TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
0.09 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Բրազիլիայում գրանցվել է Հարավային Աֆրիկայից ստացված շտամով վարակման դեպք

16:32 08.01.2021

Բրազիլացի գիտնականները հայտնաբերել են երկրում նոր տիպի կորոնավիրուսով կրկնակի վարակվելու առաջին դեպքը, որի հարուցիչը Հարավային Աֆրիկայից ստացված շտամն է: Այս մասին ուրբաթ գիշերը հաղորդել է Globo թերթը. փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Ըստ թերթի՝ խոսքը գնում է Սալվադոր քաղաքի մի բնակչուհու մասին: Երբ և ինչ ձևով է նա վարակվել, չի նշվում: Դեկտեմբերի վերջին Սան Պաուլոյում […]

̰
ԵՀ-ն ասում է, որ ԵՄ երկրները իրավունք չունեն կորոնավիրուսի պատվաստանյութերի երկկողմանի պատվերների

14:24 08.01.2021

ԵՄ երկրները իրավունք չունեն զուգահեռ բանակցություններ վարել վեց արևմտյան ընկերությունների՝ ԵՄ ցուցակից պատվաստանյութեր մատակարարողների հետ և նրանց հետ զուգահեռ պայմանագրեր կնքել լրացուցիչ մատակարարումների վերաբերյալ. ամեն ինչ պետք է անել միայն Բրյուսելի միջոցով: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում: «Ոչ ոք չի կարող զուգահեռ բանակցություններ վարել […]

̰
Կարանտինի երկարաձգման նախագծով տնտեսական գործունեության որևէ տեսակի վրա արգելք սահմանված չէ. ԱՆ

13:12 08.01.2021

Կարանտինը երկարաձգելու նախագծով որևէ տնտեսական գործունեության տեսակի վրա արգելք սահմանված չէ, այլ սահմանված են պահանջներ, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնել կորոնավիրուսային հիվանդության վարակման ռիսկը կազմակերպություններում, հայտարարել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ արձագանքելով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարություններին։ Կարանտինը չերկարացնելու դեպքում, ըստ Նիկողոսյանի, վարակի տարածումը կանխարգելող կարգավորումները չեն գործելու և հնարավոր չի լինելու իրականացնել կանխարգելիչ […]

̰
Նորվեգիայում մահացել է կորոնավիրուսի դեմ պատվաստված երրորդ մարդը

12:31 08.01.2021

Նորվեգիայում մահացել է կորոնավիրուսի դեմ պատվաստված երրորդ մարդը։ Այս մասին հայտնում է Սուլա Պերնիլ նահանգի գլխավոր բժիշկ Հերգե Սերենսենը, փոխանցում է TASS-ը։ Մահացածը 82-ամյա տղամարդ է, ով պատվաստվել էր հունվարի 5-ին: Ներկայում մասնագետները պարզում են, թե արդյո՞ք պատվաստանյութը կարող էր մահվան պատճառ դառնալ: Չորեքշաբթի հաղորդվել էր Նորվեգիայի ծերանոցի երկու բնակչի մահվան մասին, որոնք ևս պատվաստվել […]

̰
1999 թվականից հետո առաջին անգամ Ֆեդերերը չի մասնակցի Australian Open-ին, պատճառը խիստ կարանտինն է

12:22 08.01.2021

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող Ռոջեր Ֆեդերերը 2021թ․ Ավստրալիայի բաց առաջնությանը չի մասնակցի խիստ կարանտինի պատճառով: Նա ուներ 2 տարբերակ՝ մրցավայր մեկնել ընտանիքի հետ կամ մենակ: Ֆեդերերը չցանկացավ ընտանիքի հետ անցնել այդ բարդ ճանապարհը կամ մի քանի շաբաթ անցկացնել առանց նրանց և հրաժարեց մասնակցությունից: Այս մասին գրել է Tennis World USA-ն: Հիշեցնենք, որ 39-ամյա շվեյցարացին […]

