TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+1.09 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 10 535 նոր դեպք

13:30 03.03.2021

Ըստ կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի՝ անցյալ օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 10 535 նոր դեպք: Կորոնավիրուսի նոր դեպքեր են գրանցվել Ռուսաստանի 84 շրջաններում, մինչդեռ հիվանդների 12.5% ​​-ը վարակի ախտանշաններ չեն ունեցել: Օրվա ընթացքում մահացել է 452 հիվանդ, ամբողջությամբ ապաքինվել՝ 15 694 մարդ: Համավարակի ողջ ժամանակահատվածում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 4 278 […]

̰
Բայդենը հայտարարել է 2022-ի գարնանն ԱՄՆ-ի` բնականոն կյանքին վերադարձի մասին

12:56 03.03.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտի 2-ին, Սպիտակ տանը ունեցած ելույթի ժամանակ, ասել է, որ հույս ունի հաջորդ գարնանը երկիրը հետ բերել այն վիճակին, որը եղել է մինչև կորոնավիրուսի համավարակը: Բայդենը նշել է, որ երկիրն այժմ «առաջընթաց է գրանցում ժառանգված անկարգությունից», բայց իրավիճակը կարող է նորից սրվել: «Հիմա զգոնությունը կորցնելու ժամանակը չէ»,-նրա խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը: […]

̰
Վրաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 360-ով

11:52 03.03.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 360 նոր դեպք, ապաքինվել է 119, մահացել՝ 9 մարդ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:   Վրաստանում համավարակի տարածումից առ այսօր, ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 271 739 դեպք,  ապաքինվել է 265 805 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 541:

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք

11:14 03.03.2021

Մարտի 2-ին կատարվել է 55 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք:Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 4 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3323 քաղաքացու հետազոտություն, որից 507-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 360 նոր դեպք

11:02 03.03.2021

Մարտի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172816 դեպք, որոնցից 163906-ն` առողջացած, 3202-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4889 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 739116 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2526 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 360 նոր դեպք: Ունենք 168 առողջացած և 2 մահվան դեպք: […]

̰
Իտալիայում հայտնաբերվել է COVID-ի նիգերիական շտամ, որը կարող է չենթարկվել պատվաստանյութի ազդեցությանը

08:43 03.03.2021

Իտալիայում հայտարարել են, որ հայտնաբերել են կորոնավիրուսի մուտացիա։ Նիգերիական շտամն ի հայտ է բերվել Իտալիայի հյուսիսում՝ Բրեշիա քաղաքում, որտեղ վարակման դեպքերի թիվն աճում է՝ տանելով նոր սահմանափակումների։ Ինչպես հայտնում է ANSA գործակալությունը, վիրուսի հայտնաբերման մասին հայտարարած Վիրուսաբանների իտալական միության նախագահ և Մանրէաբանության լաբորատորիայի տնօրեն Առնալդո Կարուզոն կարծում է, որ գոյություն ունեցող պատվաստանյութերը կարող են անարդյունավետ […]

̰
Շիրակի մարզում կորոնավիրուսի թվերը նվազում են. ինֆեկցիոն հիվանդանոցի վերապրոֆիլավորման անհրաժեշտություն առայժմ չկա

18:40 02.03.2021

Հունվարին հիվանդացության անկման ֆոնին, շուրջ երեք տասնյակ հիվանդանոցներ վերապրոֆիլավորվեցին ու վերադարձան իրենց նախկին գործառույթներին: Այդ ցանկում էր նաև Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը: Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցն այժմ թերբեռնված է: Հոսպիտալացված հիվանդները երկու՝ մանկական ու մեծահասակների բաժանմունքներում միասին մոտ 10-ն են: Հունվարի 15-ից Գյումրիի ինֆեկցիոնը վերադարձել է նախկին գործառույթներին ու արդեն ընդունում է ոչ թե կորոնավիրուսով, այլ թոքաբորբերով […]

̰
Իտալիան հետաքրքրված է Sputnik V պատվաստանյութի համատեղ արտադրությամբ

18:10 02.03.2021

Իտալական դեղագործական ընկերությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Ռուսաստանի հետ Sputnik V կորոնավիրուսի պատվաստանյութի համատեղ արտադրության հարցում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Իտալա-ռուսական առևտրի պալատի նախագահ Վինչենցո Տրանին: Ավելի վաղ Իտալիայի Լադզարո Սպալանցանիի անվան ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի գլխավոր բժիշկ Ֆրանչեսկո Վայան հայտնել էր, որ Իտալիան երկու տեսուչներ կուղարկի Ռուսաստան՝ Sputnik V կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրական […]

