12:01 13.02.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 535 նոր դեպք, ապաքինվել է 757 հիվանդ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: «Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 265 200 դեպք: Ապաքինվել է ևս 757 հիվանդ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 257 441: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 7 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսը […]
11:10 13.02.2021
Փետրվարի 12-ին կատարվել է 66 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2612 քաղաքացու հետազոտություն, որից 486-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ ԱՀ առողջապահության նախարարությունը […]
11:03 13.02.2021
Փետրվարի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169022 դեպք, որոնցից 160942-ն` առողջացած, 3140-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4151 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 679135 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2704 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 192 նոր դեպք: Ունենք 104 առողջացած և 2 մահվան դեպք: […]
21:00 12.02.2021
Նոր տիպի կորոնավիրուսի ծագումը ուսումնասիրող միջազգային առաքելության նախնական զեկույցը կհրապարակվի հաջորդ շաբաթ: Ժնևում ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը։ «Փորձագետներն այժմ աշխատում են նախնական զեկույցի վրա, որը, հուսով ենք, կհրապարակվի հաջորդ շաբաթ, իսկ վերջնական ամբողջական զեկույցը կհրապարակվի առաջիկա շաբաթներին»,- նշել է ԱՀԿ ղեկավարը: Նրա խոսքով ՝ փորձագետների […]
19:28 12.02.2021
Եվրոպական միությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակը միավորում են ջանքերը՝ աջակցելու Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխմանը և պատվաստումների իրականացմանը: Եվրամիության կողմից ֆինանսավորվող և ԱՀԿ-ի կողմից իրականացվող ծրագիրը կներառի COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխման և պատվաստումների իրականացման բոլոր փուլերը և կծառայի որպես խոշոր ներդրում` պատվաստումների համակարգը հզորացնելու համար: Ծրագիրն իրականացվելու է ԱՀԿ-ի կողմից երեք […]
18:57 12.02.2021
Կայացել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին կից խորհրդակցական աշխատանքային խմբի բժշկական սպասարկման և հիգիենիկ, սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային վերահսկողության բնագավառների 2021 թվականի անդրանիկ նիստը։ Օրակարգում՝ 2020 թվականի ստուգումների ծրագրով նախատեսված բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և բժշկական սպասարկման վերահսկողության բնագավառներում իրականացված ստուգումների ընթացքում ի հայտ եկած խնդիրների քննարկումն էր։ Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը ներկայացրել […]
12:51 12.02.2021
Նոր կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց ընդհանուր թիվն աշխարհում գերազանցել է 159,3 միլիոնը, պարզ է դառնում ՏԱՍՍ-ի հաշվարկներից՝ հիմնված իշխանությունների, փորձագետների և լրատվամիջոցների տվյալների վրա: Այսպիսով, պատվաստվածներն արդեն կազմում են աշխարհի 7 միլիարդ 795 միլիոն բնակչության 2% -ից ավելին։ Միջին հաշվով, անցած յոթ օրվա ընթացքում, օրական կատարվել է շուրջ 6 միլիոն պատվաստում: Միևնույն ժամանակ, փետրվարի 3-ին […]
11:45 12.02.2021
Australian Open-ի կազմակերպիչները պաշտոնական հայտարարություն են տարածել այն մասին, որը մրցաշարը կշարունակվի առանց հանդիսականների: Պատճառը 5-օրյա լոքդաունն է: Ավելի վաղ Վիկտորիա նահանգի ղեկավարությունը, որի կազմում է մտնում Մելբուրնը, հայտարարեց 5-օրյա լոքդաունի մասին՝ սկսած փետրվարի 12-ից: Ավստրալիայի Բաց առաջնության հանդիպումները շարունակվում են՝ անվտանգության կանոնների պահպանմամբ: Հայտարարության մեջ նշվում է, որ այն երկրպագուները, որոնք արդեն ձեռք էին […]
11:20 12.02.2021
Փետրվարի 11-ին Արցախում կատարվել է 58 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Վարակակիրը նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2546 քաղաքացու հետազոտություն, որից 486-ի մոտ […]
11:01 12.02.2021
Փետրվարի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168830 դեպք, որոնցից 160838-ն` առողջացած, 3138-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4066 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 676431 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2893 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 154 նոր դեպք: Ունենք 168 առողջացած և մահվան 3 դեպք: […]
21:37 11.02.2021
