16:35 04.10.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիմայի գլխավորած պատվիրակությանն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Պատվիրակության կազմում է եղել նաև Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության Եվրոպական հարցերով բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ պարոն Իկեգամի Մասակիին: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ օրերս է այցելել Լեռանային […]
15:38 04.10.2023
Ռուսաստանը չի ստացել Ադրբեջանի կողմից կալանավորված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարների ազատ արձակման հարցում օգնության խնդրանք, չորեքշաբթի ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ավելի վաղ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել էր չճանաչված ԼՂՀ նախկին ղեկավարներին, այդ թվում՝ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։
15:30 04.10.2023
Ռուսաստանը կաջակցի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների վերադարձի գործընթացին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք տեղեկություն ենք ստանում, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներից ոմանք մտածում են վերադառնալու մասին։ Նրանք դա ձևակերպում են հետևյալ կերպ՝ եթե պայմաններ ստեղծվեն ու ապահովվի նրանց անվտանգությունը։ Ադրբեջանական կողմի հետ շփումները պահպանելով՝ մենք կաջակցենք այդ գործընթացին»,-ասել է Զախարովան։
15:13 04.10.2023
Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն դիմակահանդես է անվանել ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վալերի Բուայեն այս մասին ասել է «C dans l’air» հաղորդման ժամանակ։ « Կարծում եմ՝ այսօր Հայաստանին պետք է պաշտպանել, բայց ոչ այն դիմակահանդեսի միջոցով, որը այսօր տեղի է ունենում (նկատի ունի ՄԱԿ […]
15:05 04.10.2023
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետը կորոշվի Ադրբեջանի հետ շփման ժամանակ։ Այս մասին հոկտեմբերի 4-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետները և այլ հարցեր կորոշվեն մեր գործընկերների հետ համատեղ»,- ասել է նա ճեպազրույցում։
14:51 04.10.2023
Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն «Le Figaro» պարբերականին տված բացառիկ հարցազրույցում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիան անվանել է էթնիկ զտում։ «Ինչ վերաբերում է Հայաստանին, ես իմ համերաշխությունն եմ հայտնում և հարց եմ տալիս՝ արդյո՞ք պետք է զոհել այս երկիրն Ադրբեջանի հետ էներգետիկ պայմանագրի զոհասեղանին։ Ժամանակ առ ժամանակ պետք է խիզախություն դրսևորել։ Մենք բոլորս […]
14:33 04.10.2023
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Politico թերթի հրապարակումը Ադրբեջանի հարձակումից առաջ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՌԴ-ի պաշտոնյաների հանդիպման մասին, լրագրողներին ասել է, որ շփումներ եղել են, բայց դրանք այն բանակցությունները չեն, որոնք նշված են հրապարակման մեջ։ Ավելի վաղ Politico թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի պաշտոնյաները ադրբեջանական օպերացիայի […]
13:57 04.10.2023
Հոկտեմբերի 4-ի ժամը 12:00-ի դրությամբ Հայաստանի տարբեր բուժհաստատություններում շարունակում է բուժում ստանալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 345 բուժառու: Այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: «Նրանցից 102-ի վիճակը ծանր է, իսկ 37-ինը՝ ծայրահեղ ծանր, վերակենդանացման բաժանմունքում ինը երեխա կա»,-շեշտեց նա:
13:03 04.10.2023
ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի պաշտոնյաները ադրբեջանական օպերացիայի մեկնարկից երկու օր առաջ հանդիպում են անցկացրել Թուրքիայում՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցը, պնդում է Politico թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ «Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին Ստամբուլում»,- գրում է հրատարակությունը՝ վկայակոչելով անանուն բարձրաստիճան դիվանագետին։ Ըստ թերթի՝ ԱՄՆ-ը ներկայացրել է Պետդեպարտամենտի Կովկասի բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոն, […]
12:57 04.10.2023
Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը հերքում է այն տեղեկությունները, թե նրա հորեղբայր Սարգիս Գալստյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ։ «Իմ ունեցած տեղեկություններով՝ նման բան չկա։ Չար լեզուներն են այդպիսի տեղեկություններ տարածել։ Մոտ ժամանակներս փաստեր ի հայտ կգան, թե ինչով է զբաղված Սարգիս Գալստյանը։ Չեմ կարող Սարգիս Գալստյանի […]