̰
Սաուդյան Արաբիան նշել է այս տարի ուխտագնացությանը մասնակցելու պայմանը

12:30 02.03.2021

2021 թ.-ին ուխտագնացության կատարման բոլոր մյուս կանոններին կավելացվի COVID-19- ի դեմ պարտադիր պատվաստումը, փոխանցում է ТАСС-ը։ «Ուխտագնացությանը մասնակցելու հիմնական պայմանը նոր կորոնավիրուսի դեմ պատվաստումն է», – ասվում է երկրի առողջապահության նախարար Թաուֆիք ար Ռաբիայի հայտարարության մեջ, որը մեջբերում է գործակալությունը: Այս տարի իսլամական սրբավայրեր մեծ ուխտագնացությունը տեղի կունենա հուլիսի երկրորդ կեսին: Գործակալությունը հիշեցնում է, որ […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 461 նոր դեպք

11:31 02.03.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 461 նոր դեպք, ապաքինվել է 163 հիվանդ:Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 271 379 դեպք: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 265 686: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսը 3 532 պացիենտի կյանք է խլել։  

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 240 նոր դեպք

11:04 02.03.2021

Մարտի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172456 դեպք, որոնցից 163738-ն` առողջացած, 3200-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4700 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 736590 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2951 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 240 նոր դեպք: Ունենք 227 առողջացած և 5 մահվան դեպք: […]

̰
Նոր սկանդալ Վրաստանում՝ կապված կորոնավիրուսի պատվաստանյութի հետ

22:42 01.03.2021

Վրաստանում դեռ նախորդ տարեվերջին և 2021 թվականի սկզբին կառավարությունից, Առողջապահության նախարարությունից և Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից հայտարարում էին, թե երկիրը կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութի չափաբաժինը ստանալու է փետրվարի վերջին: Նախորդ շաբաթ հայտարարվեց, որ Pfizer տեսակի պատվաստանյութի շուրջ 30 հազար չափաբաժինը, որը երկիրը ստանալու էր և ըստ ծրագրի մարտի սկզբից սկսելու էր բնակչության պատվաստումը, դեռևս չի […]

̰
Բիլ Գեյթսը կրկին կանխատեսել է՝ երբ կավարտվի կորոնավիրուսի համավարակը

22:22 01.03.2021

Այդ ժամանակ արդեն կբացվեն գրեթե բոլոր դպրոցները, մասամբ կբացվեն ռեստորանները, կանցկացվեն սպորտային միջոցառումներ:

̰
Կանենք հնարավորինս, որ Վրաստանի համար շուտով հասանելի լինեն պատվաստանյութերի առաջին չափաբաժինները. ԵԽ նախագահ

12:59 01.03.2021

«Կովիդ 19»-ի պայմաններում Եվրոպան ցույց տվեց և շարունակելու է ցուցադրել իր համերաշխությունը Վրաստանին: Կանենք հնարավորինս, որ Վրաստանի համար շուտով հասանելի լինեն պատվաստանյութերի առաջին չափաբաժինները,- այս մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպումից հետո հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, փոխանցում է 1tv.ge-ն։ «Մենք մոբիլիզացրել ենք շուրջ 400 միլիոն եվրո ՝ այս ճգնաժամը հաղթահարելու համար: […]

̰
ՌԴ-ում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավարակի 11 571 նոր դեպք

12:58 01.03.2021

ՌԴ-ում կորոնավիրուսի նոր դեպքերի քանակով առաջատար են Մոսկվան ու Սանկտ Պետերբուրգը: Այնտեղ վերջին մեկ օրում հայտնաբերվել է վարակի՝ համապատասխանաբար 2,097 և 943 նոր դեպք։ Երկրում մեկ օրում գրանցվել է 333 մահ, 11 571 նոր դեպք։ ՌԴ-ում համավարակի սկզբից առ այսօր գրանցվել է 4.257.650 դեպք: Մահացել է 86 455 մարդ: Մինչ օրս ապաքինվել է 3.823.074 պացիենտ, […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 158 նոր դեպք

