TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+4.09 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Կիպրոսը բացում է սահմանները բոլոր զբոսաշրջիկների համար

22:34 22.01.2021

Կիպրոսի իշխանությունները հանել են աշխարհի 56 երկրների, այդ թվում ՝ Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության սահմանափակումները։ Բոլոր երկրներից զբոսաշրջիկների մուտքը հնարավոր կլինի մարտի 1-ից։ Բոլոր երկրները, որոնց հետ Կիպրոսն ունի ավիահաղորդակցություն, բաժանված են մի քանի կատեգորիաների ՝ «կանաչ»,«նարնջագույն » և «կարմիր»։ «Կանաչ» գոտու երկրներից կղզի ժամանող զբոսաշրջիկներին հարկավոր չէ COVID-19  թեստավորման արդյունքներ ունենալ: «Նարնջագույն» գոտուց զբոսաշրջիկները ստիպված […]

̰
Բիլ Գեյթսը պատվաստվել է COVID-19-ի դեմ

22:25 22.01.2021

Ամերիկացի միլիարդատեր և Microsoft- ի հիմնադիր Բիլ Գեյթսը պատվաստվել է COVID-19-ի դեմ: Այս մասին նա հայտնել է Twitter- ում: «65 տարեկան լինելու առավելություններից մեկն այն է, որ ես իրավունք ունեմ COVID-19 պատվաստանյութ ստանալու: Այս շաբաթ ես ստացա իմ առաջին դեղաչափը, և ինձ հիանալի եմ զգում»,- գրել է Գեյթսը՝ չնշելով, թե որ դեղամիջոցն է օգտագործվել պատվաստելու […]

̰
Մոտ ապագայում Հայաստանի բնակչության 3 տոկոսը կկարողանա պատվաստվել կորոնավիրուսի դեմ

20:10 22.01.2021

Նախնական տվյալներով` արդեն փետրվարի կեսերին կամ մարտի սկզբին Հայաստանի բնակչության երեք տոկոսը կարող է պատվաստվել քովիդի դեմ: Առաջին փուլով կպատվաստվեն տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներն ու աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 և բարձր տարիքի անձինք,16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները։ Հայաստանը ձեռք կբերի բրիտանական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը: Այս մասին azatutyun.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ […]

̰
Ճապոնիայի կառավարությունը հերքել է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը չեղյալ հայտարարելու մասին լուրերը

19:12 22.01.2021

Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալ Մանաբու Սակաին հերքել է լուրերը, թե 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը չեղյալ են հայտարարվել կորոնավիրուսի համավարակի պատճառով: Ավելի վաղ The Times-ը գրել էր, որ Ճապոնիայի կառավարությունը որոշել է չեղարկել Օլիմպիական խաղերը և փնտրում է այդ մասին հայտարարելու ուղիներ: «Մեր երկրի կառավարությունն Օլիմպիական խաղերի նախապատրաստությունը սկսել է հուլիսի 23-ից, այդ ծրագիրը հաստատել […]

̰
ԱԱՏՄ մասնագետները հանդիպել են դպրոցների և մանկապարտեզների պատասխանատուների հետ

17:55 22.01.2021

ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի աշխատակիցների նախաձեռնությամբ այսօր ԱԱՏՄ մասնագետները հանդիպել են Ավան և Նորք-Մարաշ վարչական շրջանների 11 մանկապարտեզի և 10 դպրոցի պատասխանատուների հետ։ Տեսչական մարմնի աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող վերոնշյալ հաստատությունների պատասխանատուներին մեկ անգամ ևս իրազեկել են COVID-անվտանգության և ջերմային ռեժիմի սահմանված նորմերի պահպանման անհրաժեշտության մասին։ Զգուշացվել է, […]

