TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
0.09 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Պաղեստինը Մերձավոր Արևելքում «Sputnik V» պատվաստանյութը գրանցող առաջին երկիրն է

16:23 11.01.2021

Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդը (RDIF) հայտարարել է Պաղեստինի առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսի դեմ «Sputnik V» ռուսական պատվաստանյութի գրանցման մասին: Այս մասին ասվում է հիմնադրամի մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: «Գրանցումն իրականացվել է՝ առանց պետության տարածքում լրացուցիչ կլինիկական փորձարկումների»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ RDIF-ի՝ «Sputnik V»-ի մատակարարումը Պաղեստին նախատեսված է այս տարվա […]

̰
Վրաստան կառաքվի կորոնավիրուսի դեմ երկու պատվաստանյութ

15:52 11.01.2021

Ըստ Վրաստանի Ինֆեկցիոն հիվանդությունների և ՁԻԱՀ-ի կենտրոնի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի՝ Վրաստանը քննարկում է կորոնավիրուսի դեմ երկու անուն պատվաստանյութ ներկրելու տարբերակը, որոնցից մեկը չինական է: Վերջինս, ըստ նրա, աշխարհում բավականին բարձր վարկանիշ ունի: «Մենք խոսում ենք մեզ համար երկու՝ AstraZeneca և չինական պատվաստանյութեր ձեռք բերելու մասին: Չինաստանը հինգ պատվաստանյութ ունի: Խոսքը դրանցից մեկի մասին է: […]

̰
Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի «կարմիր» ցուցակում

14:37 11.01.2021

Անցած շաբաթվա ընթացքում Ուկրաինայում COVID-19-ի տարածման նվազման (դրական) դինամիկան ավելի բարձր է եղել, քան Հայաստանում։ Այս մասին տեղեկացրին Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։ Ըստ այդմ՝ Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի առողջապահության նախարարության «կարմիր» ցուցակում։ Հետևաբար, Հայաստանից ժամանող բոլոր ուղևորները պետք է ունենան վերջին 48 ժամվա ընթացքում ՊՇՌ եղանակով արված թեստի բացասական արդյունք (անգլերեն կամ ռուսերեն լեզվով, կնքված, […]

̰
ՌԴ առողջապահության նախարարությունը «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի հետազոտության թույլտվություն է տվել

13:42 11.01.2021

ՌԴ առողջապահության նախարարությունը  Գամալեյա կենտրոնին «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի հետազոտության թույլտվություն է տվել: Համապատասխան տեղեկատվությունը հրապարակվել է Ռուսաստանի առողջապահության նախարարության հետազոտությունների իրականացման թույլտվությունների պետական ռեգիստրի կայքում: Նշվում է, որ հետազոտություններին կմասնակցի 150 կամավոր։ Միջոցառումներն անցկացվելու են երեք բժշկական կազմակերպություններում՝ ՌԴ առողջապահության նախարարության Մոսկվայի Ի.Մ. Սեչենովի անվան պետական բժշկական համալսարանում, «Էկո-անվտանգություն» գիտահետազոտական կենտրոնում և ՌԴ առողջապահության նախարարության […]

̰
ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 157 նոր դեպք, 2 մահ

11:01 11.01.2021

Հունվարի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 162288 դեպք, որոնցից 149873-ն` առողջացած, 2931-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8782 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 609930 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1025 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 157 նոր դեպք: Ունենք 561 առողջացած և մահվան 2 դեպք: […]

̰
Գիտնականները նշել են COVID-ից մահվան վտանգը կրկնակի մեծացնող գործոնը

22:58 10.01.2021

Սրտի անբավարարությունը մեծացնում է կորոնավիրուսից մահվան հավանականությունը երկու անգամ։ Այս մասին հայտարարել են բրիտանացի գիտնականները, որոնց եզրակացությունները հրապարակել է ESC Heart Failure-ը։ «Սրտի անբավարարություն ունեցող բոլոր տարիքի հիվանդները պետք է բարձր ռիսկի խումբ համարվեն», – հայտարարել Է North Bristol NHS Trust-ի եւ Bristol Heart Institute-ի սրտաբան և հետազոտության առաջատար հեղինակ Ամարդիպ Դաստիդարը: Նա նշել է, […]

