TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
0.09 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

ՀՀ նախագահը վարակվել է կորոնավիրուսով

15:53 05.01.2021

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում’ ընտանիքի ու թոռնիկների հետ: Հունվարի 3-ին նախագահ Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել: Սակայն նախագահի մոտ ի հայտ են եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական արդյունք է տվել։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության […]

̰
Կորոնավիրուսի պանդեմիան ստիպել է «կուշտ աշխարհին» դուրս գալ հարմարավետության գոտուց. Պեսկով

14:03 05.01.2021

Կորոնավիրուսի պանդեմիան ստիպել է «կուշտ աշխարհին» դուրս գալ հարմարավետության գոտուց, կարծում է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ինչու է այս պանդեմիան այդպես ընկալել աշխարհը։ Քանի որ այս պանդեմիան ստիպել է «կուշտ աշխարհին» դուրս գալ հարմարավետության գոտուց։ Եվ «կուշտ աշխարհին» այդ մասին օրուգիշեր պատմել են ԶԼՄ-ները»,- ասել է նա։ «Ինձ թվում է, որ այն (պանդեմիան) […]

̰
Իսրայելը թույլատրել է Նուբար Աֆեյանի Moderna պատվաստանյութի օգտագործումը երկրում

13:56 05.01.2021

Իսրայելի առողջապահության նախարարությունը երկուշաբթի հավանություն է տվել երկրում հայազգի Նուբար Աֆեյանի Moderna ընկերության պատվաստանյութի օգտագործմանը: Այս մասին երեքշաբթի` հունվարի 5-ին, ընկերության հաղորդագրությունը փոխանցել է Reuters գործակալությունը: «Այսօրվա պատվաստանյութի հաստատումը նշանավոր պահ է մեր ընկերության պատմության մեջ և COVID-19- ի դեմ համաշխարհային պայքարում »,- ասել է կորպորացիայի ղեկավար Ստեֆան Բանսելը: «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Իսրայելի […]

̰
Նախկին «Միսս Վիրջինիան» «վերակենդանացել» է COVID-19-ից մահանալուց հետո

13:50 05.01.2021

Նախկին Միսս Վիրջինիա 82-ամյա Բարբարա Գաթրի Լեյը մահացած է հայտարարվել Սուրբ Ծննդյան նախօրեին կորոնավիրուսով վարակվելուց հետո, սակայն հետագայում հրաշքով «կյանք է վերադարձել», գրում է New York Post- ը՝ տեղական հրատարակություններին հղումով: 1958-ին «Միսս Վիրջինիա» տիտղոսը նվաճած կինը Ջորջիայի հիվանդանոց է եկել դեկտեմբերի 20-ին այնն բանից հետո, երբ կորոնավիրուսով վարակվելու պատճառով շնչառական խնդիրներ է ունեցել: Հոսպիտալացումից […]

̰
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 324-ով, գրանցվել է մահվան 14 դեպք

11:05 05.01.2021

Հունվարի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 160544 դեպք, որոնցից 145759-ն առողջացած, 2878-ը մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11215 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 600306 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1601 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 324 նոր դեպք: Ունենք 928 առողջացած և մահվան 14 դեպք: […]

̰
Ջոնսոնը հայտարարել Է Անգլիայում երրորդ ազգային լոքդաունի ներդրման մասին

00:00 05.01.2021

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է Անգլիայում կորոնավիրուսի համաճարակի պատճառով երրորդ ազգային լոքդաունի ներդրման մասին: «Վիրուսի նոր տարբերակը տարածվում է վախեցնող արագությամբ… ակնհայտ է, որ անհրաժեշտ է երրորդ ազգային լոքդաուն», – ասել է վարչապետը ՝ հեռուստաուղերձի ժամանակ: Երեքշաբթի օրվանից անգլիական դպրոցներն անցնում են հեռավոր աշխատանքի ռեժիմի, դպրոց կարող են հաճախել միայն «առանցքային» մասնագիտությունների ներկայացուցիչների […]

