TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

ԱՐՑԱԽ

Արարատ Միրզոյան Յանեզ Լենարչիչին է ներկայացրել Լաչինի միջանցքի՝ ամիսներ տևած արգելափակման, ապա ԼՂ-ի բնակչության դեմ ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը

21:48 06.10.2023

Հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչին: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի՝ ամիսներ տևած արգելափակման, սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը: Ընդգծելով, որ տեղի ունեցածը ԼՂ փաստացի էթնիկ զտում էր, որի վտանգի մասին ՀՀ ահազանգում […]

̰
Հայաստանին ի՞նչ է տալու Հռոմի ստատուտը. ՄԻԵԴ-ի նախկին աշխատակցի գնահատականը

20:10 06.10.2023

Հայաստանը Հռոմի ստատուտը վավերացրել է հետադարձ ուժով՝ 2021թ.-ի մայիսի 10-ի կեսգիշերից: Այս դեպքում այն Ադրբեջանի ո՞ր հանցագործությունների վրա կարող է ծավալվել և ի՞նչ է տալու մեր երկրին: Թեմայի շուրջ մասնագիտական գնահատականներ է հնչեցրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին աշխատակից Արման Զրվանդյանը. «Ջերմուկի դեպքերը, Սև լճի դեպքերը, մնացած բոլոր դեպքերը, ես հիշում եմ՝ դեպք եղավ, երբ […]

̰
Ֆիլիպ Լոուրենսը թողնում է Կանադա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահի պաշտոնը

18:52 06.10.2023

Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ֆիլիպ Լոուրենսը թողնում է Կանադա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահի պաշտոնը՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայով և դրան հաջորդած բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմամբ պայմանավորված։ Այս մասին հայտնել է Կանադայի «Հայ Դատի» հանձնախումբը։ 🚨 MP Philip Lawrence resigns as the chair of the Canada-Azerbaijan Parliamentary Friendship Group, following Azerbaijan’s aggression on Artsakh (Nagorno-Karabakh) […]

̰
Արցախում ծանր վիրավորում ստացած չորս հիվանդ տարհանվել է ֆրանսիական հիվանդանոցներ

18:29 06.10.2023

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղում ծանր վիրավորում ստացած չորս հիվանդ տարհանվել է ֆրանսիական հիվանդանոցներ: Ֆրանսիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայ փախստականների կողքին է։ ➡️ Այսօր կեսօրին Լեռնային Ղարաբաղում ծանր վիրավորում ստացած չորս հիվանդ տարհանվել է ֆրանսիական հիվանդանոցներ՝ համաձայն Երևանում @MinColonna-ի ստանձնած պարտավորության։ https://t.co/1Bp0p6ryXK — France en Arménie 🇫🇷🇪🇺 (@AmbaFR_Armenie) […]

̰
Ադրբեջանի օմբուդսմենը տեսակցել է Դավիթ Բաբայանին

17:24 06.10.2023

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան տեսակցել է Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, որին Բաքուն կալանավորել է կեղծ մեղադրանքներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական APA գործակալությունը գրում է, որ Սաբինա Ալիևան ծանոթացել է Դավիթ Բաբայանի պահման պայմաններին։ Հաղորդագրության համաձայն՝ Բաբայանին ակնոց է տրվել, ապահովվել է հասանելիություն գրադարանին և տեղեկատվությանը։

̰
Տեղեկատվություն՝ ԼՂ-ից տեղահանված անձանց կողմից վերջին օրերին հաճախ հնչող հարցերի վերաբերյալ

14:07 06.10.2023

1․ Ինչպե՞ս հաշվառվել ՆԳՆ Միգրացիայի քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։ Հաշվառվելու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով մոտենալ Հայաստանի համայնքներում ստեղծված տարածքային հումանիտար կենտրոններ (հասցեները հրապարակված է https://irazekum.am/ հարթակում) կամ Փարաքարի Միասնական սոցիալական ծառայության կայան (հասցե՝ Նաիրի 40): 2․ Արդյոք քաղաքացին համարվու՞մ է հաշվառված, եթե իր տվյալները ներբեռնել է Առաջնային կարիքի գրանցման հարթակում։ Ո՛չ, քանի որ […]

̰
ՄԱԿ-ի դատարանը հոկտեմբերի 12-ին նիստ է նշանակել Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ

13:59 06.10.2023

ՄԱԿ-ի դատարանը հոկտեմբերի 12-ին  լսումներ է նշանակել Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման» կոնվենցիայի հիմքով հայցի քննության նպատակով։ Հայաստանն ավելի վաղ հայց էր ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ կոչ անելով դատարանին ժամանակավոր միջոցներ ձեռնարկել Բաքվի դեմ։ «Արդարադատության միջազգային դատարանը՝ ՄԱԿ-ի գլխավոր դատական ​​մարմինը, կանցկացնի հանրային լսումներ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի […]

