12:36 16.12.2020
Ողջ աշխարհում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 71 581 532-ի, մահացել է 1 618 374 մարդ: Այս մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայքում: Համաճարակի սկզբից մինչ օրս Ամերիկաներում հայտնաբերվել է 30 656 971, Եվրոպայում ՝ 22 338 423, Ասիայում ՝ 11 430 955 դեպք: Վերջին օրվա ընթացքում աշխարհում վարակվածների թիվն աճել […]
12:22 16.12.2020
StopCov կայքի տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 487 նոր դեպք, ապաքինվել է 2 495 պացիենտ: Երկրում «Քովիդ 19» համավարակի բռնկումից ի վեր հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 198 387: Վերջին 24 ժամում ապաքինվել է 2495 մարդ, ընդհանուր առմամբ ապաքինվել է 167 281 անձ: Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է […]
11:04 16.12.2020
Դեկտեմբերի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 150218 դեպք, որոնցից 128694-ն` առողջացած, 2556-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18331 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 554909 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3272 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1098 նոր դեպք: Ունենք 1242 առողջացած և մահվան 27 դեպք: […]
21:35 15.12.2020
Առաջին սերնդի պատվաստանյութը ի վիճակի չէ կանխելու կորոնավիրուսի տարածումը, ասվում է Ավստրալիայի Առողջապահության և բժշկական գիտությունների ակադեմիայի (AAHMS) հրապարակած զեկույցում: «Նոր ապացույցները վկայում են այն մասին, որ փորձարկումներում «առաջին սերնդի» պատվաստանյութերը, ամենայն հավանականությամբ, արդյունավետ կլինեն SARS-CoV-2-ի հետ կապված հիվանդությունների կանխարգելման գործում, բայց դրանք դժվար թե կանխեն վիրուսով վարակվելը: Սա նշանակում է, որ պատվաստանյութերի առաջին սերունդն […]
19:25 15.12.2020
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի վարչական տարածք, «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ գրասենյակային տարածք, Քաղաքացիական ավիացիայի կոմիտե և ոչ միայն․ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցների ստուգայցերն այսօր այս տնտեսավարողների մոտ արձանագրել են Covid-անվտանգության նորմերի որոշակի խախտումներ։ Ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները որոշ դեպքերում լրացվել են սահմանված ձևաչափին ոչ համապատասխան, բացակայել են համավարակի տարածումը կանխելու վերաբերյալ իրազեկման թերթիկները, […]
19:05 15.12.2020
Ռուսաստանի բոլոր մարզերում սկսվել են կորոնավիրուսի դեմ պատվաստումները։ Այս մասին, «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, ասել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն COVID-19-ի դեմ պայքարի խորհրդի նիստում։ ՌԴ առողջապահության նախարարն հայտնել է, որ լոգիստիկ շղթաները մշակելու համար, խոշոր չափաքանակներով պատվաստանյութ տրամադրելուց առաջ, փորձնական չափաքանակներ են հատկացվել։ Մուրաշկոն ասել է, որ բոլոր մարզերը պատրաստ են ընդունել պատվաստանյութը, կազմակերպել […]
17:48 15.12.2020
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2021 թվականի վերջին կստանա COVID-19-ի 2 մլրդ դեղաչափ»,- հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի խորհրդական Բրյուս Էյլվարդը: «Այս պահին մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ մինչև 2021 թվականի վերջը ստանանք 2 մլրդ դեղաչափ, գուցե ավելին, գուցե՝ ավելի շուտ»,- ասել է նա: Էյլվարդը նշել է, թե առայժմ հայտնի չէ, որն է ավելի արդյունավետ և […]
15:00 15.12.2020
Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ասել է, որ կորոնավիրուսով հիվանդ մայրերի երեխաները սովորաբար լույս աշխարհ են գալիս առանց վարակի: Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»: «Մենք տեսնում ենք, որ հիվանդ մայրերից ծնված երեխաները, որպես կանոն, չեն տառապում կորոնավիրուսով»,- ասել է նա: Առողջապահության նախարարության ղեկավարը նշել է, որ մեծ մասամբ բնությունը պաշտպանում է երեխային, ուստի վիրուսի […]
13:50 15.12.2020
Դեկտեմբերի 9-ին դեղամիջոցների եվրոպական գործակալության վրա հաքերային հարձակման հետևանքով չարագործները հասանելիություն են ստացել Moderna պատվաստանյութերի մասին փաստաթղթերին: Այս մասին հայտնում է Reuters-ը։ COVID-19-ի պատվաստանյութերի մշակող ընկերություն Moderna Inc.-ը հայտնել է, որ դեկտեմբերի 9-ին կիբերհարձակումների ժամանակ հաքերները հասանելիություն են ստացել իրենց պատվաստանյութերի մասին ֆայլերին։ Նշվում է, որ դեղամիջոցների եվրոպական գործակալությունը զբաղվում է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ստուգմամբ, […]