̰
Գիտնականները գտել են COVID-19-ը 10 վայրկյանում ախտորոշելու միջոց

23:45 04.01.2021

Թուրք գիտնականները սարք են մշակել, որը կարող է 10 վայրկյանում COVID-19 ախտորոշել, հաղորդում է Բիլկենտի համալսարանի կայքը: Diagnovir սարքի գործողության սկզբունքը հիմնված է ոչ թե նմուշների վերարտադրության, այլ օպտիկական հատկությունների վրա։ Թեստավորման համար օգտագործվում է բերանի խոռոչի լորձաթաղանթի նմուշը, ապա այն խառնվում է հատուկ լուծույթով և տեղադրվում սարքի մեջ: «Պաթոգենները հայտնաբերվում են տասը վայրկյանի ընթացքում […]

̰ ̰
Պորտուգալացի բժշկուհին հանկարծամահ է եղել կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո

22:09 04.01.2021

Պորտուգալացի բժիշկ Սոնյա Ասևեդոն հանկարծամահ է եղել Pfizer պատվաստանյութով պատվաստվելուց հետո։ Այս մասին գրում է Daily Mail-ը։ Կինը 41 տարեկան էր։ Նա աշխատել է որպես մանկաբույժ Պորտուի ուռուցքաբանության ինստիտուտում։ Ասևեդոն մահացել է հունվարի 1-ին ՝ ներարկումից 48 ժամ անց։ Մահացածի հայրը պատմել է, որ իր դուստրը առողջական խնդիրներ չի ունեցել։ «Նրան պատրաստել են COVID-19-ի դեմ […]

̰
Վրաստանում կորոնավիրուսի նոր տեսակի առաջին դեպքն է գրանցվել

18:45 04.01.2021

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի նոր տեսակի առաջին դեպքը։Այս մասին հայտարարություն է տարածել  Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության կենտրոնը։ Հաղորդում է  aliq.ge-ն։ Վարակը հաստատվել է 50-ն անց տղամարդու մոտ, որի վիճակն այս պահին բավարար է: Պացիենտը մեկուսացված է: Հայտնաբերվել են նաև նրա հետ կոնտակտի մեջ եղած անձինք: Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության կենտրոնի փոխտնօրեն Պաատա […]

̰
Տոկիոյում կարող են արտակարգ դրություն հայտարարել համավարակի տարածումը զսպելու համար

17:59 04.01.2021

Չնայած Եվրոպայի և Ամերիկայի համեմատությամբ վիրուսի տարածումն այնտեղ փոքր մասշտաբներ ունի, այնուամենայնիվ, այս ամառ Տոկիոն պետք է հյուրընկալի Օլիմպիական խաղերը, որոնք պատմության մեջ առաջին անգամ հետաձգվել էին համավարակի պատճառով:

̰
Թաիլանդի վարչապետը ներողություն է խնդրել սահմանափակումների և բնակչությանը պատճառած անհարմարությունների համար

17:56 04.01.2021

Վիրուսի դեպքերի աճի պատճառով Բանգկոկում ռեստորաններն ու ճաշարանները պետք է փակվեն երեկոյան ժամը իննից:

̰
Հռոմի Պապը քննադատել է ամանորյա արձակուրդի մեկնածներին

17:52 04.01.2021

Իր ամենշաբաթյա կեսօրյա օրհնանքի խոսքում Հռոմի պապն ասել է, որ իրեն շատ են տխրեցրել արձակուրդի մեկնողների մասին տեղեկությունները:

̰
Երկրները մտադիր են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 2 դեղաչափի փոխարեն 1 դեղաչափ ներարկել` պատվաստվողների թիվն ավելացնելու համար

17:40 04.01.2021

Այս պահին շրջանառության մեջ գտնվող բոլոր պատվաստանյութերը ներարկվում են երկու դեղաչափով` 21 օրվա տարբերությամբ:

