11:02 20.01.2021
Հունվարի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 165221 դեպք, որոնցից 153857-ն` առողջացած, 3016-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7607 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 628405 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2028 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 309 նոր դեպք: Ունենք 357 առողջացած և մահվան 9 դեպք: […]
08:58 20.01.2021
ՌԴ Պետդուման կդիմի կառավարությանը, որպեսզի այն աջակցություն տրամադրի Դոնեցկի, Լուգանսկի, Մերձդնեստրի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում գտնվող բնակչությանը COVID-19-ի դեմ պատվաստումներ անցկացնելու մասով: Հարցում կուղարկվի կառավարություն՝ պատվաստումների ժամկետների և ծավալների վերաբերյալ տվյալների ստացման համար, հայտնում է TASS-ը։ «Պատվաստումների հարցում այս տարածքներում մարդկանց պարզապես օգնող չկա», – լրագրողներին ասել է ԱՊՀ գործերի […]
23:46 19.01.2021
Գամալեայի անվան կենտրոնի վիրուսաբան Վիկտոր Զուևը «Երեկոյան Մոսկվա»-ին պատմել է, թե ինչով է վտանգավոր կորոնավիրուսի «հարավաֆրիկյան» մուտացիան: Ըստ Զուևի՝ այդ շտամն ունեցող մարդը վարակում է ավելի մեծ թվով մարդկանց: «Նոր շտամը ոչ թե ավելի պաթոգեն դարձավ, այլ դարձավ ավելի վարակիչ, ավելի «կպչուն»,- բացատրել է բժիշկը: Մասնագետը կոչ է արել չանհանգստանալ նոր մուտացիաների պատճառով, քանի որ […]
21:04 19.01.2021
Շատ ամիսներ կպահանջվեն, որ պատվաստումներից COVID-19– ի նկատմամբ զանգվածային իմունիտետ մշակվի, և հայտնի չէ՝ արդյո՞ք դա կօգնի դադարեցնելու վարակի տարածումը, երեքշաբթի ճեպազրույցում ասել է ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը: «Պատվաստանյութերը կօգնեն, բայց ոչ միանգամից: Անհրաժեշտ կլինեն ամիսներ մինչև ձեռք բերվի իմունիտետի բավարար մակարդակ, որը կարող է պաշտպանել: Մենք նույնիսկ չգիտենք, թե երբ դրանք կկանգնեցնեն վիրուսի […]
18:45 19.01.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստուգայցեր է կատարել Կապան, Սիսիան և Գորիս քաղաքներում: Երեք քաղաքներում տեսչական դիտարկումներն իրականացվել են դեղատներում, գեղեցկության սրահներում, գրասենյակային տարածքներում, մանրամեծածախ առևտրի կետերում։ Ստուգվել է ախտահանիչ նյութերի առկայությունը, ախտահանիչ նյութերի մակնշումը, ախտահանիչների պարունակությունը, ախտահանման գործընթացը, դիմակների առկայությունը, օգտագործված դիմակների համար նախատեսված աղբամանների, գրանցամատյանների լրացման գործընթացն ու իրազեկման թերթիկների առկայությունը։ Ըստ […]
13:44 19.01.2021
Չինաստանի առողջապահության պետական կոմիտեն հայտնել է կորոնավիրուսով վարակման նոր էպիկենտրոնի մասին: Գերատեսչության տեղեկատվության համաձայն ՝ հիվանդացության աճ է տեղի ունեցել Ցզիլին հյուսիսարևելյան նահանգում։ Վերջին մեկ օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է վարակի 118 դեպք, որոնցից 43-ը՝ Ցզիլինում։ Անցյալ շաբաթ այդ տարածաշրջանում գրանցվել են միայն վարակի եզակի դեպքեր։ Չինաստանում համաճարակի սկզբից վարակվել է ավելի քան 88 հազար […]
11:13 19.01.2021
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 18-ին կատարվել է 42 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, ովքեր նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել հաստատված օջախներում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել հաստատված […]
11:02 19.01.2021
Հունվարի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 164912 դեպք, որոնցից 153500-ն` առողջացած, 3007-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7671 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 626377 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2224 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 236 նոր դեպք: Ունենք 436 առողջացած և մահվան 9 դեպք: […]
