11:04 12.03.2021
Մարտի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 177104 դեպք, որոնցից 165718-ն` առողջացած, 3243-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7308 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 765879 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3934 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 818 նոր դեպք: Ունենք 277 առողջացած և 4 մահվան դեպք: […]
09:46 12.03.2021
Մարտի 11-ին Սանկտ Պետերբուրգի Սբ․ Գեորգիի հիվանդանոցից դուրս է գրվել կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարած մի երիտասարդ, ով հրաշքով է ողջ մնացել՝ մի գիշերվա ընթացքում 10 անգամ սրտի կանգ ունենալուց հետո: Այդ մասին հայտնում է հիվանդանոցի Instagram-ի էջը: Հիվանդը 30 տարեկան է: Վիրուսն այդքան ծանր տանելու պատճառն այն է, որ Անտոնի օրգանիզմը գենետիկորեն հակված է թրոմբի ձևավորման, […]
08:35 12.03.2021
Եվրոպական 9 երկիր դադարեցրել կամ ժամանակավորապես սահմանափակել է AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը՝ պատվաստվածների մոտ թրոմբոզի առաջացման պատճառով, հայտնում է BBC-ն: Այսպիսով, Ավստրիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան և Լյուքսեմբուրգը դադարեցրել են պատվաստանյութի օգտագործումը 1 մլն դեղաչափով կոնկրետ խմբաքանակից, որը մատակարարվել է եվրոպական 17 երկիր: Միևնույն ժամանակ, Դանիան, Իսլանդիան և Նորվեգիան դադարեցրել են այս պատվաստանյութի՝ իրենց բոլոր մատակարարումները: Ընդհանուր […]
22:14 11.03.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին և նշել, որ, ցավոք, բավական երկարատև ընդմիջումից հետո նոր տիպի կորոնավիրուսի մեկօրյա նոր դեպքերի էական աճ է արձանագրվել. 1 օրում՝ 700-ից ավելի ախտորոշված դեպք: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը […]
20:30 11.03.2021
Հայաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքն է, որի տարածման տեմպերն առայժմ ամենացածրը Շիրակի մարզում են: Սա ցույց են տալիս հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղի մասնագետների ուսումնասիրությունները: Հիվանդացության թվերի աճը Շիրակի մարզում 1 ու կես անգամ է: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղում ամեն օր վերլուծում են կորոնավիրուսի հաստատված դեպքերի վիճակագրությունը: Օրական արձանագրվող […]
19:56 11.03.2021
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտնել է, որ Վրաստանը նախատեսվածից ավելի շուտ՝ մարտի 13-ից կստանա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Հաղորդում է aliq.ge-ն։ Այս մասին նախարարը հայտարարել է հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում: Նրա խոսքերով՝ երկրում «AstraZenega» տեսակի պատվաստանյութի ներկրումը տեղի կունենա փուլ առ փուլ: «Մենք ունենք շատ կարևոր տեղեկություն, որ Վրաստանը պատվաստանյութ ստանալու է արագացված տեմպով: Հաստատված […]
18:23 11.03.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները շարունակում են վերահսկողություն իրականացնել հասարակական տրանսպորտի գործունեության նկատմամբ։ Վերահսկողական միջոցառումն իրականացվել է Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում։ Դիտարկվել է COVID-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը։ Ըստ այդմ՝ որոշ երթուղիներում արձանագրվել են ուղևորների ու վարորդների կողմից դիմակ չկրելու, տրանսպորտային միջոցում ախտահանիչ նյութերի բացակայության դեպքեր։ Խախտումների առիթով արձանագրություններ են […]
17:11 11.03.2021
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին միացած բուժկենտրոնների բուժաշխատողների շրջանում կամավորության սկզբունքով կորոնավիրուսի դեմ պատվաստումն իրականացվում է Ռուսաստանի նվիրած Sputnik V պատվաստանյութերով: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը նշել է. «Ռուսաստանը դեռ տարեսկզբին նվիրել էր 2000 դոզա՝ 1000 հոգու համար»: Պատվաստումը ստանում են կորոնավիրուսի դեմ պայքարին միացած հիվանդանոցների բուժաշխատողներ: Նրանց վերաբերյալ թվային տվյալները […]