̰
Զիդանը ստիպված է ինքնամեկուսանալ

11:41 08.01.2021

Մադրիդի «Ռեալը» վերջին մարզումն անցկացրել է առանց գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի, քանի որ ֆրանսիացի մասնագետի մտերիմներից մեկը վարակված է կորոնավիրուսով: Զիդանի՝ կորոնավիրուսի թեստը բացասական պատասխան է տվել, սակայն նա  ստիպված կլինի ինքնամեկուսանալ մինչև ՊՇՌ թեստի պատասխանը: Եթե Զիդանի թեստը կրկին բացասական լինի, հավանականությունը մեծ է, որ Լա լիգան, առողջապահական արձանագրությամբ պայմանավորված, նրան չթույլատրի ներկա գտնվել […]

̰
Ունենք կորոնավիրուսով վարակման 361 նոր դեպք

11:01 08.01.2021

Հունվարի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 161415 դեպք, որոնցից 147961-ն` առողջացած, 2908-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9850 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 604686 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1700 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 361 նոր դեպք: Ունենք 573 առողջացած և 7 մահվան դեպք: […]

̰

08:10 08.01.2021

Գիտնականները պարզել են, որ Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսը տարածվել է դեռ այն ժամանակ, երբ ենթադրել են, որ COVID-19 համաճարակը մի քանի ամիս է՝ ավարտված է ողջ Ուհանում: Այս մասին ասված է  PLOS Neglected Tropical Diseases գիտական ​​ամսագրում: «Ուհանում շատ են եղել SARS-CoV-2 ասիմպտոմային կրողներն արդեն այն բանից հետո, երբ վարակի ակնհայտ ձևի բոլոր կրողներն ապաքինվել […]

̰
Խորվաթիայի նախագահը պատվաստվել է նոր կորոնավիրուսի դեմ

17:13 07.01.2021

Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը հինգշաբթի օրը հրապարակավ պատվաստվել է նոր կորոնավիրուսի դեմ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: «Ես կոչ եմ անում ոչ միայն բոլոր ցանկացողներին, այլև նրանց, ովքեր չեն ուզում, պատվաստվել: Պատվաստանյութը, անշուշտ, օգնում է», – լրագրողներին տված հարցազրույցում ընդգծել է պետության ղեկավարը: – Կարծում եմ, որ այն պահը, երբ առաջարկը կլինի ավելի […]

̰
Եվրոպական 22 երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի մուտացված տարբերակ․ԱՀԿ

16:30 07.01.2021

Եվրոպական 22 երկրներում հայտնաբերվել է նոր SARS CoV-2 (VOC) կորոնավիրուսային շտամ: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն՝ Կոպենհագենում կայացած ճեպազրույցում, որը հեռարձակվել է «Ֆեյսբուքում»: «Բոլոր վիրուսների նման, COVID-19 վիրուսը ժամանակի ընթացքում փոխվել է: Ես հասկանում եմ SARS CoV-2 (VOC) մուտացված տարբերակի հնարավոր ազդեցության հետ կապված մտահոգությունները: ԱՀԿ […]

̰
«Ռոմայի» գլխավոր մարզիչը վարակվել է կորոնավիրուսով

12:55 07.01.2021

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան վարակվել է կորոնավիրուսով:  Ինչպես հայտնի է, նա չի մեկնել Ա սերիայի 16-րդ տուրի՝ «Կրոտոնեի» հետ հանդիպմանը։ Ավելի վաղ իտալական մամուլը գրել  էր, որ Ֆոնսեկան մասնակցել է ասուլիսին, սակայն չի մեկնել իր թիմի հետ արտագնա հանդիպման սուրին գաստրոէնտերիտի  պատճառով։ Իսկ  թեստի պատասխանը նա իմացել է նախախաղային ասուլիսից հետո։ Պաուլու Ֆոնսեկայի գլխավորությամբ […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 201 նոր դեպք, 11 մահ

11:01 07.01.2021

Հունվարի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 161054 դեպք, որոնցից 147388-ն` առողջացած, 2901-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10070 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 602986 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1218 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 201 նոր դեպք: Ունենք 812 առողջացած և մահվան 11 դեպք: […]

