22:42 24.12.2020
Գերմանիայում առաջին անգամ երկրում հայտնաբերել են կորոնավիրուսի «բրիտանական» շտամը, հայտնել է Bild-ը՝ վկայակոչելով տեղի առողջապահության նախարարության ներկայացուցչին: Նշվում է, որ դեկտեմբերի 20-ին վարակված կինը Մեծ Բրիտանիայից ժամանել է Մայնի Ֆրանկֆուրտ։ Այն մասին, որ նա վարակված է, հայտնի է դարձել այն բանից հետո, երբ թռիչքի բոլոր ուղևորները ժամանումից հետո CОVID-19-ի էքսպրես-թեստ են անցել: Հաջորդ օրը կրկնակի […]
21:43 24.12.2020
«Պատվաստանյութ COVID-19-ի դեմ. երբ և որ երկրից այն կհասնի Հայաստան»։ Այս թեմայով այսօր քննարկում էր կազմակերպվել Մեդիա կենտրոնում։ Ինչպես հայտնի է Հայաստանը փոքր չափաբաժիններով է ձեռք բերելու պատվաստանյութեր և այդ ուղղությամբ բանակցություններ էր սկսել հուլիսից, երբ պատվաստանյութերը դեռ մշակման ու փորձարկման փուլում էին։ Մանրամասները՝ տեսանյութում։
17:16 24.12.2020
Բժշկական հաստատություններին ռենտգեն սարքեր կտրամադրվեն, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: «Եվրոպական միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ ջանքերով, Եվրոպական միության աջակցության ծրագրերի շրջանակում, Հայաստանի բժշկական հաստատություններին է տրամադրվելու յոթ ռենտգեն սարք: Այս օժանդակությունը կնպաստի կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման և բուժման արդյունավետության բարձրացմանը: Առողջապահության նախարարությունը Եվրոպական միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ ակտիվ աշխատանք է տանում COVID-19-ի […]
16:20 24.12.2020
COVID-19-ի առաջին պատվաստանյութերը Եվրամիության բոլոր երկրներ են ուղարկվել միաժամանակ, առաջին պատվաստումները ԵՄ-ում կարվեն մի քանի օրից, ասվում է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի Twitter-ում: «Ես ազդված եմ, ինչ տեսնում եմ, որ COVID-19-ի պատվաստանյութերը ԵՄ երկրներ են ուղարկվել միաժամանակ: Մի քանի օրից պատվաստված կլինեն առաջին եվրոպացիները»,- գրել է նա: Եվրահանձնաժողովը Եվրոպական դեղերի գործակալության (EMA) դրական […]
14:55 24.12.2020
Ֆրանսիայի նախագահն այլևս չունի կորոնավիրուսի ախտանշաններ: Այս մասին հաղորդում է Ելիսեյան պալատը։ Էմանուել Մակրոնը շարունակում է աշխատել հեռավար և կոնֆերանսներ անցկացնել տեսակապի միջոցով: Հիշեցնենք՝ դեկտեմբերի կեսերին հայտնի էր դարձել, որ Մակրոնը հիվանդացել է կորոնավիրուսով: Դրանից հետո մեկուսացման մեջ էին ոչ միայն նախարարները, այլև մի քանի օտարերկրացի առաջնորդներ, այդ թվում՝ Իսպանիայի, Պորտուգալիայի և Բելգիայի վարչապետները: Բանն […]
12:52 24.12.2020
COVID-19-ի հարուցած բարդություններից վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է 635 մահ, հայտնում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։ «Վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է 635 մահ: Պանդեմիայի ողջ ընթացքում Ռուսաստանում մահացել է 53 096 մարդ», – ասվում է հաղորդագրության մեջ: Ռեկորդային ցուցանիշ է գրանցվել նաև մեկ օրում վարակման դեպքերի առումով՝ 29 935։
12:41 24.12.2020
Դեկտեմբերի 24-ի դրությամբ՝ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 79 միլիոն դեպք. արդեն ապաքինվել է ավելի քան 55,6 միլիոն մարդ: Այդ մասին են վկայում Worldometer-ի տվյալները: Այսպիսով, աշխարհում հայտնաբերվել է COVID-19- ի 79 086 170 դեպք, որից 1 738 168-ը՝ մահվան ելքով։ Համաշխարհային վիճակագրության մեջ COVID-19-ի դեպքերի թվով առաջատարներն են ԱՄՆ-ը (18 917 152), […]
11:03 24.12.2020
