13:00 04.02.2021
Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսի «բրիտանական» (196 դեպք) «բրազիլական» (1) և «հարավաֆրիկյան» (2) շտամներով վարակվելու դեպքեր: Այս մասին ասել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան: Կորոնավիրուսի նոր տարբերակների տարածումը կանխելու համար Թուրքիան հունվարի վերջին դադարեցրել էր թռիչքները Բրազիլիայի, Դանիայի և Հարավային Աֆրիկայի հետ: Ըստ Թուրքիայի առողջապահության նախարարության, անցած օրվա ընթացքում երկրում հաստատվել է կորոնավիրուսի 8102 նոր […]
12:54 04.02.2021
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր հայտարարել է՝ դիմակներ կրելու կարգը խախտելու դեպքում տուգանքների չափը կրկնապատկելու կառավարության որոշման մասին: «Մենք բոլորս պետք է հասկանանք, որ ժամանակակից աշխարհում ոչ ոք չի կարող մտածել համաճարակի դեմ ավելի արդյունավետ բան, քան դիմակն է, սոցիալական հեռավորությունն ու պատվաստումը: Ուստի, մենք պետք է ամեն ինչ անենք այս կանոններին արդյունավետորեն հետևելու համար: […]
11:03 04.02.2021
Փետրվարի 3-ին կատարվել է 49 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 25 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում, ընդհանուր առմամբ, 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2078 քաղաքացու հետազոտություն, որից […]
11:01 04.02.2021
Փետրվարի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167568 դեպք, որոնցից 159045-ն` առողջացած, 3107-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4637 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 656323 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1829 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 147 նոր դեպք: Ունենք 352 առողջացած և մահվան 11 դեպք: […]
23:35 03.02.2021
Իտալիայի Սարդինիա կղզում, Օնիֆերի քաղաքի իշխանությունները հրամանագիր են արձակել, որով արգելվում է տեղի բնակիչներին հիվանդանալ COVID-19 կորոնավիրուսով: Այս որոշումը կայացրել է քաղաքապետ Ստեֆանիա Պիրասը, երեկ հաղորդել է ANSA գործակալությունը: «Քաղաքացիներին խստիվ արգելվում է հիվանդանալ, պահանջել բուժում և դեղորայք և վարակվել COVID-19 վիրուսով», – ասվում է հրամանագրում: Քաղաքապետը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ […]
18:16 03.02.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչները ստուգայցով եղել են Լոռու մարզի Օձունի համայնքապետարանում, դեղատներում, բանկերում, փակ արտադրական տարածքներում, մանրամեծածախ առևտրի կենտրոններում, ինչպես նաև շինհրապարակներում: Ստուգայցի ընթացքում դիտարկվել է ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։ Ընդհանուր առմամբ, մասնագետները առանձնակի խախտումներ չեն արձանագրել, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ տնտեսավարողներն […]
16:50 03.02.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի մասնագետների հանդիպումների շարքը Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների պատասխանատուների հետ եզրափակվեց։ Նախաձեռնության շրջանակում վերջին հանդիպումը Աջափնյակ վարչական շրջանի դպրոցների և մանկապարտեզների ղեկավարների հետ էր։ Նշված կազմակերպությունների ղեկավարներն իրազեկվել են և Covid-անվտանգության, և ջեռուցման նորմերի պահպանման […]
14:05 03.02.2021
Վերջին շաբաթվա ընթացքում աշխարհում COVID-19 կորոնավիրուսի պատճառով ավելի քան 96 հազար մարդ է մահացել, ինչը համավարակի սկզբից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) իր շաբաթական համաճարակաբանական տեղեկագրում: Կառույցի տվյալների համաձայն՝ հունվարի 25-ից հունվարի 31-ը աշխարհում կորոնավիրուսի պատճառով գրանցվել է 96 364 մահ, ինչը գերազանցում է նախորդ շաբաթվա (95 […]
12:45 03.02.2021
17-ամյա Էսպեն Դիկը՝ ԱՄՆ Միսսուրի նահանգի Կանզաս Սիթի քաղաքից, երեք անգամ հաղթել է քաղցկեղը, սակայն մահացել COVID-19- ի պատճառած բարդություններից: Այս մասին հայտնում է 10 WAVY հեռուստաալիքը: Չորս տարեկանում Դիկի մոտ ախտորոշվել էր սուր լիմֆոբլաստային լեյկոզ: Աղջիկը չորս տարի քիմիաթերապիա է ընդունել, ենթարկվել ոսկրածուծի փոխպատվաստման: Չնայած բժիշկների չհուսադրող կանխատեսումներին՝ երեխայի օրգանիզմը հաղթահարել էր օնկոլոգիայի երեք […]