̰
Զինեդին Զիդանը վարակվել է կորոնավիրուսով

16:57 22.01.2021

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Հավելյալ տեղեկություն ակումբը չի հայտնել։ Ֆրանսիացի մասնագետը բաց կթողնի վաղը կայանալիք «Ալավեսի» հետ հանդիպումը։ Դեռևս հայտնի չէ, թե ինչ ձևաչափով է կայանալու այսօր նախատեսված հետխաղային մամուլի ասուլիսը։

̰
Օլիմպիական խաղերը նորի՞ց կհետաձգվեն

16:23 22.01.2021

2021-ի հուլիսին կայանալիք ամառային Օլիմպիական խաղերը մոտ են հետաձգվելուն: Ինչպես տեղեկացնում է The Times պարբերականը, Ճապոնիան, որն ընդունելու է  խաղերը, արդեն որոշում է կայացրել հետաձգել այս տարվա խաղերն ու այն տեղափոխել 2032 թվական: Այսինքն՝ 2020-ի խաղեր չեն լինի, 2024-ի ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Փարիզում, 2028-ին՝ Լոս Անջելեսում, իսկ 2032-ին արդեն Ճապոնիայում: Ճապոնիան դեռ 2020-ին պետք […]

̰
ԵՄ-ն ներդրել է կորոնավիրուսային համավարակի «մուգ կարմիր» գոտիների գաղափարը

12:40 22.01.2021

Եվրամիությունը (ԵՄ) Եվրոպայում ներդրել է կորոնավիրուսային համավարակի «մուգ կարմիր» գոտիների գաղափարը, որոնցով նշվում են վարակի առավելագույն տարածմամբ օջախները: Այս մասին ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը թվիթերյան ասուլիսի ժամանակ։ Ըստ նրա՝ այդ տարածքներում հնարավոր է նպատակաուղղված միջոցառումների ներդրում՝ տեղաշարժերը սահմանափակելու հետ կապված։ Դա կօգնի կանխել նաև սահմանների ամբողջական փակումը: Միաժամանակ Ուրսուլա ֆոն դեր […]

̰
Հայաստանում արձանագրվել է COVID 19-ի 183 նոր դեպք, 9 մահ

11:02 22.01.2021

Հունվարի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 165711 դեպք, որոնցից 154259-ն` առողջացած, 3030-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7678 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 632646 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2042 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 183 նոր դեպք: Ունենք 213 առողջացած և մահվան 9 դեպք: […]

̰
Ավստրիացի գիտնականները կրիոտոմոգրաֆի օգնությամբ ստեղծել են կորոնավիրուսի իրական 3D մոդելը

10:42 22.01.2021

Ավստրիական Nanographics գրաֆիկական ընկերությունը ստեղծել է SARS-CoV-2 վիրուսի իրական 3D մոդելը, որը հենց հիվանդության հարուցիչն է: Հեղինակները հայտնել են, որ նախագծի իրականացման համար օգտագործվել է իրական վիրուս, կրիոէլեկտրոնային տոմոգրաֆ և 3D սկաներ: Պարզվել է, որ վիրուսն այնպիսի տեսք չունի, ինչպես ներկայացվում է համացանցում: Սպիտակուցների պալարները, որոնք նպաստում են վարակի տարածմանը, գտնվում են մակերևույթի վրա քաոսային […]

̰
Բայդենը ներկայացրել է Միացյալ Նահանգներ մուտք գործելու նոր պահանջներ

08:19 22.01.2021

ԱՄՆ-ը պարտադիր կարանտին է սահմանում բոլոր անձանց նկատմամբ, ովքեր ԱՄՆ կժամանեն արտերկրից օդային տրանսպորտով։ Սահմանափակումները կապված են կորոնավիրուսային պանդեմիայի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ։ Բայդենի խոսքով՝ վիրուսի նոր շտամների ի հայտ գալու ֆոնին այլ երկրներից ժամանողները, բացի պարտադիր կերպով դիմակ կրելուն, պետք է թռիչքից առաջ կորոնավիրուսի […]

̰
ԱԱՏՄ աշխատակիցների ստուգայցը Արարատի մարզի դպրոցներում, առևտրի կետերում և սպասարկման գրասենյակներում