11:02 01.03.2021

Մարտի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172216 դեպք, որոնցից 163511-ն` առողջացած, 3195-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4693 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 733639 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4372 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 158 նոր դեպք: Ունենք 117 առողջացած և 3 մահվան դեպք: […]

̰
Վրաստանում կորոնավիրուսի դեպքերը մեկ օրում ավելացել են 248-ով, մահացել է 11մարդ

15:30 28.02.2021

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 27 885 թեստավորում,  արձանագրվել է կորոնավիրուսի 248 նոր դեպք: Այս մասին տեղեկատվություն է տարածել  կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքը ։  Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 525 մարդ, մահացել է 11 պացիենտ: Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 270 758 դեպք, ապաքինվել […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր  դեպք չի արձանագրվել

14:10 28.02.2021

Փետրվարի 27-ին կատարվել է 21 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2 վարակակիր: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3145 քաղաքացու հետազոտություն, որից 501-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2385 դեպք: Կատարվել […]

̰
Մեկ օրում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 265 նոր դեպք․կատարվել է 4661 թեստավորում

11:05 28.02.2021

Փետրվարի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172058 դեպք, որոնցից 163394-ն` առողջացած, 3192-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4657 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 729267 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4661 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 265 նոր դեպք: Ունենք 85 առողջացած և 2 մահվան դեպք: […]

̰
Մոսկվայում սկսել են պատվաստել «Sputnik Light» պատվաստանյութի  հետազոտության մասնակիցներին

19:30 27.02.2021

Մոսկվայում սկսել են կորոնավիրուսի դեմ  «Sputnik Light»  պատվաստանյութի փորձարկումները կամավորների վրա ։Այս մասին  լրագրողներին ասել է սոցիալական զարգացման հարցերով փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան: Փոխքաղաքապետը հիշեցրել է, որ  18 տարին լրացած յուրաքանչյուր անձ կարող է դառնալ կամավոր,եթե նրանք չեն հիվանդացել կամ հիվանդ չեն  COVID-19- ով ,մեկ ամսվա ընթացքում որևէ պատվաստում չեն կատարել,չունեն լուրջ ալերգիկ ռեակցիաներ դեղամիջոցների կամ […]

̰
ԱՀԿ-ն ստուգում է Ուհանի ևս մեկ շուկայում կորոնավիրուսի առաջացման վարկածը

18:12 27.02.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները դիտարկում են վարկածն այն մասին, որ հնարավոր է COVID-19-ի բռնկումն առաջացել է ՈՒհանի մեկ այլ շուկայում:Այս մասին հայտնում է The Wall Street Journal -ը: Պարբերականի տվյալներով Ուհանի բնակիչներից մեկը, ում անունը Չեն է , կորոնավիրուսով վարակվել է 2019-ի դեկտեմբերի 8-ին: Նա ԱՀԿ մասնագետներին պատմել է, որ իր ծնողները մթերք են գնել […]

̰
Հնդկաստանը երկարացնում է կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները մինչև մարտի վերջ

15:20 27.02.2021

Հնդկաստանի ներքին գործերի նախարարությունը երկարաձգել է կորոնավիրուսը զսպելու կանոնները մինչ մարտի 31-ը: «Թեպետ COVID-19-ի ակտիվ և նոր դեպքերի թիվը զգալիորեն նվազել է, հսկողությունը, զսպումը և զգուշավոր մոտեցումն անհրաժեշտ է շարունակել՝ համավարակը լիովին հաղթահարելու համար: Նահանգներին և դաշնակից տարածքներին նույնպես խորհուրդ է տրվել արագացնել թիրախային խմբի պատվաստումը, որպեսզի ճեղքվի փոխանցման շղթան և համավարակը հաղթահարվի», – հայտնել […]

̰
Կանադայում բարձրաստիճան պաշտոնյան հեռացվել է Covid-19-ի դեմ արտահերթ պատվաստման համար

12:55 27.02.2021

COVID-19- ի դեմ պատվաստումը Կանադայում կատարվում է անվճար, բայց ըստ գործող կանոնների՝ 50 տարեկան առողջ մարդկանց հերթը դեռ չի հասել: Կանադայի խոշորագույն կենսաթոշակային հիմնադրամի ղեկավար Մարկ Մաչինը հրաժարական է տվել՝ կառավարության որոշումները շրջանցելով կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութն արտահերթ ստանալուց հետո: Այս մասին նախօրեին հայտնել է  Reuters գործակալությունը: Նշվում է, որ 54-ամյա Մաչինն արդեն երկրորդ բարձրաստիճան […]

