14:37 16.03.2021
ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է կառավարության 2020 թվականի ծրագրի կատարման ընթացքը, մասնավորապես, կորոնավիրուսի համավարակի պայմաններում այն աշխատանքները, որոնք կատարվել են համավարակի տարածումը կանխելու և հիվանդների բուժումն արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ: Նախարարը նշել է, որ նախորդ տարվա սկզբից 29 բժշկական կենտրոն ամբողջությամբ կամ մասնակի դարձել է Covid […]
13:13 16.03.2021
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն կփոխի երկրի առողջապահության նախարարին. նոր նախարարը կդառնա առողջապահության նախարարության չորրորդ ղեկավարը երկրում կորոնավիրուսային համավարակի մեկնարկից ի վեր: Այդ մասին մարտի 16-ին հաղորդել է Reuters գործակալությունը: Ներկայիս նախարար Էդուարդո Պասուելոն հեռացվում է աշխատանքից, քանի որ երկրում COVID-19 դեպքերը դուրս են գալիս վերահսկողությունից: Մասնավորապես, Պասուելոյի պաշտոնավարման վերջին շաբաթը ամենամահաբերն է եղել կորոնավիրուսի համավարակի […]
11:04 16.03.2021
Մարտի 15-ին կատարվել է 51 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3755 քաղաքացու հետազոտություն, որից 528-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]
11:02 16.03.2021
Մարտի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 179287 դեպք, որոնցից 166702-ն` առողջացած, 3277-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8469 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 780085 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3242 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 585 նոր դեպք: Ունենք 292 առողջացած և 12 մահվան դեպք: […]
23:30 15.03.2021
Այսօր՝ մարտի 15-ին հեռավար ձեւաչափով կայացել է «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» հերթական նիստը: Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ հանձնաժողովի անդամներից բացի նիստին մասնակցել են նաև բժշկական կրթական և գիտահետազոտական կազմակերպությունների գիտնականներ, ճանաչված մասնագետներ, այդ թվում՝ հայազգի միջազգային փորձագետներ: Հանձնաժողովի նիստին մասնակցած փորձագետներն են. Կիմ Հեքիմյան՝ Կոլումբիայի համալսարանի Սնուցումը մանկաբուժությունում ամբիոնի դասախոս, Հայաստանում Ամերիկյան Համալսարանի դասախոս, […]
23:02 15.03.2021
Իսպանիան կդադարեցնի AstraZeneca ընկերության պատվաստանյութի օգտագործումն առնվազն 15 օրով: Reuters- ը նշում է, որ Իսպանիայի առողջապահության նախարարությունը չի մեկնաբանել այս տեղեկատվությունը: Ավելի վաղ Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան նույնպես դադարեցրել էին կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի կիրառումը: Իշխանությունները նման որոշում էին կայացրել պատվաստանյութ ստացողների շրջանում առողջության վատացման մասին հաղորդագրություններից հետո: Միաժամանակ AstraZeneca արտադրող ընկերությունը հայտարարել է պատվաստանյութի […]
19:43 15.03.2021
Պաուլ Էրլիխի անվան ինստիտուտը հայտնել է, որ հարկավոր է նոր հետազոտություններ կատարել դեղամիջոցի ընդուման հնարավոր կողմնակի ազդեցությունների վերաբերյալ։
19:12 15.03.2021
Հարիսը նշել է, որ տվյալ պահին չկան ապացույցներ առ այն, որ միջադեպերը կապված են պատվաստանյութի հետ։
14:40 15.03.2021
Նիդեռլանդներում՝ Հաագա քաղաքում, ոստիկանությունը ծառայողական շներ է օգտագործել՝ ցրելու կարանտինը երկարացնելու դեմ բողոքը: Այս մասին Страна-ն հաղորդել է երկուշաբթի՝ մարտի 15-ին: «Կադրերում երևում է, որ ոստիկանության երկու աշխատակիցներ մահակներով ծեծում են ցուցարարներից մեկին, երբ նա պառկած է մայթին և կռվում է հարձակվող շան հետ»,- ասված է զեկույցում: Ավելի քան 200 մարդ մասնակցել է պարետային ժամը […]
11:47 15.03.2021
Վրաստանում այսօր մեկնարկում են COVID-19-ի դեմ պատվաստումները։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն երկրում առաջինն է, ով կորոնավիրուսի դեմ ստացել է AstraZenece ընկերության պատվաստանյութի ներարկում, այն էլ՝ ուղիղ եթերում: Իմնաձեն պատվաստվել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում: Վրաստանը վերոնշյալ ընկերոթյան պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 43 200 դեղաչափ, ստացել էր մարտի 13-ին: Կորոնավիրուսի պատվաստանյութը նախատեսված է բուժաշխատողների, […]
11:02 15.03.2021
Մարտի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 178702 դեպք, որոնցից 166410-ն` առողջացած, 3265-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8190 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 776843 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2460 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 317 նոր դեպք: Ունենք 230 առողջացած և 10 մահվան դեպք:
