TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Stade de France մարզադաշտը  կվերածվի պատվաստումների խոշոր կենտրոնի

19:59 20.03.2021

  Ֆրանսիայի Սեն-Սեն-Դենիս դեպարտամենտի ղեկավարությունը մտադիր է Stade de France մարզադաշտում տեղակայել երկրում ամենամեծ կորոնավիրուսային պատվաստումների կենտրոնը: Այս մասին հաղորդել է Le Parisien թերթը: Գերատեսչության ղեկավարությունից ստացված տեղեկատվության համաձայն, պատվաստումների նոր կենտրոնը պետք է իր աշխատանքը սկսի ապրիլի սկզբին, որտեղ  շաբաթական պատվաստվելու է մի քանի հազար  բնակիչ: Ներկայում Սեն-Սեն-Դենիս դեպարտամենտում կորոնավիրուսային վարակի տարածման մակարդակը Ֆրանսիայում […]

̰
Դանիան հայտնում է AstraZeneca- ի պատվաստումից հետո երկրորդ մահվան մասին

18:52 20.03.2021

Դանիայի մայրաքաղաքային շրջանի քաղաքապետարանի երկու աշխատակիցներ հոսպիտալացվել են գլխուղեղի թրոմբոզի և ուղեղային արյունազեղման ախտանիշներով ՝ բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերությունում կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո: Նրանցից մեկը մահացել է ծանր ախտանիշներով՝ նույնիսկ պատվաստումից հետո, երկրորդ շաբաթվա ավարտը, շաբաթ օրը հաղորդեց Ekstra Bladet-ը: Սա AstraZeneca- ով պատվաստվելուց հետո Դանիայում մահվան երկրորդ դեպքն է: Դանիայում պատվաստանյութի կիրառումը  կասեցվել է մարտի […]

̰
Գիտնականները բացատրել են AstraZeneca պատվաստանյութի պատճառով թրոմբոզի առաջացումը

12:46 20.03.2021

Գերմանացի և նորվեգացի գիտնականներն իրարից անկախ պարզել են, թե ինչպես կարող է AstraZeneca ընկերության մշակած պատվաստանյութը հազվադեպ առաջացնել թրոմբոէմբոլիկ բարդություններ, հաղորդում է The Wall Street Journal-ը: Փորձագետները պարզել են, որ շվեդ-բրիտանական ընկերության դեղանյութը կարող է առաջացնել աուտոիմունային հազվագյուտ ռեակցիա, ինչի պատճառով հայտնվում են հակամարմիններ, որոնք այնուհետև փոխազդեցության մեջ են մտնում թրոմբոցիտների հետ: Ավելի վաղ եվրոպական […]

̰
Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 7-ով

11:28 20.03.2021

Մարտի 19-ին կատարվել է 59 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3965 քաղաքացու հետազոտություն, որից 548-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1071 նոր դեպք

11:01 20.03.2021

Մարտի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 183127 դեպք, որոնցից 167977-ն` առողջացած, 3332-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10963 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 799637 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5959 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1071 նոր դեպք: Ունենք 459 առողջացած և 12 մահվան դեպք: […]

̰
Բորիս Ջոնսոնը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

00:15 20.03.2021

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է AstraZeneca-ի դեղամիջոցով։ Այս մասին հաղորդում Է Sky News-ը: Ինչպես հաղորդվում է, 56-ամյա Ջոնսոնին ներարկել են դեղամիջոցի առաջին բաղադրիչը։ Ներարկումն արվել է Լոնդոնի Սուրբ Թոմաս հիվանդանոցում։ Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը պատվաստվել էր AstraZeneca-ի հակակորոնավիրուսային պատվաստանյութով:

̰
Ուկրաինայում բժիշկները փրկել են մի տղայի, որի թոքերի 85%-ը COVID-19-ի պատճառով ախտահարվել է

