15:08 16.02.2021
Այսօր տեղի է ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի երկրորդ նիստը: Քննարկվել է երկու հարց, ներկայացվել հանձնաժողովի անդամների ու փորձագետների կողմից կառավարությանը ներկայացրած հարցաշարի բովանդակությունը: Իշխանության պատգամավորները դժգոհել են ընդդիմության առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովի աշխատանքից: Մանրամասները՝ տեսանյութում:
11:28 16.02.2021
Փետրվարի 15-ին կատարվել է 140 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 1 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2789 քաղաքացու հետազոտություն, որից 495-ի մոտ […]
11:00 16.02.2021
Փետրվարի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169391 դեպք, որոնցից 161348-ն` առողջացած, 3150-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4101 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 687715 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3075 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 136 նոր դեպք: Ունենք 243 առողջացած։ Գրանցվել է մահվան 3 […]
09:00 16.02.2021
«Գիրչի – ավելի շատ ազատություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն կարող է բանտ նստել «У Джапара» բարը բացելու և երկրում սահմանված կովիդ սահմանափակումների ռեժիմին չենթարկվելու համար: Փետրվարի 13-ին բարը բացելուց շատ չանցած՝ այնտեղ էին եկել աշխատանքի տեսչության աշխատակիցները և փակել բարը։ Ապօրինի գործունեության համար Ջափարիձեին տուգանել էին 2 հազար լարիով (ավելի քան 605 ամերիկյան դոլար): […]
23:27 15.02.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավանություն է տվել Օքսֆորդի համալսարանի և AstraZeneca-ի կողմից մշակված կորոնավիրուսի դեմ երկու պատվաստանյութի արտակարգ իրավիճակներում կիրառմանը: Այսպիսով, ԱՀԿ-ն «կանաչ լույս» է տալիս պատվաստանյութերին գլոբալ մասշտաբով օգտագործելու համար ՝ COVAX միջազգային մեխանիզմի միջոցով։ Դեղերը արտադրվում են երկու գործարաններում ՝ մեկը Հարավային Կորեայում, մյուսը՝ Հնդկաստանում։
22:23 15.02.2021
Կրետե կղզու Հերակլիոնի համալսարանական հիվանդանոցում մահացել է 85-ամյա տղամարդը COVID-19-ի դեմ պատվաստումից ութ րոպե անց, հաղորդում է ERT հանրային հեռուստատեսությունը: Տարեց մարդը պատվաստումից հետո նստած է եղել ընդունարանում և հանկարծ ընկել է: Բժիշկները անմիջապես վազել են երկրորդ հարկ և օգնել, բայց մինչև նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, նա մահացել է, հաղորդում է հեռուստաալիքը: Նախնական գնահատականներով՝ […]
21:19 15.02.2021
Microsoft- ի հիմնադիր Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ կլիմայի փոփոխության ազդեցությունը կարող է ավելի ծանր լինել, քան համավարակները: Համապատասխան կարծիքը նա հայտնել է երկուշաբթի իսպանական El Pais թերթին հրապարակված հարցազրույցում: «Կլիմայի փոփոխության խնդրի լուծումը ավելի բարդ է, քան համավարակը, բայց եթե մենք դա չանենք, բացասական հետևանքները շատ ավելի վատ կլինեն», – կարծում է Գեյթսը: Կորոնավիրուսային […]
15:44 15.02.2021
Ըստ գիտնականների` Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսային շտամն ավելի վտանգավոր է, քան հարուցչի սկզբնական ձևը, ասվում է Նոր և զարգացող շնչառական վիրուսների խորհրդատվական խմբի (NERVTAG) զեկույցում: Փորձագետներն ուսումնասիրել են Լոնդոնի առաջատար բժշկական հաստատությունների՝ COVID-19-ի դեպքերի տվյալները և պարզել, որ վիրուսի նոր տարբերակը 30-70 տոկոսով ավելի մահացու է: Միևնույն ժամանակ, հետազոտողները շեշտել են, որ չնայած բոլոր վիճակագրական […]
13:37 15.02.2021
ՌԴ-ում վերջին 24 ժամում կորոնավիրւոսով վարակվել է 14 207 մարդ: Ընդհանուր վարակվածների թիվը հասել է 4,086,090-ի, երկուշաբթի լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից: Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր մայրաքաղաքում հայտնաբերվել է 957.996 վարակված: Նոր դեպքերի աճը, ըստ շտաբի, կազմել է 0,19%: Մեկ օր առաջ բացահայտվել էր 1559 դեպք: Մոսկվայում կորոնավիրուսով վարակման նոր […]
