17:23 23.03.2021
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ COVID-19 դրական դեպքերի կամ հիվանդության ախտանշաններով քաղաքացիների համար գործում է շտապբուժօգնության` 8033 շուրջօրյա կարճ համարը: «Այսպիսով, Covid-19 բնորոշ կլինիկայով կամ արդեն հաստատված պացիենտներին անհրաժեշտ առաջնային բուժօգնության միջոցառումները և հոսպիտալացումները կազմակերպելու համար պետք է զանգահարել 8033 հեռախոսահամարով: Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերից առողջապահության նախարարությունը գործարկել է Covid սպասարկող շուրջօրյա շտապօգնության […]
14:14 23.03.2021
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը մինչ օրվա վերջ պատվաստվելու է կորոնավիրուսի դեմ: «Աշխատանքային հանդիպում է ըստ ժամանակացույցի, բայց մենք ակնկալում ենք, որ նա դա կանի մինչև օրվա վերջ»,- ասել է Պեսկովը: Կրեմլի խոսնակը նշել է, որ պետության ղեկավարը պատվաստվելու է ռուսական պատվաստանյութերից մեկով: «Դա արվելու […]
12:56 23.03.2021
Հակակորոնավիրուսային պատվաստումից հետո վրացի բուժքրոջ մահն Առողջապահության համաշխարհային կազմակերպության մամուլի ասուլիսի առաջնային թեմաներից էր: ԱՀԿ-ում կարծում են, որ դա «ծայրաստիճան հազվագյուտ դեպք է», և կազմակերպությունը պատրաստ է աջակցել Վրաստանում պատվաստումների նկատմամբ վստահության բարձրացման գործընթացին: ԱՀԿ ներկայացուցիչ Սումիա Սվամինաթանը շեշտել է, որ կորոնավիրուսը կանխելու համար պատվաստումների օգուտները շատ ավելին են, քան ռիսկերը: Նրա խոսքով, պատվաստանյութի բաղադրիչներին […]
12:23 23.03.2021
Պետությունները, որոնք կորոնավիրուսի դեմ պատվաստում են երիտասարդներին, դա անում են այլ երկրների ռիսկային խմբերի քաղաքացիների հաշվին: Այս մասին ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը: «Երիտասարդ և առողջ մարդկանց պատվաստող երկրներն այժմ դա անում են առողջապահության աշխատակիցների, տարեցների և այլ երկրներում ռիսկի խմբում գտնվող այլ անձանց կյանքի հաշվին», – ասել է նա: Գեբրեյեսուսի […]
11:08 23.03.2021
Մարտի 22-ին կատարվել է 70 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4069 քաղաքացու հետազոտություն, որից 559-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]
11:03 23.03.2021
Մարտի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 185020 դեպք, որոնցից 169172-ն` առողջացած, 3384-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11602 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 812076 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3721 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 801 նոր դեպք: Ունենք 451 առողջացած և 24 մահվան դեպք: […]
19:47 22.03.2021
Ռուսաստանում փորձարկումների տարբեր փուլերում են գտնվում Sputnik V, ЭпиВакКорона և КовиВак պատվաստանյութերը։
19:25 22.03.2021
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, ելնելով այն բանից, որ երկրում դիմակ կրելու ցուցանիշը նվազագույնի է հասցվել, քաղաքացիները չեն պահում սոցիալական հեռավորություն, չի բացառվում, որ երկրում սկսվի կորոնավիրուսի 3-րդ ալիքը: «Մենք սպասում էին այս ամենին: Յուրաքանչյուր սահմանափակումների վերացումից առաջ առավելագույնը հայտարարում էին, որ կարևոր է զգուշություն պահպանել, որպեսզի սահմանափակումները վերացած մնան երկար ժամանակով»,- հայտարարել է […]
16:16 22.03.2021
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Չինաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում պաշտպանիչ դիմակ է կրել՝ անգլերեն Fckng qrntn («անիծյալ կարանտին») գրությամբ: Դիվանագետի տեսանյութը տեղադրվել է ՌԴ ԱԳՆ TikTok հաշվում: Կադրերում Լավրովը կանգնած է ջրամբարի մոտ` գործնական հագուստով և սև պաշտպանիչ դիմակով: Երկու ժամվա ընթացքում տեսանյութը դիտվել է ավելի քան 1300 անգամ: Ավելի ուշ այն ջնջվել […]
14:33 22.03.2021
Պակիստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունն արգելել է 12 երկրների քաղաքացիների մուտքը Պակիստան: Պատճառը նրանց տարածքում COVID-19 դեպքերի կտրուկ աճն է, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այսպիսով, այժմ Բրազիլիայի, Մոզամբիկի, ՀԱՀ-ի, Կոմորյան կղզիների, Ռուանդայի, Պերուի, Կոլումբիայի, Բոտսվանայի, Քենիայի, Զամբիայի, Գանայի, Տանզանիայի քաղաքացիները չեն կարողանա մուտք գործել Պակիստան: Արգելքը, որի նպատակն է կանխել կորոնավիրուսի տարածումը, ուժի մեջ կմտնի մարտի 23-ից […]
14:09 22.03.2021
Նորվեգիայում ևս երկու մարդ է մահացել բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության դեղամիջոցով COVID-19-ի դեմ պատվաստվելուց հետո: Տեղեկատվությունը հրապարակվել է մարտի 21-ին Նորվեգիայի դեղամիջոցների գործակալության կայքում: «Նորվեգիայի դեղամիջոցների գործակալությունը և Եվրոպական դեղամիջոցների գործակալությունը (EMA) շարունակում են ուսումնասիրել կողմնակի ռեակցիաների համարժեք զեկույցները Եվրոպայում՝ պարզելու համար, արդյոք այդ դեպքերը կարող են կապված լինել AstraZeneca պատվաստանյութով պատվաստման հետ: Գործակալությունը երկրում հիվանդության […]
13:45 22.03.2021
Ըստ դեղագործական ընկերության՝ հանձնաժողովը թրոմբոզի առաջացման հավելյալ վտանգ չի հայտնաբերել 21 583 մասնակիցների մոտ, որոնք ստացել են պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ։
13:37 22.03.2021
Իսրայելում, մարտի 22-ի դրությամբ, երկրի բնակիչների կեսը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ: Ընդհանուր առմամբ՝ երկրում կատարվել է 9 711 316 պատվաստում, գրում է Bloomberg-ը: Հրապարակման համաձայն՝ COVID դեղամիջոցի մեկ ներարկում կատարվել է բնակիչների 57.1%-ին, իսկ երկու դեղաչափ ստացել է քաղաքացիների 50.2%-ը: Ընդհանուր առմամբ՝ աշխարհի 133 երկրներում կատարվել է ավելի քան 447 միլիոն պատվաստում:
11:02 22.03.2021
Մարտի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 184219 դեպք, որոնցից 168721-ն` առողջացած, 3360-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11278 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 808355 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3753 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 506 նոր դեպք: Ունենք 432 առողջացած և 12 մահվան դեպք: […]
10:52 22.03.2021
Մորից նորածնին վիրուսի փոխանցման նման դեպքերի մի փոքր տոկոս է արձանագրվել նաև այլ երկրներում:
22:15 21.03.2021
Անքնությունից տառապող մարդկանց թիվն աճել է համավարակի հետ կապված, ասել է Ռուսաստանի սոմնոլոգների միության նախագահ, ՌԴ վաստակավոր բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր Ռոման Բուզունովը: «Եթե ապրիլին կորոնավիրուսից հետո անքնության վերաբերյալ դեռ դիմումներ չկային, ապա մինչև սեպտեմբեր դրանք հայտնվեցին, իսկ հետո դրանք աճեցին ձնահյուսի պես, և այժմ՝ 2021 թվականի մարտին, ամսական 3-4 հազար դիմում ուղղակի հատուկ վերաբերում […]
22:00 21.03.2021
COVID-19- ի ծանր տեսակով տառապելուց հետո գրիպով հիվանդացած անձը կարող է բախվել առողջության համար անկանխատեսելի հետևանքների: Այս մասին հայտարարել է վարակաբան Վիտալի Զվերևը, հայտնում է Sputnik ռադիոն: «Ցանկացած հիվանդություն, նույնիսկ եթե մարդը հիվանդանա կարմրուկով, նա ավելի դժվար կտանի այն. միշտ այդպես է: Գրիպից հետո մեկ այլ վարակ ունեցող մարդու հիվանդությունը նույնպես ավելի ծանր ընթացք կունենա, […]
21:13 21.03.2021
Լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները պատվաստվել է ռուսական «Սպուտնիկ V» կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով և բացասական հետևանքներ չի նկատել: Նա ՌԻԱ «Նովոստիին» պատմել է իր վիճակի մասին: Պոզների խոսքով՝ ինքը «նույնիսկ չի նկատել, որ պատվաստում է եղել»: Հեռուստահաղորդավարը նշել է, որ իր մոտ ոչ մի արձագանք չի եղել ոչ առաջին, ոչ էլ երկրորդ դեղաչափից հետո: Նա […]
20:56 21.03.2021
Կորոնավիրուսի դեմ պատվաստված հղի կանանց հակամարմինները կարող են փոխանցվել պտղին, վկայում են Իսրայելում անցկացված ուսումնասիրության արդյունքները, որոնք հրապարակվել են MedRxiv կայքում: Երուսաղեմի համալսարանի բժշկական ֆակուլտետի «Հադասսի» հիվանդանոցի հետազոտողների խումբը փետրվարին ուսումնասիրություն է անցկացրել, որին մասնակցել է 20 հղի կին. նրանք երրորդ եռամսյակում ստացել են Pfizer / BioNTech կորոնավիրուսի պատվաստանյութի երկու դեղաչափ: Կանանց տարիքը եղել է […]