11:03 15.12.2020
Դեկտեմբերի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 149120 դեպք, որոնցից 127452-ն` առողջացած, 2529-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18513 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 551637 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1905 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 438 նոր դեպք: Ունենք 1486 առողջացած և 26 մահվան դեպք: […]
22:08 14.12.2020
COVID-19-ի նոր մուտացիայի հայտնաբերմանն անդրադարձել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
15:59 14.12.2020
«Գերմանիան դեկտեմբերի 16-ից ներդնում է երկրի պատմության մեջ ամենակոշտ լոքդաունը. կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը ծայրաստիճան լուրջ է»,- հեռուստատեսային ուղերձում ասել է երկրի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: «Հարգելի քաղաքացիներ, մենք բոլորս հետագա առաջընթացի հույս ունեինք: Բայց վիրուսը մեզ դեռ հետ է պահում: Հետևաբար չորեքշաբթի օրվանից մեր հասարակական և անձնական կյանքը կսահմանափակվի ավելի քան երբևէ Գերմանիայի Դաշնային […]
15:49 14.12.2020
Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը խստացրել է անվտանգության միջոցառումների պահպանման վերահսկողությունը կորոնավիրուսային համավարակի ֆոնին և ուղևորների նկատմամբ սահմանել է խիստ կանոն: Այս մասին հաղորդվում է փոխադրողի պաշտոնական կայքում: Ըստ նորամուծությունների՝ ճանապարհորդներին, որոնք ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են պաշտպանիչ դիմակ կրելուց, թույլ չեն տա թռչել: Բացի դրանից՝ կազմակերպությունը հիշեցրել է, որ անձնական պաշտպանիչ միջոցները պետք է օգտագործվեն ամբողջ թռիչքի […]
14:10 14.12.2020
Ռուսաստանում 1 օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 27 328-ով: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2 681 256-ի, երկուշաբթի լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից: Շտաբի տվյալներով՝ աճը համեմատաբար դանդաղել է՝ հասնելով 1% -ի: Օրվա ընթացքում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվը Սանկտ Պետերբուրգում կազմել է 3 771, Մոսկվայի մարզում՝ 1 484, Նիժնի Նովգորոդի […]
13:45 14.12.2020
«Վրաստանը ձեռք է բերել Remdesivir-ի 4000 սրվակների փորձնական խմբաքանակ: Յուրաքանչյուր հիվանդի համար անհրաժեշտ է 6 շիշ դեղամիջոց, համապատասխանաբար, գնված գումարը կբավականացնի ընդամենը 660 հիվանդի»,- հայտարարել է Վրաստանի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն: Նրա մեկնաբանությամբ՝ դեղամիջոցները նշանակվելու են այն հիվանդներին, որոնք հոսպիտալացված են, կախված են թթվածնից և 12 օր չի անցել նրանց վարակվելուց: «Մենք արձանագրություն ենք […]
13:07 14.12.2020
Կորոնավիրուսի հետևանքով Երևանի հիվանդանոցներից մեկում հղի կին է մահացել: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը նշեց, որ մայրական մահացության դեպքն արձանագրել են դեկտեմբերի 13-ին: «Քառասնամյա կինն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, թոքաբորբ, ինչպես նաև մի շարք ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Պրոգրեսիվող շնչական անբավարարության պատճառով դեկտեմբերի 2-ին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Այդ ընթացքում […]
11:44 14.12.2020
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել, միայն վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակման գրեթե 650 հազար նոր դեպք, ավելի քան 10 հազար մարդ մահացել է: Դեպքերի ընդհանուր քանակն ամբողջ աշխարհում դեկտեմբերի 14-ի առավոտյան կազմել է 70,461,926, մահացել է 1,599,704 մարդ, ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայքում: Համաճարակի սկզբից մինչ այժմ Հյուսիսային և Հարավային […]
11:02 14.12.2020
Դեկտեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 148682 դեպք, որոնցից 125966-ն` առողջացած, 2503-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19595 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 549732 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1373 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 357 նոր դեպք: Ունենք 797 առողջացած և 17 մահվան դեպք: […]
21:11 13.12.2020