̰
ԱՄՆ-ում և Բրիտանիայում 1 օրում կորոնավիրուսից մահվան ռեկորդային թվեր են գրանցվել

10:28 07.01.2021

Եվրոպական Միությունը հավանություն է տվել երկրորդ պատվաստանյութին։

̰
Վրաստանը քննարկում է կորոնավիրուսի երեք պատվաստանյութեր երկիր ներմուծելու հնարավորությունը

23:30 06.01.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կօգնի Վրաստանին ձեռք բերել կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութերից մեկը: Այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ հեռախոսազրույցում ասել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը: Ինչպես ավելի վաղ ասել էր Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, իր բաժանմունքն արդեն մշակում է պատվաստումների պլանը: Քննարկում է կորոնավիրուսի երեք պատվաստանյութեր երկիր ներմուծելու հնարավորությունը՝ Pfizer, […]

̰
Եվրահանձնաժողովը Moderna ընկերության պատվաստանյութի օգտագործման տեխնիկական թույլտվություն կտա

19:00 06.01.2021

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը այսօր երաշխավորել է Եվրոպայում COVID-ի դեմ ամերիկյան Moderna ընկերության պատվաստանյութի օգտագործումը: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին: « Կոմիտեն մանրամասն ուսումնասիրել է Moderna ընկերության պատվաստանյութի որակը, անվտանգությունը և արդյունավետությունը և եվրահանձնաժողովին երաշխավորել է   պաշտոնական պայմանական թույլտվություն տալ»,- ասվում է Twitter.-ում տարածած հաղորդագրության մեջ: Առաջիկայում Եվրահանձնաժողովը պետք է ԵՄ-ում  Moderna ընկերության պատվաստանյութի օգտագործման […]

̰
Սերբիան կգնի «Sputnik V» պատվաստանյութի երկու միլիոն դեղաչափ

17:22 06.01.2021

Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդը (RDIF) և Սերբիայի կառավարությունը պայմանավորվել են երկիր մատակարարել «Sputnik V» կորոնավիրուսի պատվաստանյութի երկու միլիոն դեղաչափ, հայտնում են Twitter-ում դեղորայքի մշակողները: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: «Այսօր Սերբիայում բնակչության պատվաստումը կորոնավիրուսի դեմ սկսվել է «Sputnik V» պատվաստանյութով», – ասվում է հաղորդագրության մեջ: «Sputnik V»-ի առաջին խմբաքանակը Սերբիա է առաքվել […]

̰
Լոս Անջելեսի շտապօգնության մեքենաները չեն տեղափոխի կենդանի մնալու ցածր հավանականություն ունեցող հիվանդներին

15:41 06.01.2021

Լոս Անջելեսի շտապօգնության մեքենաները կդադարեցնեն կենդանի մնալու ցածր հավանականություն ունեցող մարդկանց հիվանդանոցներ տեղափոխելը: Համապատասխան հրամանը տրվել է շրջանի շտապ բժշկական գործակալության կողմից, հայտնում է Los Angeles Times- ը: Մասնավորապես, խոսքն այն հիվանդների մասին է, որոնք շնչառության, շարժման, զարկերակի կամ զարկերակային ճնշման նշաններ չունեն՝ չնայած բժիշկների՝ հիվանդին տեղում վերակենդանացնելու փորձերին: Շրջանի բժիշկներին խնդրել են նաև թթվածին […]

̰
Նշվել է կորոնավիրուսի «նիգերիական» շտամի հիմնական վտանգը

14:35 06.01.2021

Նիգերիայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամը կարող է ավելի բարձր պաթոգենություն ունենալ, վարակաբան Սանդեյ Օմիլաբայի խոսքերը հաղորդում է Express- ը: «Այն, ինչ մենք կարող ենք ասել կլինիկական տեսանկյունից, այն է, որ մենք ավելի շատ մարդիկ ունենք ավելի ծանր նշաննեովր և հիվանդության ախտանշաններով», – ասել է նա: Ավելին, շտամը նաև տարածման ավելի բարձր արագություն ունի, քան նախորդ […]