08:54 19.01.2021
«Բաշկիրիայում նոր տեսակի փաստաթուղթն առավելություն կտա հակակովիդային պատվաստում ստացած անձանց հասարակական վայրեր ու միջոցառումներ այցելելիս, թույլ կտա միանգամից լուծել մի քանի հարց»,-հայտարարել է հանրապետության ղեկավար Ռադի Խաբիրովը: Բաշկիրիայի ղեկավարը նշել է, որ «հակակովիդային» անձնագրերը կդառնան լրացուցիչ խթան՝ հնարավորինս շուտ պատվաստվելու համար: «Հակակովիդային» անձնագիրն ունենալու է էլեկտրոնային ձև: Այն ստանալու համար անհրաժեշտ չէ որևէ փաստաթուղթ ներկայացնել: […]
08:26 19.01.2021
Մեծ Բրիտանիայում գրանցվել է աշխարհում կորոնավիրուսային վարակից մահացության ամենաբարձր մակարդակը։ Մեկ շաբաթում (մինչև հունվարի 17-ը) այնտեղ օրական մահացել է 935 մարդ՝ մեկ միլիոն բնակչի հաշվով 16․5 մարդ։ Այս մասին հայտնում է SkyNews-ը։ Մեծ Բրիտանիայում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 37,5 հազար դեպք, 599 մահ։ Երկրի առողջապահության նախարար Մեթյու Հենկոկը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսով […]
23:45 18.01.2021
Չինացի կենսաբանները պարզել են, որ Ecklonia kurome ջրիմուռների բջիջներից շաքարային նյութերը կարող են ճնշել նոր տեսակի կորոնավիրուսի ամենակարևոր ֆերմենտների աշխատանքը և կանխել դրա մուտքը բջիջներ: Գիտնականները հույս ունեն դրանց հիման վրա ստեղծել դեղամիջոց կորոնավիրուսային վարակի դեմ: Նրանց հետազոտության արդյունքներով հոդված է հրապարակվել bioRxiv էլեկտրոնային գիտական գրադարանի կողմից: COVID-19-ի տարածման դեմ պայքարելու համար դեղեր որոնելու ընթացքում գիտնականները […]
21:45 18.01.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել է ամեն շաբաթ կորոնավիրուսից հարյուր հազար մարդու հնարավոր մահվան մասին, գրում է «Ռոյթերս» գործակալությունը: «Ներկայումս համաճարակաբանական իրավիճակը դինամիկ և անհավասար է զարգանում, ապագայում այն կարող է բարդանալ»,- հայտարարել է ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը: Նշվում է, որ այժմ մահվան դեպքերի ավելի քան 47 տոկոսը բաժին է ընկնում Հյուսիսային եւ […]
19:50 18.01.2021
Թուրքմենստանի առողջապահության և բժշկական արդյունաբերության նախարարությունը գրանցել է կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ներդրումների հիմնադրամը (RDIF): Հիմնադրամը պարզաբանել է, որ գրանցումը տեղի է ունեցել արագացված ընթացակարգով՝ առանց երկրում Sputnik V-ի լրացուցիչ կլինիկական ուսումնասիրությունների: «Այսպիսով, Թուրքմենստանը դարձավ Կենտրոնական Ասիայի առաջին երկիրը, որն իր երկրում պաշտոնապես հաստատեց Sputnik V-ն»,- նշել […]
18:50 18.01.2021
Դիմակ չկրելու համատարած դեպքեր, հեռավար ջերմաչափների բացակայություն. նմանատիպ խախտումներ է արձանագրել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերի ստուգայցը Վանաձոր, Ստեփանավան, Իջևան, Գյումրի, Արթիկ քաղաքներում։ Գրանցվել են նաև ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները թերություններով լրացնելու դեպքեր։ ԱԱՏՄ տեսուչները փաստում են՝ շարունակում են մտահոգիչ մնալ փակ տարածքներում քաղաքացիների դիմակ չկրելու համատարած դեպքերը։ Տեսչական մարմնի […]
16:36 18.01.2021
ԱԱՏՄ-ն շարունակում է դիտարկել համաճարակային անվտանգության կանոնների պահպանման նորմերը տնտեսավարողների շրջանում: ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգայցով եղել են Սյունիքի մարզի Կապան քաղաքում և Սիսիան համայնքում։ Մասնավորապես՝ ուշադրության են առել անվտանգության նորմերի պահպանումը դեղատներում, դպրոցներում, փակ արտադրական մեկ ձեռնարկությունում և առևտրի կետերում։ Ստուգվել է գրանցամատյանների վարման կարգը, ախտահանիչների, դիմակների, ոտնակով աղբամանների առկայությունը և առողջապահության նախարարի […]
16:11 18.01.2021
Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերով պայմանավորված՝ վերոնշյալ համայնքներում սահմանված են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ։ Արցախի ոստիկանությունից տեղեկացնում են, որ ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները սահմանված վայրերում տեղադրված անցակետերում իրականացնում են շուրջօրյա ուժեղացված ծառայություն՝ հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու և անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով։ ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային […]
15:58 18.01.2021
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է. «Ս.թ. հունվարի 14-15-ը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային գրասենյակում իրականացվել է COVID-19 վարակի հսկողության և կանխարգելման ԱՀԿ առաջարկների ներդրման գործընթացի գնահատում ազգային մակարդակում։ Մի շարք բաղադրիչներ գնահատվել են առավելագույն գնահատականով, մասնավորապես՝ վարակի հսկողության և կանխարգելման գործընթացի ներդրում, անհատական […]
14:13 18.01.2021
Փետրվարի վերջին Վրաստանը կստանա Pfizer պատվաստանյութը և կսկսվի պատվաստման գործընթացը: Առաջին պատվաստումները կտրվեն բուժաշխատողներին։ Հունվարի 18-ին COVAX պլատֆորմը Վրաստանից կստանա հաստատում, որ երկիրը պատրաստ է կորոնավիրուսի դեմ պատվաստումների, հաղորդում է «Իմեդի» հեռուստաընկերությունը: Վրաստանում պատվաստումների պլանը գործնականում կազմված է: Առողջապահության նախարարության ղեկավար Եկատերինա Տիկարաձեի խոսքերով՝ պատվաստանյութը երկիր կմատակարարվի փետրվարի վերջին, և կսկսվի պատվաստումների գործընթացը: Վրաստանում կառավարության […]
13:27 18.01.2021
Նոր տիպի կորոնավիրուսից հիվանդանոցում բուժվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի բուժհաստատությունից։ Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից։ Նախագահը բուժումը կշարունակի տնային պայմաններում՝ բժիշկների հսկողության տակ: Նրան ցուցված է անկողնային ռեժիմ։ Ապաքինվելուց հետո և բժիշկների համապատասխան թույլտվությունն ստանալուն պես Հանրապետության նախագահը կվերադառնա Հայաստան, մինչ այդ կշարունակի աշխատել հեռավար։
11:01 18.01.2021
Հունվարի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 164676 դեպք, որոնցից 153064-ն` առողջացած, 2998-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7885 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 624153 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 842 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 90 նոր դեպք: Ունենք 292 առողջացած և մահվան 6 դեպք:
23:24 17.01.2021
ՌԻԱ «Նովոստի»-ն հայտնում է, որ Գերմանիայում խոշոր սկանդալի պատճառ է դարձել կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց արտոնությունների մասին Գերմանիայի ԱԳ նախարարի առաջարկը: Գաղափարը թեь պրոֆիլային կազմակերպությունները, թեь քաղաքացիները համարում են անպատասխանատու և վնասակար: Քննարկումներ են ծավալվել սոցցանցերում: Բանն այն է, որ Հայկո Մաասը Bild am Sonntag պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, որ, այսպես ասած, հիմնական իրավունքները […]
21:15 17.01.2021
Ռուսաստանցի կենսաբանները պաշտպանել են մարդկային բջիջները նոր տիպի կորոնավիրուսով վարակվելուց՝ օգտագործելով ֆոսֆոլիպազների ընտանիքի ֆերմենտներ, որոնք իժերի և այլ օձերի թույնի մաս են կազմում: Նրանց փորձերի նախնական արդյունքներով հոդված է հրապարակվել bioRxiv էլեկտրոնային գիտական գրադարանի կողմից: Ռուս գիտնականները՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կենսաօրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Յուրի Ուտկինի գլխավորությամբ, նկատել են, որ նոր տեսակի կորոնավիրուսի «կեղևը» […]
20:15 17.01.2021