18:30 21.01.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցները հերթական ստուգայցով դիտարկել են Արարատի մարզի մի շարք դպրոցներ, առևտրի կետեր և սպասարկման գրասենյակներ: Որոշ դպրոցներում խախտումներ են արձանագրվել ախտահանման ռեժիմի և գրանցամատյանների վարման կարգում, բացակայել են իրազեկման թերթիկները: ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանման տեսուչները առկա թերություններն ու խախտումները վերացնելու հանձնարարական են տվել։ Տեսչական մարմինը շարունակում է […]

̰
ԱԱՏՄ-ն հիշեցնում է

17:50 21.01.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է. «Համաձայն ՀՀ կառավարության թիվ 1514 որոշման՝ ՀՀ ցամաքային սահմանով ՀՀ տարածք մուտք գործելիս անհրաժեշտ է ունենալ կորոնավիրուսի ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ (հայերեն կամ անգլերեն կամ ռուսերեն լեզվով) ոչ ավելի, քան 72 ժամվա վաղեմության, կամ անցնել ՊՇՌ հետազոտություն լաբորատոր նմուշառման կետում (վճարովի հիմունքներով): Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում ներկայացնել տեղում […]

̰
COVID-19-ի նոր հիմնամանրէի պատճառով կարող է հարկ լինել արդիականացնել պատվաստանյութերը

16:36 21.01.2021

COVID-19-ի դեմ պատվաստանյութերը, հավանաբար, անհրաժեշտ է արդիականացնել կորոնավիրուսի նոր տարատեսակի դեմ պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով, որը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում։ Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է The Guardian բրիտանական հրատարակությունը՝ վկայակոչելով ուսումնասիրությունը: Յոհաննեսբուրգի վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի գիտնականների հետազոտությունների՝ այս շաբաթ ավելի վաղ հրապարակված տվյալների համաձայն՝ կորոնավիրուսի՝ 501Y.v2 կամ B1351 անվանումները կրող նոր տարատեսակի […]

̰
Հունգարիան դարձել է ԵՄ առաջին երկիրը, որը թույլատրել է COVID-19-ի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութի օգտագործումը

15:33 21.01.2021

Վարչապետի ներկայացուցիչը հաղորդել է, որ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն կմեկնի Մոսկվա` դեղամիջոցը քննարկելու:

̰
Ռուսաստանում մեկ օրում COVID-19-ի հետևանքով գրանցվել է 612 մահ

12:25 21.01.2021

Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում COVID-19-ի հետևանքով հաստատվել է 612 մահ, որից 69-ը՝ Մոսկվայում։ Պանդեմիայի մեկնարկից ի վեր մահացել է 67 832 պացիենտ։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են կորոնավիուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից: Մոսկվայում կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը հասել է 12 759-ի: Վերջին 24 ժամում երկրում հաստատվել է վարակման 21 887 նոր դեպք։

̰
Թբիլիսիում տաքսու վարորդներին կպարտադրեն երկու շաբաթը մեկ PCR թեստ հանձնել

12:17 21.01.2021

Թբիլիսիում տաքսու վարորդները երկու շաբաթը մեկ կենթարկվեն PCR թեստավորման։ Այս մասին ասել է Վրաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն ավագանու նիստում: Նրա խոսքով՝ Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն, Թբիլիսիում կիրականացվի A և B կարգերի տաքսու վարորդների թեստավորում, քանի որ մայրաքաղաքում դեպքեր են եղել, երբ վարակված վարորդները շարունակել են աշխատել: Գործընթացը համատեղ վերահսկելու են քաղաքապետարանը և կենտրոնական […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 137 նոր դեպք

11:48 21.01.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 137 նոր դեպք: Ապաքինվել է 1 179 հիվանդ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 251 071 դեպք: Ապաքինվածների ընդհանուր թիվը 238 101 է: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 11 մարդ:

̰
Մեր նպատակն է մինչև տարեվերջ պատվաստել չափահաս բնակչության 65%-ին. Վրաստանի գլխավոր համաճարակաբան

11:22 21.01.2021

Վրաստանի կառավարությունը շուտով կհաստատի բնակչության պատվաստումների ազգային ծրագիրը, որում մանրամասն ներկայացված են բոլոր ուղղություններն ու պատվաստումների հնարավոր սցենարները, ինչպես նաև դրա համար հատկացվելիք ֆինանսները։ Վրաստանի գլխավոր համաճարակաբան Ամիրան Գամկրելիձեի խոսքով՝ իրենց նպատակն է մինչև տարեվերջ պատվաստել չափահաս բնակչության 65%-ին։ Երկրում բնակվում է 2․8 մլն չափահաս մարդ, նրանց 60-65 տոկոսը կազմում է 1․6 մլն մարդ։ «Վրաստանը […]

̰
COVID-19-ի պատվաստանյութերից մահվան դեպքեր չեն գրանցվել. ԱՀԿ

11:13 21.01.2021

Տվյալ պահին ԱՀԿ-ի մասնագետները գնահատում են կորոնավիրուսի դեմ ևս 12 դեղամիջոցների արդյունավետությունն ու անվտանգությունը:

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 307 նոր դեպք, 5 մահ

11:02 21.01.2021

Հունվարի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 165528 դեպք, որոնցից 154046-ն` առողջացած, 3021-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7719 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 630604 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2199 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 307 նոր դեպք: Ունենք 189 առողջացած և մահվան 5 դեպք: […]

̰
Ռուս բժիշկները փրկել են երեխայի կյանքը, ում բոլոր օրգանները վնասվել էին կորոնավիրուսից

10:38 21.01.2021

Ռուս բժիշկները փրկել են երեխայի կյանքը, որի բոլոր օրգան-համակարգերի աշխատանքը խաթարվել էր կորոնավիրուսով վարակվելու հետևանքով։ Այժմ յոթ տարեկան աղջիկը գտնվում է Կիրովի մարզային մանկական հիվանդանոցի բժիշկների հսկողության տակ: TASS-ը, վկայակոչելով բժիշկներին, հայտնում է, որ հիվանդության նման ընթացք առաջին անգամ է գրանցվել բժշկական հաստատության պրակտիկայում։ 7-ամյա աղջիկը հիվանդանոց էր ընդունվել ծանր վիճակում՝ որովայնի ցավերով և 40 […]

̰
Կորոնավիրուսը ցրտադիմացկուն է

08:45 21.01.2021

Կորոնավիրուսը ցրտադիմացկուն է և կարող է պահպանել իր կենսունակությունը նույնիսկ զրոյական ջերմաստիճանում, ուստի` անգամ ցածր ջերմաստիճանի դեպքում, մարդկանց կուտակումների ժամանակ անհրաժեշտ է դրսում դիմակ կրել:։ Այս մասին հայտնում է РИА Новости- ն՝ վկայակոչելով «Ռոսպոտրեբնադզորի» համաճարակաբանության կենտրոնի փոխտնօրեն Նատալյա Պշենիչնային: Ըստ նրա՝ վարակի տարածման վրա որոշակի ազդեցություն է ունենում խոնավությունը, հետևաբար, չոր, ցրտաշունչ եղանակին վիրուսի տարածումը […]

̰
Բայդենը սկսելու է դիմակների կրման 100-օրյա ծրագիր

22:05 20.01.2021

Ըստ իր թիմի հայտարարության՝ նորընտիր նախագահ Ջո Բայդենը իր նախագահության առաջին օրը նախատեսում է սկսել 100 days Masking Challenge, որի համաձայն` նա ամերիկացիներին խրախուսում է դիմակներ կրել առնվազն 100 օրվա ընթացքում: Իշխանությունները որպես օրինակ կծառայեն՝ ըստ ընտրված նախագահի թիմի: Բայդենը նախատեսում է իր նախագահության առաջին օրը հրամանագիր հրապարակել այն մասին, որ դիմակներ կրելը և սոցիալական […]

