TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+4.09 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Վրաստանի իշխանությունները պարտավորվում են քաղաքացիներին փոխհատուցել կորոնավիրուսային պատվաստանյութի պատճառած վնասները

21:18 28.01.2021

Վրաստանի խորհրդարանը հինգշաբթի երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց «Հասարակական առողջության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, ըստ որի՝ պետությունը պարտավորվում է փոխհատուցել կորոնավիրուսի դեմ պատվաստման ընթացքում մարդուն պատճառված վնասը: Պետությունը պատրաստ է պատասխանատվություն կրել պատվաստանյութից հնարավոր վնասների համար, բացի այն դեպքերից, եթե պատվաստումների ընթացքում չի կատարվել բժշկական սխալ կամ անձին վնաս է պատճառվել արտադրողի կամ ներմուծողի […]

̰
Ֆրանսիայում մոտ 30 ոստիկաններ առանց դիմակների «Մակարենա» են պարել

15:50 28.01.2021

Մոտ 30 ոստիկաններ մասնակցել են փարիզյան արվարձանի ոստիկանական բաժանմունքում անցկացված երեկույթին՝ խախտելով սանիտարական կանոնները և պարետային ժամը։ Հետաքննություն է ընթանում, իրավապահներին սպառնում են վարչական պատժամիջոցներ, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները: Երեկույթը կազմակերպվել էր Օբերվիլի բաժանմունքում հունվարի 22-ին: Գրեթե մեկ շաբաթ անց, Loopsider-ը տեղադրել է մի տեսանյութ, որում երևում է, որ շատ մարդիկ պարում են Macarena առանց […]

̰
Ուհանում ԱՀԿ պատվիրակությունը դուրս է եկել կարանտինից ու անցել Covid-19-ի առնչությամբ փաստահավաք առաքելությանը

15:28 28.01.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները, որոնք ժամանել էին Ուհան՝ ուսումնասիրելու կորոնավիրուսի ծագումը, դուրս են եկել երկշաբաթյա կարանտինից: Այս մասին հայտարարել է Reuters գործակալությունը: Փորձագետների թիմը՝ կարանտինի ավարտից հետո Չինաստանի Ուհան քաղաքում սկսում է Covid-19-ի համաճարակի պատճառ դարձած վիրուսի ծագումը պարզելու նպատակով փաստահավաք առաքելությունը: Մասնագետների միջազգային խումբը լքել է հյուրանոցը, նստել ավտոբուս ու մեկնել դաշտային աշխատանքի: ԱՀԿ […]

̰
Ռոնալդուն և նրա հարսնացուն խախտել են հակակորոնավիրուսային կանոնները

15:17 28.01.2021

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կասկածվում է հակակորոնավիրուսային կանոնակարգը խախտելու մեջ: Corriere dello Sport-ը գրում է, որ Ռոնալդուն և նրա հարսնացու Ջորջինա Ռոդրիգեսը խախտել են COVID-19 կանոնները, երբ զույգը հատել է Պիեմոնտի և Վալե դ’Աոստայի սահմանը: Նրանք նշել են Ռոդրիգեսի 27-ամյակը: Ռոնալդուն չի հրավիրվել Իտալիայի գավաթի խաղարկության ՍՊԱԼ-ի դեմ խաղին, որում «Յուվենտուսը» կարողացավ հաջողության հասնել 4-0 […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք

11:04 28.01.2021

Հունվարի 27-ին կատարվել է 54 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացնել հաստատված դեպքի կոնտակտավորներից: Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2318 դեպք, որոնցից 31-ը` […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 242 նոր դեպք, 11 մահ

11:01 28.01.2021

Հունվարի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166669 դեպք, որոնցից 156645-ն` առողջացած, 3067-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6195 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 643606 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1980 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 242 նոր դեպք: Ունենք 592 առողջացած և 11 մահվան դեպք: […]

̰
Վրաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Ռուսաստանի հետ սահմանը բացելու վերաբերյալ

23:56 27.01.2021

«Վրաստանը և Ռուսաստանը կկարողանան քննարկել ցամաքային սահմանի բացման հարցը, երբ լուծվի երկու երկրներում համաճարակաբանական խնդիրը»: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: Կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով Վրաստանը փակել էր սահմանները գրեթե բոլոր երկրների հետ՝ բացառությամբ հայրենիք վերադարձող համերկրացիների, տարանցիկ բեռների համար։ Խիստ հսկողություն են անցնում […]