Դեկտեմբերի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 156142 դեպք, որոնցից 136766-ն` առողջացած, 2714-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15999 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 575910 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2743 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 702 նոր դեպք: Ունենք 1128 առողջացած և մահվան 23 դեպք: […]
23:29 23.12.2020
Բիլ Գեյթսն իր անձնական բլոգում ամփոփել է անցնող տարին և մտավախություն հայտնել, որ, չնայած պատվաստմանը, պանդեմիան առաջիկա ամիսներին միայն կակտիվանա: «Ցավոք, մենք դեռ չենք հաղթահարել դժվարությունները»,- հայտարարել է նա: Խոսելով պանդեմիայի ուժեղացման մասին ՝ միլիարդատերը հենվել է համակարգչային մոդելների օգնությամբ ստացված տվյալների վրա: Այդ տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ հաջորդ ամսվա ընթացքում իրավիճակն է՛լ […]
23:05 23.12.2020
Իսրայելում կորոնավիրուսի մուտացիայի դեպքեր են հայտնաբերվել: Առողջապահության նախարարության կենտրոնական լաբորատորիայում անցկացված ստուգումների ընթացքում պարզվել է, որ խոսքը նոր կորոնավիրուսի՝ Անգլիայում հայտնաբերված շտամի մասին է: Երեք կրողներ վերջերս ժամանել են Անգլիայից և գտնվում են հատուկ կարանտինային կենտրոնում: «Եվս մեկ դեպք հայտնաբերվել է Իսրայելի տարածքում. համաճարակաբանական հետաքննություն է ընթանում»,- ասված է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։ Այսօր նաև […]
22:21 23.12.2020
Մեծ Բրիտանիայում հայտնաբերել են կորոնավիրուսի ևս մեկ մուտացված տարբերակ. այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Մեթ Հենքոքը: «Այս վիրուսն ավելի վարակիչ է և, կարծես, ավելի շատ մուտացված, քան նորը»,- լրագրողներին ասել է պաշտոնյան ։ Նրա խոսքերով ՝ մասնագետները վարակի երկու դեպք են արձանագրել, երկու հիվանդներն էլ ժամանել են ՀԱՀ-ից։ Լոնդոնը Հարավային Աֆրիկայի Հանրապետություն ուղևորությունների սահմանափակումներ […]
20:55 23.12.2020
ՀՀ Առողջապահության նախարարությունը տվյալներ է ներկայացրել Հայաստանում կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտներին սպասարկող բժշկական կազմակերպությունների վերաբերյալ, որտեղ զանգահարելով քաղաքացիները տեղեկատվություն կարող են ստանալ հարազատների առողջական վիճակի մասին: Բուժհաստատությունների ցանկը թարմացվում է, անհրաժեշտության դեպքում նախարարությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն: Տվյալներն այստեղ` https://www.moh.am/#1/3439
15:40 23.12.2020
Ինքնաթիռի ուղևորը լռել է կորոնավիրուսի ախտանշանների մասին՝ նախքան United Airlines-ի ինքնաթիռ նստելը և վարակել է բժշկին, որը ստիպված էր նրան վերակենդանացնել թռիչքի ժամանակ, հայտնում է Daily Mail-ը: Ըստ թերթի՝ Լոս Անջելեսից 69-ամյա Իսայաս Էրնանդեսը հանկարծակի ինքնաթիռում վատ է զգացել ու դադարել է շնչել: Այնուհետև առաջին բուժօգնության հմտություններ ունեցող երեք ուղեկիցներ փորձել են փրկել նրա կյանքը, […]
15:29 23.12.2020
Այսօր Եվրոպական միությունը հայտնել է ՀՀ կառավարությանը ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով Հայաստանին հավելյալ 24 միլիոն եվրո դրամաշնորհ հատկացնելու մասին։ ԵՄ որոշումը կայացվել է ԵՄ-ի և ՀՀ կառավարության միջև ստորագրված «ՔՈՎԻԴ-19 համավարակի դիմակայման պայմանագրի» շրջանակներում նախատեսված «Միջնաժամկետ սոցիալ-տնտեսական վերականգնման ծրագիր»-ի մշակման, ինչպես նաև մակրոտնտեսական կայունության, պետական ֆինանսների կառավարման և պետական բյուջեի թափանցիկության բարեփոխումների առաջընթացի […]
11:02 23.12.2020