23:10 19.03.2021

Իվանո-Ֆրանկովսկի տարածաշրջանային մանկական կլինիկական հիվանդանոցում բժիշկները COVID-19 կորոնավիրուսից փրկել են 8-ամյա մի տղայի, որի թոքերի 85% -ը վնասված էր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Իվանո-Ֆրանկովսկի տարածաշրջանային մանկական կլինիկական հիվանդանոցի գլխավոր տնօրեն Տարաս Մելնիկը: Նրա խոսքով՝ նախկինում իր գործընկերները երեխաների մոտ չեն բախվել COVID-19-ի ծայրահեղ ծանր ընթացքի, բայց այսօր իրավիճակը փոխվել է: Դրա օրինակ […]

̰
Ինչո՞ւ Հայաստանը չի շտապում գնել հայերի կողմից ստեղծված «Moderna» ու «КовиВак» հակակորոնավիրուսային պատվաստանյութերը

22:13 19.03.2021

Վրաստանի Ախալցիխե քաղաքի 27-ամյա բուժաշխատողը մահացել է հակակորոնավիրուսային «ԱստրաԶենեկա» ընկերության պատվաստանյութով պատվաստվելուց հետո: Ներարկումը նրա մոտ բարդություններ էր առաջացրել: Մասնագետները փորձում են պարզել, թե արդյո՞ք մահը դեղամիջոցի ընդունման հետևանք է եղել: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Վրաստանում վերանայել են AstraZeneca պատվաստանյութի օգտագործման կարգը

19:47 19.03.2021

Վրաստանում վերանայել են AstraZeneca պատվաստանյութի օգտագործման կարգը: Առավելագույն անվտանգություն ապահովելու համար որոշում է կայացվել պատվաստում իրականացնել միայն բազմապրոֆիլ կլինիկաներում:  Խոսքը երկրի մասշտաբով 40 հիվանդանոցների մասին է, որոնք վերակենդանացման բաժանմունք ունեն: Ամբուլատորիաներում չեն պատվաստելու: Սրա հետ կապված` վերանայվել է նաև մի շարք բուժաշխատողների պատվաստման գրաֆիկը, որոնք գրանցում են անցել էլեկտրոնային հատուկ հարթակում։ Ամբուլատորիաներում արված ամրագրումները կբաժանվեն […]

̰
Գյումրիում COVID-ով հիվանդներին ընդունող բուժհաստատությունները նորից վերապրոֆիլավորվել են

19:40 19.03.2021

Կորոնավիրուսով հիվանդացության թվերի աճով պայմանավորված՝ հանրապետությունում ավելացել են COVID-19-ով պացիենտներին ընդունող հիվանդանոցները: Վերաբացվել է նաև «Գյումրի» բժշկական կենտրոնի COVID բաժանմունքը: Այն գործում է մարտի 17-ից: «Գյումրի» բժշկական կենտրոնի երկրորդ հարկում COVID-19 ցուցանակը վկայում է՝ դռներից այն կողմ բարձր ռիսկային գոտի է, մուտքը թույլատրելի է միայն բուժաշխատողների համար, այն էլ միայն հատուկ դիմակներով ու պարտադիր ախտահանումից […]

̰
Բուժքրոջ մահվան փաստով Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել

16:36 19.03.2021

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել երիտասարդ բուժքրոջ մահվան փաստով: Գործը քննվում է անզգուշությամբ մահ հասցնելը հոդվածով, պատժվում է տնային կալանքով կամ 2-4 տարվա ազատազրկմամբ: Փորձաքննություն է նշանակած` պարզելու, թե ինչն է դարձել բուժաշխատողի մահվան պատճառ: Կինը պատվաստվել է նախօրեին Ախալցխայի «Իմեդի» կլինիկայում, որտեղ 3 օրվա ընթացքում 16 բուժաշխատող է պատվաստվել: Բժիշկների խոսքերով` պատվաստումից […]