̰
Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն արձանագրվել

11:17 27.02.2021

Փետրվարի 26-ին կատարվել է 28 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2 վարակակիր: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3124 քաղաքացու հետազոտություն, որից 501-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2385 դեպք: Կատարվել […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 283 նոր դեպք, 7 մահ

11:01 27.02.2021

Փետրվարի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 171793 դեպք, որոնցից 163309-ն` առողջացած, 3190-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4481 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 724606 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3977 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 283 նոր դեպք: Ունենք 144 առողջացած և 7 մահվան դեպք:

̰
Սկանդալ Հնդկաստանում. մարդկանց վրա պատվաստանյութի անվան տակ հայրենական դեղամիջոց են փորձարկել

23:02 26.02.2021

Հնդկաստանի Բհոպալ քաղաքում կորոնավիրուսի դեմ պատվաստման պատճառով սկանդալ է բռնկվել: Այնտեղ նոր դեղամիջոցը փորձարկվել է տեղի բնակիչների վրա, մինչ մարդիկ կարծում էին, որ պատվաստվում են կորոնավիրուսի դեմ, ուրբաթ, փետրվարի 26-ին, հայտնում է CNN- ը: Նշվում է, որ մի քանի օր առաջ քաղաքի կենտրոն է ժամանել մի ֆուրգոն, որում բոլորին առաջարկվում էր պատվաստվել COVID-19- ի դեմ […]

̰
Պուտինը հայտարարել է ՌԴ-ի դեմ նախապատրաստվող տեղեկատվական արշավի մասին

16:28 26.02.2021

Ռուսաստանի իշխանությունները տեղեկություններ ունենոր ՌԴ-ի դեմ մի շարք հարցերի շուրջ նպատակաուղղված տեղեկատվական արշավ է ընթանում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՝ փետրվարի 25-ին բացելով Անվտանգության դաշնային ծառայության կոլեգիայի նիստը: Խոսելով կորոնավիրուսի դեմ պայքարում Ռուսաստանի ձեռքբերումները կասկածի տակ դնելու փորձերի մասին՝ Պուտինը շեշտել է, որ մի շարք հարցերի վերաբերյալ սանձարձակ ու չհիմնավորված մեղադրանքներով […]

̰
Ռուսաստանում գրեթե չորս միլիոն մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

13:12 26.02.2021

Ռուսաստանում գրեթե չորս միլիոն մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, հայտարարել է Սեչենովի համալսարանի համաճարակաբանության և ապացուցողական բժշկության ամբիոնի վարիչ, ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր համաճարակաբան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Նիկոլայ Բրիկոն: «Գրեթե 4 միլիոն մարդ պատվաստում է ստացել»,- ասել է նա «Բժշկական վերականգնումը COVID-19-ի դեպքում. փորձ և ձեռքբերումներ» գիտագործնական համաժողովի ընթացքում: Բրիկոն նշել է, որ Ռուսաստանում […]

̰
ԵՄ-ն նշել է «պատվաստումների անձնագրերի» ներդրման ժամկետը

12:45 26.02.2021

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսքով ՝ հնարավոր է, որ պատվաստումների հավաստագրերի առկայությունը հիմք հանդիսանա երրորդ երկրներից ԵՄ մուտք գործելու համար: Կանցլերի խոսքով՝ ԵՄ երկրների ղեկավարները համաձայնության են եկել պատվաստումների հավաստագրերի ներդրման անհրաժեշտության շուրջ: Դրանք պատրաստ կլինեն 3 ամսվա ընթացքում: «Մենք բոլորս միակարծիք էինք, որ դա մեզ պետք է: Տեխնիկական հարցերը կմշակվեն Եվրահանձնաժողովի կողմից: Եվրահանձնաժողովին անհրաժեշտ […]

̰
Ինչպիսի՞ն է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն Արցախում

11:24 26.02.2021

Փետրվարի 25-ին կատարվել է 28 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2 վարակակիր: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3096 քաղաքացու հետազոտություն, որից 501-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2385 դեպք: Կատարվել […]

̰
BACK_TO_TOP