս անգամ․ ԱՀԿ ղեկավար

00:00 08.09.2020

Հիվանդությունների և համավարակների բռնկումները մարդկային կյանքի մասն են կազմում, և աշխարհի երկրները պետք է պատրաստվեն, որպեսզի լավ դիմակայեն հաջորդ մեծ համաճարակին։ Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը Ժնևում ճեպազրույցի ժամանակ։ «Սա վերջին համավարակը չէ։ Պատմությունը մեզ սովորեցնում է, որ հիվանդությունների և համավարակների բռնկումները, ըստ էության, կյանքի մի մասն են»,- […]

̰
Ավստրալիան հունվարին կորոնավիրուսի պատվաստանյութ կունենա

22:45 07.09.2020

Ավստրալիայի իշխանությունները Վիկտորիա նահանգում ևս 2 շաբաթով երկարաձգել են խիստ կարանտինային ռեժիմը։

̰
Մոսկվայում կամավորների պատվաստումը կորոնավիրուսի դեմ կսկսվի այս շաբաթ

22:34 07.09.2020

Ռուսաստանն օգոստոսին գրանցել էր աշխարհում առաջին պատվաստանյութը՝ Sputnik V-ն, որը մշակել էր Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության հետազոտական կենտրոնը։

̰
Շիրակի մարզում կորոնավիրուսի ախտանշանով մեկուսացվածների թիվն ավելացել է. թեստավորվում են նաև  մարզի բոլոր դպրոցների աշխատակիցները

21:13 07.09.2020

Սեպտեմբերի 7-ի դրությամբ Շիրակի մարզում կան 706 մեկուսացված քաղաքացիներ, նրանցից 224-ը դրական ախտանիշներով է: Այս մասին այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը: «Մարզում  ինքնամեկուսացածների ու վարակակիրների թվի աճ է նկատվում, ՀՎԿԱԿ-ից դա բացատրում են շփման շրջանակների ակտիվացմամբ: Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում, որն այլևս կորոնավիրուսով հիվանդների բուժում չի իրականացնում և […]

̰
Իսպանիայում դպրոցները վերաբացվելու են՝ չնայած որոշ ուսուցիչներ դժգոհ են ձեռնարկված անվտանգության միջոցառումներից

20:15 07.09.2020

Ուսումնական գործընթացն ապահով դարձնելու համար բոլոր դպրոցներում պետք է պահպանվեն սոցիալական հեռավորության և հիգիենայի կանոնները։

̰
Կրկնայցերը փաստում են, որ արդեն դիտարկված տնտեսավարողների զգոնությունը թուլանում է. ՍԱՏՄ

16:54 07.09.2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների այսօրվա կրկնայցերը հանրապետության սննդի շղթայի արդեն դիտարկված կազմակերպություններում արձանագրել են ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի ամենատարբեր խախտումներ: Տեսչական մարմնի Երևանի և մարզային կենտրոնների խստացված ստուգայցերը մի շարք տնտեսավարողների մոտ հայտնաբերել են հիմնականում գրանցամատյանների լրացման շեղումներ և թերացումներ, պատահել են նաև դիմակը ոչ պատշաճ կրելու և համապատասխան վայրերում օգտագործված […]

̰
Ֆրանսիան ևս 7 դեպարտամենտ հայտարարել է «կարմիր գոտի»

15:15 07.09.2020

Ֆրանսիայի իշխանությունները փակել են 22 դպրոց՝ այնտեղ հիվանդության օջախների հայտնաբերման պատճառով։

̰
«Խնդրում ենք Պուտինին բացել սահմանը»․ ՌԴ մեկնել ցանկացողների բողոքի ակցիան շարունակվում է

14:30 07.09.2020

ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներն այսօր առավոտյան նախ մայրաքաղաքի փողոցներով իրականացրին ավտոերթ՝ կոչ անելով իրենց խնդիրն ունեցող այլ մարդկանց միանալ ակցիային և ժամը 13։30-ին հավաքվել կառավարության շենքի առաջ։ Նշված ժամին նշված վայրում հավաքվելով՝ քաղաքացիները շարունակում են պահանջել, որ բացվեն սահմանները և իրենք Հայաստանից մեկնելու հնարավորություն ունենան։ Նրանց մի մասը պնդում է, որ ՌԴ-ում պետական աշխատանք ունի, […]

̰
BACK_TO_TOP