TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

ԱՐՑԱԽ

Ավելի քան 80.000 արցախցի ստացել է 100.000 դրամական հրատապ աջակցությունը

17:45 14.10.2023

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ամփոփել է Հումանիտար կենտրոնի ընթացիկ շաբաթը և կառավարության այն գործողությունները, որոնք ուղղված են Արցախից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանը: «Այս պահի դրությամբ ավելի քան 80.000 մարդ ստացել է 100․000 դրամական հրատապ աջակցությունը: Գործընթացը շարունակվում է»,- նշել է փոխվարչապետ Խաչատրյանը: Հումանիտար կենտրոնից Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կրկին հիշեցրել են, որ պետության […]

̰
Արտակ Բեգլարյանը հայտնել է, թե ովքեր են մնացել Արցախում

08:53 14.10.2023

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ ադրբեջանական օկուպացիայի տակ մնացել է առավելագույնը 40 արցախցի: Այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում: «Արցախի ժողովուրդը բախվել է բռնապետական Ալիևի ռեժիմի կողմից իրականացված ցեղասպանության՝ ավելի քան 99,96%-ը բռնի տեղահանված է։ Ներկայումս ադրբեջանական օկուպացիայի տակ է մնացել առավելագույնը 40 արցախցի, և նրանցից ոմանք էթնիկ հայեր չեն. […]

̰
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, թե սեպտեմբերի 19-ից ի վեր խաղաղապահների քանի դիտակետ է փակվել ԼՂ-ում

21:45 13.10.2023

Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների զինաթափման և լուծարման կապակցությամբ 24 ժամվա ընթացքում փակվել է ԼՂՀ Շուշիի շրջանում գտնվող խաղաղապահների մեկ դիտակետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն ամենօրյա տեղեկագրում: Ընդհանուր առմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում փակվել են ութ դիտակետ և ռուս խաղաղապահների 15 ժամանակավոր դիտակետեր։ Ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են […]

̰
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքներ և իրավունքներ. Ժնևում բարձրաձայնվել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը

20:42 13.10.2023

Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի (CESCR) 74-րդ նստաշրջանի ընթացքում համանուն դաշնագրի շրջանակում ներկայացված Հայաստանի Հանրապետության 4-րդ պարբերական զեկույցի (2014-2019թթ.) քննարկումը, որին մասնակցել են Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը և Միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Անահիտ Աբրահամյանը: Կոմիտեին է ներկայացվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների […]

̰
Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ Բաքվում իրականացվում է շինծու դատավարություն․ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

20:10 13.10.2023

Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը շեշտում է՝ Լեռնային Ղարաբաղի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ Բաքվում իրականացվում է շինծու դատավարություն։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Անի Բադալյանը Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի ունեցող գործընթացը X սոցիալական ցանցի հարթակում կատարած գրառմամբ համարել է բոլոր նորմերի լիակատար անտեսման ցուցադրում։ «Ապօրինի առևանգմանը, որը միջազգային մարդասիրական օրենքի կոպտագույն խախտում է, այժմ հաջորդում […]

̰
Պուտինը հայտարարել է ԼՂ-ում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետի մասին

20:03 13.10.2023

Ֆորմալ առումով ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում մնում են մինչև 2025 թվականի նոյեմբեր, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ միաժամանակ ավելացնելով, որ մոտ ապագայում այդ հարցը կլուծվի։ «Ֆորմալ առումով մեր խաղաղապահները այնտեղ են մինչև 2025 թվականի նոյեմբերը, և մենք, իհարկե, գործընկերների հետ երկխոսության ընթացքում պետք է որոշենք և լուծենք այն հարցը, թե ինչ և ինչպես ենք […]

̰
Արցախից բռնի տեղահանված մարդկանց ի՞նչ է առաջարկում Հայաստանի աշխատաշուկան

17:56 13.10.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոններում շարունակում են իրականացնել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հաշվառման գործընթացը: Այդ կենտրոններում մասնագետները գնահատում են արցախցիների աշխատանքի տեղավորման հետ կապված կարիքները և ուղղորդում աշխատաշուկա: «Արցախցիների մեծ մասը մշտական բնակության վայր տեղափոխվելու որոշում դեռ չի կայացրել, շատերը դեռ չեն կողմնորոշվել: Այդ իսկ առումով դեռ այս […]