̰
ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է ՄԱԿ-ի առաքելության՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցին

13:30 06.10.2023

ՄԱԿ-ի մեկօրյա առաքելությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների լուրջ ավերածություններ չի հայտնաբերել, կրոնական շինությունները չեն տուժել, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։ «Մեկօրյա առաքելություն, որն, ըստ էության, արեց այն, ինչ հնարավոր էր այս իրավիճակում: Թերևս այս իրավիճակում բնակիչների հարցումն է և ուսումնասիրությունը, թե որքանով է տեղի ունեցածը ազդել ենթակառուցվածքների, առաջին հերթին քաղաքացիական օբյեկտների, Լեռնային Ղարաբաղի […]

̰
ՌԴ ՊՆ պատվիրակությունը կայցելի Երևան, որտեղ կքննարկի ԼՂ-ից խաղաղապահների դուրսբերման ժամկետը. ԶԼՄ

13:14 06.10.2023

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը ուրբաթ կայցելի Երեւան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման ժամկետները։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է դիվանագիտական ​​աղբյուրը։ «Այսօր Երեւան կայցելի ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունը, հայկական կողմի հետ հանդիպմանը կքննարկվեն Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման կոնկրետ ժամկետներ»,- ասել է զրուցակիցը։ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է տարածաշրջանում 2020 թվականի […]

̰
Ճապոնիան 2 մլն դոլար կհատկացնի Լեռնային Ղարաբաղից փախստականներին օգնելու համար

10:53 06.10.2023

Ճապոնիայի կառավարությունը որոշել է հատկացնել 2 միլիոն դոլարի դրամաշնորհ, որը կուղղվի Լեռնային Ղարաբաղից փախստականներին օգնելու համար։ Այս մասին ասվում է Ճապոնիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ այդ միջոցները փոխանցվելու են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջոցով։ Ճապոնիայի կառավարության դրամաշնորհը կօգտագործվի ոչ պարենային ապրանքների, դեղորայքի և ջրի պաշարների […]

̰
Վահագն Խաչատուրյանը France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է ներկայումս Հայաստանում և տարածաշրջանում առկա իրադրության

10:28 06.10.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է ներկայումս Հայաստանում և տարածաշրջանում առկա իրադրությանն ու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվածների խնդրիրներին: Նախագահը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից ավելի քան 9 ամիս տևած շրջափակման և դրան հաջորդած՝ սեպտեմբերի 19-20-ին լայնածավալ ռազմական ուժի կիրառման հետևանքով ավելի քան հարյուր հազար […]

̰
ԱՄՆ կոնգրեսականները՝ Ֆրենկ Փալոնի գլխավորությամբ, Բայդենի վարչակազմին կոչ են արել աջակցություն տրամադրել Հայաստանին անվտանգության ապահովման համար

10:01 06.10.2023

Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը, ներկայացուցիչներ Ջիմ Կոստան և Բրեդ Շերմանը միացել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրներից կազմված երկկուսակցական խմբին՝ կոչ անելով Բայդենի վարչակազմին անհապաղ միջոցներ կձեռնարկել՝ կանխելու ադրբեջանական ներխուժումը Հայաստան, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): «Ադրբեջանական ուժերի հետագա ագրեսիան և համակողմանի պատերազմը Հարավային Կովկասում կանխելու հնարավորությունը սպառվում է: Ալիևի ազդանշանները ցույց […]

̰
Բաքուն դեմ չէ Երևանի հետ բանակցությունների շարունակությանը ԵՄ միջնորդությամբ, բայց առանց Ֆրանսիայի

23:11 05.10.2023

Շուրջ 50 երկրների  առաջնորդներ  Գրանադայում քննարկել են, թե ինչպես  խթանել համագործակցությունը ողջ մայրցամաքում: Վերջին 19 ամիսների ընթացքում առաջին անգամ է, որ գագաթնաժողովի քննարկման գլխավոր թեման Ուկրաինան չէ։ Բացի ընդլայնման խնդիրներից այստեղ կկենտրոնանան ԵՄ միգրացիոն նոր ճգնաժամի, Ադրբեջանի և Հայաստանի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև  Սերբիայի և Կոսովոյի միջև ճգնաժամերի շուրջ:  Հիշեցնենք, որ երեկ Ալիևը […]

̰
Միրզոյանն ու Բորելը քննարկել են Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը

22:32 05.10.2023

Հոկտեմբերի 5-ին Գրանադայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ վերջինիս քաղաքական և հումանիտար բաղադրիչները։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից մի ամբողջ ժողովրդի հայրենի բնօրրանից զրկելու […]

