18:40 06.03.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առայժմ խորհուրդ չի տալիս օգտագործել, այսպես կոչված, «իմունային անձնագրերը»կորոնավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ տվյալների հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը: Այս փուլում ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս ճանապարհորդների համար կիրառել «պատվաստումների վկայագրեր», քանի որ կան շատ մանրուքներ , որոնք պետք է հաշվի առնել ։ «Մենք նաև դեռ այն […]
17:25 06.03.2021
Այն ռուսաստանցիները, որոնք պատվաստվելուց կամ COVID-19-ով հիվանդանալուց հետո չունեն բավարար քանակության հակամարմիններ , պետք է լրացուցիչ պատվաստվեն վիրուսի դեմ: Միևնույն ժամանակ, տարբեր ռիսկի խմբերի հիվանդների վերապատվաստման չափորոշիչները դեռ որոշված չեն,այս մասին այսօր լրագրողներին ասել է ՌԴ առողջապահության նախարարության «Բժշկական հետազոտությունների ազգային կենտրոն»-ի տնօրենի պաշտոնակատար Դմիտրի Լիոզնովը: «Ենթադրվում է, որ մեկ կամ երկու տարվա ընթացքում մենք […]
16:10 06.03.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն անհանգստացրել է մի շարք երկրներում COVID-19-ի տարածումը կանխող սահմանափակումների վերացումը: Ըստ կազմակերպության մասնագետների՝ կորոնավիրուսային վարակի տարածման վտանգը դեռ առկա է: «Աշխարհը պետք է նախապատրաստվի COVID-19-ի նոր մարտահրավերներին: Պատվաստանյութերի երևան գալը շատ հուսադրող է, սակայն չպետք է կորցնել զգոնությունը»,- ասել է կազմակերպության արտակարգ իրավիճակների և առողջապահության ոլորտի ծրագրերի տնօրեն Մայքլ Ռայանը: Համավարակի սկզբից […]
11:36 06.03.2021
Կանադայի կարգավորիչ մարմինը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ 4-րդ պատվաստանյութին։ Janssen –ը մշակվել է Johnson & Johnson ընկերության կողմից։ Մյուս պատվաստանյութերի համեմատությամբ՝ այն պահանջում է միայն մեկ ներարկում։ Դրա արդյունավետությունը կազմում է 66 տոկոս, մինչդեռ Pfizer –ի և Moderna-ի պատվաստանյութերի տվյալ ցուցանիշը կազմում է մոտ 95 տոկոս։ Այն կօգտագործվի 18-ից բարձր տարիքի անձանց պատվաստման համար։ […]
11:01 06.03.2021
Մարտի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 174257 դեպք, որոնցից 164654-ն` առողջացած, 3219-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5560 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 747879 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3016 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 508 նոր դեպք: Ունենք 191 առողջացած և 4 մահվան դեպք: […]
09:26 06.03.2021
Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը հայտարարել է, որ ԵՄ անդամ երկրներն ունեն օրինական բոլոր իրավունքները ձեռք բերելու ռուսական կամ չինական պատվաստանյութ։ «ԵՄ անդամ երկրները՝ իրավաբանական տեսանկյունից ունեն իրավունք գնելու պատվաստանյութ մատակարարներից, որոնք չեն մտնում պատվաստանյութերի նախնական պատվերների եվրոպական փաթեթում»,-նրա խոսքերն է մեջբերում ТАСС-ը։ Մամերն ընդգծել է, որ նման դեպքերում ԵՄ երկրներն անձամբ պատասխանատվություն կկրեն այդ […]
20:35 05.03.2021
Բավարիայի վարչապետ Մարկուս Զեդերը Եվրամիությանը կոչ է արել չքաղաքականացնել կորոնավիրուսի դեմ Sputnik V ռուսական պատվաստանյութի սերտիֆիկացման գործընթացը և կարճ ժամանակում իրականացնել փորձաքննություն ։ Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին։ «Հույս ունեմ , որ Sputnik V պատվաստանյութի թույլտվության հարցում հաշվի կառնվեն միմիայն գիտական փաստարկները»,- հայտարարել է նա։ Զեդերը դիմել է նաև դեղորայքի եվրոպական գործակալությանը՝ խնդրանքով ՝ […]
19:37 05.03.2021
Ռուսաստանյան Sputnik V-ն կորոնավիրուսային պատվաստանյութերի շարքում բարձրացել է երկրորդ տեղ՝ առաջ անցնելով Pfizer-ից այն երկրների շարքում, որտեղ հաստատում է ստացել Pfizer պատվաստանյութը։ Այս մասին հաղորդում է պատվաստանյութի Twitter-ի պաշտոնական էջը: «Sputnik V-ն կարգավորող հաստատումների քանակով երկրորդ ամենատարածված կորոնավիրուսային պատվաստանյութն է: Շնորհակալություն վստահության համար»,- նշել են մասնագետները: AstraZeneca պատվաստանյութը ներկայումս հաստատված քանակով աշխարհում առաջին տեղում է, […]