̰
Ուղեցույց՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների համար

17:16 13.10.2023

Ինչպե՞ս ստանալ 2023-2024 ուստարվա ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում․ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է ուղեցույց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների և ՀՀ պետական ուսումնական հաստատությունների համար։ Ո՞վ կարող է ստանալ կրթաթոշակ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, 2023 թվականի սեպտեմբերի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ուսումնական հաստատությունների (պետական կամ մասնավոր) սովորող հանդիսացող և համապատասխան […]

̰
ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնը նախատեսվածից ավելի արագ աշխատեց. Փաշինյանը՝ արցախցիներին տրամադրվող դրամական օժանդակության մասին

15:11 13.10.2023

ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնը նախատեսվածից ավելի արագ աշխատեց եւ կառավարության երեկվա նիստում հայտարարված թվի փոխարեն այսօր խոստացված 100 հազարները ստացան ավելի մեծ թվով՝ 29 հազար 78 ԼՂ-ից բռնի տեղահանվածներ, որոնցից 14 հազար 593-ը՝ երեխաներ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսպիսով՝ ընդհանուր առմամբ խոստացված 100 հազար դրամները այսօրվա դրությամբ վճարված […]

̰
Լեռնային Ղարաբաղում մշակութային ցեղասպանությունն անխուսափելի է․ Time-ի հոդվածը

15:05 13.10.2023

Ամերիկյան Time ամսագրում հոդված է հրապարակվել, որն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղում մշակութային ցեղասպանությանը․ հոդվածի հեղինակը դա անխուսափելի է համարում՝ հաշվի առնելով, թե ինչ ճակատագրի է արժանացել հայկական մշակութային ժառանգությունը Նախիջևանում Ադրբեջանի տիրապետության տակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ինչպիսին է մշակութային ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղի հայերի համար» խորագրով հոդվածի հեղինակը հիշեցնում է Ջուղայի խաչքարերի ոչնչացումը, Ջաբրայիլի Սուրբ Աստվածածին եկեղեցու […]

̰
«Գազպրոմ Արմենիա» ընկերության աջակցության ծրագրի արդյունքում լուծվել է ավելի քան 3200 արցախցու կեցության խնդիր

14:58 13.10.2023

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին օժանդակելու նպատակով «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից նախաձեռնված աջակցության ծրագրի շրջանակում կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում է տրամադրվել տեղահանված 600 ընտանիքի։ Փոխհատուցումը նախատեսված է վեց ամիս ժամկետով, առաջնահերթությունը տրվել է բազմանդամ և բազմազավակ ընտանիքներին։ Աջակցության ծրագրի արդյունքում լուծվել է ավելի քան 3200 արցախցու կեցության խնդիր:

̰
Ադրբեջանի և Թուրքիայի հետագա անպատիժ անդամակցությունը Եվրոպայի խորհրդին կնշանակի միայն այս կազմակերպության գաղափարական վախճանը. Արմեն Գեւորգյան

11:38 13.10.2023

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հոկտեմբերի 12-ի լիագումար նիստում՝ «Եվրոպայի խորհրդի դերը հակամարտությունների կանխարգելման, միջազգային կառույցների վստահության վերականգնման եւ համընդհանուր խաղաղության խթանման գործում» թեմայով քննարկման ժամանակ: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պատգամավորը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, Եվրոպայի խորհրդի եւ այս վեհաժողովի ապագայի վերաբերյալ երկու դիտարկում կկատարեմ՝ հաշվի առնելով հետխորհրդային […]

̰
Ագրեսիան, որը ԼՂ-ի բնակչությանը մղեց հարկադիր տեղահանման, էթնիկ զտումների բացահայտ դեպք է, որն իրականացվել է ՄԱԿ-ի վերահսկողության ներքո. Մհեր Մարգարյանի հայտարարությունը ՄԱԿ-ում

08:31 13.10.2023

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մհեր Մարգարյանի հայտարարությունը ՄԱԿ-ի ԳԱ 78-ի վեցերորդ կոմիտեում օրակարգի 80-րդ կետով՝ մարդկության դեմ հանցագործություններ. «Պարոն նախագահ, Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները ծանր հանցագործություններ են հենց այն արժեքների և սկզբունքների դեմ, որոնք ամրագրված են Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ: Հայաստանը ողջունում է մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և պատժի մասին հոդվածների նախագծի շուրջ […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է Տոյվո Կլաարին

00:04 13.10.2023

Հոկտեմբերի 12-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանն ընդգծվել է ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգության, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառման անհրաժեշտությունը, ինչպես նաև հոկտեմբերի […]