̰
ԱՀԿ-ն թարմացնում է COVID-19-ի բուժման ուղեցույցները

23:13 27.01.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հրապարակել է COVID-19- ի նորացված կլինիկական ուղեցույցը, որը ներառում է երկարատև հիվանդության վերաբերյալ ցուցումներ: Այս մասին երեքշաբթի օրը Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը: ԱՀԿ կլինիկական թերապիայի փորձագետների խումբը թարմացրել է ցուցումները՝ հիմնվելով նոր տվյալների վրա, ասել է նա՝ հավելելով, որ հատուկ ուշադրություն է դարձվել «COVID-19- ի […]

̰
Իտալացի բժիշկը մահճակալներ ազատելու նպատակով սպանել է COVID-19-ով հիվանդներին

22:16 27.01.2021

Իտալիայի Մոնտիչիարի քաղաքի բժիշկ Կառլո Մոսկան կասկածվում է մահճակալներ ազատելու նպատակով կորոնավիրուսով հիվանդներին սպանելու մեջ: Հետաքննության համաձայն ՝ բժիշկը  COVID-19-ով հիվանդներին ներարկել է շնչարգելություն առաջացնող դեղամիջոց: Նրա գործողությունների հետևանքով երկու հիվանդ մահացել է: Մի դեպքում, դիահերձմամբ պարզվել է, որ հիվանդի հյուսվածքներում և օրգաններում կա դեղամիջոց, որը կարող է հանգեցնել մահվան, եթե չափաբաժինը խախտվի. այս մասին […]

̰
Եվրոպայում տարեցներին, հնարավոր է, չպատվաստեն AstraZeneca-ի պատվաստանյութով

21:48 27.01.2021

AstraZeneca-ի գործադիր տնօրեն Պասկալ Սորիոն ընդունել է, որ սահմանափակ քանակությամբ տվյալներ կան տարեցների շրջանում պատվաստանյութի արդյունավետության վերաբերյալ։

̰
Մադրիդը 2 շաբաթով ընդհատել է պատվաստումները՝ պատվաստանյութերի պակասի պատճառով

20:50 27.01.2021

Ընդհանուր առմամբ, Իսպանիայում ներարկվել է պատվաստանյութի շուրջ 1,3 միլիոն դեղաչափ առաջնային խմբերին։

̰
ԱԱՏՄ աշխատակիցները հանդիպում են ունեցել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների մանկապարտեզների ու դպրոցների պատասխանատուների հետ

16:30 27.01.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցները շարունակում են հանդիպումները Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների ղեկավարների հետ։ Այսօր հանդիպել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների նշված կառույցների ղեկավարների հետ։ Հանդիպումների ընթացքում ԱԱՏՄ մասնագետներն իրազեկել են հանրակրթական հաստատությունների համար առողջապահության նախարարի հրամանով սահմանված նորմերի մասին, տրամադրել են իրազեկման […]

̰
Վրաստանի «Ազատության ինստիտուտ»-ը կոլեկտիվ հայց կներկայացնի դատարան՝ երկրում Covid-սահմանափակումները վերացնելու պահանջով

16:21 27.01.2021

Շուրջ մեկ շաբաթ է՝ Թբիլիսիի խորհրդարանի առջև ցույցեր են տեղի ունենում երկրում գործող «կորոնավիրուսի» սահմանափակումների դեմ: Ցուցարարները իշխանությունից պահանջում են վերանայել Թբիլիսիում, Քութայիսում և Ռուսթավիում մինչև մարտի 1-ը գործող կանոնակարգերը պահպանելու մասին իրենց որոշումը: Վրաստանի «Ազատության ինստիտուտ» կազմակերպությունը մտադիր է կոլեկտիվ հայց ներկայացնել դատարան՝ երկրում կովիդ սահմանափակումները վերացնելու պահանջով: «Վրաստանի կառավարությունը չի սահմանափակվում օրենսդրական բազայով, […]

̰
AstraZeneca-ն հրաժարվել է Մեծ Բրիտանիայի համար նախատեսված պատվաստանյութն ուղարկել ԵՄ

16:00 27.01.2021

AstraZeneca-ն հայտարարել էր, որ արտադրական խնդիրների պատճառով ստիպված է 60 %-ով կրճատել կառույցին մատակարարվելիք դեղաչափերի քանակը։