16:55 11.03.2021
Տեսչական մարմինը շարունակում է Covid-անվտանգության սահմանված նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքները մայրաքաղաքը սպասարկող հանրային տրանսպորտում: ԱԱՏՄ տեսուչները փաստում են՝ այսօր ավելի բարվոք պատկեր է արձանագրվել։ Հիշեցնենք, վերահսկողական աշխատանքների շրջանակում դիտարկվում է հանրային տրանսպորտային միջոցներում ախտահանիչների, տրանսպորտի սրահում իրազեկման թերթիկների առկայությունը, վարորդների ու ուղևորների կողմից դիմակների կրման և սահմանված այլ նորմերի կատարումը։
16:28 11.03.2021
2020 թվականը համաճարակի պատճառով դարձավ համաշխարհային տնտեսության համար ամենավատ տարին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ես կցանկանայի նշել, որ անցած տարին համաշխարհային տնտեսության համար ամենադժվարն էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր»,- նշել է Պուտինը ներդրումային ակտիվությունը մեծացնելու միջոցառումների վերաբերյալ հանդիպման ժամանակ: Պուտինի խոսքերով՝ մոլորակի ՀՆԱ-ն 2020 թվականին նվազել է […]
15:34 11.03.2021
Հայաստանում, եթե բնակչությունը, տնտեսավարողները պահպանեն անվտանգության կանոնները, նոր սահմանափակումներ մտցնելու կարիք չի լինի. հակառակ դեպքում՝ արագ տեմպով ավելացման պարագայում դրանց կիրառումը չի բացառվում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: Նրա խոսքերով՝ նոր սահմանափակումներ կլինեն, թե ոչ՝ […]
15:25 11.03.2021
AstraZeneca-ի պատվաստանյութի տվյալ խմբաքանակը բաղկացած է 1 միլիոն դեղաչափից և մատակարարվել է Եվրոպական Միության 17 երկրի։
14:10 11.03.2021
Հայաստանում համաճարակային իրավիճակը կարելի է գնահատել խիստ լարված, վարակի վերարտադրողական ցուցանիշը բարձր է 1-ից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: «Ներկա պահին համաճարակային իրավիճակը կարելի է գնահատել խիստ լարված, քանի որ վերջին օրերին նկատվում է նոր […]
11:24 11.03.2021
Մարտի 10-ին կատարվել է 50 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 8 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3581 քաղաքացու հետազոտություն, որից 516-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի […]
11:01 11.03.2021
Մարտի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 176286 դեպք, որոնցից 165441-ն` առողջացած, 3239-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6772 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 761945 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4285 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 748 նոր դեպք: Ունենք 182 առողջացած և 2 մահվան դեպք:
10:45 11.03.2021
ԱՀԿ-ի միջազգային փորձագետների խումբը, որը փետրվարին մեկնել էր Ուհան՝ ուսումնասիրություններ կատարելու, ձևակերպել է կորոնավիրուսի ծագման 4 հիմնական վարկած։
20:32 10.03.2021
Կորոնավիրուսով հիվանդների թիվը վերջին օրերին կրկին ավելանում է: Պատճառները մի քանիսն են՝ նախ ուսումնական հաստատություններն անցել են ուսուցման սովորական մեթոդին, բացի այդ, քաղաքացիները համարյա դադարել են դիմակներ կրել ու մոռացել են մյուս կանխարգելիչ միջոցառումների մասին: Վերահսկողությունը ևս թուլացել է: Ինչպիսի՞ ռազմավարություն պետք է ունենա երկիրը՝ վարակի դեմ արդյունավետ պայքարելու համար՝ «Հեռանկարի» տաղավարում այս հարցերի մասին […]
14:59 10.03.2021