̰
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ապամոնտաժել են յոթ դիտակետ

23:00 12.10.2023

Սեպտեմբերի 19-ից ռուս խաղաղապահներն ապամոնտաժել են 7 դիտակետեր և ևս 15 ժամանակավոր դիտակետեր Լեռնային Ղարաբաղի Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում, ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։ «Ընդհանուր առմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում փակվել են 7 դիտակետեր և  15 ժամանակավոր դիտակետեր։ Ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են աշխատանքները էլեկտրաէներգիայի և գազի […]

̰
ՀՀ ՄԻՊ-ը Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

22:18 12.10.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին և գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Արկադիուշ Լեգիչին։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների դեպքերը, որոնք արձանագրվել են Ադրբեջանի վերջին ագրեսիայի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանման ընթացքում: […]

̰
ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը

21:31 12.10.2023

Քիչ առաջ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվությունը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։ «Բանաձևը դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները։ Վեհաժողովը ֆիքսում է, որ Լեռնային Ղարաբաղի գրեթե ամբողջ բնակչությունը լքել է իր հայրենիքը ֆիզիկական ոչնչացման […]

̰
ՀՀ կառավարությունը կփոխհատուցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձը

16:07 12.10.2023

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ-ում նախնական և միջին, բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացրած ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման համակարգի ուսանողներին ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը: Գործադիրը հավանություն է տվել նաև ուսումնարաններում, քոլեջներում և բուհերում տրամադրվելիք կրթաթոշակի առավելագույն […]

̰
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 100 000-ական դրամ վճարումներ ենք կատարում՝ առանց որևէ բացառության․ Տիգրան Խաչատրյան

15:53 12.10.2023

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, ով համակարգում է հումանիտար կենտրոնի աշխատանքները, խնդրեց ներկայացնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության աշխատանքների և ծրագրերի ընթացքը։ «Նախ թույլ տվեք ներկայացնել նախորդ շաբաթ արդեն ուժի մեջ մտած 100 000-ական դրամ հրատապ դրամական աջակցության հետ կապված միջոցառման ընթացքի վերաբերյալ մի շարք թվային ցուցանիշներ: Մենք բռնի տեղահանվածներին՝ անկախ […]

̰
Մարտին Լոուրենսը ՄԱԿ-ի դատարանում փաստեր է ներկայացրել ԼՂ-ի հայ բնակչությանը բռնությամբ տեղահանելու Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ

15:41 12.10.2023

Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի քննարկման ժամանակ Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Լոուրենս Մարտինն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայությունը ստիպված է եղել փախչել իր հայրենիքից։ «Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայ բնակչությունը՝ 100 հազար մարդ, ստիպված է եղել լքել իր տունը։ Այս ամենը տեղի չի ունենում միայն վախի ներքո։ Այնպես չէ, որ […]

̰
Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում ներկայացրել է Ադրբեջանին ուղղված Հայաստանի տասը պահանջները

15:35 12.10.2023

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ով նաև Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացուցիչն է Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի գործով, դատարանում Հայաստանի միջանկյալ միջոցի դիմումի շրջանակում ներկայացրել է Ադրբեջանին ուղղված Հայաստանի ամփոփիչ տասը պնդումները։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 28-ի միջանկյալ միջոցի դիմումի հիման վրա Հայաստանը խնդրում է, որպեսզի ՄԱԿ-ի […]

̰
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե տարբեր ծրագրերով որքան գումար է հատկացվել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

14:42 12.10.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, թե տարբեր ծրագրերով որքան գումար է հատկացվել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին։ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին եւ եղբայրներին աջակցելու համար այս պահի դրությամբ կառավարությունը տարբեր ծրագրերով հատկացրել է շուրջ 100 միլիոն դոլար: Այդ գումարների մի մասն արդեն իսկ հասել է հասցեատերերին, մյուս մասը կհասնի առաջիկա ամիսներին, […]

̰
Լեռնային Ղարաբաղի հայաթափումը երբեք մեր պլանների մեջ չի մտել․ վարչապետ

13:11 12.10.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ի սկզբանե Լեռնային Ղարաբաղի հայաթափման հետ կապված որևէ ծրագիր չեն ունեցել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտարարեց Կառավարության նիստի ժամանակ։ «Պետք է արձանագրեմ, որ մեր միջազգային բոլոր գործընկերներից ստացվող առաջին ազդակը այս իրադրության հետ կապված հետևյալն է՝ նրանք ասում են, որ զարմացած են, թե ինչպես կարող է այսպես պատահել, որ […]