Հնդկաստանի ԶՈՒ-ում երկու շների են վարժեցրել՝ COVID-19- ով վարակված հիվանդներին գտնելու համար: Մտադիր են ավելացնել վարժեցված շների քանակը: Փորձարկումներին մասնակցել են Cocker Spaniel և հնդկական Greyhound Chippiparai ցեղատեսակների շներ: Հիմք ընդունելով շների օգտագործումն այնպիսի հիվանդությունների հայտնաբերման գործընթացում, ինչպիսիք են քաղցկեղը, մալարիան, շաքարախտը, Պարկինսոնի հիվանդությունը և այլն, հնդկական ԶՈՒ-ում, օգտագործելով շներ, իրականացրել են COVID-19-ի հայտնաբերման փորձեր` […]
18:20 11.02.2021
Եվրամիությունն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեք տարվա ընթացքում 40 մլն եվրո կծախսեն Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում կորոնավիրուսի համավարակի դեմ պատվաստանյութի հասանելիության ապահովման նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը: «Ի սկզբանե ֆինանսական միջոցները կօգտագործվեն հաջակցություն նախապատրաստական փուլերին, հատկապես կշեշտադրվեն հրատապ կարիքները ռազմավարական ոլորտում, ինչպիսիք են ծրագրավորումը, սարքավորումները, բուժաշխատողների վերապատրաստումն […]
17:31 11.02.2021
Շարունակվում են ներքին իրազեկման, վերապատրաստման դասընթացները ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում։ Հերթական սեմինարը կազմակերպվել է Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցների համար՝ Վարչարարության և դեղերի վերահսկողության ոլորտի օրենսդրական ակտերի վերաբերյալ։ Սեմինարավարներն էին ԱԱՏՄ իրավական աջակցության բաժնի գլխավոր իրավաբան Աստղիկ Հարությունյանն ու Դեղերի շրջանառության վերահսկողության վարչության պետ Նելլի Թովմասյանը։ Արևմտյան տարածքային կենտրոնի ղեկավար Գնել Սարգսյանի և աշխատակիցների […]
15:38 11.02.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ինքը կասի, թե երբ է պատվաստվելու կորոնավիրուսի դեմ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Լրագրողները հարցրել են, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: «Նախագահի կողմից դեռ որևէ հայտարարություն չի եղել: Նա ասել է, որ այդ մասին ինքը կտեղեկացնի»,- պատասխանել է Պեսկովը:
13:16 11.02.2021
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 15 038 նոր դեպք: Այս մասին իր Telegram-ալիքում հայտնում է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը: Նաև, անցած օրվա ընթացքում բուժվել է 21 961 հիվանդ, մահացել է 553-ը: Համավարակի ողջ ժամանակահատվածում վարակը հաստատվել է Ռուսաստանի 4 027 748 բնակչի մոտ, 3 538 422 վերականգնվել է, 78 687 մարդ մահացել է:
11:07 11.02.2021
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԱՀԿ-ն երկրների ղեկավարներին կոչ են արել տեսնել իրենց երկրի սահմաններից դուրս և պատվաստումների այնպիսի ռազմավարություն որդեգրել, որը իսկապես կարող է վերջ դնել համավարակին և սահմանափակել դրա նոր տարբերակները։
11:01 11.02.2021
Փետրվարի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168676 դեպք, որոնցից 160670-ն` առողջացած, 3135-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4085 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 673538 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2500 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 180 նոր դեպք: Ունենք 265 առողջացած և մահվան 5 դեպք:
20:58 10.02.2021
Եվրախորհրդարանի անդամներն այսօր տեղի ունեցած լիագումար նիստում, կորոնավիրուսի դեմ պայքարի բանավեճի ժամանակ, ԵՄ ինստիտուտներին մեղադրել են անպատասխանատվության , ինչպես նաև Sputnik V ռուսական պատվաստանյութից «աշխարհաքաղաքական պատճառներով» հրաժարվելու որոշման մեջ :Հաղորդում է Ռիա Նովոստին։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը իր բացման խոսքում անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պայքարի և պատվաստումների հարցում եվրոպական ռազմավարությանը ։ «Ինքնություն […]
16:45 10.02.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի ղեկավար Արման Ոսկանյանն աշխատանքային այց է կատարել Գոգավան-Պրիվոլնոյեի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ։ Ոսկանյանը հանդիպել է սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի հերթապահ կազմի հետ։ ՍԲՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Մաղաքյանը տարածքային կենտրոնի ղեկավարին ներկայացրել է ընթացիկ աշխատանքները։ Քննարկվել են կազմակերպչական որոշ հարցեր, ներկայացվել են հետագա անելիքները։
16:00 10.02.2021
Տեխնիկական խնդիրների պատճառով երեք մարդ է մահացել մերձմոսկովյան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ բուժվում են COVID-19-ով հիվանդներ, հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը: Դեպքը, նախնական տվյալներով, տեղի է ունեցել Օդինցովո շրջանի Նիկոլսկայա հիվանդանոցում: Գազամատակարարման փականը սառել է մեկ դիրքով, ինչի հետևանքով արհեստական օդափոխության սարքերով հիվանդներին թթվածին չի մատակարարվել: Նրանցից երեքը, նախնական տվյալներով, մահացել են: Անսարքության պատճառով պայթյուն կամ […]