12:12 03.02.2021
«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Սերխի Ռոբերտոն երկու ամսվա ընթացքում չի կարողացել վերադառնալ խաղադաշտ` սկզբում վնասվածքի, ապա կորոնավիրուսի պատճառով։ Այս մասին հայտնում է Football-Espana-ն։ Ռոբերտոն նոյեմբերին ոտքի մկանային վնասվածք է ստացել և վարակվել կորոնավիրուսով։ 28-ամյա ֆուտբոլիստը 26 անգամ կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել, և միայն 27-րդն է բացասական արդյունք տվել։ Սերխի Ռոբերտոն 2020 թվականի նոյեմբերի 21-ից մինչև 2021 […]
11:59 03.02.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 688 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 259 897 դեպք: Ապաքինվել է ևս 788 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 251 077: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 13 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսի հարուցած բարդություններից մահացել է […]
11:02 03.02.2021
Փետրվարի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167421 դեպք, որոնցից 158693-ն` առողջացած, 3096-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4855 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 654494 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2580 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 190 նոր դեպք: Ունենք 358 առողջացած և մահվան 7 դեպք: […]
20:25 02.02.2021
Շվեդիայի և Հնդկաստանի գիտնականները մանրամասն նկարագրել են մուտացիաների բնույթը, որոնք տարբերակում են SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր՝ «բրիտանական» շտամը դասական «Ուհանյան» տարբերակից. նրանք որոշել են, թե ինչպես են այդ մուտացիաներն ազդում վիրուսի, դրա հակամարմիններով չեզոքացման և պատվաստանյութերի արդյունավետության վրա: Հետազոտության արդյունքները հրապարակվել են bioRxiv- ում: SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տարբերակը, որը դասակարգվում է որպես B.1.1.7, առաջին անգամ ի […]
12:42 02.02.2021
COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստացած ԱՄՆ քաղաքացիների թիվը գերազանցել է վարակ ունեցողների թիվը: Այս մասին են վկայում փետրվարի 2-ին Bloomberg Vaccine Tracker- ի տվյալները: Նշվում է, որ արդեն 26,5 միլիոն ամերիկացի ստացել է մեկ կամ երկու դեղաչափ հակավիրուսային պատվաստանյութ: Միացյալ Նահանգներում պատվաստումներն ընթանում են ավելի արագ, քան ցանկացած այլ երկրում: Այժմ Միացյալ Նահանգներում օրական միջինը […]
11:01 02.02.2021
Փետրվարի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167231 դեպք, որոնցից 158335-ն` առողջացած, 3089-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5035 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 651914 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1921 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 143 նոր դեպք: Ունենք 535 առողջացած և մահվան 5 դեպք: […]
20:44 01.02.2021
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով պետք է նախագահի գագաթնաժողովը, ճնշման տակ է գտնվում Գերմանիայի պատվաստումների ծրագրին թափ հաղորդելու համար։
19:24 01.02.2021
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հավանություն է տվել COVID-19-ի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը։ Այդ մասին տեղեկացնում է Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը։ Հաղորդում է armeniasputnik.am-ը։ Հավանություն տալու վերաբերյալ որոշումն ընդունվել է առողջապահության նախարարության հրահանգով՝ հիմնվելով Ռուսաստանում անցկացված կլինիկական փորձարկումների 3-րդ փուլի տվյալների վրա՝ առանց Հայաստանում լրացուցիչ հետազոտությունների։
18:45 01.02.2021
Այսօրվանից մեկ ամսով մեկնարկել է պիլոտային ծրագիր, համաձայն որի՝ Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սահմանը հատել կորոնավիրուսային հիվանդության հետազոտության բացասական արդյունքի առկայության դեպքում։ Այդ նպատակով գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագիրը, որը քաղաքացուն հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ հանձնած Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով և սահմանահատման ժամանակ […]
