23:10 16.01.2021
Դանիայում հայտնաբերել են կորոնավիրուսի շտամով առաջին վարակը, որն ավելի վաղ հայտնաբերվել էր ՀԱՀ-ում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի Դանիական պետական ինստիտուտին։ «COVID-19-ի ևս մեկ տեսակի առաջին դեպքը հայտնաբերվել է Դանիայում։ Սա B. 1. 351 / 501Y վիրուսի տարբերակն է, որն ի սկզբանե հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում»,- ասված է հաղորդագրության […]
20:15 16.01.2021
Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ շրջափուլի շրջանակներում Հայ-Ռուսական համալսարանում իրականացվող գենոմիկայի դրամաշնորհային ծրագրով ձեռքբերված գերժամանակակից երրորդ սերնդի սեքվենավորման սարքի (Oxford Nanopore MinION) օգնությամբ առաջին անգամ Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի սեքվենավորման նախնական փորձ։ Այս մասին տեղեկացրին ՀՌՀ մամուլի ծառայությունից։ Սեքվենավորումը ԴՆԹ հիմքերի հաջորդակաության բացահայտման գործընթացն է, որն իրականացվում է հատուկ սեքվենավորման սարքերի միջոցով։ Սեքվենավորման միջոցով գիտնականները կարող […]
19:45 16.01.2021
Երկուշաբթի օրվանից , հունվարի 18-ից, Մեծ Բրիտանիան ազատ մուտքի արգելք է սահմանում աշխարհի բոլոր երկրների քաղաքացիների համար: Այսպիսով, բրիտանական կառավարությունը ցանկանում է կանխել կորոնավիրուսի նոր շտամների հնարավոր ներթափանցումը երկիր : Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։Հաղորդում է BBC- ն: Նման սահմանափակումները տարածվոմ են նաև այն երկրների վրա, որոնց հետ Մեծ Բրիտանիան առանց […]
16:30 16.01.2021
Օքսֆորդի համալսարանի նորացված տվյալների համաձայն Վրաստանը 183 երկրների շարքում առաջին տասնյակում է՝ COVID-19-ի դեմ միջոցառումների արդյունավետության առումով: Այս մասին տեղեկատվությունը տարածել Ինֆեկցիոն պաթոլոգիաների և ՁԻԱՀ-ի կենտրոնը: Հայտնել է apsny.ge-ին: Ըստ այդմ. ««Գնահատումը համապարփակ է և հիմնված է 19 ցուցանիշների վրա, որոնք կարող են խմբավորվել հետևյալ կերպ՝ պետական քաղաքականություն, երկրի տնտեսական քաղաքականություն, առողջապահական քաղաքականության ուղղակի ցուցանիշներ […]
16:12 16.01.2021
Ինդոնեզիայի կառավարությունը բազմամիլիոնանոց լսարան ունեցող բլոգերներին ներառել է պատվաստումների առաջնահերթ խմբերի ցանկում: Այս մասին հայտարարել է Ինդոնեզիայի առողջապահության նախարարության պաշտոնյա Նադիա Թարմիզին, գրում է Reuters-ը: Նա բացատրել է,որ բլոգերներին դիտավորյալ են առաջին հերթին պատվաստման ներառել՝ 1.5 միլիոն բուժաշխատողների հետ միասին. դա «կառավարության ռազմավարություն է»: Իշխանությունները հույս ունեն, որ նրանց օրինակով երիտասարդներին կհամոզեն պատվաստվել: Ինդոնեզացիները սոցիալական […]
15:47 16.01.2021
Չինաստանի իշխանությունները վերսկսում են նոր կորոնավիրուսով վարակվածների համար ժամանակավոր հիվանդանոցների շինարարությունը և վերջին 5 օրերի ընթացքում Հեբեյ նահանգում կառուցել են մասնագիտացված բժշկական հաստատություն, որն ունի 1500 հիվանդասենյակ: Այս մասին հաղորդում է Синьхуа գործակալությունը: Հիվանդանոցը գտնվում է Նանգուն քաղաքում, որտեղ ուղարկվում են հարակից շրջանների վարակակիրները: Մոտակա օրերին կառավարությունը պլանավորում է կառուցել ևս վեց նմանատիպ օբյեկտ, որը […]
15:39 16.01.2021
Բելառուսում սկսվում է բուժաշխատողների պատվաստումը ռուսական «Sputnik V» պատվաստանյութով: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է հանրապետության առողջապահության նախարարությունը Telegram-ում. փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: Անցյալ տարի Բելառուսը նախնական պայմանագիր ստորագրեց «Sputnik V» պատվաստանյութի 170 000 դոզա մատակարարելու համար: Ռուսական պատվաստանյութերի այս խմբաքանակը անցել է որակի վերահսկողություն:
