TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Իսրայելում գլխավոր ռաբբիի հուղարկավորությունը խախտում է Covid-19-ի սահմանափակումները

23:45 31.01.2021

BBC-ին հայտնում է, որ հազարավոր ուլտրա-ուղղափառ սգավորներ հավաքվել են Երուսաղեմում,  որպեսզի ներկա լինեն գլխավոր ռաբբիի հուղարկավորությանը ՝ խախտելով կորոնավիրուսի դեմ պայքարի իսրայելական կանոնները: Նշվում է, որ 99-ամյա ռաբբի Մեշուլամ Դովիդ Սոլովեյչիկը մահացել է կիրակի։ Պատճատը Covid-19-ով վարակվելն է: Բանն այն է, որ հիմա Իսրայելում լոքդաունի է սահմանված, սակայն ոստիկանությունը չի միջամտել ամբոխը ցրելու համար: Իրավիճակը  […]

̰
Գիտնականները նշել են նյութը, որը նվազեցնում է COVID-19- ից մահվան վտանգը

23:03 31.01.2021

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ օմեգա -3 ճարպաթթուների բարձր ինդեքս ունեցող մարդկանց մոտ COVID-19- ից մահանալու վտանգը զգալիորեն ցածր է, քան այս նյութի պակաս ունեցող հիվանդների մոտ: Հետազոտության արդյունքները հրապարակված են Prostaglandins, Leukotrienes and Essential Fatty Acids ամսագրում: Վերջերս շատ հրապարակումներ են եղել, որոնցում գիտնականները ենթադրում են, որ օմեգա -3 ճարպաթթուները բարենպաստ ազդեցություն ունեն նոր […]

̰
Ամերիկացիները հասարակական տրանսպորտում պարտավոր են դիմակներ կրել

22:15 31.01.2021

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը պարտադրել է բնակիչներին ներգնա և միջազգային ճանապարհորդությունների ժամանակ բժշկական դիմակներ կրել: «Տրանսպորտային անվտանգության վարչությունը (TSA) կպահանջի մարդկանցից դիմակներ կրել TSA-ի ստուգման կետերում, ինչպես նաև առևտրային և հասարակական տրանսպորտի համակարգում»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ: Նշվում է, որ համապատասխան որոշման հիմքում թույլտվություն է՝  COVID-19-ի տարածման պատճառով անվտանգության աջակցության մասին նախագահ Ջո Բայդենի […]

̰
Բիլ Գեյթսը պատասխանել է կորոնավիրուսային համաճարակին իր «մասնակցության» մասին լուրերին

22:00 31.01.2021

«Պատվաստումների մասին կեղծ լուրերի տարածումը կարող է երկարացնել կորոնավիրուսի համաճարակը»,- ասել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը գերմանական Suddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցի ժամանակ: Ի դեպ, գործարարը կրկին հերքել է համաճարակի մեջ իր ենթադրյալ մասնակցության մասին հրապարակումները. «Սա մեծ մարտահրավեր է, երբ մարդիկ փնտրում են պարզ լուծումներ: Նրանք մտածում են, թե արդյոք ինչ-որ մեկը կանգնած է […]

̰
Բրյուսելում ոստիկանությունը ցրել է կարանտինի երկարաձգման դեմ բողոքողների ակցիան

21:50 31.01.2021

  Բրյուսելում ոստիկանությունը ձերբակալել է շուրջ 300 մարդու, որոնք բողոքում էին կարանտինի երկարաձգման  դեմ, հայտնում է RTBF- ն: Բելգիայի մայրաքաղաքում հարյուրավոր մարդիկ հավաքվել էին Կենտրոնական երկաթուղային կայարանում՝ պահանջելով հանել  տեղաշարժի սահմանափակումները։ Իշխանությունները ցրել են  չարտոնված ցույցը: Բելգիայում բոլոր  ոչ խիստ անհրաժեշտ ուղևորությունները  արգելված են մինչև մարտի 1-ը: Ռեստորանները, բարերը, սրճարանները, մարզադահլիճները, վարսավիրանոցներն ու  զվարճանքի բոլոր […]