̰
ՌԴ-ում կորոնավիրուսի «բրիտանական» շտամի առաջին դեպքն է հայտնաբերվել

22:41 10.01.2021

Կորոնավիրուսի «բրիտանական» շտամի առաջին դեպքը հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայից վերադարձած ռուսաստանցու մոտ։ Այս մասին կիրակի հայտարարել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում։ «Մեկ մարդու մոտ  նոր շտամի կորոնավիրուս է հայտնաբերվել», – ասել է նա ՝ մեկնաբանելով Մեծ Բրիտանիայից վերադարձած ռուսաստանցիների հետազոտության արդյունքները: Ռուսաստանում կորոնավիրուսի «բրիտանական» շտամով վարակվելու դեպքը հայտնաբերվել էր դեռևս անցյալ տարվա […]

̰
Պեսկովը հերքել է կորոնավիրուսի դեմ Պուտինի պատվաստման մասին հաղորդագրությունները

18:28 10.01.2021

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը դեռ պատվաստված չէ կորոնավիրուսի դեմ, հաղորդում է Говорит Москва ռադիոկայանը։ Ավելի վաղ Telegram- ում տեղեկություն էր հայտնվել, որ Պուտինն արդեն պատվաստվել է կորոնավիրուսային վարակի դեմ: «Ոչ Դա ճիշտ չէ », – բացատրել է Պեսկովը: Պեսկովն ասել է, որ Պուտինը կտեղեկացնի, թե երբ […]

̰
Բենյամին Նեթանյահուն ներարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը

15:21 10.01.2021

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ստացել է կորոնավիրուսի դեմ Pfizer/BioNTech պատվաստանյութի երկրորդ դեղաչափը, հայտնում է CNN-ը: Նրա հետ պատվաստվել է երկրի առողջապահության նախարար Յուլի Էդելշտեյնը: Այսպիսով, նրանք դարձել են Իսրայելում առաջին մարդիկ, որոնք ընդունել են պատվաստանյութի երկու դեղաչափ: Իսրայելում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվել են դեկտեմբերին: Իսրայելի վարչապետի հայտարարությամբ՝ երկրի բնակչության մեծ մասը պետք է պատվաստվի մինչ […]

̰
Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19- ի 22 851 նոր դեպք

14:12 10.01.2021

Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19- ի 22 851 նոր դեպք, լրագրողներին հայտնել են վարակի վերահսկման օպերատիվ շտաբից: Սա նոյեմբերի 19-ից ի վեր ամենացածր ցուցանիշն է, թեպետ մասնագետները դեպքերի նվազումը կապում են Ամանորի արձակուրդների ընթացքում թեստերի քանակի նվազման հետ: Մեկ օրում մահացել է 456 մարդ, 24 080-ը դուրս է գրվել հիվանդանոցներից: Նշենք, որ […]

̰
Իրանում հայտնաբերվել են կորոնավիրուսի «բրիտանական» շտամի նոր դեպքեր

13:55 10.01.2021

Իրանում արձանագրվել է կորոնավիրուսի «բրիտանական» շտամի չորս նոր դեպք, կիրակի օրը հայտարարել է երկրի առողջապահության նախարար Սաիդ Նամակին: «Երեկ հաստատվել է չորս նոր դեպք», – ասել է նախարարը, որի մեկնաբանությունը հրապարակվել է երկրի կառավարության տեղեկատվական պորտալում: Ըստ Նամակիի՝ վարակվածները ընտանիքի անդամներ են, որոնք եկել են Եվրոպայից: Այսպիսով, ընդհանուր առմամբ, երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամի […]

̰
Կապիտոլիումի անկարգություններից հետո ԱՄՆ-ում սպասվում է COVID-19-ի նոր բռնկում

11:45 10.01.2021

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) ղեկավար Ռոբերտ Ռեդֆիլդը նշել է, որ Կապիտոլիումի դեպքերն, ամենայն հավանականությամբ, ամբողջ երկրում կորոնավիրուսի նոր բռնկման պատճառ կդառնան: «Կարծում եմ՝ պետք է ակնկալել, որ սա կհանգեցնի մեկ այլ ալիքի: Առանց դիմակների մարդիկ շրջում էին Կապիտոլիումի տարածքում՝ չպահպանելով հեռավորություն», – Ռեդֆիլդի խոսքերը մեջբերում է Sacramento Bee-ն: «Հետո այդ մարդիկ տուն […]