12:56 15.02.2021
Վրաստանը նախատեսում է երկարացնել բաց և փակ հասարակական տարածքներում դիմակի պարտադիր կրման ժամկետը: Համապատասխան փոփոխությունները նախատեսվում է այսօր քննարկել խորհրդարանի բյուրոյի նիստում: Դիմակի պարտադիր կրման մասին կանոնակարգի գործողության ժամկետն ավարտվում է մարտի 2-ին: Դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակով պատգամավորները կերկարացնեն դիմակի պարտադիր կրման ռեժիմը։ Օրինագիծը կրկին նախատեսում է վարչական պատասխանատվություն՝ 20 լարի տուգանք՝ հասարակական […]
12:43 15.02.2021
Այսօրվանից Վրաստանում սննդի օբյեկտները, ներառյալ ռեստորանները, կկարողանան հյուրերին ընդունել բացօթյա տարածքում: Համապատասխան որոշումը կայացվել է Միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից, կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների մեղմացման շրջանակներում: Սննդի օբյեկտները կկարողանան գործել՝ հանձնարարականների համապատասխան: Ինչպես պարզաբանում են աշխատանքի տեսչությունում, սննդի օբյեկտները պարտավոր են անցկացնել ջերմասքրինինգ, պահպանել սեղանների միջև հեռավորությունը, սեղանի շուրջ նստեցնել առնվազն 12 մարդու, ինչպես նաև՝ իրականացնել […]
12:00 15.02.2021
Վրացական StopCov պաշտոնական կայքի համաձայն՝ երկրում համաճարակի սկզբից մինչ օրս հայտնաբերվել է վարակի 265 722 դեպք, որից 165-ը՝ վերջին օրում։ Միևնույն ժամանակ, անցած 24 ժամվա ընթացքում 639 մարդ լքել է կովիդ կլինիկաները: Համաճարակի սկզբից մինչ այժմ բուժվել է 258.732 հիվանդ, մահացել է 3.363-ը: Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 11 պացիենտ։
11:17 15.02.2021
Փետրվարի 14-ին կատարվել է 37 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 1 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2649 քաղաքացու հետազոտություն, որից 486-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, ընդհանուր […]
11:13 15.02.2021
Կորոնավիրուսի բրիտանական շտամի մասին Մեծ Բրիտանիան հաղորդել էր 2020 թվականի դեկտեմբերի վերջին։
11:02 15.02.2021
Փետրվարի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169255 դեպք, որոնցից 161105-ն` առողջացած, 3147-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4211 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 684640 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2802 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք: Ունենք 90 առողջացած և 6 մահվան դեպք: […]
21:36 14.02.2021
Կորոնավիրուսի ժամանակ, որպես կանոն, հոտերն ու համերը վերանում են: Այնուամենայնիվ, նույնիսկ հիվանդության դեպքում, պետք է որոշակի սննդակարգ պահպանել: Մոսկվայից շեֆ-խոհարար Դմիտրի Տաբակովը «360» հեռուստաալիքին տված հարցազրույցում բացահայտել է սննդակարգի գաղտնիքները: Ըստ նրա՝ նույնիսկ ուժեղ համեմունքները չեն օգնի հոտի զգացողության լիակատար կորստի դեպքում. սակայն հոտերի և համերի մասնակի վերադարձի դեպքում դուք կարող եք ավելի շատ համեմունքներ […]
19:02 14.02.2021
Սկզբում կորոնավիրուսը կարող էր տարածվել Չինաստանի հարավում և Հարավ-Արևելյան Ասիայում չղջիկների կողմից, կարծում է ԱՀԿ-ի ղեկավարությամբ մասնագետների միջազգային խմբի անդամ դոկտոր Փիթեր Դասզակը: Նրա կարծիքով ՝ սա փոխանցման ուղի է, որին «պետք է առավելագույն ուշադրություն դարձնել»։ Ինչպես հայտարարել է Դասզակը New York Times-ին տված հարցազրույցում, չղջիկներից վարակը հայտնվել է վայրի կենդանիների ֆերմայում, որտեղ կարող էին […]
10:56 14.02.2021
Փետրվարի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169167 դեպք, որոնցից 161015-ն` առողջացած, 3141-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4220 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 681838 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2703 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 145 նոր դեպք: Ունենք 73 առողջացած և 1 մահվան դեպք: […]