12:49 10.02.2021
Իրանը պաշտոնապես սկսել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով COVID-19-ի դեմ պատվաստման համապետական արշավը ՝ առաջին փուլում պատվաստելով բուժաշխատողներին։ Ըստ Press TV- ի` պատվաստումը սկսվել է երեքշաբթի օրը, Թեհրանի Իմամ Խոմեյնիի հիվանդանոցում կայացած միջոցառման ժամանակ, որտեղ COVID-19 պատվաստանյութը նախ ներարկվել է առողջապահության նախարար Սաիդ Նամաքիի որդուն՝ Պարսա Նամաքիին: «Այսօր 625 հիվանդանոցներում միաժամանակ սկսվում է բուժքույրերի, բժիշկների […]
11:03 10.02.2021
Փետրվարի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168496 դեպք, որոնցից 160405-ն` առողջացած, 3130-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4175 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 671038 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2574 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 196 նոր դեպք: Ունենք 236 առողջացած և մահվան 4 դեպք: […]
20:59 09.02.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագիտական խումբը քննել է չորս հավանական վարկած այն մասին, թե ինչպես կարող է Sars-Cov-2 վիրուսը հասնել մարդուն, Ուհանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀԿ միջազգային փորձագիտական խմբի ղեկավար Պիտեր Բեն Էմբարեկը: «Մենք առաջ ենք քաշել չորս վարկած այն մասին, թե ինչպես կարող է վիրուսը հասնել մարդուն … Առաջինը՝ կենդանուց մարդուն փոխանցվելն […]
18:50 09.02.2021
Մոնղոլիայի առողջապահության նախարարությունը արագացված ընթացակարգով գրանցել է Sputnik V ռուսական պատվաստանյութը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը։ «Հիմնադրամը հայտարարում է Մոնղոլիայի առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութի գրանցման մասին: Գրանցումն իրականացվել է արագացված ընթացակարգով՝ առանց լրացուցիչ կլինիկական փորձարկումների»,- նշել են հիմնադրամում: Պատվաստանյութի հաստատումը եղել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների […]
17:13 09.02.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային և հյուսիսային տարածքային կենտրոնների աշխատակիցները ստուգայցերով եղել են Սյունիքի մարզի Կապան, Գորիս քաղաքներում, ինչպես նաև Լոռու մարզի Վանաձոր և Տաշիր համայնքներում։ Տեսչական մարմնի աշխատակիցները, մասնավորապես, դիտարկել են քաղաքապետարանները, նախադպրոցական և դպրոցական հաստատությունները, ստոմատոլոգիական կենտրոնները, դեղատները, թանգարաններն ու գրադարանները։ Արձանագրվել են որոշ թերացումներ՝ ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանների վարման կարգում. […]
16:00 09.02.2021
Շուկայում COVID-19-ի հայտնվելը չղջիկների կողմից ԱՀԿ-ն քիչ հավանական է համարում։ Այս մասին Ուհանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության հարցերով պետական կոմիտեի COVID-2019-ին արձագանքման հանձնաժողովի ղեկավար Լյան Վաննյանը: Հասանելի համաճարակաբանական տեղեկությունների հիման վրա անհնար է պարզել, թե ինչպես է COVID-19-ը հայտնվել Ուհանի շուկայում, նշել է նա: «Չնայած վիրուսի վաղ դեպքերը կապված […]
15:49 09.02.2021
Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդը (РФПИ) հունվարի 29-ին հայտ է ներկայացրել ԵՄ «Սպուտնիկ V» պատվաստանյութը գրանցելու համար և հայտի ընդունումը հաստատվել է. դրա հաստատման արագությունը որոշում է եվրոպական կարգավորիչը, РИА Новости-ին հայտնել են հիմնադրամից: «РФПИ-ն հայտ է ներկայացրել Եվրոպական դեղամիջոցների գործակալությանը (EMA) 2020 թվականի հոկտեմբերի 22-ին «Սպուտնիկ V» պատվաստանյութի վերաբերյալ գիտական խորհրդակցությանը մասնակցելու համար: Հիմնադրամի ներկայացուցիչները, […]
15:43 09.02.2021
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի համոզմամբ՝ COVID-19-ի դեմ աշխարհում գոյություն ունեցող պատվաստանյութերից ոչ մեկը դեռևս թույլատրելի չէ երեխաներին ու դեռահասներին: Գամկրելիձեն կառավարության միջգերատեսչական խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվել խորհուրդ է տրվում միայն 18 տարեկանից բարձր անձանց: «Այս պահի դրությամբ հետազոտություններ են ընթանում պատվաստանյութը 12 […]
11:01 09.02.2021
Փետրվարի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168300 դեպք, որոնցից 160169-ն` առողջացած, 3126-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4221 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 668464 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2269 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 123 նոր դեպք: Ունենք 293 առողջացած և մահվան 3 դեպք: […]