̰
Մոսկվայում վերացվել են կորոնավիրուսի որոշ սահմանափակումներ

15:48 27.01.2021

Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսային համաճարակի պատճառով սահմանված որոշ սահմանափակումներ մեղմացվել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Մոսկվայի քաղաքապետարանին: Մայրաքաղաքի ձեռնարկությունների աշխատողների 30 տոկոսի տեղափոխումը հեռավար աշխատանքի այժմ դառնում է առաջարկություն: Միևնույն ժամանակ,առցանց ռեժիմի պահանջն ուժի մեջ է մնում տարեցների և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար։ Վերացվում է նաև գիշերային ակումբների, բարերի և ռեստորանների աշխատանքային արգելքը: «Ռոսպոտրեբնադզորի» […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք

11:12 27.01.2021

Հունվարի 26-ին կատարվել է 86 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացնել հաստատված դեպքի կոնտակտավորներից: Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2310 դեպք, որոնցից 31-ը` […]

̰
COVID-19. Ունենք վարակման 195 նոր դեպք, 4 մահ

11:02 27.01.2021

Հունվարի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166427 դեպք, որոնցից 156053-ն` առողջացած, 3056-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6557 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 641626 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2144 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 195 նոր դեպք: Ունենք 649 առողջացած և մահվան 4 դեպք: […]

̰
Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանին վարակվել է կորոնավիրուսով

23:36 26.01.2021

Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանին վարակվել է COVID-19-ով: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Վարակվածների հետ շփվելուց հետո հւնվարի 23-ին ինքնամեկուսացա։ Վերջնաժամկետից հետո ես արեցի PCR թեստ, որի պատասխանը դրական էր»,- գրել է Զալկալիանին: Նա նշել է, որ տանն է բուժում ստանում։ Մինչև օրս Վրաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 254 822-ի, որից 244,446-ը […]

̰
3-ամյա Մարիամը հաղթահարել է COVID ասոցացված կավասակիանման հիվանդությունը

21:56 26.01.2021

3 տարեկան Մարիամը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում հաղթահարել է COVID ասոցացված կավասակիանման հիվանդությունը: Այդ մասին հայտնում է բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ Փոքրիկին բարձր ջերմությամբ, մաշկի ցանով, կոպերի և վերջույթների այտուցներով ու ծանր վիճակում «Սուրբ Ասստվածամայր» էր հասցրել մայրը, ով պատմում է, որ երեխայի վիճակի մասին մինչև Երևան բերելը ոչ ոք չի հասկացել թե ինչ […]

̰
Թուրքիայում մշակել են սփրեյ, որը մեկ րոպեում ոչնչացնում է կորոնավիրուսը

20:27 26.01.2021

Թուրքիայում գիտնականները քթի սփրեյ են մշակել, որը մեկ րոպեի ընթացքում ոչնչացնում է կորոնավիրուսը և այդպիսով կանխում վարակը, հաղորդում է Daily Sabah- ը: Genoxyn կոչվող լուծույթը մշակվել է Ուլուդագ համալսարանի գիտնականների կողմից, նրանք համագործակցել են Չուկուրովի համալսարանի հետ՝ փորձարկելու դեղամիջոցի հակամանրէային և հակավիրուսային ազդեցությունը: «Կարճ ժամանակում վիրուսի ոչնչացումը նշանակում է կանխել նրա մուտքը բջիջներ և նվազեցնել […]

̰
Հեռավար քննարկում սանիտարական նորմերի պահպանման թեմայով. ԱԱՏՄ

17:52 26.01.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռավար քննարկում գլխամասի վարչության մասնագետների և տարածքային ստորաբաժանումների՝ ԱԳԼՃԿ-ների և ԱԳԼԿ-ների վարչական վարույթներում ներգրավված աշխատակիցների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2009 և 2010 թթ. ընդունված ՀՀ առողջապահության նախարարի 06-Ն և 21-Ն հրամանով սահմանված սանիտարական նորմերի պահպանման, դրույթների ճիշտ մեկնաբանման, […]

̰
ԱԱՏՄ տեսուչները ստուգայցով եղել են Գավառի դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում

17:08 26.01.2021

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնի տեսուչները ստուգայցով եղել են Գավառ քաղաքի դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում, գրասենյակային տարածքներում և մանրամեծածախ առևտրի կենտրոններում։ Ստուգայցի ընթացքում դիտարկվել է ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։ Ընդհանուր առմամբ մասնագետները առանձնակի խախտումներ չեն արձանագրել, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ տնտեսավարողներն առավել բարեխիղճ և զգուշավոր են […]