20:39 21.03.2021
Ամստերդամում կարանտինի սահմանափակումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում բերման է ենթարկվել 58 մարդ: Այս մասին հաղորդում է NOS- ը: «Ոստիկանությունը բերման է ենթարկել 58 մարդու, որոնք բողոքել են Ամստերդամում համավարակի պատճառով ներդրված սահմանափակիչ միջոցների դեմ», – նշված է հաղորդագրության մեջ: Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարների դեմ, իսկ որոշ ձերբակալություններ կատարվել են ուժի գործադրմամբ:
20:23 21.03.2021
65 տարեկան և ավելի բարձր տարիքի մարդիկ ունեն նոր տիպի կորոնավիրուսով կրկնակի վարակվելու հավանականություն: Համապատասխան ուսումնասիրությունը հրապարակվել է The Lancet- ում: Զեկույցի համաձայն՝ 65 տարեկանից ցածր մարդկանց մոտ COVID-19 հիվանդության կրկնությունից պաշտպանությունը 80% կամ ավելի բարձր է: 65 տարեկանից բարձր մարդկանց համար պաշտպանությունը կազմում է մոտ 47%: Հետազոտության հեղինակները նշել են, որ ստացված արդյունքները ընդգծում […]
15:43 21.03.2021
Վրաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 262 նոր դեպք, ապաքինվել է 189, մահացել է 9 մարդ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում: Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 277 480 դեպք, այստեղից ապաքինվել է 269 973, մահացել 3 700 մարդ: Բուժման նպատակով այլ երկրներից Վրաստան է տեղափոխվել այդ երկրի 41 […]
14:34 21.03.2021
ՀՀ առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է. «Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ: 2021 թվականի մարտի 18-ի դրությամբ՝ ՀՀ-ում արձանագրվել է 181 165 դեպք, որից 9 830-ը (5.4%) ստանում են բուժում, 167 186 (92.3%) անձ առողջացել է, 3301 դեպքում արձանագրվել է մահվան ելք, մահաբերությունը կազմում է […]
14:17 21.03.2021
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 9 299 նոր դեպք: Այս մասին Telegram ալիքում հայտնում է երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը: Նաև անցած օրվա ընթացքում բուժվել է 8 743, մահացել 371 հիվանդ: Ռուսաստանում համավարակի ողջ ժամանակահատվածում վարակը հաստատվել է 4 456 869 մարդու մոտ, վերականգնվել է 4 069 395 մարդ, մահացել է 95 030-ը:
13:42 21.03.2021
Արցախի Տեղեկատվական շտաբը հայտնում է, որ մարտի 20-ին կատարվել է 34 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3999 քաղաքացու հետազոտություն, որից 552-ի […]
10:54 21.03.2021
Մարտի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 183 713 դեպք, որոնցից 168 289-ն՝ առողջացած, 3 348-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11219 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 804602 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4 965 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 586 նոր դեպք: Ունենք 312 առողջացած […]
10:32 21.03.2021
BioNTech- ի գլխավոր տնօրեն Ուգուր Շահինը կարծում է, որ ամռան ավարտին եվրոպական շատ երկրներ և Միացյալ Նահանգները կարիք չեն ունենա լոքդաունը պահելու: Այս մասին հայտնում է Welt am Sonntag հրատարակությունը: «Եվրոպական շատ երկրներում և Միացյալ Նահանգներում մենք, հավանաբար, կգտնվենք մի իրավիճակում, երբ այլևս լոքդաուն չի պահանջվի», – ասել է Շահինը: Միաժամանակ, նա ավելացրել է, որ […]
23:27 20.03.2021
ՌԴ Նովգորոդի շրջանից կորոնավիրուսով հղի մի կին առողջ երկվորյակներ է լույս աշխարհ բերել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: «Ծննդաբերությունը հեշտ չէր: Երկվորյակները վաղածին էին»,- նշել են տարածաշրջանային ծննդատանը: Նորածիններին տեղափոխել են մարզային մանկական հիվանդանոց: Բժիշկները ծննդկանի և երեխաների վիճակը գնահատում են կայուն: Համաճարակի սկզբից ի վեր տարածաշրջանում կորոնավիրուսով վարակված կանայք 35 երեխա են լույս աշխարհ բերել: Բժիշկները […]