̰
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ապամոնտաժել են ժամանակավոր դիտակետերը

21:37 05.10.2023

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի նախկին շփման գծի երկայնքով ժամանակավոր դիտակետեր են ապամոնտաժել, ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում։ «Ավարտվել է Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջանների նախկին շփման գծի երկայնքով ժամանակավոր դիտակետերի ապամոնտաժումը»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Հստակեցվում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբն իր պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չի հայտնաբերել։

̰
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների կարգավիճակը փոխվել է. Պուտին

19:47 05.10.2023

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների կարգավիճակը փոփոխությունների է ենթարկվել ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Նույնիսկ մեր խաղաղապահների կարգավիճակն անմիջապես որակական փոփոխությունների ենթարկվեց այն բանից հետո, երբ Ղարաբաղի կարգավիճակը որոշվեց Ադրբեջանի կազմում»,- ասել է Պուտինը:

̰
Ղարաբաղում ռուս խաղաղապահները միայն դիտորդական իրավունք ունեին. Պուտին

19:36 05.10.2023

Ռուս խաղաղապահները Ղարաբաղում 2020 թվականից հետո իրավունք ունեին միայն հետևել հրադադարի պահպանմանը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մեր խաղաղապահների իրավական կարգավիճակը հիմնված էր բացառապես 2020 թվականի նոյեմբերի հայտարարության վրա, խաղաղապահների կարգավիճակ երբևէ չի առաջացել: Հիմա չեմ ասի, թե ինչու էր Ադրբեջանը կարծում, որ դրա կարիքը չկա, բայց առանց Ադրբեջանի ստորագրելն […]

̰
Արտակ Բեգլարյանը տվյալներ է ներկայացրել Արցախի ներկա բնակչության, պատերազմի ու վառելիքի պահեստի պայթյունի հետևանքների վերաբերյալ

18:16 05.10.2023

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը մի քանի տվյալ է ներկայացրել Արցախի ներկա բնակչության և պատերազմի ու վառելիքի պահեստի պայթյունի հետևանքների վերաբերյալ: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «1. Իմ տեղեկություններով՝ Արցախում՝ ադրբեջանական իշխանության ներքո մնացել են առավելագույնը 40 հայեր, ներառյալ՝ ենթադրաբար իրենց տներում մնացած միայնակ ու անօգնական անձինք, որոնց հնարավոր չէ եղել […]

̰
Միանվագ դրամական աջակցություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

15:55 05.10.2023

Կառավարության որոշմամբ, 100 000 միանվագ դրամական սոցիալական աջակցություն կտրամադրվի 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված և 2023 թվականի սեպտեմբերի 24-ի ժամը 12։00-ից հետո Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածներին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ներկայացմամբ, սույն որոշմամբ […]

̰
Այն իրավիճակը, որ ունենք ռազմաքաղաքական տեսանկյունից մեր տարածաշրջանում, շարունակում է մնալ բավականին ծանր. Տիգրան Աբրահամյան

15:17 05.10.2023

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ իր դիտարկումներն է ներկայացրել տարածաշրջանային զարգացումների եւ ներքաղաքական խնդիրների վերաբերյալ: Ըստ նրա` վերջին օրերին կային որոշակի սպասումներ խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ, եւ շատերի մոտ այնպիսի տպավորություն է ձեւավորվել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման խնդիրը կամ խոչընդոտը եղել է […]

̰
Աջակցություն կստանան բռնի տեղահանված բոլոր արցախցիները, կբարձրանա ուսուցիչների աշխատավարձը. գործադիրի որոշումները

15:03 05.10.2023

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները վաղվանից կստանան 100 000 դրամ միանվագ դրամական աջակցություն: Այս մասին որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստին, որը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվեց 8 միլիարդ դրամ՝ Արցախից բռնի տեղահանված 80 հազար շահառուների 100 000 դրամ միանվագ դրամական աջակցություն տրամադրելու համար: Նիստին հաստատվեցին նաև աղետների ռիսկի […]

̰
Եվրախորհրդարանը դատապարտել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան և ԵՄ-ին կոչ է արել համագործակցության հավակնոտ ծրագիր ներկայացնել Հայաստանին

15:02 05.10.2023

Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան՝ Եվրամիությանը կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի այն պաշտոնատար անձանց դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման համար, ինչը հանգեցրել է նաև մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների։ Հոկտեմբերի 3-ին Եվրոպական խորհրդարանում քննարկում էր տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի թեմայով, […]