18:35 01.02.2021
Փետրվարի 1-ից պաշտոնապես գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագիրը, որով հնարավորություն է տրվում Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն մեկնող քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կորոնավիրուսային հիվանդության լաբորատոր թեստի արդյունքը: Ժամը 17:55-ի դրությամբ արդեն ծրագրում ընդգրկվել են վճարովի ծառայություն մատուցող 7 լաբորատորիա` «Ցիտո» բժշկական կենտրոնի լաբորատորիան «Նորմեդ» բժշկական կենտրոնի լաբորատորիան «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ի «Աստղիկ» բժշկական կենտրոնի լաբորատորիան, «ԲԻՈՄԵԴ» լաբորատորիան, […]
13:41 01.02.2021
Վրաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 240 նոր դեպք, ապաքինվել է 681 պացիենտ։ Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 16 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 258 351 է: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 249 709 մարդ, մահացել՝ 3194 մարդ:
12:34 01.02.2021
Pfizer-ի պատվաստանյութի առաջին խմբաքանակը Վրաստան կբերվի մինչև փետրվարի վերջ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Նա շնորհակալություն է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսին՝ աննախադեպ աջակցության համար: «Այսօր մենք արդեն ստացել ենք վերջնական հաստատում, որ փետրվարի կեսերին երկիրը կստանա Pfizer պատվաստանյութի 29 250 չափաբաժին: 15,000 բուժաշխատողներ պատվաստվելու են […]
11:29 01.02.2021
Հունվարի 31-ին կատարվել է 18 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացնել հաստատված դեպքի կոնտակտավորներից: Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2334 դեպք, որոնցից 31-ը` […]
11:02 01.02.2021
Փետրվարի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167088 դեպք, որոնցից 157800-ն` առողջացած, 3084-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5435 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 649993 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1473 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք: Ունենք 281 առողջացած և 4 մահվան դեպք:
10:51 01.02.2021
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքով՝ եթե այս տարի պատվաստվի բնակչության 60-70% -ը, հասարակության մեջ կձևավորվի բավականին բարձր իմունիտետ, և հնարավոր կլինի հաղթահարել համաճարակը, իսկ համաճարակը հաղթահարելու միակ զենքը պատվաստանյութն է: Այս մասին հայտնում է apsny.ge-ն։ «Ինչպես գիտեք, այս վիրուսի դեմ ուղղակի բուժում չկա: Այսօր կան միայն կանոնակարգեր և սահմանափակումներ։ Պատվաստանյութը վարակիչ […]
10:32 01.02.2021
Անցյալ շաբաթ AstraZeneca-ն հայտարարել էր, որ կարող է ԵՄ-ի պատվերը կատարել միայն մեկ քառորդով, քանի որ եվրոպական գործարաններում արտադրության հետ կապված խնդիրներ կան։
10:31 01.02.2021
Վրաստանը փետրվարի 1-ից մեղմացնում է սահմանափակումների մի մասը։ Դա առավելապես վերաբերում է Աջարիային։ Համեմատաբար ավելի քիչ մեղմացումներ կլինեն Վրաստանի 3 խոշոր քաղաքների՝ Թբիլիսիի, Ռուսթավիի ու Քութաիսի համար: Այսօր վաղ առավոտից Բաթումում և 4 այլ քաղաքներում քաղաքային ավտոբուսներն ու երթուղային տաքսիները վերսկսել են աշխատանքը: Այստեղ բացվել են նաև մանկապարտեզներն ու դպրոցները: Ծնողների հայեցողությամբ դպրոցներում ուսումը կշարունակվի […]
00:00 01.02.2021
Երկրորդ համաշխարհային պատերազմի բրիտանացի վետերան Թոմ Մուրը, ով բարեգործական նպատակներով հավաքել է 32,8 միլիոն ֆունտ սթեռլինգ (գրեթե 45 միլիոն դոլար), հոսպիտալացվել է նոր կորոնավիրուս (COVID-19) ախտորոշմամբ: Այդ մասին հաղորդել է 100-ամյա գնդապետ Մուրի դուստրը Twitter-ի իր էջում: pic.twitter.com/MN6cZzxEaw — Captain Tom Moore (@captaintommoore) January 31, 2021 «Ուզում էի բոլորին տեղեկացնել, որ այսօր (հունվարի 31-ին) հայրս […]