TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Վրաստանում պարետային ժամը չի հանվում․Տիկարաձե

20:22 26.03.2021

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն «ճոխություն» է համարում երեկոյան ժամերին դրսում տեղաշարժի արգելքի վերացումը, գտնում է, որ դրա համար հիմքեր չկան, իսկ պանդեմիան ոչ մի տեղ չի գնացել: Նախարարը համեմատական է տարել եվրոպական երկրների հետ` նշելով, որ որոշ տեղերում ամբողջական լոքդաուն է, իսկ Վրաստանում ամեն ինչ շատ ավելի մեղմ է: Հիշեցնենք`  2020-ի նոյեմբերի 9-ից գիշերային […]

̰
Խուսափե՛ք հակաբիոտիկների չարաշահումից․ ԱՆ

16:58 26.03.2021

Խուսափե՛ք հակաբիոտիկների չարաշահումից։ Այս մասին հորդորում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հետազոտությունների արդյունքում (ԱՀԿ) պարզվել է, որ չնայած հոսպիտալացված հիվանդների 72%-ը ստացել է հակաբիոտիկներ, սակայն նրանցից միայն 8%-ի մոտ է հայտնաբերվել մանրէային վարակ:

̰
Պեսկովը խոսել է կորոնավիրուսի դեմ Պուտինի դուստրերի պատվաստման մասին

16:38 26.03.2021

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի դուստրերը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: «Որքան ես գիտեմ՝ այո: Անգամ մի փոքր ավելի վաղ. Պուտինը կարծես խոսում էր այդ մասին»,- պատասխանել է նա լրագրողների հարցին: ՌԴ ղեկավարը հայտնել է, որ իր դուստրերից մեկը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ 2020 թվականի օգոստոսին պատվաստանյութի ուսումնասիրության շրջանակներում: Ինչպես […]

̰
Շվեյցարիան հաղորդում է կորոնավիրուսի պատվաստումներից հետո 37 մահվան մասին

15:07 26.03.2021

Swissmedic շվեցարարական բուժական ապրանքների գործակալությունը ուսումնասիրել է Pfizer և BioNTech կորոնավիրուսի պատվաստումներից հետո «կասկածելի անբարենպաստ ազդեցությունների» 460 ծանուցում, և 393 նմանատիպ ծանուցում՝ կապված Moderna-ի պատվաստումների հետ: Ընդհանուր առմամբ, պատվաստումից հետո գրանցվել է մահվան 37 դեպք: Այս մասին ասվում է գործակալության՝ Շվեյցարիայի կառավարության կայքում ուրբաթ օրը տեղադրված հայտարարության մեջ: Ինչ վերաբերում է պատվաստումներից հետո գրանցված 37 […]

̰
Հնդկաստանում COVID հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով վեց մարդ է մահացել

13:42 26.03.2021

Հնդկական Մումբայի մեգապոլիսում հրդեհ է բռնկվել հիվանդանոցում, որտեղ բուժվում են կորոնավիրուսով հիվանդներ. դրա հետևանքով վեց մարդ է մահացել: Այս մասին ուրբաթ՝ մարտի 26-ին, հայտնում է Reuters-ը: Ընդհանուր առմամբ, փրկարարներն ու հրշեջները հիվանդանոցից տարհանել են 76 հիվանդի, այդ թվում՝ թոքերի արհեստական ​​օդափոխության սարքերին միացված յոթ մարդու: Բոլորը տեղափոխվել են մեկ այլ հիվանդանոց: Կորոնավիրուսով վարակվածների կլինիկան գտնվել […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք

11:58 26.03.2021

Մարտի 25-ին կատարվել է 52 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4320 քաղաքացու հետազոտություն, որից 583-ի […]

̰
Sputnik V պատվաստանյութի վաճառքից շահույթը գնահատվել է մեկ միլիարդ դոլար

11:44 26.03.2021

Հակակորոնավիրուսային «Sputnik V» ռուսական պատվաստանյութի արտահանումը տարվա արդյունքներով կկազմի մի քանի հարյուր միլիոն դոլարից մինչև մեկ միլիարդ դոլար: Այս մասին «Իզվեստիա» -ին տված հարցազրույցում հայտարարել են Biocad ընկերության ղեկավար Դմիտրի Մորոզովը և «Р-Фарм»-ի տնօրեն Ալեքսեյ Ռեպիկը: Վերջինիս կարծիքով` պատվաստանյութի արտերկիր արտահանման շոշափելի աճ կսկսվի գարնան վերջին: «Ամռան վերջին արտահանման ծավալը կգերազանցի մեկ միլիարդ դոլարի նշագիծը», […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1005 նոր դեպք, 18 մահ

