15:41 28.12.2020
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը որոշել է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, քանի որ վստահ է Спутник V-ի անվտանգության հարցում: Նրա խոսքերով՝ առանց դեղամիջոցի անվտանգության վերաբերյալ եզրակացության նախագահը չէր կարող պլանավորել պատվաստումը: «Առանց նման եզրակացության, դե յուրե և դե ֆակտո, իհարկե, նախագահը չէր կարող պլանավորել պատվաստումը գործնական իմաստով: Նա […]
13:38 28.12.2020
Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19-ի 27 787 դեպք: Դրանց թիվը 497-ով պակաս է, քան նախորդ օրը: 487 մարդ մահացել է, 20 480-ը դուրս է գրվել: 13,5%-ը չունեն ախտանիշներ, աճի տեմպը 0,9% է: Նոր հիվանդների ամենամեծ թիվը գրանցվել է Մոսկվայում (6253) և Սանկտ Պետերբուրգում (3748)։ Երկրում վարակվածերի ընդհանուր թիվը հասել է 3 078 […]
12:11 28.12.2020
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեյեսուսի միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում վերջինս բարձր է գնահատել վրացական իշխանությունների ձեռնարկած միջոցառումներն ինչպես վիրուսի տարածումը կանխելու առաջին փուլում, այնպես էլ վարակի տարածման երկրորդ ալիքի ընթացքում: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են աշխարհւմ մեկնարկի սկսման թեմային, ինչպես նաև Գախարիայի հրամանով ստեղծված հատուկ հանձնաժողովի գործունեությանը, […]
11:30 28.12.2020
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 538-ով: 41 մարդ մահացել է: Ըստ StopCov պաշտոնական կայքի՝ երկրում համաճարակի սկզբից մինչ օրս հայտնաբերվել է վարակման 22 2143 դեպք: Միևնույն ժամանակ, վերջին 24 ժամվա ընթացքում կովիդ կլինիկաներից դուրս է գրվել 2 766 մարդ, համաճարակի սկզբից մինչ այժմ բուժվել է 206 313 հիվանդ, […]
11:01 28.12.2020
Դեկտեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 157948 դեպք, որոնցից 139675-ն` առողջացած, 2775-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14824 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 585057 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1413 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 114 նոր դեպք: Ունենք 562 առողջացած և 7 մահվան դեպք: […]
23:39 27.12.2020
Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է վարակման 1 097, մահվան՝ 25 նոր դեպք։ Ապաքինվել է 3 208 անձ։ Համավարակի տարածումից ի վեր Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը հասել է 2 377-ի: Երկրում առ այսօր կորոնավիրուսով է վարակվել 221 605 մարդ, ապաքինվածների թիվը հասել է 203 547-ի:
22:55 27.12.2020
Բելգիական Մոլ կոմունայի տարեցների խնամքի կենտրոն կորոնավիրուսով վարակված Սանտա Կլաուսի այցից հետո մահացել է 18 մարդ։ Այս մասին հայտարարել է երկրի ռազմական գլխավոր դատախազը, փոխանցում է Daily Mail-ը։ Տղամարդու մոտ թեստի պատասխանը դրական է եղել ելույթից երեք օր անց։ Տղամարդը կորոնավիրուսով վարակել է 121 հիվանդի և հաստատության 36 աշխատակիցների։ Ինչպես նշել է Մոլայի քաղաքապետ Վիմ […]
19:56 27.12.2020
Կիրակի երեկոյան Իսրայելում սկսել է գործել համավարակի սկզբից ի վեր երրորդ համընդհանուր կորոնավիրուսային կարանտինը, հայտնում է Московский Комсомолец-ը: Իշխանությունների որոշմամբ՝ մինչ հունվարի 9-ը իսրայելցիներին արգելվում է 1 կմ-ից ավելի հեռանալ տնից, հյուր գնալ: Բացառություն են բժշկական օգնություն ստանալը, պատվաստումները, դատարանները, թաղումները, հարսանիքները, թլպատման արարողությունները և մարզվելու նպատակով քայլելը: Բոլոր առևտրային կետերը փակվում են, բացառությամբ առաջին […]
19:39 27.12.2020
Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն Աթենքի «Էվանգելիսմոս» հիվանդանոցում պատվաստվել է COVID-19- ի դեմ: Երկրի ղեկավարի պատվաստումը դեկտեմբերի 27-ին հեռարձակել է հունական ERT-1 հեռուստաալիքը: Հիվանդանոցի մուտքի մոտ նախագահին դիմավորել են Հունաստանի առողջապահության նախարարության ղեկավար Վասիլիս Կիկիլիասը և նրա տեղակալ Վասիլիս Կոնտոզամանիսը: Պատվաստումից հետո բժիշկներն ու լրագրողները ծափահարություններով են դիմավորել երկրի ղեկավարին: Նշվում է, որ երկրում առաջին պատվաստումները […]
15:59 27.12.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «տեսանելի ապագայում» կխոսի իր պատվաստման մասին, ասել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Իրականում նա ասել է, որ անպայման դա անելու է: Նա ասել է, որ պատվաստվելու է, որ նման որոշում է կայացրել», – բացատրել է Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում:
15:26 27.12.2020
Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանը կորոնավիրուսի տարածման ռիսկերի պատճառով ֆրանսիացիներին հորդորել է Ամանորը չտոնել, հայտնում է Le Journal du Dimanche- ն: «Նոր տարվա սկիզբը նշելու լավագույն միջոցը դա չտոնելն է»,ասել է Վերանը։ Վերջին տվյալների համաձայն, Ֆրանսիայում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը կազմում է 2 550 864:
14:52 27.12.2020
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 28 284 նոր դեպք: Այդ մասին Telegram- ալիքում հաղորդում է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ Անցած օրվա ընթացքում բուժվել է 24 390 մարդ, մահացել է 552-ը: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուս է գրանցվել Ռուսաստանի 3 050 248 բնակչի մոտ, բուժվել է 2 450 829 հիվանդ, մահացել է 54 778-ը:
14:36 27.12.2020
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի 27-ին Երևան է ժամանել Պեկին-Երևան 2-րդ կոմերցիոն չարթերային չվերթը, որով տեղափոխվել է Covid-19 համավարակի դեմ պայքարի համար նախատեսված բժշկական պարագաներ և պաշտպանիչ միջոցներ` պատվիրված ՀՀ Առողջապահության նախարարության կողմից, ինչպես նաև Չինաստանում ՀՀ դեսպանության միջոցով ձեռքբերված պաշտպանիչ պարագաների խմբաքանակ։
12:21 27.12.2020
ԵՄ երկրներում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը Pfizer և BioNTech ընկերությունների արտադրած դեղամիջոցով, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: Գործընթացը մեկնարկել է Եվրոպական դեղամիջոցների գործակալության (EMA) կողմից հաստատվելուց հետո: Դեղամիջոցը առաքվում է Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Ավստրիա և Բուլղարիա: Բելգիայում և Լյուքսեմբուրգում պատվաստումները նախատեսում են սկսել դեկտեմբերի 28-ին, Նիդեռլանդներում՝ հունվարի 8-ից:
11:01 27.12.2020
Դեկտեմբերի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 157834 դեպք, որոնցից 139113-ն` առողջացած, 2768-ը` մահվան ելքով, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15280 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 583644 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2258 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 485 նոր դեպք: Ունենք 444 […]
10:31 27.12.2020
Գամալեայի կենտրոնի վարակաբան Վիկտոր Զուևը գնահատել է COVID-19-ի բրիտանական շտամի վտանգավորությունը, հայտնում է REN TV- ն: Փորձագետի կարծիքով՝ նոր շտամի առանձնահատկությունը նրա բարձր վարակելիությունն է: Այլ տարբերություններ չկան, ուստի մշակված պատվաստանյութերը արդյունավետ կլինեն նոր շտամի դեմ: Զուևը նաև կոչ է արել նախազգուշական միջոցներ ձեռնարկել, ինչպիսիք են սոցիալական հեռավորության պահպանումը, դիմակներ կրելը և պատվաստվելը՝ նոր հիվանդության […]
20:52 26.12.2020
Թեև Հայաստանում վերջին օրերին կորոնավիրուսային հիվանդության տարածման տեմպերը փոքր-ինչ նվազել են, սակայն մասնագետները մեկ անգամ չէ, որ զգուշացրել են՝ կորոնավիրուսային համավարակը հաղթահարելու արդյունավետ միջոցը պատվաստումն է: Թեմայի շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է ԵՊԲՀ Հանրային առողջության և առողջապահության ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ:
20:40 26.12.2020
Եգիպտոսի Կալյուբիա նահանգում կորոնավիրուսից բուժվող հիվանդների համար նախատեսված հիվանդանոցում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մահացել է առնվազն 7, վիրավորվել՝ 5 մարդ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Համաձայն աղբյուրի՝ հրդեհը բռնկվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Դեպքի վայր են մեկնել հրշեջ ծառայության մեքենաներ: Մի քանի հիվանդի հաջողվել է փրկվել: Տեղի ունեցածի կապակցությամբ կատարվում է […]
19:42 26.12.2020
Շիրակի մարզում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվի նվազում է նկատվում: Իսկ նվազումը փաստող թվերը համեմատության մեջ են հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների հետ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մարզային մասնաճյուղում նվազել է օրական կատարվող նմուշառումների, դրանց մեջ հաստատվող դեպքերի և հոսպիտալացվողների թիվը: Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում 100 մահճակալից 70-ն է այժմ զբաղված: Անփոփոխ է միայն ծանր դեպքերի պատկերը: Կորոնավիրուսը […]
17:45 26.12.2020
Անգլիական «Վուլվերհեմթոնի» մարզչական շտաբն արգելել է թիմի ֆուտբոլիստներին սուպերմարկետներից գնումներ կատարել: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը: Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր շտամի տարածման պատճառով վարակակիրների թիվը կտրուկ ավելացել է, իսկ «Վուլվերհեմփթոնի» մարզիչները վախենում են կորուստներ ունենալ առաջիկա կարևոր հանդիպումներից առաջ: Դեկտեմբերի 27-ին «Վուլվերհեմփթոնը» խաղալու է Լոնդոնի «Տոտենհեմի» հետ: Պրեմիեր լիգայի 14 տուրերից հետո «Վուլվերհեմփթոնը» 20 միավորով […]