12:49 04.10.2023
Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած մարդկանց թիվը հոկտեմբերի 4-ի ժամը 12:00-ի դրությամբ չի փոխվել, Հայաստան է եկել բռնի տեղահանված 100 հազար 625 անձ: Այս մասին հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Հաշվառվածների թիվը 95 հազար 711 է, այլ կերպ ասած՝ բռնի տեղահանվածների ավելի քան 95 տոկոսը:
10:55 04.10.2023
ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց ձերբակալությունները։ Չնայած ԼՂ ներկայացուցիչների հետ երկխոսությանը, հայերի իրավունքների հարգման և պաշտպանության, նրանց վերադարձը ԼՂ չխոչընդոտելու պատրաստակամության, տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին, Ադրբեջանի իրավապահ […]
10:48 04.10.2023
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցում անդրադարձել է Հռոմի ստատուսին միանալու Հայաստանի որոշման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության մոտեցմանն ու մեկնաբանություններին: Նշել է. «Ես միայն կասեմ, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է շարունակել դերակատարում ունենալ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ ամենաբարձր մակարդակներում՝ արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու համար: Եվ դուք նաև տեսել եք, որ մենք այս […]
23:25 03.10.2023
Ի հավելումն Հայաստանին արդեն իսկ տրամադրված 5 տոննա հրատապ բժշկական օգնությանը՝ Ֆրանսիան իր հիվանդանոցներում կընդունի Լեռնային Ղարաբաղից տարհանված ծանր վիրավորված 4 հիվանդի։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան, ով այսօր ժամանել է Հայաստան։
23:14 03.10.2023
Հոկտեմբերի 3-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Հայաստանում այցով գտնվող Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ: Հանդիպումից հետո նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով. ստորև՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը մամուլի համար և պատասխանը լրագրողի հարցին: «Բարև Ձեզ: Հարգելի՛ տիկին նախարար, Սիրելի՛ գործընկեր, Ողջունում եմ մեր բարեկամ […]
22:20 03.10.2023
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Հայաստանում է, տեսակցելու է Արցախից բռնի տեղահանված անձանց: Նախատեսված են մի շարք հանդիպումներ: Գործնական ի՞նչ քայլեր է ձեռնարկում Փարիզը Հայաստանին օգնելու համար: Իսկ ի՞նչ օգնություն կարող են ակնկալել Արցախից տեղահանված հայերը Հայաստանի կողքին լինելու հարցում, արդյո՞ք կա կոնսենսուս Ֆրանսիայի քաղաքական էլիտայում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Թվարկենք, թե […]
21:32 03.10.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննային: Ողջունելով տիկին նախարարի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ վարչապետը նշել է. «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել անձամբ Ձեզ, Ֆրանսիային և նախագահ Մակրոնին՝ այս դժվար ժամանակներում Հայաստանի կողքին հստակ լինելու համար, և նաև Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտելու համար: Ըստ […]
21:09 03.10.2023
РБК-ն, հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին, հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը ձերբակալվել են։ Ձերբակալվածների թվում նշվում է նաև ԼՂ Ազգային Ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի անունը:
20:42 03.10.2023
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց և Հակարիի կամուրջը հատած տրանսպորտային միջոցների թվի փոփոխություն չի գրանցվել։ Հոկտեմբերի 3-ի ժամը 20:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 100 հազար 625 անձ, տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 21 հազար 195: Այս մասին հոկտեմբերի 3-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, փոխանցում է «Արմենպրես»-ը: […]
20:34 03.10.2023
Առողջապահության և սննդի անվտանգության հարցերով Եվրահանձնաժողովի հանձնակատար Ստելլա Կիրիակիդեսը Եվրախորհրդարանի «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո և Հայաստանի հասցեին շարունակվող սպառնալիքները» թեմայով հատուկ քննարկմանը դատապարտել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան՝ չնայած Բաքվի վստահեցումներին, թե ինքը հավատարիմ է դիվանագիտական լուծմանը, փոխանցում է «Լուրերը»: «Ուժի կիրառումը երբեք չի կարող արդարացվել»,- ասել է հանձնակատարը: Կիրիակիդեսը պնդել է, որ Հայաստան […]