11:01 26.03.2021

Մարտի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 188446 դեպք, որոնցից 170160-ն` առողջացած, 3434-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13976 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 828159 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5525 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1005 նոր դեպք: Ունենք 433 առողջացած և 18 մահվան դեպք: […]

̰
Գեյթսը նշել է համավարակի սկզբում Եվրոպայի և ԱՄՆ-ի ճակատագրական սխալները

22:45 25.03.2021

Microsoft- ի խոշորագույն բաժնետեր Բիլ Գեյթսը կարծում է, որ Եվրոպան և ԱՄՆ-ը մի շարք ճակատագրական սխալներ են թույլ տվել կորոնավիրուսի համավարակի սկզբնական փուլում: «Ամենավատն այն է, որ իմ նման մարդիկ կային, որոնք նախազգուշացնում և ասում էին. որոշակի վտանգ կա. ոչ մեծ գումարով կարելի է պատրաստվել և խուսափել խնդրից: Բայց, ցավոք, այդ առաջարկվող ներդրումները չեն կատարվել: […]

̰
Կորոնավիրուսի պատճառով Գերմանիայի հավաքականի մարզումը չեղարկվել է

20:27 25.03.2021

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականում կորոնավիրուսով վարակման դեպք է գրանցվել: Covid-19-ի դրական թեստ է հանձնել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Յոնաս Հոֆմանը: Այս  պատճառով էլ  հավաքականի առավոտյան մարզումը չեղարկվել է: Այս մասին  հայտնում է Bild-ը: Հիշեցնենք, որ Գերմանիայի ընտրանին ընդգրկված է ԱԱ 2022-ի որակավորման փուլի այն նույն խմբում, որում Հայաստանն է: J խմբում ընդգրկված են նաև   Ռումինիայի, Հյուսիսային Մակեդոնիայի […]

̰
Sputnik V-ի արտադրությունը Իտալիայում կարող է սկսվել հունիսին

16:52 25.03.2021

Առաջին փուլում ընկերությունը նախատեսում է արտադրել պատվաստանյութի 10 միլիոն դեղաչափ։

̰
Կրի՛ր դիմակ, փրկի՛ր կյանքեր. ԱՆ-ը տեսանյութ է հրապարակել

15:28 25.03.2021

Առողջապահության նախարարությունը Youtube-ում դիմակ կրելու վերաբերյալ տեսանյութ է հրապարակել և կից գրել է. «Դիմակը կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման միջոց է: Կրի՛ր դիմակ, փրկի՛ր կյանքեր»։

̰
Նշվել է «ԿովիՎակ» պատվաստանյութի սահմանային գինը

14:38 25.03.2021

Չումակովի անվան կենտրոնի «ԿովիՎակ» կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առավելագույն գինը կկազմի 4 330 ռուբլի՝ ներառյալ լոգիստիկ ծախսերը: Այս որոշումը, առողջապահության նախարարության և դեղամիջոցի մշակողի նամակներն ուսումնասիրելուց հետո կայացրել է Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը, հաղորդում է РИА Новости-ն: Այսպիսով, երրորդ ռուսական պատվաստանյութը անցնում է քաղաքացիական շրջանառություն և առաջիկա օրերին կհայտնվի շրջաններում: Չումակովի կենտրոնում կամավորների մոտ հակամարմինների մակարդակը […]

̰
Պուտինը լավ է տարել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին բաղադրիչի պատվաստումը

14:23 25.03.2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լավ է տարել պատվաստումը կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին բաղադրիչով, կողմնակի բարդություններ չկան: Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Նախագահը կողմնակի բարդություններ չունի, նա լավ է զգում, լավ է տանում պատվաստանյութը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

̰
Ուկրաինայում COVID-19-ի հետևանքով օրական մահերի թվի ռեկորդ է գրանցվել

12:50 25.03.2021

Երրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսի հետևանքով օրական մահվան ելքերի ռեկորդային ցուցանիշ է գրանցվում Ուկրաինայում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է առողջապահության նախարար Մաքսիմ Ստեփանովը: Նրա խոսքով՝ անցած 24 ժամվա ընթացքում մահացել է 362 մարդ, մեկ օր առաջ մահացել էր 342 հիվանդ: Օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է COVID-19 16 669 նոր դեպք, ինչը հանրապետությունում համավարակի սկզբից […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք

11:44 25.03.2021

Մարտի 24-ին կատարվել է 81 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4268 քաղաքացու հետազոտություն, որից 576-ի […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի հիվանդության 1257 նոր դեպք, 18 մահ

11:01 25.03.2021

Մարտի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 187441 դեպք, որոնցից 169727-ն` առողջացած, 3416-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13427 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 822634 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5228 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1257 նոր դեպք: Ունենք 242 առողջացած և 18 մահվան դեպք: […]

̰
Պեսկովը խոսել է պատվաստանյութի մասին, որով պատվաստվել է Պուտինը

22:07 24.03.2021

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ամենօրյա ասուլիսում պատմել է Վլադիմիր Պուտինի պատվաստման մասին: «Բոլոր 3 ռուսական պատվաստանյութերը բացարձակապես հուսալի, արդյունավետ և անվտանգ են: Հետևաբար, տարբերություն չկա, թե ինչ պատվաստանյութով է պատվաստվել նախագահը: Միայն նախագահն ու նրա բժիշկը գիտեն, թե որ պատվաստանյութն է», – ասել է Պեսկովը: Հարցին, թե դա թվով որ ներարկում է եղել, […]

̰
Վրաստանն այսօր Pfizer պատվաստանյութ կստանա

19:13 24.03.2021

Վրաստանը կստանա ամերիկա-գերմանական Pfizer/BioNtech տեսակի պատվաստանյութի 29 500 չափաբաժին, որի արդյունավետությունը 95% է: Հաղորդում է Aliq.ge-ն։ Երկրում մարտի 15-ից սկսված է պատվաստման գործընթացը, այս փուլում պատվաստվում են միայն բուժաշխատողները՝ Astrazeneca տեսակի պատվաստանյութով, որի 43 200 չափաբաժին Վրաստանը ստացել էր մարտի 13-ին: Պատվաստված բուժաշխատողների թիվն այս պահի դրությամբ մեծ չէ՝ 4000: Գործընթացը դանդաղեց այն բանից հետո, երբ պատվաստվելուց […]

̰
Քննարկվել են AstraZeneca պատվաստանյութով պատվաստված անձանց շրջանում արյան մակարդելիության խանգարումների հետ կապված առկա տվյալները

17:20 24.03.2021

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ կայացել է Եվրոպական դեղերի գործակալության Դեղագիտության ռիսկերի գնահատման հանձնաժողովի արտահերթ նիստը, որտեղ քննարկվել են AstraZeneca պատվաստանյութով պատվաստված անձանց շրջանում արյան մակարդելիության խանգարումների հետ կապված առկա տվյալները: Հանձնաժողովը հաստատել է, որ. COVID-19-ի լայնորեն տարածման պարագայում պատվաստանյութի օգուտները շարունակում են գերազանցել ռիսկերը, պատվաստանյութը կապված չէ արյան թրոմբոէմբոլիաների առաջացման ընդհանուր ռիսկի ավելացման […]

̰
Պահպանե՛ք սոցիալական հեռավորություն․ ԱՆ-ն տեսանյութ է հրապարակել

16:14 24.03.2021

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ շրջապատում գտնվող անձանց հետ դեմ առ դեմ շփման սահմանափակումը կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման լավագույն ուղիներից է: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Խուսափե՛ք հակաբիոտիկների չարաշահումից. ԱՆ

16:05 24.03.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաձայն` հակաբիոտիկներն արդյունավետ չեն COVID-19-ի բուժման համար, քանի որ այս հիվանդությունը պայմանավորված է վիրուսով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ հակաբիոտիկները կարելի է նշանակել միայն ծանր ախտանիշներով հիվանդներին բակտերիալ թոքաբորբը բուժելու նպատակով:

̰
Հնդկաստանը հայտնաբերել է կորոնավիրուսի նոր տեսակ՝ կրկնակի մուտացիայով

13:32 24.03.2021

Հնդկաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է երկրում կրկնակի մուտացիայով կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման մասին: Այս մասին չորեքշաբթի օրը հաղորդել է Reuters- ը: «Չնայած Հնդկաստանում կորոնավիրուսի և կրկնակի մուտացիայի շտամի տարբեր տարբերակներ են հայտնաբերվել, սակայն դրանք բավարար քանակով չեն հայտնաբերվել որոշ նահանգներում (Հնդկաստանի) վարակների աճի բացատրման կամ ուղիղ կապ հաստատելու համար»,- նախարարության հայտարարությունը մեջբերում է գործակալությունը:

̰
COVID-19. թարմ տվյալներ Արցախից

11:19 24.03.2021

Մարտի 23-ին կատարվել է 118 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4187 քաղաքացու հետազոտություն, որից 566-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1164 նոր դեպք, 14 մահ

11:03 24.03.2021

Մարտի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 186184 դեպք, որոնցից 169485-ն` առողջացած, 3398-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12436 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 817406 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5330 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1164 նոր դեպք: Ունենք 313 առողջացած և 14 մահվան դեպք: […]

̰
Pfizer-ը սկսել է մարդկանց վրա COVID-19-ի դեմ հաբեր փորձարկել

08:22 24.03.2021

Ամերիկյան դեղագործական Pfizer ընկերությունը սկսել է մարդկանց վրա հակակորոնավիրուսային նոր դեղամիջոց փորձարկել։ Այն մշակվել է հաբի տեսքով։ Այս մասին ասվում է արտադրողի կայքում։ Հաշվի առնելով այն, թե ինչպես է վիրուսը մուտացիայի ենթարկվում և ազդում ողջ աշխարհի վրա, չափազանց կարևոր է հասանելիություն ունենալ թերապևտիկ միջոցներին և՛ հիմա, և՛ պանդեմիայից հետո, կարծում են ընկերությունում։ Եթե փորձարկումները հաջող […]

̰
Վրաստանում բուժքրոջ մոտ պատվաստումից հետո կորոնավիրուս է հայտնաբերվել

00:00 24.03.2021

Շրջաններից մեկի քրեակատարողական հիմնարկում աշխատող բուժքույրը տեղափոխվել է Թբիլիսիի Ինֆեկցիոն հիվանդանոց։ Հիվանդանոցից հայտնում են, որ պացիենտի առողջական վիճակը թեթև է և նրա մոտ նկատվում է կորոնավիրուսով վարակված պացիենտին բնորոշ թուլություն: Ինչպես նշում է Aliq.ge-ն, կինը Astrazeneca տեսակի պատվաստանյութով է պատվաստվել։ «Պացիենտին շրջանից Թբիլիսի են տեղափոխել կիրակի օրը: Նա պատվաստված էր: Առողջական վիճակն այսօր բավարար է, […]

̰
Կորոնավիրուսից մահացել է էջմիածնեցի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը․ Aravot.am

23:13 23.03.2021

Այսօր կորոնավիրուսից մահացել է Արմավիրի մարզից ընտրված ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Այս մասին հայտնում է Aravot.am-ը։ Նա 58 տարեկան էր: Վերջին երկու օրերին հիվանդությունը բավական խորացել էր և նա հոսպիտալացվել էր:

̰
Պուտինը պատվաստվել է COVID-19-ի դեմ

22:16 23.03.2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Հաղորդվում է, որ նախագահը ընտրել է երեք ռուսական պատվաստանյութերից մեկը: Պատվաստումից հետո նա իրեն լավ է զգում, РИА Новости-ին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Պուտինը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Նա իրեն լավ է զգում»,- ասել է նա:  

̰
Ինչպե՞ս է ազդում պատվաստանյութը. առողջապահության նախարարության հոդվածը

17:30 23.03.2021

Առողջապահության նախարարությունը  հոդված է հրապարակել պատվաստանյութերի մշակման և տարածման մասին: «ԱՀԿ-ի բացատրական նյութերից իմացե՛ք ավելին պատվաստանյութերի մասին՝ թե ինչպես են արտադրվում ու ներգործում, մինչև ապահով ու հավասար հասանելիություն: Մանրէներն ամենուր են` ինչպես մեր շրջապատում, այնպես էլ մեր օրգանիզմում: Երբ ընկալունակ մարդը հանդիպում է ախտածին մանրէի, ապա դա կարող է բերել հիվանդության և նույնիսկ մահվան։ Մարդու […]

̰
BACK_TO_TOP