20:20 01.01.2021
Կորոնավիրուսի նոր տեսակի տարածման սպառնալիքի պատճառով ժամանակավորապես արգելվել է Միացյալ Նահանգներից մուտքը դեպի Ֆիլիպիններ։Այս մասին հայտնել էերկրի նախագահի խոսնակ Հարի Ռոկեն: «Նախագահի աշխատակազմը առողջապահության և արտաքին գործերի նախարարությունների համատեղ առաջարկությամբ Միացյալ Նահանգները ներառել է այն երկրների ցանկում, որտեղ սահմանափակվում են ճանապարհորդությունները ։ Արգելվում է մուտքը դեպի Ֆիլիպիններ ԱՄՆ-ից ժամանող կամ ԱՄՆ ուղևորվող անձանց համար։Արգելքը […]
18:25 01.01.2021
Աշխարհում համաճարակի սկզբից ի վեր COVID-19-ով վարակների թիվը հասել է 83 միլիոն 444 հազար 482-ի: Այս մասին հայտնում է Интерфакс-Украина-ն՝ հղում կատարելով Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներին: Հինգ միլիոն կամ ավելի կորոնավիրուսային վարակ ունեցող երկրներից են Միացյալ Նահանգները, Հնդկաստանը և Բրազիլիան: Վարակվածների և մահացությունների թվով ԱՄՆ-ը շարունակում է մնալ առաջին տեղում, որտեղ ընդհանուր առմամբ հայտնաբերվել է […]
14:38 01.01.2021
Իտալիայում մշակել են բիոսենսոր, որը հետևում է SARS-CoV-2-ի կոնցենտրացիային շրջակա միջավայրի աերոզոլներում և տեղեկացնում վիրուսի վտանգավոր խտության մասին: Այս մասին հայտնում է Վալենսիայի համալսարանների ասոցիացիայի RUVID կայքը ։ «Սենսորն օգտագործում է հատուկ հակամարմիններ, որոնք կարող են հայտնաբերել SARS-CoV-2-ը օդում»,- հայտնել է քիմիայի ամբիոնի պրոֆեսոր և UPV-ում IDM-ի մոլեկուլային ճանաչման և տեխնոլոգիական զարգացման ինստիտուտի տնօրեն Անխել […]
11:10 01.01.2021
Հունվարի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 159738 դեպք, որոնցից 143355-ն` առողջացած, 2828-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12870 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 595876 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1973 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 329 նոր դեպք: Ունենք 554 առողջացած և 5 մահվան դեպք: […]
19:30 31.12.2020
Չնայած կոշտ սահմանափակումներին ՝ Չեխիայում երկրորդ օրն անընդմեջ գրանցվել է ռեկորդային թվով նոր կորոնավիրուսով վարակվածության դեպքեր ,մեկ օրում վարակվել է 16939 մարդ։ Հայտնում է ՌԻԱ Նովոստին՝վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը: «Կորոնավիրուսով նոր հիվանդների թիվը երկրորդ օրն անընդմեջ աճում է ռեկորդային տենդենցով ՝ 16939 մարդ: Համաճարակի ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է՝ հաշվի առնելով կատարված հետազոտությունների քանակը՝ գրեթե 52%: […]
13:39 31.12.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ նախարարությունը գործարկել է COVID շտապօգնության ծառայությունը, որի հեռախոսահամարն է` 8033: «Շտապօգնության ծառայության որակի բարձրացման նպատակով, ինչպես նաև մեր հայրենակիցներին պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու համար հեռախոսահամարը և կենտրոնի շտապօգնության թիմը կաշխատեն շուրջօրյա։ Նշված հեռախոսահամարին կարող են զանգահարել այն քաղաքացիները, ովքեր ունեն ախտորոշված կորոնավիրուսային հիվանդություն և հոսպիտալացման համար անհրաժեշտ […]
11:09 31.12.2020
Դեկտեմբերի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 159409 դեպք, որոնցից 142801-ն` առողջացած, 2823-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13101 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 593903 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2855 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 531 նոր դեպք: Ունենք 957 առողջացած և մահվան 16 դեպք: […]
22:03 30.12.2020
Երբ գրանցվեց կորոնավիրուսի առաջին դեպքն ու առաջին մահը Հայաստանում: Ինչպիսի ընթացք ունեցավ համաճարակի տարածումը մեր երկրում, ինչ գործոններով էին պայմանավորված տվյալների համեմատական աճն ու նվազումը տարբեր ժամանակահատվածներում: Երբ կհասնի պատվաստանյութի առաջին խմաքանակը Հայաստան և ովքեր են պատվաստվելու: Արդյոք ամեն ինչ արվում է հասարակության պատշաճ իրազեկելու պատվաստման կարևորության մասին: Մանրամասները՝ տեսանյութում:
17:27 30.12.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տարին ամփոփել է տարեկան հեռավար ժողովով, որին մասնակցել են գլխամասի, ԱԱՏՄ տարածքային 5 կենտրոնների, սահմանային բժշկասանիտարական հսկիչ 7 կետերի շուրջ 234 աշխատողները։ Այս մասին տեղեկացնում է ԱԱՏՄ ֆեյսբուքյան էջը: ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը նկատել է, որ 2020-ը բացառիկ ծանր տարի էր, և այս պայմաններում ԱԱՏՄ թիմը գերծանրաբեռնված իր աշխատանքում […]
