23:11 11.12.2020
COVID-19-ի մահացության մակարդակը վերջին մեկուկես ամսվա ընթացքում ամբողջ աշխարհում աճել է 60 տոկոսով: Այդ մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերկխովան: «Մինչ Եվրոպայի շատ երկրներում մենք տեսնում ենք վարակման թվի նվազում, ամբողջ աշխարհում աճում է մահացության մակարդակը։ Վերջին վեց շաբաթվա ընթացքում աճը եղել […]
22:23 11.12.2020
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նախազգուշացրել է, որ աշխարհի երկրները կարող են բախվել 80 տարվա ընթացքում ամենաուժեղ տնտեսական անկմանը: «Համաճարակի սոցիալական և տնտեսական հետևանքները հսկայական են, և դրանք շարունակում են ուժեղանալ։ Ոչ մի պատվաստանյութ չի կարող շտկել վնասը, որն արդեն հասցվել է։ Մենք կանգնած ենք ութ տասնամյակների ընթացքում խոշորագույն գլոբալ ռեցեսիայի առջև», – ասել է […]
16:50 11.12.2020
«Վեկտոր» կենտրոնի «Էպիվակկորոնա» պատվաստանյութը քաղաքացիական շրջանառության մեջ է մտել, հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան: «Պատվաստանյութի երրորդ փուլում իրականացվում են հետգրանցման և կլինիկական փորձարկումներ, որոնք արտադրում է մեր «Վեկտոր» գիտական կենտրոնը»,- ասել է նա վարչապետ Միխայիլ Միշուստինի խորհրդակցության ժամանակ:
16:46 11.12.2020
COVID-19-ի դեմ ավստրալական պատվաստանյութի հետագա փորձարկումները դադարեցվել են այն բանից հետո, երբ փորձարկման առաջին փուլի մասնակիցները ՄԻԱՎ վարակի կեղծ դրական թեստեր են ստացել: Այս մասին հաղորդվում է դեղամիջոցի մշակողների ՝ Քվինսլենդի համալսարանի և CSL կենսատեխնոլոգիական ընկերության համատեղ հաղորդագրության մեջ: Ընդ որում, հաղորդագրության մեջ նշվում է, որ պատվաստանյութի փորձարկման առաջին փուլը կշարունակվի: Մշակողների խոսքերով ՝ տվյալների […]
16:28 11.12.2020
Ամերիկացի կատակերգու և հեռուստահաղորդավարուհի Էլեն Դեջեներեսի մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային վարակ: Այս մասին նա հայտարարել է դեկտեմբերի 10-ին Twitter– ի իր էջում: «Ես ուզում եմ բոլորին տեղեկացնել, որ իմ COVID-19- ի թեստը դրական էր: Բարեբախտաբար, ինձ լավ եմ զգում»,- գրել է Դեջեներեսը: Նա շեշտել է, որ ինքը բոլորին, ովքեր վերջերս կապ են ունեցել իր հետ, […]
16:05 11.12.2020
Լատվիայում COVID-19-ի բարդություններից մահացել է Կաննի, Վենետիկի և Բեռլինի կինոփառատոնների դափնեկիր, հանրաճանաչ ռեժիսոր Կիմ Կի Դուկը: Այս մասին դեկտեմբերի 11-ին հայտնել է Delfi պորտալը: Նշվում է, որ տղամարդը Լատվիա է ժամանել նոյեմբերի 20-ին, իսկ դեկտեմբերի 5-ից կապի դուրս չի եկել: Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ռեժիսորը նախատեսում էր տուն գնել Յուրմալայում և դիմել կացության թույլտվություն ստանալու […]
15:59 11.12.2020
Մեծ Բրիտանիայի կարգավորող գրասենյակները նախազգուշացրել են, որ մարդիկ, որոնց անամնեզում կան լուրջ ալերգիկ ռեակցիաներ, չեն ստանա Pfizer / BioNTech պատվաստանյութ: NHS-ի երկու աշխատակիցներ, որոնց երեկ պատվաստել են, ունեցել են ալերգիկ ռեակցիաներ: Այդ մասին հայտնում է բրիտանական «Guardian» հրատարակությունը: Բրիտանական կարգավորիչները նախազգուշացնում են, որ մարդիկ, ովքեր ընդգծված ռեակցիա ունեն դեղամիջոցների ու մթերքների նկատմամբ, չպետք է ընդունեն […]
14:45 11.12.2020
ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի առցանց նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Եվրասիական տնտեսական միության անդամ մի շարք երկրներ ՀՀ քաղաքացիների կորոնավիրուսային համավարակով պայմանավորված մուտքի արգելքի վերացման հարցը: «ԵԱՏՄ անդամ երկրների հետ սահմաններ չունենալը Հայաստանի համար ստեղծում է որոշ դժվարություններ: Առանց խոչընդոտների ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները ԵԱՏՄ պետությունների հետ մեզ համար ունի հիմնային կարևորություն: Այս ոլորտում արգելափակումները […]
14:01 11.12.2020
«Չնայած թեստերի քանակի ավելացմանը՝ վարակի աճ չի արձանագրվում, ինչը նշանակում է, որ վիրուսի տարածումը կասեցվել է»: Այդ մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն Համակարգող խորհրդի նիստից հետո: «Սահմանափակումները մտցնելուց երկու շաբաթ անց մենք տեսանք, որ այլևս վարակի աճ չունենք՝ չնայած թեստերի քանակի ավելացմանը: Չնայած վիրուսի տարածվածությամբ աշխարհում առաջին տեղն ենք զբաղեցնում՝ […]
11:21 11.12.2020
Զագրեբում նախատեսված Եվրոպայի 2021թ առաջնությունը և Պեկինում գեղասահքի Գրան Պրիի եզրափակիչը չեղարկվել են կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին հայտնել է Գեղասահքի միջազգային միության պաշտոնական կայքը: «Գեղասահքի միջազգային միության խորհուրդը որոշեց չեղարկել միջոցառումն ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակի վատթարացման և կազմակերպիչների ու մասնակիցների համար ռիսկերի հետագա աճի պատճառով», – ասված է հայտարարության մեջ: Եվրոպայի […]
11:02 11.12.2020
Դեկտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 146317 դեպք, որոնցից 123474-ն` առողջացած, 2445-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19785 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 542394 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3057 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1077 նոր դեպք: Ունենք 1592 առողջացած և մահվան 29 դեպք: […]
19:45 10.12.2020
COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման երրորդ փուլի միջանկյալ արդյունքները ցույց են տվել 94,5% արդյունավետություն:
17:55 10.12.2020
Երևանի քաղաքապետարանի ենթակայության Լ. Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտը թթվածին արտադրող նոր սարքավորումներ ու բժշկական պարագաներ է ստացել: Այն Ֆրանսիայի կառավարության աջակցությունն է Հայաստանին:
14:35 10.12.2020
ԵՄ դեղամիջոցների գործակալության (EMA) վրա կիբերհարձակումից հետո հաքերները ձեռք են բերել կորոնավիրուսի պատվաստանյութի վերաբերյալ որոշ փաստաթղթեր դեղագործական BioNTech և Pfizer ընկերություններից, ասվում է BioNTech-ի հայտարարության մեջ: «Չորեքշաբթի EMA-ից տեղեկացանք, որ գործակալությունը ենթարկվել է կիբերհարձակման և անօրինական հասանելիություն է եղել BioNTech և Pfizer-ի BNT162b2 պատվաստանյութերի հետ կապված որոշ փաստաթղթերի, որոնք պահվել են EMA-ի սերվերի վրա»,- ասված […]
12:24 10.12.2020
Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 4 570 նոր դեպք: Ապաքինվել է 3 045 պացիենտ: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 43 պացիենտ: Մահացածների ընդհանւր թիվը 1 657 է: Այս պահին կարանտինում է գտնվում 1,126 մարդ, 6900-ը `բժշկական հսկողության ներքո գտնվող հիվանդանոցներում։ Դեկտեմբերի 10-ի առավոտյան կառավարության StopCov կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Վրաստանում մինչ օրս […]
11:23 10.12.2020