̰
Կինն իր հուղարկավորությունից հետո վերադարձել է ծերանոց

18:00 31.01.2021

Իսպանիայի բնակչուհին վերադարձել է ծերանոց իր  հուղարկավորությունից 10 օր անց, հաղորդում է  Euro Weekly-ն: Երկու կանանց՝ Ռոգելյու Բլանկոյին և Կոնսեպսիոն Արիասին ծերանոցից նույն օրը տարել են Օրենս քաղաքի հիվանդանոց, երբ նրանց մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Նրանցից մեկը մահացել է հունվարի 13-ին: Բլանկոյի հարազատներին հայտնել են կնոջ մահվան մասին, նրա հուղարկավորությունը կազմակերպել են հաջորդ օրը: Կորոնավիրուսի […]

̰
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 18 359 դեպք

17:45 31.01.2021

Ռուսաստանում օրական կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 18 359-ով: Ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3․ 850․ 439-ի։Այս մասին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ  շտաբից։   Բուժվածների քանակն ավելացել է՝ օրական հասնելով 20․040-ի:Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ  շտաբի տվյալներով, 6-րդ օրն է  երկրում հիվանդների թիվը գերազանցում է նոր  հաստատվող դեպքերի թիվը:   Մեկ օրում 485 […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք․ընդհանուր դեպքերի թիվը 2332-ն է

16:45 31.01.2021

Հւնվարի 30-ին Արցախում  կատարվել է 51 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են:Տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը: Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2332 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում […]

̰
Գտնվել է բնական պաշտպանություն կորոնավիրուսից

16:25 31.01.2021

Թոքերում արտադրված մելատոնին հորմոնը կորոնավիրուսի դեմ պայքարի միջոց է հանդիսանում : Նման եզրակացության են հանգել Բրազիլիայի Սան Պաուլոյի համալսարանի գիտնականները, հայտնում է Melatonin Research ամսագիրը: Գիտնականները պարզել են, որ մելատոնինը կանխում է վիրուսի մուտքի կետերում սպիտակուցները կոդավորող գեների արտահայտումը: Այսպիսով, հորմոնը կանխում է այդ հյուսվածքների վարակը և ճնշում է իմունային պատասխանը, որի արդյունքում վիրուսը մի […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 479 նոր դեպք

13:45 31.01.2021

Հունվարի 31-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 479 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի թիվը երկրում  258 111-ն է: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 491 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 249 028 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 19 մարդ, ընդհանուր մահերի թիվը հասել է 3 178-ի։ Ստացիոնար բուժում է ստանում […]

̰
Ճապոնիայում «բրիտանական» շտամով կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել

13:00 31.01.2021

  Ճապոնիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ  կորոնավիրուսի «բիտանական» շտամ է  հայտնաբերվել է Տոկիոյում և հարևան Սայտամա նահանգում բնակվող ևս հինգ քաղաքացիների մոտ։ Մասնավորապես, նոր շտամը հայտնաբերվել է Սայտամայում , երեք մարդու մոտ, նրանք գործընկերներ են, այցելել են մի ընկերություն, որտեղ ավել շուտ  «բրիտանական» շտամով վարակված մեկ այլ անձ էր հայտնաբերվել : Ճապոնիայում մինչ օրս […]

̰
Կոնգրեսականը պատվաստվելուց հետո վարակվել է կորոնավիրուսով

12:15 31.01.2021

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի կոնգրեսական Սթիվեն Լինչը, որը պատվաստվել է Pfizer / BioNTech– ով, նրա մոտ թեստը  դրական արդյունք է տվել  այն բանից հետո, երբ շաբաթվա սկզբին նրա գրասենյակի աշխատակիցներից մեկի մոտ վարակ է ախտորոշվել: Այս մասին գրում է Washington Post թերթը: Նշվում է, որ կոնգրեսականը  պատվաստանյութի երկրորդ դոզան  ստացել  է նախքան հունվարի 20-ին՝ ԱՄՆ նախագահ […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 125 նոր դեպք․ առողջացել է 205 մարդ

11:07 31.01.2021

Հունվարի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167026 դեպք, որոնցից 157519-ն` առողջացած, 3080-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5658 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 648520 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1957 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 125 նոր դեպք: Ունենք 205 առողջացած և 9 մահվան դեպք: […]

̰
Գիտնականները պարզել են՝ ինչու են տղամարդկանց մոտ կորոնավիրուսի բարդացումներ լինում

20:44 30.01.2021

Կարևոր գործոն է կանանց մոտ երկու X քրոմոսոմների առկայությունը, որոնք պարունակում են իմունային արձագանքը կարգավորող առանցքային գեներ:

̰
«Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի»․ ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է հավելվածի ուղեցույց