̰
Օսկար-2021-ի արարողությունը կանցկացվի առերես ձևաչափով

15:13 19.03.2021

«Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը կանցկացվի առերես, քանի որ դա հնարավոր չի լինի անել Zoom-ի միջոցով, հայտնում է Hollywood Reporter ամսագիրը՝ կազմակերպիչների կողմից թեկնածուներին ուղղված նամակին հղումով: «Մենք մտադիր ենք Լոս Անջելեսի Union Station-ում կազմակերպել առերես միջոցառում Հոլիվուդի Dolby Theatre- ի ուղիղ եթերով շոուի լրացուցիչ տարրերով: Իհարկե, ձեր առաջին միտքն է. կարո՞ղ է դա անվտանգ անել: Պատասխանն […]

̰
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո բուժքույր է մահացել

13:29 19.03.2021

Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում Astrazeneca պատվաստանյութով նախօրեին պատվաստվելուց հետո կոմայի մեջ ընկած 27-ամյա բուժքույրն այսօր Թբիլիսիում մահացավ: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ Թբիլիսի տեղափոխվելուց հետո բուժքրոջ սիրտը մեկ անգամ կանգ էր առել, այդ ժամանակ բժիշկներին հաջողվել էր նրան փրկել, սակայն Առաջին համալսարանական հիվանդանոցի ղեկավար Լևան Ռատիանին հայտարարել էր, որ վիճակը ծայրահեղ է, և սրտի կանգը կարող […]

̰
Վրաստանում մահացել է պատվաստումից հետո կոմայի մեջ ընկած 27-ամյա բուժքույրը

12:58 19.03.2021

Վրաստանում 27-ամյա բուժքույրը, որի վիճակը երեկ վատացել էր կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո, մահացել է: Այս մասին տեղեկությունը 1tv.ge-ին հաստատել են Առաջին համալսարանական կլինիկայից։ Երեկ շվեդ-բրիտանական «AstraZeneca» ընկերության մշակած պատվաստանյութը ստանալուց հետո Ախալցխայի կլինիկայում 27-ամյա բուժքրոջ մոտ անաֆիլակտիկ շոկ էր ախտորոշվել, նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին Թբիլիսիի առաջին համալսարանական կլինիկա։  

̰
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 891-ով, արձանագրվել է 19 մահ

11:01 19.03.2021

Մարտի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 182056 դեպք, որոնցից 167518-ն` առողջացած, 3320-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10367 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 793678 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4725 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 891 նոր դեպք: Ունենք 332 առողջացած և 19 մահվան դեպք: […]

̰
Ֆրանսիայի վարչապետը կարանտին է  հայտարարել երկրի 16 դեպարտամենտներում

23:44 18.03.2021

Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը հայտարարել է ուրբաթ օրվանից չորս շաբաթով Ֆրանսիայի 16 դեպարտամենտներում, այդ թվում՝ փարիզյան տարածաշրջանում, կարանտին սահմանելու մասին: Այդ դեպքում,սակայն, կարանտինը նախորդի համեմատ ավելի ճկուն կլինի: Նա խոսել է երկրում համաճարակի արագ տեմպերի աճի մասին՝ նշելով, որ երկրում համաճարակի երրորդ ալիքն է: Կաստեքսը մատնանշել է հիվանդանոցների չափազանց մեծ ծանրաբեռնվածության մասին, մասնավորապես`Իլ Դը Ֆրանս […]

̰
Կիևը 3 շաբաթով անցնում է խիստ լոքդաունի

22:42 18.03.2021

Հասարակական տրանսպորտում դիմակ կրելը կլինի պարտադիր, իսկ ուղևորների քանակը չպետք է գերազանցի առկա տեղերի 50 %-ը։

̰
Բրիտանական կարգավորողը AstraZeneca-ի պատվաստանյութից հրաժարվելու պատճառ չի տեսնում

20:40 18.03.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նույնպես կողմ է արտահայտվել AstraZeneca-ի պատվաստանյութով պատվաստումը շարունակելուն։