̰
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 337 նոր դեպք

10:57 10.01.2021

Հունվարի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 162 131 դեպք, որոնցից 149 312-ն` առողջացած, 2 929-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9 190 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 608 905 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2096 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 337 նոր դեպք: Ունենք 419 […]

̰
Հռոմի պապի բժիշկը մահացել է կորոնավիրուսից

23:53 09.01.2021

Ֆաբրիցիո Սոկորսին, ով Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի անձնական բժիշկն էր, մահացել է օնկոլոգիական հիվանդության բարդացումից, որը կորոնավիրուսային վարակի հետևանք է։ Այս մասին հայտնում է Vatican News-ը։ «78-ամյա Ռոմանոն օնկոլոգիական պաթոլոգիայով հոսպիտալացվել է Ջեմելի։ Մահը վրա է հասել COVID-19-ի հետ կապված բարդություններից», – ասված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ […]

̰
Որքանո՞վ է արտակարգ դրությունը խանգարում տնտեսությանը․ քննարկում

23:08 09.01.2021

Կառավարությունը մտադիր է ևս վեց ամսով երկարացնել կարանտինը․ այս որոշմանը, ըստ էության, համաճարակաբանները կողմ են, իսկ տնտեսագետներն ու բիզնեսմեններն առնվազն վերապահումներ ունեն։ Երկարացնե՞լ կարանտինը, թե՞ ոչ․ այս թեմայով քննարկում է ծավալվել «Հեռանկարի» տաղավարում, որին մասնակցել են վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը և տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Պատվաստումից հրաժարվելը «ինքնասպան մերժում է»․ Հռոմի պապ

22:53 09.01.2021

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կորոնավիրուսի դեմ պատվաստում կանի հաջորդ շաբաթ։ Նրա խոսքերով ՝ պատվաստանյութն անհրաժեշտ է անել նաև բարոյական տեսանկյունից, քանի որ այդ կերպ մարդը պաշտպանում է և՛ իրեն, և՛ շրջապատին, գրում է ՏԱՍՍ-ը: «Հաջորդ շաբաթ մենք կսկսենք դա (պատվաստումը- խմբ.) այստեղ՝ Վատիկանում, և ես ամրագրել եմ տեղը։ Այդպես պետք է անել», – հայտարարել է Հռոմի […]

̰
«Կարանտինի իրավական ռեժիմը» երկարաձգելիս կրկին կլինեն թուլացումներ. Արսեն Թորոսյան

21:23 09.01.2021

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի սեպտեմբերի 11-ից գործող «կարանտինային ռեժիմին»: «Հարգելի հայրենակիցներ, հարգելի տնտեսվարողներ, Առաջին հերթին ուզում եմ հիշեցնել, որ մեր երկրում «կարանտինային ռեժիմը» գործում է դեռ 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, որը հաջորդել է մինչ այդ գործող «արտակարգ դրության ռեժիմին»: Այդ իրավական ռեժիմի շնորհիվ է, որ […]

̰
Եղիսաբեթ II-ը պատվաստվել է COVID-19-ի դեմ

20:15 09.01.2021

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը և նրա ամուսինը ՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպը, պատվաստվել են կորոնավիրուսի դեմ։ Այսօր՝ հուվարի 9-ին, այս մասին հայտնել է Բուքինգհեմյան պալատը: «Թագուհին և Էդինբուրգի դուքսն այսօր պատվաստումներ են ստացել COVID-19-ի դեմ»,- ասված է հայտարարության մեջ: Պատվաստումը տեղի է ունեցել Վինձորի ամրոցում, որտեղ թագուհին և նրա ամուսինը լոքդաուն են անցկացնում: Կորոնավիրուսի դեմ […]

̰
Ավելի քան կես միլիոն մարդ Գերմանիայում պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