Ամերիկյան Ցինցինատի մանկական հիվանդանոցի բժշկական գիտությունների թեկնածու Ջոշուա Շաֆցինը նշել է դեղամիջոցներ, որոնցից պետք է հրաժարվել կորոնավիրուսի դեպքում: Այդ մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն: Բժիշկը խորհուրդ է տվել հրաժարվել փորլուծության դեմ լոպերամիդով դեղամիջոցներ: Նա բացատրել է, որ նման դեղամիջոցները դանդաղեցնում են աղիքի աշխատանքը, ինչը, իր հերթին, խանգարում է օրգանիզմի մաքրմանը մանրէներից և բորբոքումներից: Բժիշկը խորհուրդ […]
17:00 17.01.2021
Ուհանի լաբորատորիայի գիտնականները խոստովանել են, որ քարանձավում, որտեղ կորոնավիրուսով վարակված չղջիկներն են, նրանց կծել են կորոնավիրուսով վարակված չղջիկները։ Հետազոտողներից մեկը պատմել է, որ չղջիկներից մեկի ժանիքները ասեղի պես ծակել են ռետինե ձեռնոցները։ Բացի այդ, գերգաղտնի օբյեկտի ներսում «կենդանի վիրուսների» հետ աշխատող անձնակազմը առանց դիմակների ու ձեռնոցների է եղել ՝ դատելով 2017 թվականին չինական հեռուստատեսային խմբի […]
16:14 17.01.2021
13 իսրայելցիներ դիմային նյարդի կաթված են ստացել Pfizer ընկերության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստանալուց հետո, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն: «Նախարարության տվյալների համաձայն ՝ առնվազն 13 մարդ պարեզի (վերջույթի թուլություն) ախտանիշներ է ունեցել, սակայն առողջապահության համակարգում բժիշկները կարծում են, որ նման դեպքերի թիվը գործնականում ավելի բարձր է»,- գրում է պարբերականը: Պատվաստվածներից մեկը պատմել է, որ […]
14:25 17.01.2021
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի հայտարարությամբ՝ նա կողմ է սահմանափակումների մեղմացմանը, սակայն նրա խոսքով, այս դեպքում պետք է կարգավորումների վերահսկումը խստացվի: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ «Ես միանշանակ կողմ եմ փետրվարի 1-ից սահմանափակումների վերացմանն ու մեղմացմանը: Սահմանափակումների ամբողջական վերացում, հավանաբար, հնարավոր չի լինի և դրանք կմեղմացվեն, սակայն այն պայմանով, որ այս մեղմացումներին զուգահեռ տեղի […]
12:32 17.01.2021
Վրաստանում վերջին 24 ժամում ինտենսիվ թեստավորման շրջանակներում արձանագրվել է կորոնավիրուսի 780 նոր դեպք, ապաքինվել է 1 608 մարդ, 17 մարդ է մահացել։ Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 247 805 է: Այս մասին տեղեկացրին կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: Երկրում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է մահվան 2 933 դեպք:
10:54 17.01.2021
Հունվարի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 164586 դեպք, որոնցից 152772-ն` առողջացած, 2992-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8093 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 623311 թեստավորում: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Այսպիսով` երեկ կատարվել է 2607 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք: Ունենք […]
23:40 16.01.2021
Չինաստանի Տյանցզին մունիցիպալիտետում կորոնավիրուսի հետքեր են հայտնաբերվել պաղպաղակում: «Tianjin Daqiaodao Food Company»-ն Նոր Զելանդիայից ներմուծել է չոր կաթ, Ուկրաինայից՝ չոր շիճուկ: Այս մասին հայտնում է «Sky News»-ը։ Ամբողջ խմբաքանակը հանվել է վաճառքից։ Ընկերության ավելի քան 1,5 հազար աշխատակիցներ ենթարկվել են կարանտինի և անցել են թեստավորում։ Լիդսի համալսարանի վարակաբան, բժիշկ Սթիվեն Գրիֆինը ենթադրում է, որ դա […]
23:23 16.01.2021
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հրապարակել է մի տեղեկատվություն, որը հաստատում է, որ կորոնավիրուսը հայտնվել է Չինաստանի պետական լաբորատորիաներում: Այս մասին ասվում է Պետդեպի կայքում՝ նրա գրավոր հայտարարության մեջ։ «ԱՀԿ-ի քննչական խմբի, որն այս շաբաթ ժամանել է Չինաստան, կենսականորեն կարևոր աշխատանքին օգնելու համար Միացյալ Նահանգների կառավարությունն այսօր նոր տեղեկություններ է տարածում 2019 թվականին Չինաստանի կառավարական լաբորատորիաների […]