13:46 16.01.2021
Հնդկաստանում կորոնավիրուսի դեմ մասսայական պատվաստումները մեկնարկել են շաբաթ օրը, փոխանում է Ռիա Նովոստին: Ծրագրի մեկնարկը տվել է Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդին՝ տեսակոնֆերանսի միջոցով սկսելով ամբողջ Հնդկաստանի պատվաստումների արշավը: Նա կոչ է արել նույնիսկ պատվաստումից հետո չմոռանալ կրել դիմակներն ու պահպանել սոցիալական հեռավորությունը և նշել է, որ փորձագետները ենթադրում են, որ երկու դեղաչափերի միջև ժամանակահատվածը կարող […]
11:01 16.01.2021
Հունվարի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 164235 դեպք, որոնցից 152615-ն` առողջացած, 2987-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7905 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 620704 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1638 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 263 նոր դեպք: Ունենք 295 առողջացած և 13 մահվան դեպք: […]
23:53 15.01.2021
Կորոնավիրուսով հիվանդների իմունիտետը պահպանվում է մինչև հինգ ամիս: ՌԻԱ «Նովոստի»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է համաճարակաբանության կենտրոնական ինստիտուտի ղեկավար Վասիլի Ակիմկինը: «Իմունիտետը պահպանվում է 3-5 ամիս, նույնիսկ երրորդ ամսվանից հետո դիմադրողականությունը սկսում է ընկնել», – ասել է Ակիմկինը համաճարակաբանների հետ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի մոտ խորհրդակցության ժամանակ։ Նրա խոսքերով ՝ պետք է լինեն ոչ միայն հակամարմինները, այլև բջջային […]
23:23 15.01.2021
Բրազիլիայում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակի վատթարացումը բազմաթիվ հիվանդանոցներում թթվածնի պակասի է հանգեցրել։ Այս մասին հայտնում է BBC News-ը։ Ամենաբարդ իրավիճակը ստեղծվել է Ամազոնաս նահանգում։ Տեղի բժիշկները զգուշացնում են, որ թթվածնի պակասի պատճառով շատ հիվանդներ կարող են մահանալ: Daily Mail-ը գրում է, որ որոշ հիվանդանոցներում թթվածնի պակասը հանգեցրել է նրան, որ բժիշկները ստիպված են ընտրել, […]
21:27 15.01.2021
Սոֆթի խոշոր մշակողները՝ Microsoft- ը, Salesforce- ը և Oracle- ը, միավորվել են՝ կազմելով «Պատվաստանյութերի ստուգման նախաձեռնություն» (VCI) կոալիցիա: Դաշինքը, որը ներառում է նաև Mayo ամերիկյան շահույթ չհետապնդող կլինիկան և մի շարք այլ ընկերություններ, նպատակ ունի պատվաստումների էլեկտրոնային անձնագրեր ստեղծել կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստված մարդկանց համար: Պատվաստվածի վկայագիրը կպահպանվի նախընտրած թվային դրամապանակում, օրինակ՝ Apple Wallet կամ […]
20:16 15.01.2021
Կորոնավիրուսի դեմ ռուսաստանցիների զանգվածային պատվաստումները կսկսվեն երկուշաբթի, հունվարի 18-ին: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան երկրի համաճարակաբանների և վարակաբանների հետ հանդիպման ժամանակ: «Երկուշաբթի օրվանից սկսած ՝ երկրի նախագահը հայտարարել է զանգվածային պատվաստումների մասին», – ասել է Գոլիկովան: Նա հիշեցրել է, որ մինչ այժմ Ռուսաստանում գրանցվել է հայրենական արտադրության երկու […]
19:57 15.01.2021
Վրաստանում մարտին ծրագրվում է սկսել տարեցների ու բուժաշխատողների պատվաստումը, իսկ 2021-ի աշնանը պատվաստանյութը հասանելի կլինի բոլորին։ Այս մասին է հայտարարել է երկրի վարչապետը։ Ինչպես հաղորդում է aliq.ge-ն դեռևս վերջնական որոշում չկա` որ դեղամիջոցը կբերեն։ Նախորդ տարվա դեկտեմբերի 16-ին Վրաստանում պատվաստանյութի հետ կապված միջգերատեսչական հանձնաժողով է ձևավորվել։ Վերջին օրերին հանձնաժողովականները հակասական հայտարարություններ են արել՝ կապված պատվաստանյութի […]