19:40 09.01.2021

Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը հունվարի 9-ին հայտնել է, որ Գերմանիայում ավելի քան 500 հազար մարդ արդեն ստացել է կորոնավիրուսի դեմ  պատվաստանյութը: «Այն  ավելի ու ավելի լավ է աշխատում», -խորհրդաժողովի ժամանակ  հայտարարել է Յենս Շփանը։ Պատվաստումների մեկնարկը  Գերմանիայում տրվել է դեկտեմբերի 27-ին: Համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության առողջապահության նախարարության ընդունած ազգային ծրագրի, առաջնահերթ պատվաստվում են  80 […]

̰
Ճապոնիայում սարք են մշակել, որը 30 վայրկյանում կարող է ոչնչացնել կորոնավիրուսը

18:55 09.01.2021

Ճապոնիայում ստեղծվել է շարժական սարք, որը կարող է  կես րոպեում COVID-19-ի վիրուսը ոչնչացնել 99.99 %-ով : Այս մասին հայտնում  է ren.tv-ն՝ հղում անելով ճապոնական  Mainichi. պարբերականին: «Handy UV emitter»-ը իրենից ներկայացնում է  խորը ուլտրամանուշակագույն ճառագայթներ արձակող սարք, որի կիրառումը համարվում է ժամանակակից գիտության ձեռքբերումներից մեկը: Հեղինակների պնդմամբ, սարքն արտանետում է ուլտրամանուշակագույն  280 նանոմետր երկարության և […]

̰
Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը նվազել են, թեստավորումների քանակը՝ պակասել

17:15 09.01.2021

Մարզի համաճարակաբանները դեկտեմբերի կեսերից  արձանագրել են Քովիդ 19-ի երկրորդ ալիքի թուլացում : Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում ստացիոնար բուժում ստացող հիվանդների թիվը այս ընթացքում չի ավելացել, փոխարենը  նախորդ ամիսների համեմատ ավելացել են դուրսգրումները ։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղի լաբորատարիայում տոնական օրերը  աշխատանքային են  եղել:Թեստավորվել են պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ դիմած  քաղաքացիներից վերցված նմուշները: Նախորդ […]

̰
Ճապոնիայի երկու պրեֆեկտուրա հայտարարել է արտակարգ ռեժիմ ՝ COVID-19-ի պատճառով

13:13 09.01.2021

Ճապոնիայի Միյաձակի և Գիֆու պրեֆեկտուրաները իրենց տարածքում ինքնուրույն արտակարգ դրություն են հայտարարել ՝ COVID-19-ի տարածման պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Միյաձակի պրեֆեկտուրան նոր կորոնավիրուսային վարակի դեպքերի աճի պատճառով հունվարի 9-ից արտակարգ ռեժիմ է մտցրել: Հինգշաբթի օրը պրեֆեկտուրայում հայտնաբերվել է հիվանդության 105 դեպք, ինչը, համեմատած Տոկիոյի հետ, որտեղ օրական գրանցվում է […]

̰
Մեծ Բրիտանիայում անցած օրվա ընթացքում կորոնավիրուսից մահվան դեպքերի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

12:02 09.01.2021

Կորոնավիրուսը շարունակում է արագորեն տարածվել ամբողջ աշխարհում: Համավարակի սկզբից մինչև օրս Քովիդ-19 է հայտնաբերվել ավելի քան 89 միլիոն մարդու մոտ: Ապաքինվել է 64 միլիոն հիվանդ, մահացել՝ ավելի քան 1 միլիոն 922 հազարը: Ակտիվ վարակակիր է համարվում 23 միլիոն 420 հազար մարդ: Մեծ Բրիտանիայում անցած օրվա ընթացքում հիվանդությունից մահացել է 1325 մարդ: Սա ռեկորդային ցուցանիշ է […]

̰
ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 379 նոր դեպք, 14 մահ

11:00 09.01.2021

Հունվարի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 161794 դեպք, որոնցից 148893-ն` առողջացած, 2922-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9279 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 606809 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2123 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 379 նոր դեպք: Ունենք 932 առողջացած և մահվան 14 դեպք: […]

̰
ԱՄՆ-ը նախազգուշացրել է կորոնավիրուսի ավելի վարակիչ, եզակի տարբերակի հայտնվելու մասին