̰
Նշվել են աշխարհում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի բարելավման ժամկետները

14:55 04.01.2021

Պատվաստումների և արդյունավետ դեղամիջոցների շնորհիվ կորոնավիրուսային համավարակը հնարավոր կլինի հաղթահարել 2022-ի երկրորդ կեսին: Այս հայտարարությունն արել է Առողջապահության նախարարության վարակիչ հիվանդությունների գծով նախկին գլխավոր անկախ մասնագետ Իրինա Շեստակովան: «Հաջորդ 2-2,5 տարիներին մենք կվերափոխենք այս իրավիճակը (կորոնավիրուսի հետ կապված-խմբ․) աշխարհում: Կարծում եմ, ի վերջո, 2022-ի կեսերին իրավիճակը կփոխվի ամենուր աշխարհում. նկատի ունեմ, իհարկե, կորոնավիրուսը չի լինի […]

̰
Չինաստանը հերքել է Ուհանի լաբորատորիայից COVID-19- ի արտահոսքի մասին ԱՄՆ-ի մեղադրանքները

14:32 04.01.2021

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հուա Չունինը սուտ է որակել ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մեթյու Փոթինջերի այն պնդումները, թե իբր SARS-CoV-2-ի արտահոսքը եղել է Ուհանի լաբորատորիայից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: «Փոթինջերը բարձրաստիճան պաշտոնյա է, և հակառակ սպասումներին, նա դեռ կրկնում է այս անորակ ստերն ու լուրերը», – ասել է Հուա Չունինը: Միևնույն ժամանակ, նա […]

̰
Պուտինը հանձնարարել է կորոնավիրուսից պատվաստվածներին փաստաթուղթ տրամադրել արտասահման մեկնելու համար

14:24 04.01.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է մինչև հունվարի 20-ը քննարկել կորոնավիրուսից պատվաստված քաղաքացիներին հատուկ սերտիֆիկատներ տրամադրել, հաղորդվում է Կրեմլի կայքում: Ենթադրվում է, որ այդ փաստաթղթերը կարող են օգտագործվել արտասահման մուտք գործելու և մեկնելու, ինչպես նաև օտարերկրյա պետությունների սահմանները հատելու համար: Դրա պատասխանատուն վարչապետ Միխայիլ Միշուստինն է։ Դեկտեմբերի վերջին համապատասխան փաստաթղթի մասին, որը հայտնի է […]

̰
Աշխարհում առաջին մարդը պատվաստվել է AstraZeneca-ի պատվաստանյութով

14:00 04.01.2021

Օքսֆորդի համալսարանի կողմից AstraZeneca դեղագործական ընկերության հետ համատեղ մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն աշխարհում առաջինը ստացել է 82-ամյա բրիտանացի Բրայան Փինքերը, հայտնում է Sky News- ը: Օքսֆորդի համալսարանի և AstraZeneca-ի պատվաստանյութը Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից հաստատվել է անցյալ շաբաթ: Այս դեղամիջոցի զանգվածային պատվաստումների արշավը սկսվել է հունվարի 4-ին: Փինքերը հոսպիտալացվել է Օքսֆորդի համալսարանական բժշկական կենտրոն, որտեղ […]

̰
COVID-19- ով վարակվածը խոսել է հազվագյուտ ու ցավոտ ախտանշանների մասին

13:38 04.01.2021

Մեծ Բրիտանիայի բնակչուհի Ֆելիսիթի Քոլինսոնը խոսել է COVID-19-ի հազվագյուտ ու ցավոտ ախտանշանների մասին, որոնք նա ստիպված էր տանել վարակի պատճառով: Այսպիսով, ըստ 39-ամյա կնոջ, բացի տարածված ջերմությունից, հազից և գլխացավերից, ինքը տառապել է պարանոցի այտուցվածությունից, աչքերի ցավից, գլխապտույտից, սրտխառնոցից, դողից: «Իմ ծնոտի տակ գտնվող գեղձերն ուռած էին ինչպես Ֆրանկենշտեյնի մոտ: Կարծես պարանոցիս տակ կես խնձոր […]