̰
Ավելի քան 30 երկրներ սկսել են պատվաստել COVID-19-ի դեմ. ԱՀԿ

13:30 06.01.2021

Ավելի քան 30 երկիր սկսել է բնակչության պատվաստումը կորոնավիրուսի դեմ, ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքում: Անցյալ շաբաթ ԱՀԿ-ը հրապարակել է արտակարգ իրավիճակներում COVID-19 դեմ Pfizer և BioNTech պատվաստանյութի օգտագործման առաջին ցուցակը: «Եվ երեկ ուրախալի էր տեսնել նաև, որ AstraZeneca պատվաստանյութը ներդրվում է առաջին երկրում: ԱՀԿ-ի՝ վիրուսի առաջին բռնկման մասին հրապարակումից հետո մեկ տարի անց […]

̰
Կոնգրեսականը կորոնավիրուսով է հիվանդացել Pfizer պատվաստանյութով պատվաստվելուց հետո

13:15 06.01.2021

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատից Հանրապետական ​​կուսակցության ներկայացուցիչ Քեվին Բրեյդին վարակվել է COVID-19- ով Pfizer պատվաստանյութով պատվաստվելուց հետո: Այս մասին նա ասել է հունվարի 6-ին Twitter-ի իր օգտահաշվում: Նա պարզաբանել է, որ պատվաստվել է դեկտեմբերին: «Այսօր Ներկայացուցիչների պալատի բժիշկն ինձ տեղեկացրեց, որ COVID-19-ի թեստս դրական է եղել: Ցուցման համաձայն` ես ստացել եմ Pfizer պատվաստանյութի առաջին դեղաչափը դեկտեմբերի […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 309 նոր դեպք, 12 մահ

11:05 06.01.2021

Հունվարի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 160853 դեպք, որոնցից 146576-ն` առողջացած, 2890-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11695 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 601768 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1462 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 309 նոր դեպք: Ունենք 817 առողջացած և մահվան 12 դեպք:

̰
Վրաստանում սուրբծննդյան ավանդական «Ալիլո» երթն այս տարի կանցկացվի այլ ձևաչափով

10:46 06.01.2021

Սուրբծննդյան տոնի առթիվ Վրաստանում ավանդաբար հունվարի 7-ին շքեղ հագուստներով անցկացվող «Ալիլո» երթը չի կայանա։  Պատճառը կորոնավիրուսն է։ Կազմակերպիչները ստիպված են եղել փոխել միջոցառման ձևաչափը: Այդ մասին հայտնում է Պատրիարքարանի մամուլի ծառայությունը: «Ալիլո» երթի արմատները գալիս են դարերի խորքից: Երթին ավանդաբար մասնակցում են քրմեր, մոգեր, հովիվներ, ինչպես նաև ճարտասաններ, երգիչներ: Գունագեղ երթը սովորաբար հավաքում է հազարավոր մասնակիցների։ […]

̰
Գերմանիան երկարացնում է կարանտինը մինչև հունվարի 31-ը

22:32 05.01.2021

Գերմանիայի իշխանությունները երկարացնում են կարանտինը մինչև հունվարի 31-ը։ Այս մասին հայտնել է երկրի կանցլեր Անգելա Մերկելը։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ կարանտինը երկարացվելու է այնքան, մինչև կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը կայունանա: Կանցլերի խոսքերով ՝ ճգնաժամային շրջաններում մարդկանց կարգելեն տնից հեռանալ առանց ծանրակշիռ պատճառների:

̰
Նորվեգիայում կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո երկու մարդ է մահացել

21:37 05.01.2021

Նորվեգիայի տարեցների խնամքի կենտրոնում բնակվող երկու մարդ մահացել է այն բանից հետո, երբ նրանց պատվաստել են կորոնավիրուսի դեմ, հայտնել է NRK հեռուստառադիոընկերությունը: «Նորվեգիայի դեղամիջոցների գործակալությունը ստուգում է անցկացնում տարեցների խնամքի կենտրոնի բնակիչների շրջանում մահվան երկու դեպքերից հետո, որոնք պատվաստվել են կորոնավիրուսի դեմ», – ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Նորվեգիայի ազգային առողջապահության գործակալությունն ու […]