Նոր տիպի կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվն ամբողջ աշխարհում դեկտեմբերի 10-ի առավոտյան կազմել է 67,780,361, մահացել է 1,551,214 մարդ։ Այս մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայքում: Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, համաճարակի սկզբից ի վեր, հայտնաբերվել է 28,832,193, Եվրոպայում ՝ 20,869,839 Ասիայում ՝ 11,195,661 դեպք: Վերջին մեկ օրվա ընթացքում աշխարհում վարակվածների թիվն աճել է […]
11:01 10.12.2020
Դեկտեմբերի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 145240 դեպք, որոնցից 121882-ն` առողջացած, 2416-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20336 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 539337 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3504 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1174 նոր դեպք: Ունենք 1350 առողջացած և մահվան 23 դեպք: […]
00:16 10.12.2020
Ստավրոպոլի բժիշկները մշակել են COVID-19 վիրուսային ակտիվությունը ճնշող դեղամիջոց: Այն հետազոտություններ է անցել Գամալեայի անվան ինստիտուտում. այս մասին հաղորդում է տարածաշրջանի առողջապահության նախարարությունը: «Պյատիգորսկի քաղաքային կլինիկական հիվանդանոցի մի խումբ բժիշկներ պատրաստել են դեղամիջոց, որը ճնշում է COVID-19 վիրուսային ակտիվությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: Հետազոտությունները, ըստ Առողջապահության նախարարության, ապացուցել են, որ 1 մգ/մլ դեղաչափով վիրուսային ծանրաբեռնվածությունը, […]
23:30 09.12.2020
Բրիտանացի գիտնականները աչքերի բորբոքման և կորոնավիրուսային վարակի միջև կապ են հայտնաբերել: Նրանք կարծում են, որ աչքի ցավը պետք է ճանաչվի որպես վաղ COVID-19- ի նշանակալի ախտանշաններից մեկը: Սա COVID-19- ի աչքերում դրսևորվելուն նվիրված առաջին ուսումնասիրությունն է: Դրա արդյունքները հրապարակված են BMJ Open Ophthalmology ամսագրում: Հետազոտողները հարցում են անցկացրել հաստատված COVID-19 ունեցող հիվանդների շրջանում և կազմել […]
14:12 09.12.2020
Ռուսաստանը COVID-19-ի արդեն ավելի քան 1,3 մլն թեստային համակարգեր է մատակարարել աշխարհի 45 երկրներ, հայտարարել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան: «Արդեն մատակարարվել է ավելի քան 1,3 մլն աշխարհի 45 երկրներ»,- ասել է Պոպովան նոր կորոնավիրուսային վարակի և այլ վարակիչ հիվանդությունների հակազդման հարցերին նվիրված խորհրդաժողովում:
13:55 09.12.2020
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում ձերբակալվել է 160 մարդ համաճարակային անվտանգության կանոնները չպահպանելու համար, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Լոս Անջելեսի ոստիկանության հաղորդմանը: Օպերացիան իրականացվել է Փալմդեյլ քաղաքում դեկտեմբերի 5-ին։ Տներից մեկում կազմակերպվել է ընդհատակյա երեկույթ, ոստիկանները ձերբակալել են 158 մասնակցի, այդ թվում՝ 35 անչափահասի: Շրջանի ոստիկանապետ Ալեքս Վիլյանուեվան խորհուրդ է տվել իշխանություններին խստացնել վերահսկողությունը ընդհատակյա երեկույթների […]
13:36 09.12.2020
Իրանը հայտարարել է կորոնավիրուսի դեմ տեղական պատվաստանյութի մարդկանց վրա փորձարկումներ սկսելու մասին: Իրանի Իսլամական Հանրապետության Պարենի և դեղորայքի վերահսկողության կազմակերպության ներկայացուցիչ Քիյանուշ Ջահանփուրի խոսքերը փոխանցում է Fars գործակալությունը: «Մարդկանց վրա փորձարկումների առաջին փուլում պատվաստանյութը ներարկելու համար բավականաչափ կամավորներ կային, և, այդ պատճառով, ոչ մի հանրային կանչ չի կատարվել»,- ասել է նա։ Նրա խոսքերով՝ պատվաստանյութի փորձարկումը […]