14:29 30.12.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Նոյեմբերի 21-ին ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր ծառայությունների կենտրոն» մասնաճյուղում տեղի ունեցած ՌԴ դաշնային ծառայության Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը նվիրաբերված շարժական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողություն ժամանակ, ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի կողմից Հայաստանին՝ […]
14:02 30.12.2020
Կալիֆոռնիայի մի բուժակի մոտ պատվաստվելուց ընդամենը ութ օր անց COVID-19-ի թեստը դրական արդյունք է ունեցել: Շտապ օգնության բուժակը՝ Մեթյու Վ.-ն, որը դեկտեմբերի 18-ին ստացել է Pfizer պատվաստանյութը, Instagram-ի գրառման մեջ ասում է. «Covid-ի պատվաստանյութ ստացա: Դրանից 15 րոպե անց, երբ նստած էինք մի խումբ այլ մարդկանց հետ, բժշկական անձնակազմը մեզ հարցնում էր, թե ինչպես ենք […]
12:35 30.12.2020
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի մոտ կորոնավիրուս է հաստատվել, հայտնում է aliq.ge-ն: «Հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների, Գամկրելիձեն բուժվում է տանը»,- ասել են կենտրոնից: Պանդեմիայի սկզբից Ամիրան Գամկրելիձեն ներգրավվել է կորոնավիրուսի կառավարման գործընթացում: Նրա ղեկավարությամբ են հաստատվում ու սահմանվում հիվանդության վերահսկման մեխանիզմները։
11:47 30.12.2020
Վրաստանում կորոնավիրուսի 1 738 նոր դեպք է հայտնաբերվել: Տվյալները թարմացրել է stopcov.ge կայքը: Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1494 հիվանդ, 38 վարակակիր մահացել է: Վրաստանում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 225 893 դեպք։ 210 445-ը պացիենտ ապաքինվել է, 2481-ը՝ մահացել:
11:01 30.12.2020
Դեկտեմբերի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 158878 դեպք, որոնցից 141844-ն` առողջացած, 2807-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13548 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 591048 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3508 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 582 նոր դեպք: Ունենք 902 առողջացած և մահվան 10 դեպք: […]
09:14 30.12.2020
Վրաստանում բուժաշխատողների՝ կորոնավիրուսով վարակման մոտ 20 000 դեպք կա: Այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն, փոխանցում է aliq.ge-ն։ Նրա խոսքով, այս պահին Լուգարի լաբորատրիայում վարակված 2 աշխատակից կա: «Բժիշկներ, բուժքույրեր, սանիտարներ, վարորդներ․ երկրի մասշտաբով մոտ 20 000 կոլեգաներ վարակվել են: Լուգարի լաբորատորիայից՝ երկուսն են վարակվել: Ի դեպ, բուժաշխատողների դեպքում վարակի […]
08:19 30.12.2020
ԱՄՆ-ում առաջին անգամ հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական շտամ։ Կորոնավիրուսի ավելի վարակիչ շտամով վարակման դեպքն արձանագրվել է Կոլորադո նահանգում։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է նահանգապետ Ջարեդ Պոլիսը։ 20-ամյա վարակակիրը գտնվում է մեկուսացման մեջ։ Նշվում է, որ երիտասարդը չի ճամփորդել։ Այժմ իշխանությունները ստուգում են նրա հնարավոր կոնտակտները։ Ավելի վաղ հաղորդել էինք, որ երկու երկրում՝ Ճապոնիայում և […]
19:53 29.12.2020
Աշխարհի մի շարք երկրներում անհանգստության առիթ է տվել կորոնավիրուսի նոր շտամի տարածումը: Դեղագործական հայտնի ընկերություններն այժմ փորձում են պարզել՝ արդյոք իրենց կողմից մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը կարող են արդյունավետ լինել նաև վարակի նոր շտամի դեմ: Մանրամասները՝ տեսանյութում։
15:57 29.12.2020
Այսօր Իրանում սկսվել է իրանցի գիտնականների կողմից մշակված կորոնավիրուսային պատվաստանյութի մարդկանց վրա փորձարկման առաջին փուլը, հայտնում է Tasnim գործակալությունը։ Պատվաստանյութը ներարկվել է երկու կամավորների: Պատվաստանյութ ստացած առաջին կամավորը իրանական պատվաստանյութ արտադրող ընկերության նախագահի դուստրն էր: Պատվաստանյութ ընդունած կամավորներին տեղավորում են Թեհրանի հյուրանոցներից մեկում: Մարդկանց վրա փորձարկման միջոցառմանը մասնակցել է առողջապահության նախարարը և գիտության և տեխնոլոգիայի […]
15:36 29.12.2020
Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսն ասել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական «Sputnik V» պատվաստանյութը, որը քննադատության է ենթարկվել հակառակորդների և լրատվամիջոցների կողմից, դարձել է առևտրային պատերազմի և աշխարհաքաղաքական վեճի առարկա։ «Կա կատաղի բանավեճ, որի ընթացքում ոմանք վարկաբեկում են մյուսներին: Առաջին բանը, որ պետք է հաշվի առնել՝ կա առևտրային պատերազմ: Բացի դրանից՝ քանի որ աշխարհը «սոված է» […]
15:17 29.12.2020
Lenta.ru-ն ներկայացրել է լուսանկար հիվանդանոցի տեսախցիկներից: Լենինգրադի շրջանի երեք բժիշկներ քնում են հատակին կողք կողքի, որպեսզի ոչ մի վայրկյան հեռու չլինեն կորոնավիրուսով հիվանդից: Գիշերը նրա ինքնազգացողությունը վատացել է, և բժիշկները հերթապահության են մնացել հենց հիվանդասենյակում։ Կա այդպիսի մասնագիտություն՝ կյանքեր փրկել։
14:59 29.12.2020
COVID-19-ի կանխարգելման նպատակով ոչ աշխատանքային և տոնական օրերին իրականացվելու է նմուշառման գործընթաց: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը։ «Հարգելի համաքաղաքացիներ Տեղեկացնում ենք, որ նոր կորոնավիրուսային հիվանդության /COVID-19/ հայտնաբերման և կանխարգելման նպատակով՝ 2020 թվականի դեկտեմբերի 31-ից 2021 թվականի հունվարի 7-ը ընկած ոչ աշխատանքային և տոնական օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում իրականացվելու է նաև […]
14:39 29.12.2020
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) համագործակցությամբ 44,000 անապահով քաղաքացիներ, որոնք տուժել են Covid-19 համաճարակի սոցիալ-տնտեսական հետևանքներից․ հայտնում ենք, որ այս շաբաթվանից պարենային աջակցության բաշխումը մեկնարկել է։ Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Սննդի չափաբաժինը նախատեսված է ընտանիքի երկու ամսվա կարիքների համար […]
11:02 29.12.2020
Դեկտեմբերի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 158296 դեպք, որոնցից 140942-ն` առողջացած, 2797-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13881 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 587540 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2483 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 348 նոր դեպք: Ունենք 1267 առողջացած և մահվան 22 դեպք: […]
22:36 28.12.2020
Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամը բավական մեծ մտահոգություն է առաջացրել ամբողջ աշխարհում: Բազմաթիվ երկրներ խիստ միջոցառումներ են ձեռնարկել ՔՈՎԻԴ-19-ի մուտացված տարբերակի մուտքը կանխելու համար: Իսրայելում երրորդ համազգային լոքդաունն է հայտարարվել, իսկ Եվրոպական միությունում պաշտոնապես մեկնարկել են վիրուսի դեմ պատվաստումները: Մանրամասները՝ ռեպորտաժում։
15:58 28.12.2020
Ֆինլանդիայում կորոնավիրուսի բրիտանական շտամի առաջին դեպքը գրանցվել է ռուսական Վիբորգին սահմանակից Կյումենլաակսո շրջանում: «Կյումենլաակսոյում Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի լուրջ մուտացիայի առաջին կրողը հաստատվել է Սուրբ Ծննդյան արձակուրդների ընթացքում (դեկտեմբերի 24-25-ը): Կյումենլաակսոյում բրիտանական տարբերակի կրողը ժամանել է Մեծ Բրիտանիայից»,- հաղորդում է Kouvolan Sanomat թերթը: Այժմ ֆինն մասնագետները սկսել են հետևել վարակի շղթաներին՝ կանխելու նոր տեսակի COVID-19-ի […]
15:54 28.12.2020
Ինդոնեզիան արգելելու է բոլոր օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր հունվարի 1-14-ը` կանխելու կորոնավիրուսի նոր շտամի տարածումը, արտգործնախարար Ռետնո Մարսուդիի խոսքերը փոխանցում է Reuters-ը: Անցյալ շաբաթ Ինդոնեզիան արգելել է Մեծ Բրիտանիայից ժամանողների մուտքը երկիր և խստացրել Եվրոպայից և Ավստրալիայից ժամանողների համար կանոնները՝ խուսափելու COVID-19-ի նոր «բրիտանական» տարբերակից։ Կորոնավիրուսային համավարակի հետ կապված իրավիճակի պատճառով Ինդոնեզիայի իշխանություններն ավելի վաղ […]
15:51 28.12.2020
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալիսա Ֆրեյնդլիխը հոսպիտալացվել է կորոնավիրուսով, նա այժմ վերակենդանացման բաժանմունքում է և ստանում է ինտենսիվ թերապիա. նրա վիճակը կայուն է, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Տովստոնոգովի անվան Մեծ դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունից: «Դեկտեմբերի 25-ին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալիսա Ֆրեյնդլիխը հոսպիտալացվել է թիվ 122 կլինիկական հիվանդանոց՝ կորոնավիրուսի ախտորոշմամբ: Այս պահին դերասանուհին ինտենսիվ թերապիա է անցնում […]