Դեկտեմբերի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 155440 դեպք, որոնցից 135638-ն` առողջացած, 2691-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16451 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 573167 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2953 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 838 նոր դեպք: Ունենք 1052 առողջացած և 18 մահվան դեպք: […]
14:00 22.12.2020
Insider-ը խոսել է հայազգի գործարար, բարերար Նուբար Աֆեյանի հետ՝ ավելին իմանալու Կանադա և այնուհետև ԱՄՆ ներգաղթած ապագա ձեռնարկատիրոջ, Moderna-ի զարգացման և իր սիրած Dolly Parton երգերի մասին: Նուբար Աֆեյանը սիրում է բասկետբոլ: Նա սիրում է խաղալ զվարճանքի համար, բայց համավարակի ընթացքում ստիպված է եղել դադար տալ: Վերջին շրջանում Աֆեյանը շատ ազատ ժամանակ չի ունեցել: Դա […]
13:53 22.12.2020
Թուրքիայի իշխանությունները հյուրանոցներին արգելել են ամանորյա ժամանցային միջոցառումներ անցկացնել: Այս մասին հայտարարվել է դեկտեմբերի 21-ին Թուրքիայի ՆԳՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ՝ զբոսաշրջիկների՝ հյուրանոցներում Ամանորի անցկացման կարգի վերաբերյալ: Կառույցում նշել են, որ ոչ վաղ անցյալում որոշ հյուրանոցներ գովազդել և վաճառքի են հանել ամանորյա փաթեթներ ընթրիքով և երաժշտական զվարճալի ծրագրերով հակառակ COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարում նախկինում […]
11:03 22.12.2020
Դեկտեմբերի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 154602 դեպք, որոնցից 134586-ն` առողջացած, 2673-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16685 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 570214 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2459 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 537 նոր դեպք: Ունենք 1410 առողջացած և մահվան 17 դեպք: […]
10:37 22.12.2020
Եվրամիությունը պատրաստվում է սկսել կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները, այն բանից հետո երբ համապատասխան կառույցը հաստատել է ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների կողմից մշակված դեղամիջոցի գրանցումը: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիության երկրները պատվաստանյութը կստանան նույն պայմաններով և միաժամանակ: Սա առաջին հաստատված պատվաստանյութն է Եվրոպայում, սակայն Եվրոպական հանձնաժողովի նախագահը նշել […]
22:17 21.12.2020
Կորոնավիրուսի մուտացված տարբերակը Բրիտանիայում շրջանառվում էր դեռ սեպտեմբերին, սակայն լայն տարածում է գտել նոյեմբերի կեսից։
19:55 21.12.2020
Տեսչական ստուգումները շարունակվում են ՀՀ ամբողջ տարածքում. ԱԱՏՄ մասնագետները հերթական ստուգայցն են կատարել Վանաձոր։ Դիմակ չկրելու համատարած դեպքեր, հեռավար ջերմաչափների բացակայություն և նորմերին չհամապատասխանող գրանցամատյաններ. նման խախտումներ են արձանագրել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը Վանաձոր քաղաքում ստուգայցերի ժամանակ։ Տեսչական մարմնի մասնագետները ուշադրության են առել սանիտարահամաճարակային նորմերի պահպանումը «Հայփստ»-ի բաժանմունքում, դպրոցներում, […]
18:12 21.12.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի մասնագետներն ուժեղացված ստուգայցերով Covid-անվտանգության կանոններն այսօր դիտարկել են մայրաքաղաքի Կենտրոն, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջանների մի քանի տասնյակ տնտեսավարողի մոտ։ Դիտարկվող ոլորտների շրջանակն է՝ դպրոցներ, մանկապարտեզներ, բանկերի մասնաճյուղեր, «Հայփոստի» բաժանմունքներ, դեղատներ, գեղեցկության սրահներ, առևտրի կենտրոններ։ Նոր Նորք վարչական շրջանի դպրոցներում ու մանկապարտեզներում ԱԱՏՄ աշխատակիցներն ընդհանուր […]
16:58 21.12.2020