17:26 03.10.2023
30 տարվա մեջ առաջին անգամ ՄԱԿ-ի առաքելությունը երեկ ժամանեց Արցախ: Ուշագրավ է, որ միջազգային կառույցի ներկայացուցիչները տարածաշրջան են հասնում այն ժամանակ, երբ Արցախի գյուղերն ու քաղաքները գրեթե ամբողջությամբ դատարկ են, նաև այն, որ ՄԱԿ-ի առաքելության կազմում են բացառապես կազմակերպության՝ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետները: Նրանց այցը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի փոխանցմամբ, կազմակերպվել է Իլհամ Ալիևի […]
16:48 03.10.2023
Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը և Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել են մանրամասներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Կառավարության աջակցության ծրագրերի վերաբերյալ: Ըստ Նազելի Բաղդասարյանի ներկայացրած տվյալների՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձան թիվը կազմում է 100 625, Հակարիի կամուրջը հատած տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 21 195, հաշվառված անձանց թիվը կազմում է […]
16:12 03.10.2023
Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպան Կիրստի Նարինենը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Սյունիքի և Վայոց ձորի մարզեր: Նրանք եղել են Եղեգնաձորում, Գորիսում և Լաչինի միջանցքի մուտքի մոտ: «Կարևոր էր տեսնել, որպեսզի կարողանանք զեկուցել, լսել նրանց պատմությունները, դրանք փոխանցել, նրանց հետ լաց լինել: Ոչ ոք ինքնակամ չի հեռացել, նրանք ստիպված են եղել հեռանալ բռնության վախից, […]
15:27 03.10.2023
Պաշտպանության բանակի N զորամասի (դիվիզիայի) հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Մ.Բ.-ն 2020 թվականի հոկտեմբերի 3-ին, աջ ծնկահոդի շրջանում վնասվածք ստանալու պատճառաբանությամբ, դիմել է Հադրութի շրջանի Տող գյուղում ծավալված Մեխակավանի զինվորական հոսպիտալ: Մ.Բ.-ի աջ ծնկահոդի հատվածում հայտնաբերվել է միայն այտուց, տեղադրվել է ֆիքսատոր՝ հոդի շարժունակությունը սահմանափակելու նպատակով: Վերադաս հրամանատարության կողմից Մ.Բ.-ին հանձնարարվել է շարունակել զինվորական […]
15:03 03.10.2023
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ուշացած է համարում ՄԱԿ-ի առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խանդանյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի առաքելության մեկօրյա այցը Լեռնային Ղարաբաղ և դրան հաջորդած հայտարարությունը։ «Տասն ամիս շարունակ մեր միջազգային գործընկերներին ասել եք, որ Ադրբեջանը էթնիկ զտման քաղաքականություն է վարում և կոչ ենք արել […]
13:20 03.10.2023
Հոկտեմբերի 3-ի ժամը 12:00-ի դրությամբ Հայաստանի տարբեր բուժհաստատություններում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 345 անձ է բուժում ստանում: Այս մասին հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: «Նրանցից շատերի վիճակը շարունակում է ծանր և ծայրահեղ ծանր մնալ: Վերակենդանացման բաժանմունքներում այս պահին 9 երեխա կա, նրանից 2-ի առողջական վիճակում դրական դինամիկա ունենք»,- նշեց նա:
12:57 03.10.2023
Հոկտեմբերի 3-ի ժամը 12:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 100 հազար 617 անձ: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: «Այս ժամի դրությամբ ավելացում ունենք արդեն հաշվառվածների մեջ. այդ թիվը կազմում է 91 հազար 918»,-ասաց Բաղդասարյանը:
11:56 03.10.2023
Հոկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի շարունակական ագրեսիվ և Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի մանրամասները՝ իրադրության միջազգային քաղաքական և հումանիտար բաղկացուցիչները: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի 100.000-ից ավել հայության բռնի տեղահանման հետևանքով […]
11:50 03.10.2023
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 75 անդամներ վարչակազմին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ և կիրառել 907-րդ հոդվածի սահմանափակումները՝ ԱՄՆ-ի կողմից Բաքվին տրամադրվող ռազմական օգնության նկատմամբ։ Կոնգրեսի անդամների վերջին նամակում, որը նախաձեռնել են կոնգրեսականներ Աննա Էշուն և խոսնակ Նենսի Փելոսին, օրենսդիրների երկկուսակցական խումբը դատապարտում էր Ադրբեջանի «չհրահրված ռազմական հարձակումը» և Արցախի «դաժան իննամսյա շրջափակումը», որը «տարածաշրջանի […]