14:39 26.12.2020
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը ուրբաթ օրը ստացել է COVID-19-ի պատվաստանյութի երկու դեղաչափերից առաջինը, հայտնում է SPA-ն: Գործակալության տվյալներով ՝ թագաժառանգը պատվաստվել է երկրի առողջապահության նախարարության՝ բնակչությանը պատվաստելու ծրագրի շրջանակում: Սաուդյան Արաբիայի առողջապահության նախարար Թաուֆիկ ալ-Ռաբիան մեկնաբանելով այդ արարքը` իր երախտագիտությունն է հայտնել Մուհամեդ բեն Սալմանին: «Ես շնորհակալություն եմ հայտնում Նորին Արքայական Մեծություն թագաժառանգին […]
14:20 26.12.2020
ՌԴ առողջապահության նախարարությունը թույլատրել է «Sputnik V»-ի օգտագործումը 60-ից բարձր տարիքի անձանց զանգվածային պատվաստումների համար: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է նախարար Միխայիլ Մուրաշկոն «Россия-24» հեռուստաալիքի եթերում: Նա պարզաբանել է, որ ԱՆ-ն հաստատել է օգտագործման ցուցումների փոփոխությունը, և հիմա «Sputnik V»-ն թույլատրվում է օգտագործել նաև 18 և բարձր տարիքի անձանց շրջանում: Այսպիսով, Մուրաշկոն հավելել է, […]
11:02 26.12.2020
Դեկտեմբերի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 157349 դեպք, որոնցից 138669-ն` առողջացած, 2752-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15257 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 581386 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2610 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 586 նոր դեպք: Ունենք 854 առողջացած և 19 մահվան դեպք:
23:53 25.12.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրաժարվել է պատվաստել կորոնավիրուսի դեմ։ Այս մասին հայտարարել է Մինսկի քաղաքային մանկական ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց կատարած այցի ժամանակ, փոխանցում է «Ինտերֆաքսը» ։ «Ես չեմ պատվաստվելու»,- ասել է պետության ղեկավարը: Իր մերժումը նա բացատրել է նրանով, որ դասվում է թերահավատների շարքին։ Ընդ որում, Լուկաշենկոն հիշեցրել է գարնանը 1,2 մլն մարդու շրջանում պատվաստում […]
23:53 25.12.2020
Կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել Եվրոպայի ութ երկրներում։ Այս մասին Twitter-ում հայտնել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն։ «ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանի ութ երկրներ բացահայտել են COVID-19 VOC-202012/01 նոր տարբերակը։ Ի տարբերություն նախորդ շտամների՝ այս տարբերակը նույնպես, կարծես, տարածվում է երիտասարդների շրջանում»: Կլյուգեն կոչ է արել ուժեղացնել պաշտպանական միջոցառումները, այդ թվում ՝ հեռավորություն պահել […]
20:40 25.12.2020
Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները տեսահանդիպում են ունեցել Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գործընկերների հետ: Երկու երկրների մասնագետները ներկայացրել են կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը, վիճակագրական վերջին տվյալները, կիսվել լավագույն փորձով, ոլորտի նորություններով, խոսել COVID-19-ի կանխարգելիչ միջոցառումների, կատարված հետազոտությունների և բուժման գործընթացի վերաբերյալ: Լենա […]
11:32 25.12.2020
Ֆուտբոլի Մ17 և Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունները հետաձգվել են: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը: FIFA-ն այս որոշումը կայացրել է կորոնավիրուսի համավարակի տարածմանը չնպաստելու համար: Ըստ նոր որոշման՝ այդ առաջնությունները կանցկացվեն 2023 թվականին, Ինդոնեզիայում: Հիշեցնենք, որ առաջնությունները պետք է անցկացվեին 2021 թվականի մայիս-հունիս ամիսներին:
11:04 25.12.2020
Դեկտեմբերի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 156763 դեպք, որոնցից 137815-ն` առողջացած, 2733-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15544 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 578776 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2866 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 621 նոր դեպք: Ունենք 1049 առողջացած և 19 մահվան դեպք: […]
10:43 25.12.2020
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատմել է, թե ինչպես է հիվանդացել կորոնավիրուսով: «Երբ ես վարակվեցի կորոնավիրուսով, սկզբում բավականին հանգիստ էի, ուզում էի իմանալ, թե դա ինչ է: Այս վիրուսը հարվածել է ամբողջ աշխարհին, դա հսկայական ողբերգություն է, և դա եկավ ինձ մոտ: Ես նստեցի տանը և սպասեցի՝ ինքս ինձ ասելով. «Տեսնենք, թե ինչ կլինի»: Գլխացավ ունեի, […]