08:37 09.01.2021

ԱՄՆ-ը նախազգուշացրել է կորոնավիրուսի ավելի վարակիչ, եզակի տարբերակի հայտնվելու մասին: Այս մասին հայտնում է CNN- ը՝ հղում կատարելով կորոնավիրուսի թեմայով Սպիտակ տան աշխատանքային խմբի զեկույցին: Փաստաթղթի համաձայն՝ երկրում աշնանը հիվանդացության աճի տեմպը գրեթե կրկնակի գերազանցել է համապատասխան ցուցանիշները գարնանային և ամառային բռնկումների ժամանակ: Ենթադրվում է, որ ԱՄՆ-ում կարող էր զարգանալ կորոնավիրուսի սեփական տարբերակը, որը կարող […]

̰
Բրիտանիայում բժիշկներին արտակարգ կարգով կպատվաստեն COVID-19-ի դեմ

23:56 08.01.2021

COVID-19 վարակումների աճով պայմանավորված՝ հիվանդանոցներում և տարեցների խնամքի կենտրոններում անձնակազմի պակասի պատճառով շուրջ երեք միլիոն բուժաշխատողներ և սոցաշխատողներ Անգլիայում կորոնավիրուսի դեմ արտակարգ կարգով կպատվաստվեն: Այդ մասին ասված է Առողջապահության ազգային համակարգի (NHS) ղեկավարության նամակում: Հունվարի 8-ին Միացյալ Թագավորության առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մեկ օրում երկրում կորոնավիրուսով վարակվել է 68 053 մարդ, մահացել է 1325 […]

̰
ԱՀԿ-ն հաստատել է կորոնավիրուսի նոր շտամի ավելի արագ տարածումը

23:43 08.01.2021

Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամը տարածվում է ավելի արագ, քան սովորական տարբերակը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Մարիա վան Կերխովեն: «Մենք հենվում ենք վերարտադրողական թվի վրա, որը 1,1 ից հասել է 1,5-ի», – մեջբերել է նա բրիտանացի բժիշկների անցկացրած մոդելավորումների տվյալները: Սակայն առկա տեղեկատվությունը վկայում է, որ վիրուսը տարածվում է նույն […]

̰
COVID-19-ի իմունիտետը պահպանվում է առնվազն 8 ամիս. հետազոտություն

18:49 08.01.2021

Մարդու օրգանիզմը, սովորաբար կորոնավիրուսով վարակվելուց հետո առնվազն ութ ամիս և, հնարավոր է շատ ավելի երկար, պահպանում է ուժեղ իմունային համակարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է The Washington Post-ը, հետազոտողները նման տեսակետ են հայտնել Science ամսագրում հրապարակված ուսումնասիրությունում: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ուսումնասիրված պացիենտների մոտ 90 տոկոսի մոտ եղել է տևական կայուն իմունիտետ: «Եղել են […]

̰
Կորոնավիրուսի բռնկման պատճառով Լոնդոնում արտակարգ իրավիճակ է հայտարարվել

17:55 08.01.2021

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը ուրբաթ օրը արտակարգ իրավիճակ է հայտարարել քաղաքում՝ կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված հիվանդանոցներում գերբնակեցման սպառնալիքի պատճառով: Քաղաքապետի խոսքից հատվածներ է մեջբերում PA գործակալությունը. փոխանցում է ՏԱՍՍ-ը. «Լոնդոնում իրավիճակն այժմ կրիտիկական է, քանի որ վիրուսի տարածումը վերահսկողությունից դուրս է»,- ասել է Խանը:

̰
Չինաստանի 11 մլն բնակչությամբ քաղաքում կարանտին է հայտարարվել

17:28 08.01.2021

Չինաստանի իշխանությունները 11 մլն բնակչություն ունեցող Շիցզյաչժուան քաղաքում կարանտին են հայտարարել կորոնավիրուսի բռնկման պատճառով,  այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով համայնքի ղեկավարի հայտարարությանը: «Համայնքի բնակիչներին թույլ չի տրվում առանց անհրաժեշտության լքել բնակության վայրերը»,- նշել է համայնքի ղեկավարը: Պեկինի կառավարությունը ժամանակավորապես դադարեցրել է Չինաստանի մայրաքաղաքից 300 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ճանապարհային ու երկաթուղային հաղորդակցությունը դեպի […]

̰
BACK_TO_TOP