17:29 15.01.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային և Երևանի կառույցները շարունակում են Covid-19 կորոնավարակով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանն ուղղված ստուգայցերը սննդի շղթայի կազմակերպություններում: Խախտումներ արձանագրվում են հազվադեպ: Հիմնական թերացումը դիմակների ոչ պատշաճ կրելն է: Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ ֆեյսբուքյան էջը:
17:11 15.01.2021
Բրազիլիայում ի հայտ եկած կորոնավիրուսի երկու նոր շտամներից մեկը հայտնաբերվել է Միացյալ Թագավորությունում: Ըստ Sky News-ի, ուրբաթ օրը այս մասին հայտարարել է կորոնավիրուսային մուտացիաների ուսումնասիրման բրիտանական փորձագետների խմբի ղեկավար Ուենդի Բարքլեյը: «Կան վիրուսի բրազիլական երկու տարբեր տեսակներ, և դրանցից մեկը գրանցվել է Մեծ Բրիտանիայում»,- մեջբերում է հեռուստաալիքը նրա խոսքերը: Բարքլեյը նշել է, որ բրազիլական տարբերակը […]
16:59 15.01.2021
Սցենարը, որի դեպքում աշխարհը կկարողանա վերադառնալ կորոնավիրուսի համաճարակի իրավիճակին, քիչ հավանական է։ Նման կարծիք է հայտնել Ժնևում ՄԱԿ-ի կենտրոնակայանի ղեկավար Տատյանա Վալովայան։ «Շատ դժվար է ներկա պայմաններում հավատալ, որ պանդեմիան հնարավորություն կդառնա։ Հիմա դա ավելի շուտ սպառնալիք է, բայց ես չեմ ուզում հավատալ նման սցենարին: Արդեն ոչ ոք չի հավատում, որ պանդեմիայից հետո աշխարհը կվերադառնա […]
16:09 15.01.2021
Արցախի Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում կատարված թեստավորումների արդյունքում՝ հունվարի 15-ի դրությամբ բացահայտվել է կորոնավիրուսի օջախ: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից: «Վերջին օրերին կատարվել է 261 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 143 նոր դեպք՝ Նորագյուղ և Հովսեփավան համայնքների բնակիչների մոտ: Նշված համայնքներում սահմանվել է մասնակի կարանտին, կիրառվում են ելքի և մուտքի […]
23:03 14.01.2021
Գերմանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստված առնվազն 10 մարդ է մահացել։ DPA գործակալությունը հայտնել է, որ նրանց մահը ստուգում են Պաուլ Էրլիխի անվան պատվաստանյութերի և կենսաբժշկական դեղամիջոցների մշակման դաշնային ինստիտուտի փորձագետները: Մասնագետները քիչ հավանական են համարում պատվաստվածների մահվան և պատվաստումների միջև կապը։ Նշվում է, որ ծանր հիվանդ մարդիկ մահացել են պատվաստումներից 4 օր անց։ «Այն տվյալների հիման […]
22:50 14.01.2021
Հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 448-ով, ինչը կազմել է թեստավորվածների մոտ 17 տոկոսը: Գրանցվել է վարակակրի մահվան ևս 18 դեպք, որոնցից 6-ը`այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասել է 2 հազար 963-ի, ևս 721 վարակակիր […]
22:37 14.01.2021
Նոր քննիչ հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հայտնում է, որ ԱԺ նախագահի կարգադրությամբ արդեն հաստատվել է հանձնաժողովի կազմը և այն շուտով սկսելու է իր գործունեությունը։ «Սիրելի հայրենակիցներ, Ուզում եմ տեղեկացնել, որ ս.թ. հունվարի 12-ին ԱԺ նախագահի կարգադրությամբ հաստատվել է իրավունքի ուժով ստեղծված՝ Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համավարակի […]
22:02 14.01.2021
Նորվեգիայում ներկա դրությամբ մահացել է կորոնավիրուսից պատվաստված առնվազն 23 մարդ։ Այս մասին հայտնել է Նորվեգիայի դեղամիջոցների գործակալությունը։ «Ստացվել են 23 մահվան դեպքեր պատվաստումից հետո։ Այս պահին քննարկվում է դրանցից 13-ը»,- ասված է հաղորդագրության մեջ։ «Այս տվյալները կարող են վկայել այն մասին, որ պատվաստանյութից առաջացող սովորական ախտանշանները, ինչպիսիք են ջերմությունն և սրտխառնոցը, կարող են հանգեցնել վատառողջ […]
17:11 14.01.2021