18:36 05.03.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, հաշվի առնելով վերջին օրերին կորոնավիրուսի (Covid-19) համավարակի դեպքերի թվի աճի միտումը, հորդորում է հանրային տրանսպորտից օգտվելիս խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, տրանսպորտային միջոց նստելիս պարտադիր ախտահանել ձեռքերն ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցներով, նախապես ուղեվարձի չափով մանրադրամ ունենալ՝ հնարավորինս բացառելով մանրը վերադարձնելու կամ ստանալու անհրաժեշտությունը։ «Կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող […]
16:37 05.03.2021
COVID-19-ի դեմ պայքարին միացավ մոտ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղը: Համավարակի թվերի աճով պայմանավորված առողջապահության նախարարությունն ընդլայնում է մահճակալային ֆոնդը: «Առողջապահության նախարարությունը կրկին զգոնության կոչ է անում Կրի՛ր դիմակ, փրկի՛ր կյանքեր»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
15:53 05.03.2021
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է վերականգնողական վարժություններ COVID-19 երկարատև հիվանդությունից հետո։ Հևոցը կարգավորող դիրքեր:
15:12 05.03.2021
«Covid 19. Հայաստանը կրկին հատում է կարմիր գիծը» թեմայով այսօր առցանց քննարկում էր կազմակերպվել Մեդիա կենտրոնում։ Մասնագետների բնորոշմամբ՝ վերջին օրերին հանրապետությունում նոր դեպքերի կտրուկ աճ է նկատվում։ Վերջին 14 օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել էր 3487 դեպք, ինչը 55 տոկոսով ավելի է նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ։ Հատկապես մեծ աճ է գրանցվել վերջին 3 օրում։ Թվերը, սակայն, […]
14:13 05.03.2021
Մոսկվա-Երևան տեսակամրջով ամփոփվել են ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում Հայաստանի 2020-ի տնտեսական հետազոտության արդյունքները: Հայ և ռուս տնտեսագետներն ու քաղաքագետները նշել են, որ անցած տարի շատ բարդ ու հակասական էր Հայաստանի համար՝ 44-օրյա պատերազմը մեծ վնասներ հասցրեց տնտեսությանը, հասարակությունը մեծ ողբերգություն ապրեց, իսկ կորոնավիրուսի հասցրած տնտեսական վնասը գնահատվել է մոտ 7.5 տոկոս: «Չնայած դրան՝ նկատելի աճ կա […]
13:54 05.03.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական մասնաճյուղի ղեկավար Հանս Կլյուգեն Welt-ին տված հարցազրույցում ասել է, որ COVID-19 համավարակի ավարտը կարելի է ակնկալել մինչ 2022 թվականը: «Ենթադրում եմ, որ 2021 թվականը կլինի COVID-ի ևս մեկ տարի: Բայց դա կլինի ավելի կանխատեսելի և կառավարելի: 2020 թվականը terra incognita էր՝ գիտական և քաղաքական անորոշության տարի: Մեկ տարի անց մենք […]
13:42 05.03.2021
ԱԺ նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի՝ համաճարակի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը նիստ է գումարել, որի օրակարգում եղել է հանձնաժողովի աշխատանքների ժամկետը ևս 6 ամիս երկարաձգելու մասին հարցը: Հանձնաժողովի անդամ Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրել է, որ հանձնաժողովի ձևավորմանը հաջորդել են հերթական արձակուրդն […]
11:23 05.03.2021
Մարտի 4-ին կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3403 քաղաքացու հետազոտություն, որից 511-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի […]
11:00 05.03.2021
Մարտի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 173749 դեպք, որոնցից 164463-ն` առողջացած, 3215-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5249 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 744863 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2825 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 442 նոր դեպք: Ունենք 378 առողջացած և 7 մահվան դեպք: […]
18:28 04.03.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցով եղել են Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում: Մասնագետները դիտարկել են քաղաքում գործող բժշկական հաստատությունները, հանրակրթական դպրոցներն ու մանկապարտեզները: Ստուգայցի արդյունքում խախտումներ են արձանագրվել ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանների վարման կարգում: ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանման տեսուչները տվել են հանձնարարականներ թերություններն ու խախտումները շտկելու ուղղությամբ, կազմվել են արձանագրություններ: Տեսչական մարմինը շարունակում է […]
15:43 04.03.2021
ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից հայտնում են, որ 1 օրում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 11 385 նոր դեպք: Ըստ շտաբի՝ կորոնավիրուսի նոր դեպքեր են գրանցվել Ռուսաստանի 85 շրջաններում, մինչդեռ հիվանդների 12,4%-ը վարակի ախտանշաններ չեն ունեցել: Օրվա ընթացքում մահացել է 475 հիվանդ, ամբողջությամբ ապաքինվել է 16 123 մարդ: Համավարակի ողջ ժամանակահատվածում Ռուսաստանում գրանցվել է […]