̰
Իրանը գրանցել է ռուսական Sputnik V պատվաստանյութը

15:51 26.01.2021

Ռուսական Sputnik V պատվաստանյութը հաջողությամբ գրանցում է անցել Իրանում: Թեհրանը հույս ունի մոտ ապագայում իր համատեղ արտադրությունը սկսել ՌԴ մասնակցությամբ, երեքշաբթի հայտնել է ԻԻՀ ԱԳՆ Մոհամմադ Ջավադ Զարիֆը: «Կցանկանայի ձեզ տեղեկացնել, որ «Спутник V»-ն երեկ գրանցվել է Իրանում: Այն ողջունվել է մեր սանիտարական մարմինների կողմից, և մոտ ապագայում, հույս ունենք, մենք կկարողանանք գնել, ինչպես նաև […]

̰
Հայաստանում առաջին անգամ իրականացվել է կորոնավիրուսի 12 ամբողջական գենոմի վերծանում

15:18 26.01.2021

Հայ-ռուսական համալսարանի Կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի և ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մարդու գենոմիկայի և իմունոմիկայի լաբորատորիայի, կենսաինֆորմատիկայի գիտական խմբի գիտաշխատողներն առաջին անգամ Հայաստանում իրականացրել են նոր կորոնավիրուսի 12 ամբողջական գենոմի վերծանում 3-րդ սերնդի սեքվենավորման կիրառմամբ։ Այս մասին տեղեկացրին Հայ-ռուսական համալսարանից։ Վիրուսի տարբերակների նույնականացման և գենոմում առկա մուտացիաների վերլուծության աշխատանքները դեռևս ընթացքի մեջ […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա

14:08 26.01.2021

Նոր տիպի կորոնավիրուսով վարակված Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է բուժումը տնային պայմաններում: Հայաստանի նախագահի ինքնազգացողությունը համեմատաբար բարելավվել է, նրա առողջական վիճակում առկա է դրական դինամիկա, սակայն նա դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից։ Բժիշկների թույլտվությունից անմիջապես հետո նախագահ Սարգսյանը կվերադառնա Երևան: Նախագահը շարունակում է աշխատել հեռավար՝ իրականացնելով իր […]

̰
Թուրքիայում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 137 մարդ

13:33 26.01.2021

Թուրքիայում հունվարի 25-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 137 մարդ։ Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում։ 1 օրում թեստավորվել է 151.109 մարդ, հաստատվել է կորոնավիրուսի 5․642 նոր դեպք։ Ապաքինվել է 6.682 դեպք: Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 2 մլն 134.403 մարդ, արձանագրվել է վարակման 2 մլն 435.247 և մահվան 25․210 […]

̰
Համավարակի պատճառով գործազուրկ է դարձել քառորդ միլիարդ մարդ

12:40 26.01.2021

Կորոնավիրուսային համավարակի պատճառով տնտեսական ճգնաժամը գործազուրկ է դարձրել քառորդ միլիարդ մարդու, ինչը չորս անգամ ավելին է, քան 2008-2009 ֆինանսական ճգնաժամի ժամանակ: Այս մասին ասվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության ուսումնասիրության մեջ: Այսպիսով, 2020 թ.-ի ընթացքում ամբողջ աշխարհում կրճատվել է աշխատանքային ժամանակի 8,8% -ը, ինչը համարժեք է 255 միլիոն լրիվ դրույքով աշխատատեղերի: Սա չորս անգամ ավելին է, […]

̰
Տաջիկստանի նախագահը հայտարարել է երկրում կորոնավիրուսի դեմ տարած հաղթանակի մասին

12:26 26.01.2021

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հայտարարել է երկրում կորոնավիրուսային վարակի նկատմամբ տարած հաղթանակի մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: «Հիմա Տաջիկստանում կորոնավիրուս չկա, մենք այն ամբողջությամբ ոչնչացրել ենք», – ասել է նա: Միևնույն ժամանակ, պետության ղեկավարը հիշեցրել է, որ մարդիկ պարտավոր են շարունակել պահպանել անվտանգության միջոցները: Նրա խոսքով՝ Տաջիկստանի կառավարությունը 2020 թվականին լրացուցիչ 1,6 միլիարդ սոմոնի (ավելի […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք

11:24 26.01.2021

Հունվարի 25-ին կատարվել է 36 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք: Վարակակիրները հիմնականում Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, ովքեր նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացնել հաստատված դեպքի կոնտակտավորներից: Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 138 նոր դեպք, 5 մահ

11:01 26.01.2021

Հունվարի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166232 դեպք, որոնցից 155404-ն` առողջացած, 3052-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7018 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 639482 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1938 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 138 նոր դեպք: Ունենք 472 առողջացած և մահվան 5 դեպք: […]

̰
BACK_TO_TOP