̰
Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարն անդրադարձել է Ախալցխայում AstraZeneca-ով պատվաստման առաջին կողմնակի ազդեցությանը

19:20 18.03.2021

Վրաստանի hիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար  Ամիրան Գամկրելիձեի հայտարարությամբ, այսօր երկրում արձանագրվել է պատվաստումների գործընթացի առաջին լուրջ կողմնակի ազդեցությունը: « Ինչպես գիտեք, պատվաստանյութը և ցանկացած դեղամիջոց ապահովագրված չեն կողմնակի բարդություններից: Պատվաստանյութերը սովորաբար ունենում են մեղմ կողմնակի բարդություններ, և կան լուրջ կողմնակի բարդություններ, որոնցից ամենալուրջը արագ զարգանում է պատվաստանյութի կամ դեղամիջոցի օգտագործումից հետո, սա անաֆիլակտիկ ռեակցիա […]

̰
Ախալցխայում կորոնավիրուսի դեմ AstraZeneca դեղամիջոցով պատվաստվելուց հետո բուժքույրը կոմայի մեջ է ընկել

18:28 18.03.2021

Ախալցխայում AstraZeneca դեղամիջոցով կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց 15 րոպե հետո բուժքույրն ընկել է կոմայի մեջ, հաղորդում է վրացական «Սամխրեթիս կարիբչե» գործակալությունը: Աղբյուրի համաձայն՝ կինը վերակենդանացման բաժանմունքում է՝ ծայրահեղ ծանր վիճակում: Կլինիկայի բակում հավաքվել են բուժքրոջ հարազատները, նրանք հանդիպում են պահանջել կլինիկայի ղեկավարության հետ: Ըստ նրանց՝ երեք ժամ շարունակ ապարդյուն փորձել են պարզել իրենց հարազատի առողջական վիճակը, […]

̰
Սալոմե Զուրաբիշվիլին ուղիղ եթերում պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

14:27 18.03.2021

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ուղիղ եթերում պատվաստվել է «Աստրազենեկա» հակակորոնավիրուսային պատվաստանյութով Այս մասին հաղորդում է 1tv.ge-ն։ Սալոմե Զուրաբիշվիլին պատվաստվել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում: Նախագահին դիմավորել են Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն և հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիան:

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1024 նոր դեպք 19 մահ

11:05 18.03.2021

Մարտի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 181165 դեպք, որոնցից 167186-ն` առողջացած, 3301-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9830 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 788953 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4687 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1024 նոր դեպք: Ունենք 273 առողջացած և 19 մահվան դեպք: […]

̰
Ավստրիայի կանցլերը կոչ է արել հնարավորինս արագ թույլատրել Sputnik V-ով պատվաստումը Եվրոպայում

08:59 18.03.2021

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը կոչ է արել Դեղորայքի հարցերով եվրոպական գործակալությանը (EMA) հնարավորինս շուտ ընդունել ռուսական Sputnik V պատվաստանյութը ԵՄ շուկա։ Այս մասին նա հայտարարել է Oe24 հեռուստաալիքի եթերում: «Ինչ վերաբերում է Sputnik V-ին և այլ պատվաստանյութերին, ես պնդում եմ, որ Եվրոպայում պատասխանատու մարմնի կողմից հնարավորինս արագ գրանցվեն բոլոր անվտանգ պատվաստանյութերը: Որքան շատ պատվաստանյութեր, այնքան […]

̰
Նորվեգիայում սկսվել է կորոնավիրուսի համաճարակի երրորդ ալիքը

17:50 17.03.2021

Նորվեգիայում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը կրկին կտրուկ աճել է, ինչը ցույց է տալիս թագավորությունում համաճարակի երրորդ ալիքի սկսվելը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Նորվեգիայի առողջապահության նախարարության ղեկավար Բենթ Հյոն: «Հիմա մենք ռեկորդներ ենք սահմանում, որոնք ոչ ոք չի ցանկանում սահմանել: Մենք երրորդ ալիքի մեջ ենք»,- ասել է նա: Նախարարը զգուշացրել է, որ իրավիճակի […]