23:43 13.02.2021
Հայաստանում կորոնավիրուսային համավարակը կարծես թե նահանջելու միտում ունի, սակայն մասնագետները չեն բացառում, որ հնարավոր է երրորդ ալիքի բռնկում լինի։ Դա նշանակում է, որ զգոնությունը չպետք է թուլանա: Համաճարակային ներկայիս վիճակին, Հայաստանում պատվաստվելու հնարավորություններին «Հեռանկարում» անդրադարձել է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի մասնագետ Գայանե Սահակյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
23:14 13.02.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պետք է ավելի շատ տվյալներ ստանա Չինաստանից կորոնավիրուսի ծագման մասին, հայտարարել է ԱՀԿ փորձագետների միջազգային խմբի ղեկավար Փիթեր Բեն Էմբարեքը: «Մենք ավելի շատ տվյալներ ենք պահանջել»,- հայտարարել է ԱՀԿ խմբի ղեկավարը «Ֆրանս Պրես» գործակալությանը։ Փիթեր Բեն Էմբարեքը իր հիասթափությունն է հայտնել կորոնավիրուսի մասին չմշակված տվյալների հասանելիության բացակայության պատճառով: Ավելի վաղ Wall […]
19:53 13.02.2021
Լեհաստանի անասնաբուժական ինստիտուտը Պուլավ քաղաքում ավարտել է ջրաքիսների մոտ հայտնաբերված կորոնավիրուսի ուսումնասիրությունը և հաստատել, որ այն կենդանիներից մարդուն փոխանցվելու հատկություն ունի։ Հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով գյուղատնտեսության զարգացման նախարարության հաղորդագրությունը։ Նոյեմբերին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ Դանիայի, Նիդեռլանդների, Իսպանիայի, Շվեդիայի, Իտալիայի և ԱՄՆ-ի ջրաքիսների օրգանիզմում կորոնավիրուս է հայտնաբերվել : Փաստաթղթում նշվում է, որ նախարարը […]
18:40 13.02.2021
Հանգստյան օրերին Վրաստանի բոլոր խոշոր քաղաքներում մի շարք սահմանափակումներ են գործելու: Հաղորդում է Aliq.ge-ն։ Ըստ կառավարության նոր կարգավորումների` շաբաթ-կիրակի օրերին երկրում փակ են խանութներն ու առևտրի կետերը, բացառություն են մթերայինները, կենցաղային քիմիայի խանութները, դեղատները: Արգելված է հանրային տրանսպորտի աշխատանքը: Ուժի մեջ է շարունակում մնալ 21:00-05:00 ընթացքում դրսում տեղաշարժի արգելքը, ինչպես նաև դիմակ կրելը` դրսում ու […]
16:25 13.02.2021
Օքսֆորդի համալսարանի և AstraZeneca դեղագործական ընկերության կողմից մշակված կորոնավիրուսի դեմ բրիտանական պատվաստանյութը կփորձարկվի 6-ից 17 տարեկան 300 երեխաների և դեռահասների խմբի վրա: Այս մասին ասվում է Օքսֆորդի համալսարանի շաբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ: Մեծ Բրիտանիայում, ԵՄ երկրներում և մի շարք այլ երկրներում 18 տարեկանից բարձր անձանց պատվաստման համար հաստատված դեղամիջոցի կլինիկական փորձարկումները տեղի կունենան Բրիսթոլում, […]
12:39 13.02.2021
Վրաստանի մաքսային ծառայության աշխատակիցները կասեցրել են Թուրքիայից երկիր 24,5 տոննա վարակված կարտոֆիլի ներմուծումը: Այս մասին ասված է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հայտարարության մեջ: Կարտոֆիլը չի անցել վնասակար միկրոօրգանիզմների լաբորատոր փորձարկումները, ինչից հետո ապրանքի ներմուծումը կասեցվել է։ Նախարարության տվյալներով՝ փորձ է արվել Սարպիի անցակետով տեղափոխել մարդու առողջության համար վտանգավոր 24500 կիլոգրամ կարտոֆիլ: Սանիտարական, բուսասանիտարական և […]
12:29 13.02.2021
Վրաստանում կովիդ-համավարակի պատվաստումների գործընթացը հայտարարվել է կամավոր և ոչ պարտադիր: Փաստին հայտարարությամբ անդրադարձլ է Վրաստանի Սուրբ Սինոդը՝ ողջունելով պատվաստումների կամավոր և ոչ պարտադիր բնույթը, փոխանցում է 1tv.ge-ն։ «Մենք այժմ համաճարակի հետ կապված այլ իրավիճակի առաջ ենք և պետք է պատրաստենք հասարակությանը: Քանի որ պետության կողմից ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ բնակչության շրջանում, այդ թվում՝ եկեղեցական ծխական համայնքում, […]