̰
ԼՂ-ից բռնի տեղահանված 52 հազար 600 մարդ ստացել է կառավարության խոստացած 100 հազար դրամ միանվագ օգնությունը

11:52 12.10.2023

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 52 հազար 600 մարդ արդեն ստացել է Հայաստանի կառավարության կողմից խոստացված 100 հազար դրամ միանվագ գումարը։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։   «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին՝ անկախ տարիքից, 100 հազար դրամ վճարումներ ենք կատարում։ Բացառություն են կազմում նրանք, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չեն գտնվում։ Այս պահի դրությամբ […]

̰
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր մեկնարկում են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատավարական լսումները

11:45 12.10.2023

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը տեղեկացնում է, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր մեկնարկում են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատավարական լսումները։ Ուղիղ հեռարձակումը՝ ժամը 12:00, այստեղ:  

̰
Արտակ Բեգլարյանն անդրադարձել է Ալիևի երեկվա հայտարարությանն ու հայտնել Արցախում մնացածների թիվը

11:40 12.10.2023

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի երեկ արած հայտարարությանը: Մասնավորապես գրել է. «Երեկ բռնապետ Ալիևը հերթական անգամ առանց որևէ ապացույցի կեղծ հայտարարություն է արել՝ պնդելով, որ արցախյան անտառներում թաքնված զինված խմբավորումներ կան։ Իրականում այնտեղ զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ Ադրբեջանի ահաբեկիչներ: Արցախում մնացածների թիվը չի գերազանցում […]

̰
Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձևի ընդունում է նախաձեռնել ԼՂ հայ բնակչության վերադարձի պայմաններ ստեղծելու հարցով

11:23 12.10.2023

Ֆրանսիան նոր քննարկում է նախաձեռնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում՝ ընդունելու բանաձև, որով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերադարձի պայմաններ կստեղծվեն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Սենատում ունեցած ելույթում ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։ Նա նշել է, որ այդ պայմանները պետք է ներառեն Ղարաբաղի հայերի, այդ թվում՝ պատմամշակութային իրավունքների պահպանման ամուր երաշխիքներ, ինչի համար […]

̰
ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության հետ քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության հետևանքները

10:43 12.10.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությանը: Առաքելությունը գլխավորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության և նորարարության տնօրի­նութ­­յան ղեկավար, Կրթություն 2030 ստորաբաժանման տնօ­րե­նի պաշ­տո­նակատար Սոբհի Տավիլը: Փաստահավաք առաքելությունը Հայաստան է գործուղվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կրթության ոլորտում առկա կարիքների գնահատման նպատակով: Կարևորելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության ՀՀ գործուղումը՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է Ադրբեջանի […]

̰
Արցախից բռնի տեղահանված գործարարներին Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկ ունի

18:03 11.10.2023

Էկոնոմիկայի նախարարությունը Արցախից բռնի տեղահանված գործարարների համար առաջարկներ ունի. մեր հայրենակիցների համար հասանելի կլինեն ինչպես արդեն իսկ գործող պետական աջակցության ծրագրերը, այնպես էլ նորերը՝ արտոնյալ պայմաններով: Այս ամենի վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրեր է մշակել ու ներկայացրել կառավարություն: Փոխնախարար Ռաֆայել Գևորգյանի փոխանցմամբ, առկա խնդիրներն ու գաղափարները քննարկելու նպատակով նախարարությունում երեկ կայացել է հանդիպում  հիմնականում շինարարության, մշակող […]

̰
Ռուսաստանը Հայաստանի հետ չի քննարկել ԼՂ-ում խաղաղապահների հարցը․ Պեսկով

14:19 11.10.2023

Ղարաբաղում ռուս խաղաղապահները դե ֆակտո և դե յուրե գտնվում են Ադրբեջանի տարածքում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, այդ հարցը (Հայաստանի հետ – խմբ.) չի քննարկվել, հիմա, իսկապես, դե ֆակտո և դե յուրե մեր խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում։ ԼՂ-ում խաղաղապահների մնալու հետագա կարգը կամ դրա հետ կապված բոլոր հարցերը կքննարկվեն ադրբեջանական […]

̰
BACK_TO_TOP