ԱՄՆ կառավարությունը նախատեսում է մինչև հաջորդ տարվա առաջին եռամսյակի ավարտը կորոնավիրուսի դեմ պատվաստել 100 միլիոն մարդու, ասում է ԱՄՆ COVID-19 -ի դեմ պատվաստումների ամերիկյան ծրագրի ղեկավար Մոնսեֆ Սլաուին: Նրա խոսքերը մեջբերում է Reuters- ը: ԱՄՆ-ը հույս ունի այս տարվա վերջին պատվաստանյութի շուրջ 40 միլիոն դեղաչափ պատվաստել, ևս 50-80 միլիոն դեղաչափ՝ հունվարին, նույնքան`փետրվարին, ասել է Սլաուին:
18:25 13.12.2020
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ցինկի և անագի պարունակությամբ ատամի մածուկները 99,9 տոկոսով 2 րոպեում սպանում են COVID-19 կորոնավիրուսը: Լաբորատոր թեստերի արդյունքները հրապարակվել են British Dental Journal-ում: Գիտնականները նպատակ են դրել պարզելու, թե արդյոք հնարավոր է նվազեցնել կորոնավիրուսի տարածման տեմպը՝ օգտագործելով բերանի հիգիենայի միջոցներ: Բացի ատամի մածուկից, բարձր արդյունավետություն է ցույց տվել նաև ցետիլպիրիդինիումի քլորիդով […]
15:54 13.12.2020
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 2 720 դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 3 942 պացիենտ, մահացել է 46 մարդ: Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է կորոնավիրուսի 189 726 դեպք, ապաքինվել է 158 183, մահացել 1 790 մարդ: Կարանտինային գոտիներում այս […]
15:36 13.12.2020
Գերմանիայի իշխանությունները կորոնավիրուսի տարածման տեմպը նվազեցնելու համար երկրում խիստ կարանտին են մտցնում դեկտեմբերի 16-ից հունվարի 10-ը: Այս մասին այսօր Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը: «Այն միջոցները, որոնք մենք ձեռնարկել ենք նոյեմբերի 2-ից, բավարար չեն», – ասել է Անգելա Մերկելը: Նա նաև նշել է, որ երկրում կրկին նկատվում […]
12:34 13.12.2020
Մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում COVID-19– ի դեպքերի թիվն աճել է 28 080-ով, լրագրողներին հայտնել են կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից: Մոտավորապես յուրաքանչյուր հինգերորդ հիվանդից մեկը (19,6 տոկոս) ախտանշաններ չունի: Կորոնավիրուսի բարդություններից 488 մարդ մահացել է (մեկ օր առաջ՝ 560, առավելագույնը 613): Բուժվել է 20 277 հիվանդ: Ամենաշատ դեպքերը գրանցվել են Մոսկվայում`6 425, Սանկտ […]
11:00 13.12.2020
Դեկտեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 148325 դեպք, որոնցից 125169-ն` առողջացած, 2486-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20053 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 548359 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3119 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1013 նոր դեպք: Ունենք 648 առողջացած և 24 մահվան դեպք: […]
23:38 12.12.2020
Չինական Դունինի իշխանությունները Հեյլունցզյան հյուսիսարևելյան նահանգում քաղաքը փակել են կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: «Ելնելով համաճարակաբանական իրավիճակից՝ համաճարակի տարածման կանխարգելման նպատակով խստորեն վերահսկել մարդկանց մուտքն ու ելքը ՝ սկսած 2020 թվականի դեկտեմբերի 13-ից»,- ասված է COVID-19-ի դեմ պայքարի տեղական շտաբի հայտարարության մեջ: Քաղաքում նույնպես տրանսպորտային սահմանափակումներ են մտցվել։ Մասնավորապես, Դունինում ժամանակավորապես դադարեցվել է ուղևորային ավտոմոբիլային հաղորդակցությունը, […]
19:40 12.12.2020
Վրաստանում արձանագրվել է կորոնավարակի 3 907 նոր դեպք: Մահացել է 50 մարդ:Հաղորդում է Վրաստանի կառավարության կայք էջը։ Այս պահի դրությամբ Վրաստանում նոր կորոնավարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 187 006-ի : Կարանտինային ռեժիմում է 1 012 մարդ: Ստացիոնար հսկողության տակ է 6 817 , Քովիդ-հյուրանոցում՝ 3 227 մարդ :
13:47 12.12.2020
Վերջին 6 շաբաթվա ընթացքում կորոնավիրուսից մահացությունն աճել է 60%-ով, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը: «Վերջին 6 ամիսների ընթացքում ամենշաբաթյա մահվան դեպքերի թիվն աճել է շուրջ 60%-ով. հիվանդացության ու մահվան դեպքերի մեծ մասը գրանցվում է Եվրոպայում և Ամերիկայում»,-ասել է նա: ԱՀԿ ղեկավարը կոչ է արել արձակուրդային շրջանում չթուլացնել զգոնությունը: «Տոնակատարությունը շատ արագ […]
11:00 12.12.2020
Դեկտեմբերի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 147312 դեպք, որոնցից 124521-ն` առողջացած, 2462-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19714 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 545240 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2846 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 995 նոր դեպք: Ունենք 1047 առողջացած և 17 մահվան դեպք: […]