12:21 09.12.2020
COVID-19-ով վարակվածների թիվն աշխարհում շարունակում է աճել: Մինչ օրս ողջ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը կազմել է 67,210,778, մահացել է 1,540,777 պացիենտ, ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքում: Կորոնավիրուսի պատճառով Ամերիկայում, համաճարակի սկզբից ի վեր, հայտնաբերվել է 28,591,241 դեպք, Եվրոպայում ՝ 20,627,896, Ասիայում ՝ 11,151,858: Վերջին մեկ օրվա ընթացքում աշխարհում վարակվածների […]
11:35 09.12.2020
Վրաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 4734-ով։ Այս մասին հայտնում է stopcov.ge կայքը: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3895 մարդ, ևս 38-ը՝ մահացել։ Վրաստանում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 174383 դեպք։ Բուժվել է 145287 պացիենտ, մահացել՝ 1614-ը: Այս պահին կարանտինում է գտնվում 1126 քաղաքացի, հիվանդանոցներում հսկողության տակ՝ 6900-ը։
11:02 09.12.2020
Դեկտեմբերի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 144066 դեպք, որոնցից 120532-ն` առողջացած, 2393-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20540 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 535833 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3306 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1138 նոր դեպք: Ունենք 1385 առողջացած և մահվան 21 դեպք: […]
23:38 08.12.2020
Օքսֆորդի համալսարանը և AstraZeneca-ն պաշտոնապես հրապարակել են COVID-19-ի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլի վերջնական տվյալները: Ինչպես հաղորդում է համալսարանը, փորձարկումները հաստատել են պատվաստանյութի արդյունավետությունը ՝ 62,1 տոկոս-90,0 տոկոս՝ կախված դեղաչափից: Օքսֆորդի համալսարանի և AstraZeneca պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլի նախնական արդյունքները մշակողները հրապարակել էին նոյեմբերի 23-ին: Օքսֆորդի chadox1 nCoV-19 պատվաստանյութը պատրաստված է ադենովիրուսի հիման […]
21:47 08.12.2020
Մեծ Բրիտանիայում մեկնարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստումները: Աշխարհի մի շարք երկրներում էլ ավելացել են կորոնավիրուսի նոր դեպքերը, ինչ ստիպել է այդ երկրների իշխանություններին ավելի խստացնել կարանտինային սահմանափակումները: Մանրամասները՝ տեսանյութում։
18:40 08.12.2020
Covid-անվտանգության կանոնները դպրոցներում պահպանվում են միջին և միջինից բարձր մակարդակով․ ԱԱՏՄ լայնածավալ ստուգայցերը հանրակրթական ուսումնական հաստատություններում առանձնակի կոպիտ խախտումներ չեն արձանագրում։ Ավագ դպրոցում «առկա» ուսուցման վերսկսմանը զուգահեռ՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական թիմերի ակտիվ ստուգայցերը դպրոցներում շարունակվում են։ Մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում՝ Կենտրոն, Արաբկիր, Աջափնյակ, նույնիսկ կրկնակի ստուգայցեր են իրականացվել։ Դիտարկումները ցույց […]
15:55 08.12.2020
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ իր մոտ մտքեր են ծագել կտակ գրելու մասին, քանի դեռ հիվանդ էր COVID-19-ով: «Նման մտքեր կային»,- Նաիլի Ասկերզադեի «Վտանգավոր վիրուս։ Առաջին տարին» ֆիլմի համար հարցազրույցի ժամանակ ասել է Կրեմլի խոսնակը: «Հիվանդությունից առաջացած զգացողությունները շատ տարօրինակ են ընդհանուր առմամբ»,- հավելել է նա: Հիշեցնենք, որ Պեսկովի և նրա […]