Արցախի առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել. «Հարգելի հայրենակիցներ՝ 2020թ. սեպտեմբերից Արցախին պատուհասած արհավիրքը, իր բոլոր հետևանքներով հանդերձ, որոշակիորեն նպաստեց նաև հակահամաճարակային կանոնների պահպանության հարցում քաղաքացիների զգոնության թուլացմանը: Պատերազմին զուգահեռ Արցախը փորձում էր դիմակայել նաև համընդհանուր չարիք դարձած COVID-19 կորոնավիրուսին, որի ընթացքում հասկանալի պատճառներով վիրուսի տարածման կանխարգելումը քիչ արդյունավետություն և վերահսկելիություն ուներ, այդ պատճառով բացառված չէ, […]
15:52 14.01.2021
Առայժմ անհնար է կանխատեսել, թե ինչպես կզարգանա կորոնավիրուսի նոր շտամների հետ կապված իրավիճակը, անհրաժեշտ է պահպանել և ճիշտ կառավարել մահճակալային ֆոնդը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովի հետ հանդիպմանը: Տեսակապի միջոցով տեղի ունեցած զրույցի ընթացքում Պուտինն ու շրջանի ղեկավարն առանձին քննարկել են COVID-19-ի տարածման հետ կապված իրավիճակը և վիրուսի […]
14:41 14.01.2021
Rossiya Airlines-ը հունվարի 15-ից Պուլկովոյի օդանավակայանից ուղիղ չվերթեր կբացի դեպի Հայաստանի մայրաքաղաք Երևան, հաղորդում է ավիաընկերության մամուլի ծառայությունը: «Թռիչքները կիրականացվեն շաբաթը մեկ անգամ ուրբաթ օրը Airbus A319 ինքնաթիռով: Պուլկովոյի օդանավակայանից առաջին FV6921 չվերթը կիրականացվի հունվարի 15-ին»,- ասված է փոխադրողի կայքի հաղորդագրության մեջ: Մեկնումը Պուլկովոյից նախատեսվում է Մոսկվայի ժամանակով ժամը 9:30-ին, Երևանից հետադարձ չվերթը՝ տեղական ժամանակով […]
13:52 14.01.2021
ԱՄՆ հանդբոլի ազգային հավաքականը չի մասնակցի 2021 տղամարդկանց աշխարհի առաջնությանը COVID-19 բռնկման պատճառով: Այս մասին հայտարարել է հանդբոլի միջազգային ֆեդերացիայի (IHF) մամուլի ծառայությունը: Թիմի 18 անդամների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Ամերիկյան թիմի տեղը հանդես կգա Շվեյցարիայի ազգային հավաքականը: Ամերիկացիները խմբում պետք է խաղային Նորվեգիայի, Ավստրիայի և Ֆրանսիայի հավաքականների հետ: Տղամարդկանց ԵՎՐՈ-2020-ում 16-րդ տեղը զբաղեցնելուց հետո […]
13:29 14.01.2021
Քենիայում տեղական բժշկական հետազոտությունների ինստիտուտի մասնագետները հայտնաբերել են COVID-19-ի 16 շտամ, որոնցից 12-ը եզակի են և դեռ չեն հայտնաբերվել աշխարհի այլ մասերում: Այս մասին երեկ հաղորդել է East African քենիական թերթը: «Նոր շտամների առանձնահատկությունն այն է, որ նրանք ի վիճակի են արագ տարածվել, և հիվանդության սկզբնական շրջանում շատ դժվար է դրանք նույնականացնել վարակված մարդու մոտ»,- […]
11:43 14.01.2021
Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 357 նոր դեպք: Այս մասին հայտնել են համակարգող խորհրդին կից գործող գործառնական շտաբից: Վերջին 24 ժամում երկրում վարակից ապաքինվել է 748 անձ, մահացել է 21 վարակակիր: Վրաստանում ընդհանուր առմամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 244 612 դեպք, այստեղից ապաքինվել է 228 359 մարդ, մահացել՝ 2 867-ը։ Այս փուլում […]
11:35 14.01.2021
Ճապոնիայի բնակչության մեծ մասը դեմ է 2021 թվականին Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի անցկացմանը: Այս մասին հայտնել է Kyodo գործակալությունը: Ըստ աղբյուրի՝ ճապոնացիների 35 տոկոսը կողմ է եղել Օլիմպիական խաղերի չեղարկմանը, իսկ 45 տոկոսը՝ հետաձգմանը: Նշենք, որ կորոնավիրուսի դեպքերի թիվը Ճապոնիայում, մյուս զարգացած երկրների համեմատությամբ, շատ մեծ չէ: Ընդհանուր դեպքերի թիվը մոտ 300 հազար է, իսկ […]
11:02 14.01.2021
Հունվարի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 163576 դեպք, որոնցից 151849-ն` առողջացած, 2963-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8043 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 616520թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2612 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 448 նոր դեպք: Ունենք 603 առողջացած և 12 մահվան դեպք: Նախորդ […]