̰
Հայտնի է կորոնավիրուսի նոր ախտանիշ

20:53 05.01.2021

Սրտի զարկերի հաճախացումը կարող է վկայել կորոնավիրուսով վարակման մասին, հաղորդում է Express-ը ՝ վկայակոչելով COVID Symptom Study-ի տվյալները: Նշվում է, որ հետազոտության շրջանակներում բջջային հավելվածի միջոցով վերլուծվել են աշխարհի ավելի քան չորս միլիոն մասնակիցների տվյալները: Արդյունքները ցույց են տվել, որ COVID-19 կարող է առաջացնել անկանոն կամ սրտի զարկերի հաճախացում (րոպեում ավելի քան 100 հարված): Զարկերակի […]

̰
«Դա կախված է նրանից, թե որքան զվարճացանք Ամանորին»․բժիշկները՝ Վրաստանում COVID դեպքերի հավանական աճի մասին

19:00 05.01.2021

«Վրաստանում COVID վարակվածների թվի աճը կախված է նրանից , թե ինչպես են երկրի բնակիչները զվարճացել Ամանորին»:Այս մասին ասել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տնօրեն Պաատա Իմնաձեն: Այսօր, հունվարի 5-ին Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 2 հազար նոր դեպք: Դա, ըստ Իմնաձեի, սպասելի էր, քանի որ Նոր տարվա առաջին օրերին թեստավորման քանակը  շատ քիչ էր: […]

̰
Վրաստանի առողջապահության նախարարությունը հորդորում է Սուրբ Ծննդյան տոներին հյուր չգնալ և չայցելել եկեղեցի

17:50 05.01.2021

Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան Վրաստանի բնակիչներին հորդորել է չմոռանալ համաճարակաբանների խորհուրդների մասին և Սուրբ Ծննդյան օրը հրաժարվել այցելություններից: «Սուրբ Ծնունդն ասոցացվում է եկեղեցի այցելությամբ և հյուր գնալով, ինչը համաճարակի պայմաններում ռիսկեր է պարունակում: Եվս մեկ անգամ ուզում ենք բնակչությանը հորդորել չմոռանալ անձնական պաշտպանիչ միջոցների մասին և խուսափել հյուր ընդունելուց: Մի քանի շաբաթ է, ինչ Հիվանդությունների […]

̰
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը սկսել է կորոնավիրուսից տուժածներին միանվագ սննդի բաշխումը

17:00 05.01.2021

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը, համագործակցելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, սկսել է միանվագ սննդի բաշխումը 44,000 անապահով մարդկանց, ովքեր տուժել են ՔՈՎԻԴ-19 համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների պատճառով: Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ֆեյսբուքյան էջը: ՊՀԾ-ն հայտնաբերել է այն մարդկանց, ովքեր կստանան պարենային օգնություն՝ հիմնվելով Պարենային Անվտանգության Գնահատման արդյունքների վրա, որն իրականացվել էր […]

̰
Մարտի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսի պատճառով ավելի քան 600 լրագրող է մահացել

16:15 05.01.2021

Վերջին 10 ամսվա ընթացքում կորոնավիրուսային վարակի հետևանքով մահացել է ավելի քան 600 լրագրող 59 երկրներից: Այս մասին երեքշաբթի օրը  հայտարարել է Press Emblem Campaign (ECC) կազմակերպությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Մարտի սկզբից ի վեր COVID-19-ով մահացած 602 լրագրողների մահացությունների կեսից ավելին տեղի է ունեցել Լատինական Ամերիկայում ՝ 303:  Դրան հաջորդում են Ասիան (145), […]

̰
Պուտինը Մերկելի հետ քննարկել է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի համատեղ արտադրության հնարավոր հեռանկարները

15:56 05.01.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հնարավոր համատեղ արտադրության հարցերը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Քննարկվել են կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում համագործակցության հարցեր՝ շեշտը դնելով պատվաստանյութերի համատեղ արտադրության հնարավոր հեռանկարների վրա։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները», – ասված է հաղորդագրության մեջ: Պուտինը […]

̰
BACK_TO_TOP