14:06 04.03.2021
Եվրոպական դեղերի գործակալությունը (EMA) սկսել է Sputnik V կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի գրանցման թղթապանակի հետևողական փորձաքննությունը, հայտնում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը: Գործակալությունը պատվաստանյութը կստուգի ԵՄ արդյունավետության, անվտանգության և որակի չափանիշներին համապատասխան: Պարզաբանվում է, որ կոմիտեի որոշումը, հաջորդական հետազոտության ընթացակարգը սկսելու մասին, կայացվել է` հաշվի առնելով մեծահասակների վրա պատվաստանյութի լաբորատոր և կլինիկական ուսումնասիրությունների արդյունքները: «EMA-ն […]
13:31 04.03.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը, մինչ օրակարգային հարցերի քննարկումը, անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին և նշել, որ վերջին օրերին կորոնավիրուսի թվերի որոշակի աճ է արձանագրվում, ինչն անհանգստացնող է: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել համավարակի ներկայիս իրավիճակի վերաբերյալ: «Վերջին ընթացքում մենք […]
13:18 04.03.2021
Վրաստանում կառավարության այսօրվա նիստին վարչապետ Ղարիբաշվիլին անդրադարձել է երկրի կորոնավիրուսային իրավիճակին: Նրա խոսքերով՝ չնայած այն հանգամանքին, որ վերջին շրջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը նվազել է, կարևոր է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել: Նրա հայտարարությամբ՝ քաղաքացիների կողմից դիմակներ կրելը և պետության կողմից վերահսկողությունը անհրաժեշտ միջոց են, որպեսզի համաճարակաբանական իրավիճակը չսրվի: «Ես մեկ անգամ ևս դիմում եմ բնակչությանը, դիմակ կրելը […]
11:49 04.03.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 133 նոր դեպք: Մահացել է 12 մարդ, ապաքինվել է 276-ը: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսը երկրում 3 553 մարդու կյանք է խլել: Տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 271 872 դեպք: Ապաքինվել է ևս 276 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 266 081: Կարանտինային գոտիներում գտնվում է 316 մարդ, […]
11:26 04.03.2021
Մարտի 3-ին կատարվել է 32 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3355 քաղաքացու հետազոտություն, որից 507-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, ընդհանուր […]
11:03 04.03.2021
Մարտի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 173307 դեպք, որոնցից 164085-ն` առողջացած, 3208-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5194 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 742038 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2922 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 491 նոր դեպք: Ունենք 179 առողջացած և 6 մահվան դեպք: […]
09:12 04.03.2021
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի հայտարարությամբ՝ ակնկալվում է, որ Վրաստանը պատվաստանյութ կստանա մարտից ոչ ուշ: Կառավարությունում գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո փոխնախարարը հայտարարել է, որ Astrazeneca պատվաստանյութն ավելի վաղ կստանան, քան Pfizer-ը: Այս մասին փոխանցում է aliq.ge-ն։ «Ակնկալվում է, որ առաջին դեղաչափերը կստանանք մինչև մարտի վերջ: Այս մասին ակնհայտորեն մատնանշում է COVAX հարթակը»,- ասել […]
17:49 03.03.2021
Լեգենդար բրազիլացին, ֆուտբոլի արքա Պելեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Այս մասին նա տեղեկացրել է ինստագրամյան իր էջում. «Անմոռաց օր․ ես պատվաստվեցի։ Պանդեմիան դեռ չի ավարտվել։ Պետք է պահպանենք կարգուկանոնը, որպեսզի, որքան հնարավոր է, շատ կյանքեր փրկենք, քանի դեռ մարդկանց մեծ մասը չի պատվաստվել։ Շարունակեք լվանալ ձեռքերն ու մնալ տանը, ինչքան հնարավոր է: Մի մոռացեք դիմակի […]
16:39 03.03.2021
ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցերով եղել են Սյունիքի մարզի Կապան և Սիսիան քաղաքներում: Տեսչական մարմնի աշխատակիցների ստուգայցը եղել է վերոնշյալ համայնքներում գործող գրասենյակային փակ տարածքներում, հանրակրթական ուսումնական հաստատություններում, ստոմատոլոգիական կլինիկաներում, դեղատներում, ինչպես նաև մանրամեծածախ առևտրի կենտրոններում և գեղեցկության սրահներում: Ստուգայցի ընթացքում դիտարկվել է ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։ Տեսչական […]