̰
Զախարովան՝ ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ապագայի մասին

14:10 05.10.2023

ԵԱՀԿ Նախարարների խորհուրդն է լիազորված պաշտոնական որոշում կայացնել Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի ճակատագրի վերաբերյալ, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Պատասխանելով ՄԽ-ի ապագայի մասին հարցին՝ տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ֆոնին, նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին «կանաչ լույս» էր տվել ԵԱՀԽ-ի խորհուրդը լրացուցիչ հանդիպման վերջնական փաստաթղթերով։  

̰
Ռուս խաղաղապահների պահվածքը թե՛ մարտական գործողությունների ժամանակ, թե՛ հիմա մեզ համար բացարձակապես ընդունելի չէ. Արթուր Խաչատրյան

13:43 05.10.2023

Ալիեւի երեկվա հայտարարություններից պարզ դարձավ, որ իրենք միայն ԼՂ-ով չեն բավարարվում ու ՀՀ-ին լրացուցիչ պահանջներ են ներկայացրել: Ամենայն հավանականությամբ առաջին պահանջը վերաբերել է անկլավներին, երկրորդը` միջանցքին: Դա է վկայում Իլհամ Ալիեւի` այսօր Գրանադա չմեկնելը: Այս մասին ԱԺ հերթական նիստերի ավարտից հետո կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Խոսելով Լեռնային Ղարաբաղում […]

̰
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Ժնևում ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի ղեկավարին

13:28 05.10.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շարունակում է հանդիպումներ ունենալ միջազգային գործընկերների հետ՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը։ Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Պաշտպանն ընդունել է Ժնևում ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) ղեկավար և ներկայացուցիչ Մոհան Ռամեշ Ռաջասինգամի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում են եղել նաև Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողի ժամանակավոր պարտականությունները կատարող […]

̰
Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը կալանավորվեցին

13:20 05.10.2023

Ադրբեջանի դատարանը չորս ամսով կալանավորել է Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին, ինչպես նաև խորհրդարանի նախկին ղեկավար Դավիթ Իշխանյանին։ Այս մասին հոկտեմբերի 5-ին հայտնել է «APA»-ն։ «Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը չորս ամիս ժամկետով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

̰
Ադրբեջանը պետք է ապահովի մարդկանց՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքի երաշխիքը. Human Rights Watch

12:46 05.10.2023

Զանգվածային ու ցավալի արտագաղթից հետո անհրաժեշտ է Ադրբեջանի հետ կենտրոնանալ տեղահանվածների իրավունքների շուրջ բանակցությունների վրա, որոնք դյուրին դարձնելու մեջ ներգրավված կառավարությունները պետք է ստանան Ադրբեջանի նախագահի կողմից Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի վերադարձի իրավունքը հարգելու, պաշտպանելու և իրականացնելու կոնկրետ պարտավորություններ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին ասված է Human Rights Watch-ի հայտարարության մեջ: Կազմակերպությունը նշում է, […]

̰
Ադրբեջանը շինծու մեղադրանքներ է առաջադրել Արայիկ Հարությունյանին

11:38 05.10.2023

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին։ Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արայիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 9 հոդվածով, փոխանցում է «Արմենպրես»-ը: Արայիկ Հարությունյանին կեղծ մեղադրանքներ են առաջադրվել իբր Ադրբեջանի դեմ ագրեսիվ պատերազմ վարելու, վարձկանների հավաքագրելու, պատրաստելու և ֆինանսավորելու, ահաբեկչություն իրականացնելու և այլ հոդվածներով։ Ադրբեջանի […]

̰
Լեհաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար

11:33 05.10.2023

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Լեհաստանի կողմից առաքված մարդասիրական բեռը հասել է Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԼՂ-ից տեղահանվածներին Լեհաստանի կողմից ցուցաբերված աջակցությունը ներառում է առաջնային անհրաժեշտության ապրանքներ, մասնավորապես՝ անկողնային պարագաներ, սննդամթերք և այլն: Լրագրողների հետ ճեպազրույցում Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Վոյչեխ Գերվելը մտահոգություն հայտնեց ԼՂ-ից շուրջ 100 հազար փախստականներ տեղահանման վերաբերյալ: «Մենք տեսնում ենք, որ […]

̰
Ինչո՞ւ է Ալիևը հրաժարվել Փաշինյանի հետ բանակցելուց

22:28 04.10.2023

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է հոկտեմբերի 5-ին մեկնել Իսպանիայի Գրանադա քաղաք, որտեղ պետք է կայանար Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը: Այդ մասին է հայտնում ադրբեջանական APA գործակալությունը։ Ո՞րն է Ալիևի հրաժարվելու պատճառը, իրականում ի՞նչ է նշանակում այդ այցի չեղարկումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ այդ հանդիպումը պետք է հնգակողմ լիներ, և միջնորդի […]

̰
BACK_TO_TOP