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դեկտեմբերի 21-ին կորոնավիրուսի կառավարական հանձնաժողովի նիստում հանդես է եկել մարդատար չվերթների համար հրեական պետության երկինքն անհապաղ լիովին փակելու իր առաջարկությունը պաշտպանելու՝ նախարարներին ուղղված կոչով, ինչպես դա արվել է 2020 թվականի մարտին համավարակի սկզբին՝ վիրուսի նոր տիպի տարածման սպառնալիքի պատճառով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Ես կորոնավիրուսի հանձնաժողովի նիստ եմ գումարել մեկ նպատակով, և […]
15:37 21.12.2020
Ռուսաստանը դադարեցնում է Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցությունը դեկտեմբերի 22-ի ժամը 0։00-ից, լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում: «Նոր կորոնավիրուսային վարակի ներմուծումը և տարածումը թույլ չտալու համար օպերատիվ շտաբի կողմից որոշում է ընդունվել Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին՝ կապված համաճարակաբանական իրադրության վատթարացման հետ: Սահմանափակումները ուժի մեջ են մտնում 2020 թվականի դեկտեմբերի […]
15:04 21.12.2020
Գամալեայի անվան ազգային հետազոտական կենտրոնը, AstraZeneca անգլո-շվեդական դեղագործական ընկերությունը, Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամը և «Ռ-Ֆարմ»-ը համագործակցության հուշագիր են ընդունել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: «Գործընկերության նման տրամադրվածությունն այսօր կարող է գիտական ուժերի, տեխնոլոգիաների միավորման, ընդհանուր նպատակի համար ներդրումների լավ, համոզիչ օրինակ ծառայել՝ մոլորակի վրա միլիոնավոր մարդկանց կյանքը, առողջությունը և անվտանգությունը պաշտպանելու համար»,- ասել է Վլադիմիր Պուտինը՝ […]
14:28 21.12.2020
Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները: Այս մասին տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարությունից։ ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից ս.թ. հոկտեմբերի 1-ից առ այսօր թեստավորման նպատակով 2585 նմուշառում է իրականացվել: Նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է 1130 մարդու մոտ: Ներկայումս օրական միջինը 60-70 […]
11:23 21.12.2020
Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը շարունակում է աճել, միայն վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 800 հազար նոր դեպք, ավելի քան 10 հազար մարդ մահացել է: Նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվն ամբողջ աշխարհում դեկտեմբերի 21-ին կազմել է 75 110 651, մահացել է 1 680 395 մարդ, ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայքում: […]
11:01 21.12.2020
Դեկտեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 154065 դեպք, որոնցից 133176-ն` առողջացած, 2656-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17579 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 567755 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1009 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 240 նոր դեպք: Ունենք 644 առողջացած և մահվան 26 դեպք: […]
00:10 21.12.2020
Կորոնավիրուսի հարցերով Իսրայելի կառավարական հանձնաժողովը կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման պատճառով որոշել է փակել երկինքը Մեծ Բրիտանիայից, Դանիայից և ՀԱՀ-ից Իսրայել չվերթների համար: Այս մասին Twitter-ում հայտնել է վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Հիշեցնենք, որ Նիդեռլանդներում, Դանիայում և Ավստրալիայում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր շտամ, որն ավելի վաղ հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայում: Ֆրանսիայի իշխանությունները որոշել են ժամանակավորապես դադարեցնել Մեծ Բրիտանիայից […]