18:20 30.01.2021

«Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի»․ ՀՀ առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան էջում հրապարակել է  հավելվածի գործարկման վերաբերյալ ուղեցույց։  

̰
Դեղերի եվրոպական գործակալությունը հաստատել է Oxford/AstraZeneca պատվաստանյութի կիրառումը ԵՄ-ում․ BBC

18:10 30.01.2021

Դեղերի եվրոպական գործակալությունը (EMA) հաստատել է Oxford-AstraZeneca COVID-19-ի պատվաստանյութը 18 տարեկանից բարձր մարդկանց համար: Այդ մասին հայտնում է BBC- ն:   Գործակալությունից հայտնել են, որ  որոշումը AstraZeneca-ի վրա է կանգ առել փորձարկումների ժամանակ պատվաստանյութի ցույց տված 60% արդյունավետության համար: Փորձարկման մասնակիցների մեծ մասը 18-ից 55 տարեկան են, այսինքն՝ փորձարկմանը տարեցներ չեն մասնակցել, և պետք է […]

̰
Թբիլիսիում ռեստորանատերերը երթ են անցկացրել` պահանջելով բացել հասարակական սննդի հաստատությունները

16:23 30.01.2021

Թբիլիսիում ռեստորանային բիզնեսի սեփականատերերն ու աշխատողները երթ են կազմակերպել դեպի Կառավարության պալատ ՝ պահանջելով վերացնել սահմանափակումները, որոնք արգելում են նրանց լիարժեք աշխատել կորոնավիրուսի տարածման պատճառով: Այս մասին հաղորդում է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքը: «Հիմա մենք Պուշկինի հրապարակում ենք: Մոտավորապես 100-500 մ հեռավորության վրա կան հյուրանոցներ, որոնք կարող են հյուրեր ընդունել: Նրանք ունեն ֆիթնես կենտրոններ, ռեստորաններ: […]

̰
Փետրվարի 1-ից ամերիկացիները ստիպված կլինեն հասարակական տրանսպորտում դիմակ կրել

12:40 30.01.2021

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) պարտադիր է համարել հասարակական տրանսպորտում, ներառյալ ինքնաթիռներում և գնացքներում դիմակների կրումը՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով։ Այս մասին ասվում է ԱՄՆ կարգավորող մարմնի հայտարարության մեջ: Դիմակների կրումն ուժի մեջ կմտնի 2021 թ․-ի փետրվարի 1-ին։ Տրանսպորտային ոլորտի աշխատակիցները նույնպես ստիպված կլինեն դիմակներ կրել: Մինչև երկու տարեկան երեխաները և որոշ կատեգորիաների […]

̰
Իրանը Ռուսաստանի հետ պայմանագիր է կնքել Sputnik V պատվաստանյութի վերաբերյալ

12:29 30.01.2021

Իրանը Ռուսաստանի հետ համաձայնագիր է ստորագրել Sputnik V պատվաստանյութի հարցով համագործակցության, ներառյալ Իսլամական Հանրապետությունում դրա արտադրության վերաբերյալ, ասել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին: «Իրանում Sputnik V պատվաստանյութը գրանցելուց հետո ուրբաթ օրը Իրանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է գնման և համատեղ արտադրության պայմանագիր», – IRNA- ին ասել է դեսպանը: Նրա խոսքով, համաձայնագրերի շրջանակներում պատվաստանյութերի խմբաքանակն […]

̰
Ունենք կորոնավիրուսով վարակման 173 նոր դեպք

11:02 30.01.2021

Հունվարի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166901 դեպք, որոնցից 157314-ն` առողջացած, 3071-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5750 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 646563 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1767 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 173 նոր դեպք: Ունենք 404 առողջացած և 2 մահվան դեպք: […]

̰
Ֆրանսիան փակում է սահմանները ԵՄ-ի սահմաններից դուրս ժամանող բոլոր քաղաքացիների համար

00:11 30.01.2021

Ֆրանսիայի իշխանությունները կորոնավիրուսի շարունակվող տարածման պատճառով արգելել են մուտքն ու ելքը  բոլոր նրանց համար, ովքեր ծրագրում են մեկնել Եվրամիության սահմաններից դուրս երկրներ կամ էլ ժամանել այնտեղից: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ժան Կաստեքսը։ «Ֆրանսիայի սահմանով ԵՄ-ի սահմաններից դուրս բոլոր մուտքերն ու մեկնումներն արգելված են, բացառությամբ հատուկ հանգամանքների։ Այդ միջոցառումն ուժի մեջ է մտնում կիրակի […]