22:50 14.03.2021
Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշով կանանց մոտ կորոնավիրուսով վարակվելու վտանգն ավելի մեծ է։ Այս եզրահանգման են եկել Բիրմինգեմի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է European Journal of Endocrinology-ն։ Փորձագետները վերլուծել են այդ համախտանիշն ունեցող ավելի քան 21 հազար կանանց և ավելի քան 78 հազար կնոջ, որոնք չեն տառապում այս համախտանիշով։ Առաջին խմբում COVID-19- ի դեպքերի գրեթե կրկնակի […]
19:43 14.03.2021
Գիտնականները գտել են կապ SARS-CoV-2 վիրուսով վարակվածության մակարդակի և օդում ծաղկափոշու կոնցենտրացիայի միջև: Ուսումնասիրության հեղինակները, որը տպագրվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում, կարծում են, որ Հյուսիսային կիսագնդի երկրներում 2020 թվականի առաջին կեսին կորոնավիրուսային վարակի արագ տարածման գործոններից մեկը բույսերի գարնանային ծաղկումն էր, և այս տարի օդում ծաղկափոշու ավելացումը կարող է նաև […]
14:53 14.03.2021
Մարտի 13-ին կատարվել է 27 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Այս մասին տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարությունից։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 13 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3704 քաղաքացու հետազոտություն, որից 524-ի […]
12:55 14.03.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 268 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում: Վերջին մեկ օրում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 233, մահացել՝ 5 մարդ: Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում թեստավորվել է 26 399 մարդ։ Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 274 989 դեպք, ապաքինվել է 268 237, մահացել՝ 3 648 մարդ:
10:54 14.03.2021
Մարտի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 178385 դեպք, որոնցից 166180-ն` առողջացած, 3255-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8113 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 774383 թեստավորում, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Այսպիսով` երեկ կատարվել է 4040 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 486 նոր դեպք: Ունենք 205 […]
22:12 13.03.2021
AstraZeneca ընկերության արտադրած կորոնավիրուսաի պատվաստանյութի առաջին 43,2 հազար խմբաքանակն այսօր հասել է Վրաստան: Պատվաստումները կսկսվեն մարտի 15-ից, ասել է առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն: «Այսօր մենք ունենք 43.200 պատվաստանյութ, որոնք, ըստ Վրաստանի կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրի, նախատեսված են բժշկական անձնակազմի համար: Մինչ օրս տվյալների բազայում գրանցված է 64 051 մարդ, որից պատվաստման ենթակա են 54 000-ը»,- […]
21:22 13.03.2021
Նորվեգիայում հոսպիտալացվել են երեք երիտասարդ բժիշկներ, որոնք կորոնավիրուսից պատվաստում են կատարել AstraZeneca դեղամիջոցով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Գործակալության տվյալներով ՝ երեքն էլ հիվանդանոց են տեղափոխվել այն պատճառով, որ նրանց մոտ թրոմբներ են գոյացել։ Նրանք բուժվում են հիվանդանոցում։ Այս պահին եվրոպական ինը երկրներ կանգնեցրել կամ ժամանակավորապես սահմանափակել են պատվաստումը AstraZeneca դեղամիջոցով՝ պատվաստված հիվանդների թրոմբոզի պատճառով: […]
19:58 13.03.2021
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն ճեպազրույցում հայտնել է , որ ամռանը երկրում կսկսվեն զանգվածային պատվաստումները։ «Համոզված եմ, որ կառավարությունը շատ պայմանագրեր ունի, որոնց համաձայն դեղաչափերի քանակը աստիճանաբար կաճի, և ամռանը կսկսվի զանգվածային պատվաստումը»,-նշել է Ամիրան Գամկրելիձեն։ Ըստ նրա՝ «COVAX»-ից երաշխավորված է պատվաստանյութի 1 միլիոն 400 հազար դեղաչափ: «Մեր ծրագրի համաձայն, այս տարի […]
19:07 13.03.2021
Մեկնարկել է «COVID- 19-ի դեմ պայքար, կատարված աշխատանքների ամփոփում» թեմայով երկօրյա գիտաժողովը՝ առողջապանության նախարարության խորհրդատուների մասնակցությամբ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ողջունել է ներկաներին, շեշտել, որ չնայած հանկարծահաս մարտահրավերը լուրջ փորձություն էր առողջապահության համակարգի համար, այնուամենայնիվ հնարավոր եղավ արագ համախմբել ուժերը կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում: Մասնագետները ներկայացրել են Covid- 19-ի դեմ պայքարի շրջանակներում կատարված և իրականացվող […]
15:39 13.03.2021