̰
Հունաստանում բժիշկը պատվաստումից հետո վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել

13:15 04.01.2021

Աթենքի արվարձանում հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալը Pfizer/BioNTech-ով պատվաստվելուց հետո վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել, հաղորդում է Skai հեռուստաալիքը: «Տրիասիոս հոսպիտալի պետի տեղակալը ինտուբացիոն բուժում է անցնում Նիկայի գլխավոր պետական հիվանդանոցում։ 54-ամյա տղամարդը, որ ուղեկցող հիվանդություն չի ունեցել, նախորդ չորեքշաբթի ստորին շնչուղիների ինֆեկցիայի ախտանիշներ է ունեցել։ Նա անցել է կորոնավիրուսի թեստ, որը բացասական արդյունք է տվել և […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 193 նոր դեպք, 14 մահ

11:00 04.01.2021

Հունվարի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 160220 դեպք, որոնցից 144831-ն` առողջացած, 2864-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11834 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 598705 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1201 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 193 նոր դեպք: Ունենք 740 առողջացած և մահվան 14 դեպք: […]

̰
Ճապոնացի բժիշկը պատմել է COVID-19-ով հիվանդանալու երկարաժամկետ հետևանքների մասին

10:44 04.01.2021

«Կորոնավիրուսն այնքան սարսափելի չէ, որքան դրա հետևանքները»,- «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է ճապոնացի բժիշկ Կոիտի Հիրահատան: Կորոնավիրուսի ամենավտանգավոր հետևանքները, ըստ նրա, կարող են առաջանալ COVID- ի մեղմ ձևից հետո. մարդը կարող է կորցնել շարժվելու ունակությունը մինչև կյանքի վերջ: Նրա խոսքով ՝ իր հիվանդների մեկ երրորդից ավելին անկողնային հիվանդ է դարձել կորոնավիրուսով հիվանդանալուց հետո: Բժիշկ […]

̰
Ալկոհոլը բացասաբար է ազդում օրգանիզմի բնական պաշտպանության վրա. գիտնականներ

20:55 03.01.2021

Դեկտեմբերի սկզբին «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան ասել էր, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումից առաջ առնվազն երկու շաբաթ ալկոհոլ չպետք է օգտագործել: Ավելի ուշ, Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը պարզաբանել է՝ երեք օրը բավական է: Բազմաթիվ ուսումնասիրություններն ու ակնարկները վկայում են՝ ալկոհոլը բացասաբար է ազդում օրգանիզմի բնական պաշտպանության վրա: Մերիլենդի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները փորձ են անցկացրել. առողջ […]

̰
Հունվարի 3-ից Վրաստանում կրկին խստացվում են արգելքները

18:30 03.01.2021

Կորոնավիրուսով պայմանավորված ՝ մինչև հունվարի կես երկրում պաշտոնապես ոչ աշխատանքային օրեր են հայտարարված։Այս մասին հաղորդում է aliq.ge-ն։ Բաց կլինեն միայն բանկերը, ռազմավարական նշանակության կառույցները։ Երկրի 7 մեծ քաղաքներում բաց կլինեն միայն մթերային խանութները, անասնաբուժական կետերը, դեղատները, կենցաղային քիմիայի և հիգիենայի ապրանքի խանութները, թերթի կրպակները։ Առևտրի կենտրոններն այսօրվանից աշխատանքը կշարունակեն միայն առցանց։ Արձակուրդներին Վրաստանի բնակիչները չեն […]