̰
ԵՄ-ում հայտնել են, թե երբ են չեղարկվելու պատվաստումների վկայագրերը

17:32 17.03.2021

Եվրահանձնաժողովի կողմից կազմված ԵՄ պատվաստումների վկայագրերը կչեղարկվեն, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարի կորոնավիրուսի համաճարակի ավարտի մասին: Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Արդարադատության և օրենքի գերակայության հարցերով եվրահանձնակատար Դիդյե Ռեյնդերսը: «Դրանք ժամանակավոր սերտիֆիկատներ են, որոնք ուժի մեջ կլինեն միայն կորոնավիրուսային համաճարակի ժամանակ: Մենք դրանք կչեղարկենք, երբ համաճարակը կավարտվի, երբ ԱՀԿ-ն կհայտարարի համաճարակի […]

̰
Քննարկվել է «AstraZeneca» պատվաստանյութի վերաբերյալ շրջանառվող տեղեկատվությունը

16:41 17.03.2021

Առողջապահության նախարարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ քննարկել է վերջին շրջանում «AstraZeneca» պատվաստանյութի վերաբերյալ շրջանառվող տարաբնույթ տեղեկատվությունը և ստացել պարզաբանումներ, որոնք ներկայացվում են ստորև. Մասնավորապես, ԱՀԿ-ն ուսումնասիրում է պատվաստվածների շրջանում արյան մակարդելիության խանգարումների հետ կապված առկա տվյալները: Կարևոր է նշել, որ համաձայն Եվրոպական դեղերի գործակալության Դեղագիտության ռիսկերի գնահատման հանձնաժողովի դիրքորոշման` պատվաստանյութի օգուտները շարունակում են գերազանցել […]

̰
Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 10-ով

11:13 17.03.2021

Մարտի 16-ին կատարվել է 62 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 13 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3817 քաղաքացու հետազոտություն, որից 538-ի […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 854 նոր դեպք

11:02 17.03.2021

Մարտի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 180141 դեպք, որոնցից 166913-ն` առողջացած, 3282-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9105 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 784266 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4181 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 854 նոր դեպք: Ունենք 211 առողջացած և 5 մահվան դեպք: […]

̰
Վրաստանում AstraZeneca պատվաստանյութի առաջին խմբաքանակը նախատեսված է 4,5 հազար բուժաշխատողների համար

08:10 17.03.2021

Մարտի 13-ին, ինչպես հայտնել էինք, Վրաստանը ստացել է AstraZeneca պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 43,2 հազար դեղաչափ, որը հիմնականում նախատեսված է բժշկական անձնակազմի համար: Սակայն,Վրաստանի 4,5 հազար բուժաշխատողներից պատվաստվել է ընդամենը 1143-ը: Պատվաստման հարցում բուժաշխատողների դժկամությունը Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն կապել է դեղամիջոցի նկատմամբ նրանց թերահավատության հետ։ Բնակչության զանգվածային պատվաստման […]

̰
Ֆրանսիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տարբերակ

15:36 16.03.2021

Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բրետանի շրջանում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տարբերակ, հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից: Վարչության տվյալներով՝ Կոտ դ’Արմորի դեպարտամենտի Լանիոն կոմունայի հիվանդանոցային կենտրոնում հիվանդության ութ դեպք է գրանցվել: Երկրի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Ֆրանսիայի իշխանություններն արդեն տեղեկատվություն են փոխանցել առողջապահության միջազգային մարմիններին: Վերջին տվյալների համաձայն՝ երկրում համաճարակի սկզբից ի վեր գրանցվել է կորոնավիրուսի […]

̰
BACK_TO_TOP