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պատվաստվել է Նուբար Աֆեյանի Moderna-ի պատվաստանյութով

22:48 29.01.2021

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ստացել է ամերիկյան Moderna ընկերության պատվաստանյութը։ Այս մասին  ճեպազրույցի ժամանակ ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Որքան հիշում եմ, նա ստացել է Moderna պատվաստանյութը»,- նշել է նա։ SHАNTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Այդ մասին նա հայտնել է […]

̰
Որքանո՞վ են պահպանվում Covid-անվտանգության կանոնները պետական հիմնարկներում. հերթական ստուգայցը՝ Լոռու մարզում

17:55 29.01.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր Ալավերդի քաղաքում ստուգայց են իրականացրել պետական մի շարք հիմնարկներում։ Դիտարկվել են Ալավերդու համայնքապետարանը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը, նոտարական գրասենյակը, Թումանյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը, սոցիալական ապահովության պետական ծառայության Թումանյանի տարածքային բաժինը։ Տեսչականի աշխատակիցները, ընդհանուր առմամբ, բարվոք պատկեր են արձանագրել. տարածքներն ախտահանված են եղել, […]

̰
ԱԱՏՄ աշխատակիցները հանդիպել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների մանկապարտեզների ու դպրոցների պատասխանատուների հետ

17:08 29.01.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցների հանդիպումները Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների ղեկավարների հետ շարունակվում են։ Հերթական հանդիպումը կայացել է մայրաքաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների նշված կառույցների ղեկավարների հետ։ ԱԱՏՄ աշխատակիցները իրազեկել են հանրակրթական հաստատությունների համար առողջապահության նախարարի հրամանով սահմանված նորմերի մասին։ Տեսչական մարմնի մասնագետները […]

̰
Վերջին շաբաթում կորոնավիրուսով հիվանդացությունն առավել բարձր է եղել Տավուշի, Սյունիքի, Լոռու մարզերում և Երևանում

13:13 29.01.2021

Նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացության վերլուծության արդյունքում պարզվել է, որ վերջին շաբաթվա ընթացքում հիվանդացությունն առավել բարձր է եղել Տավուշի, Սյունիքի, Լոռու մարզերում և Երևանում: «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը բարձրացնել զգոնությունն անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ. • եթե տանն ունեք կորոնավիրուսային հիվանդությամբ կասկածելի կամ հաստատված դեպք, շփվելիս պահպանե՛ք առնվազն 1.5մ […]

̰
Բուխարեստի COVID-հիվանդանոցում բռնկված հրդեհը 4 մարդու կյանք է խլել

12:58 29.01.2021

Հունվարի 29-ի առավոտյան Բուխարեստի Մատեյ Բալշի ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի շենքերից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով չորս մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է AGERPRES գործակալությունը: Նշվում է, որ հիվանդանոցը օգնություն է ցուցաբերում COVID-19-ով հիվանդներին: Արտակարգ իրավիճակների դեպարտամենտի ղեկավար Ռաեդ Արաֆաթը հայտնել է, որ ծառայությունները հրդեհի մասին հաղորդագրություն են ստացել ժամը 05:00-ին: Այս պահին կրակը […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք

11:09 29.01.2021

Հունվարի 28-ին կատարվել է 42 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացնել հաստատված դեպքի կոնտակտավորներից: Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2322 դեպք, որոնցից 31-ը` […]

̰
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 59-ով

11:00 29.01.2021

Հունվարի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166728 դեպք, որոնցից 156910-ն` առողջացած, 3069-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5984 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 644796 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1190 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 59 նոր դեպք: Ունենք 265 առողջացած և մահվան 2 դեպք: […]

̰
Ինչպիսի՞ն են կորոնավիրուսային տվյալները աշխարհում և հարևան երկրներում

10:35 29.01.2021

Իրանում մինչև օրս կորոնավիրոսով հիվանդացել է գրեթե 1 միլիոն 400 հազար մարդ, մահացել է 57 հազարը։

̰
ԵՄ-ն կարող է արգելափակել պատվաստանյութերի մատակարարումը Մեծ Բրիտանիա․ ԶԼՄ-ներ

10:05 29.01.2021

Վերջին շաբաթներին ԵՄ-ն բախվել է խնդիրների՝ կապված պատվաստանյութերի մատակարարումների հետ։

̰
BACK_TO_TOP