̰
Հայտնի են COVID-19-ի դեմ պատվաստումների ռիսկի խմբերի առաջնահերթությունները

19:04 20.01.2021

Կայացել է «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների ռիսկի խմբերի առաջնահերթությունները և «COVAX FACILTY» նախաձեռնության երկրորդ պատուհանի ընթացքում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ձեռքբերման հնարավորություններն ու առաջարկները: Հանձնաժողովի անդամներից բացի, նիստին մասնակցել են նաև բժշկական կրթական և գիտահետազոտական կազմակերպությունների գիտնականներ, ճանաչված մասնագետներ: Հանձնաժողովը քննարկել է COVID-19-ի […]

̰
ԱԱՏՄ տեսուչների ստուգայցը Արտաշատ և Մասիս քաղաքներում

18:28 20.01.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) արևմտյան տարածքային կենտրոնի տեսուչները Covid-անվտանգության պահպանման կանոնները դիտարկել են Արարատի մարզի Արտաշատ և Մասիս քաղաքների ատամնաբուժական կաբինետներում, դեղատներում, բանկերում, սպասարկման գրասենյակներում և դպրոցներում։ Ստուգայցերի արդյունքում առանձնակի կոպիտ խախտումներ չեն արձանագրվել. գրանցամատյանների վարման կարգում ի հայտ են եկել որոշ թերություններ, արձանագրվել են նաև հաճախորդների շրջանում դիմակ չկրելու դեպքեր։ Ստուգայցերին զուգահեռ, […]

̰
Բժիշկները կատարել են կորոնավիրուսից մահացող հիվանդի վերջին ցանկությունը

12:49 20.01.2021

Անգլիայի հյուսիսարևմտյան շրջանի հիվանդանոցներից մեկում բժիշկները կատարել են կորոնավիրուսից մահացող հիվանդի վերջին ցանկությունը և նրա համար իռլանդական գարեջուր բերել։ Այս մասին հայտնում է Daily Star-ը: Հաճախ բժշկական անձնակազմը երաժշտություն է նվագում հիվանդների համար մահից առաջ և բռնում նրանց ձեռքերը, քանի որ հարազատները չեն կարող նրանց կողքին լինել`կորոնավիրուսային վարակի տարածման վտանգի պատճառով: Բժիշկները ստիպված են կապվել […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք

12:09 20.01.2021

Հունվարի 19-ին կատարվել է 138 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, ովքեր նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել հաստատված օջախներում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից: Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է […]

̰
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին 24 ժամում ավելացել է 469-ով

11:40 20.01.2021

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 469-ով, 14 մարդ մահացել է: Ըստ StopCov պաշտոնական կայքի ՝ երկրում համաճարակի սկզբից մինչ օրս հայտնաբերվել է վարակի 249 934 դեպք: Միևնույն ժամանակ, անցած 24 ժամվա ընթացքում 1792 մարդ լքել է կովիդ կլինիկաները, իսկ համաճարակի սկզբից մինչ օրս բուժվել է 236 922 հիվանդ: […]

̰
Կորոնավիրուսի բրիտանական շտամը հայտնաբերվել է 60 երկրներում

11:39 20.01.2021

Կորոնավիրուսային վարակի բրիտանական շտամը տարածվել է 60 երկրներում: Այս մասին չորեքշաբթի, հունվարի 20-ին, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): «Հունվարի 12-ից ևս 10 պետություններում, տարածքներում և տարածաշրջաններում հայտնաբերվել է կորոնավիրուսի VOC-202012/01 տեսակը: Առ այսօր ԱՀԿ-ն վիրուսի նոր տեսակի տարածման մասին տեղեկություն է ստացել 60 երկրներից», – ասվում է կազմակերպության կայքում տեղադրված համաճարակաբանական տեղեկագրում: Վարակի 501Y.V2 […]

̰
BACK_TO_TOP