̰
Մոսկվայում COVID-19-ի դեմ պատվաստվողների շրջանակն ընդլայնվել է

14:50 03.01.2021

Երկուշաբթի օրվանից կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար Մոսկվայում կգրանցեն բանկային և ֆինանսական ոլորտի աշխատակիցներին, բյուջետային, քաղաքային և տարածաշրջանային կառավարման մարմինների աշխատակիցներին: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: «Որպեսզի COVID-19-ի դեմ պատվասատանյութը հասանելի դառնա Մոսկվայի բնակիչներին, երկուշաբթի՝ հունվարի 4-ից պատվաստման գրանցումներ բացվում են բանկային և ֆինանսական ոլորտի , բյուջետային, քաղաքային և տարածաշրջանային կառավարման […]

̰
Վրաստանում կորոնավիրուսը նահանջում է․ ավելի շատ առողջանում են, քան՝ վարակվում

14:30 03.01.2021

Վրաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը նվազում է ։ Հունվարի 2-ի դրությամբ ավելի շատ ապաքինվածներ են եղել, քան վարակվածներ։ Մասնավորապես` գրանցվել է 990 նոր դեպք, ապաքինվել է  3 265 մարդ, մահացել` 23-ը։ Ընդհանուր առմամբ` պանդեմիայի ողջ ընթացքում երկրում գրանցվել է վարակի 228 410 դեպք,  214 992-ն ապաքինվել է, 2 528-ը՝ մահացել։Այդ մասին տեղեկացնում է aliq.ge-ին:  Ներկայում […]

̰
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 229 նոր դեպք,14 մահ

11:13 03.01.2021

Հունվարի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 160027 դեպք, որոնցից 144091-ն` առողջացած, 2850-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12398 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 597504 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1088 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 229 նոր դեպք: Ունենք 451 առողջացած և 14 մահվան դեպք: […]

̰
Հնդկաստանը հայտարարել է կորոնավիրուսի «բրիտանական» շտամի առանձնացման մասին

21:25 02.01.2021

Հնդիկ բժիշկները հայտարարել են, որ իրենց հաջողվել է աշխարհում առաջինը առանձնացնել և մեկուսացնել կորոնավիրուսի «բրիտանական» շտամը: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»- ն ՝ վկայակոչելով բժշկական հետազոտությունների հնդկական խորհուրդը։ Կորոնավիրուսի նմուշները հավաքվել և ուսումնասիրվել են Հնդկաստանի վիրուսաբանության ազգային ինստիտուտում։ «Ոչ մի երկիր դեռևս չի հայտնել SARS-CoV-2 բրիտանական տարբերակի հաջող մեկուսացման մասին», – ասված է հաղորդագրության […]

̰
ԱՄՆ-ում մեկ օրում COVID-19-ի ավելի քան 160 հազար դեպք է հաստատվել

18:15 02.01.2021

ԱՄՆ-ում անցած օրվա ընթացքում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է ավելի քան 160 հազարով, մահացել է 2051 մարդ:Հաղորդում է Ջոնս Հոփքինսի անվան համալսարանը ։ Դեկտեմբերին Հոփքինսի համալսարանը ԱՄՆ-ում օրական  գրանցում էր վարակի  առավելագույն թիվը, որը կազմում էր ավելի քան 249 հազար դեպք: Համաճարակի սկզբից ի վեր ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 20.1 […]

̰
Ֆրանսիան կորոնավիրուսի պատճառով խստացնում է սահմանափակումները

20:59 01.01.2021

  Ֆրանսիայի 15 դեպարտամենտներում, որոնք առավելապես տուժել են կորոնավիրուսային համաճարակից, երկարացրել են պարետային ժամը։ Այս մասին  հայտարարել է երկրի  կառավարության պաշտոնական ներկայացուցիչ  Գաբրիել Աթալը: 2021 թվականի հունվարի 2-ից պարետային ժամը 20: 00-ի փոխարեն կգործի 18: 00-ից: Կառավարության խոսնակը բացառել է  մշակութային հաստատությունների աշխատանքը վերսկսելու հավանականությունը, քանի որ վիրուսը  շարունակում է  արագ տարածվել: 2020 թվականի Հոկտեմբերի […]

̰
BACK_TO_TOP