Նյու Յորքի բնակիչ Էվելին Շոուին կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո թույլատրել են գրկել թոռնուհուն: Այս մասին հայտնում է Insider-ը: Ամբողջ տարվա ընթացքում կինը չի կարողացել ամբողջությամբ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ` կորոնավիրուսի պատճառով: Նրա դուստրը՝ Լորան, ասել է, որ այս ամբողջ ընթացքում շփվելիս իրենք երկու մետր հեռավորություն են պահել: «Անցյալ մարտից նրան ոչ ոք չէր գրկում, նա […]
15:10 13.03.2021
Աշխարհում մարտի 9-ի դրությամբ կատարվել է կորոնավիրուսի ավելի քան 268 միլիոն պատվաստում, մինչ այժմ այդ պատվաստանյութերից մահեր չեն եղել: Նման պարզաբանում է տրվել ՏԱՍՍ-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում՝ մեկնաբանելով Դանիայի, Իսլանդիայի, Իտալիայի և Նորվեգիայի կողմից AstraZeneca բրիտանական-շվեդական ընկերության և Օքսֆորդի համալսարանի պատվաստանյութի օգտագործման կասեցումը պատվաստումներից հետո հնարավոր թրոմբի առաջացման պատճառով: «Մարտի 9-ի դրությամբ համաճարակի մեկնարկից ի […]
14:42 13.03.2021
Կորոնավիրուսի չորրորդ ալիքի բռնկման հավանականությունը Իրանի տարածքում դեռ պահպանվում է: Այս մասին շաբաթ հայտնել է երկրի նախագահ Հասան Ռոհանին: «Չորրորդ ալիքի վտանգը չի անցել, հավանականությունը պահպանվում է: Մինչ օրս մենք զգուշանում էինք, որ խուսափեինք նոր ալիքից, բայց ցանկացած պահի այդ վտանգը կարող է իրականանալ»,-ասել է նա: Նրա ելույթը հեռարձակել է Իրանի պետական հեռուստաընկերությունը: Նախագահը հավելել […]
13:58 13.03.2021
Ֆիլիպինների իշխանությունները շաբաթ օրը հաստատել են, որ հանրապետությունում կորոնավիրուսի նոր տեսակ է հայտնաբերվել: Ինչպես հայտնում է ABS-CBN լրատվական խումբը, շտամը ստացել է P.3 անվանումը, և մինչ այժմ հայտնաբերվել է 98 նման դեպք: Բացի այդ, առողջապահության նախարարությունը հաստատել է Բրազիլիայից վերադարձած ֆիլիպինցու բրազիլական տարբերակի (P.1) առաջին դեպքի հայտնաբերումը: Ըստ տվյալների՝ P.3 և P.1 տարբերակները ունեն նույն […]
12:32 13.03.2021
Շաբաթ առավոտյան Վրաստան է հասել շվեդ-բրիտանական AstraZeneca ընկերության արտադրած հակակորոնավիրուսային պատվաստանյութերի առաջին խմբաքանակը՝ 43.200 դեղաչափով։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն: Նրա հայտարարությամբ՝ դրանք կբաշխվեն COVID-պատվաստումների խորհրդի կողմից մշակված արձանագրության համաձայն: Այս շաբաթա վերջին կավարտվի պատվաստանյութերի բաշխումն ու մատակարարումը մարզեր և քաղաքապետարաններ: Պատվաստումների գործընթացը կսկսվի մարտի 15-ից՝ Առողջապահության նախարարության կողմից ընտրված բժշկական […]
12:29 13.03.2021
Վրաստանում կովիդային սահմանափակումների մեղմացումից հետո հանգստյան օրերին առևտրի բոլոր կենտրոնները և շուկաները վերսկսել են աշխատանքը։ Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, մարտի 8-ին սկսվել է սահմանափակումների վերացման հերթական փուլը. լեռնադահուկային հանգստավայրերում վերսկսվել է ճոպանուղու աշխաըանքը,Վրաստանի բոլոր ռեստորանները վերսկսել են աշխատանքները (բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի), առևտրի կենտրոններն ու շուկաները կկարողանան աշխատել շաբաթ և կիրակի օրերը ներառյալ: Մարզադահլիճները, […]
11:01 13.03.2021
Մարտի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 177899 դեպք, որոնցից 165975-ն` առողջացած, 3253-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7835 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 770343 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4464 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 795 նոր դեպք: Ունենք 257 առողջացած և 10 մահվան դեպք: […]
10:41 13.03.2021
ԱՄՆ-ում կատարվել է հակակորոնավիրուսային 101․1 միլիոն ներարկում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն ՝ հղում անելով ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին (CDC): Նշվում է, որ 66 միլիոն ամերիկացիներ (գրեթե 20 տոկոսը) ստացել է դեղամիջոցի առնվազն մեկ չափաբաժին, իսկ պատվաստման գործընթացն արդեն ավարտել է 35 միլիոն մարդ (10,5 տոկոսը): Փետրվարի սկզբին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը […]
17:11 12.03.2021
Այսօր՝ մարտի 12-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի մասնագետները, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետների հետ համատեղ, շարունակել են մշտադիտարկում և վերահսկողություն իրականացնել Վանաձորի ավտոկայանում։ Դիտարկվել է Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը։ Խախտումները հիմնականում արձանագրվել են ուղևորների շրջանում, որոնք հասարակական տրանսպորտով երթևեկելիս դիմակ չեն կրել և իջեցվել են տրանսպորտային միջոցներից։ […]