«Եվրոպական միությունն աջակցում է Արևելյան գործընկերության վեց երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ԱՀԿ-ի կատարած աշխատանքին՝ տրամադրելով 40 միլիոն եվրոյի աջակցություն։ Ծրագրի նպատակն է ապահովել COVID-19-ի դեմ պատվաստման արդյունավետ և անվտանգ իրականացումը և լրացնել ազգային առողջապահական համակարգերի հզորացմանն ուղղված տարածաշրջանային նախաձեռնությունները: Աջակցության շրջանակում, ԱՀԿ-ն կօժանդակի Հայաստանին COVID-19-ի դեմ պատվաստումների իրականացման գործընթացի բոլոր փուլերում՝ նախապատրաստում, բաշխում և մոնիթորինգ»։
11:18 10.03.2021
Մարտի 8-ին կատարվել է 32 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3531 քաղաքացու հետազոտություն, որից 514-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի […]
11:00 10.03.2021
Մարտի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 175538 դեպք, որոնցից 165259-ն` առողջացած, 3237-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6208 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 757660 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2312 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 340 նոր դեպք: Ունենք 163 առողջացած և 5 մահվան դեպք: […]
22:23 09.03.2021
Բժշկական համալսարանի դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանի գնահատմամբ` Հայաստանում, ըստ էության, արդեն գործ ունենք կորոնավիրուսի երրորդ ալիքի հետ։ Մասնագետը նման կարծիք է հայտնել «Հեռանկարի» տաղավարում։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:37 09.03.2021
Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 139 նոր դեպք, ապաքինվել է 129 անձ: Ընդհանուր առմամբ, ապաքինվածների թիվը կազմում է 267 015: Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 273 137 դեպք: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 10 վարակակիր, իսկ համավարակի տարածումից առ այսօր՝ 3 601 մարդ:
19:40 09.03.2021
«Covid-19 Հայաստան. միասին հաղթահարենք համավարակը» դրամահավաքի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամը հավաքագրել է ավելի քան 325 մլն դրամ: Նվիրատուների, ծախսման ուղղությունների մասին տեղեկությունները կառույցը մանրամասն ներկայացրել է կորոնավիրուսի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովին՝ ի պատասխան իրեն ուղղված հարցումների: Ստացվել են նաև ԿԳՄՍ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները և այլ պետական մարմինների պատասխանները, որոնք քննարկվել են […]
19:10 09.03.2021
Տարեսկզբից ու կարճ ժամանակով՝ մեկուկես ամիս պոլիկլինիկաներն թեթև ռեժիմով են աշխատել։ Covid ախտորոշումները, այցելուների թիվը նվազել էին, բայց պատկերը վերջին երկու շաբաթում փոխվեց։ Բոլոր պոլիկլինիկաներում դիմելիությունն աճել է, հետևանքում՝ նաև Covid-19-ով հաստատված դեպքերը։ Միայն մեկ պոլիկլինիկայում, նախորդ տարվա մինչև դեկտեմբեր ամիսը, օրական մինչև 20 թեստավորում են կատարել, հաստատված դեպքերն էլ պակաս չեն եղել։ Գրեթե նույն պատկերն […]
17:27 09.03.2021
Կորոնավիրուսի դեմ Sputnik V ռուսական պատվաստանյութը կարտադրվի Իտալիայում, նույնիսկ եթե Եվրոպական դեղերի գործակալությունը (EMA) չհաստատի ԵՄ-ում դեղի օգտագործումը: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին տված հարցազրույցում ասել է իտալա-ռուսական առևտրի պալատի նախագահ Վինչենցո Տրանին՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է դեղը արտադրել՝ առանց EMA-ի կողմից սերտիֆիկացման: «Իհարկե, այո: Կարևոր է հասկանալ, որ արտադրության գործընթացն ինքնին կապ չունի […]
17:20 09.03.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 22-ի N1549-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը նախատեսում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանհինգերորդ միջոցառման չափանիշները բավարարող զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունների ցանկը համալրել նաև տնտեսական գործունեության N77․11 դասակարգիչը (Մարդատար ավտոմոբիլների և թեթևաքաշ […]