22:42 27.03.2025
Սփյուռքի հարցերով Ադրբեջանի պետական կոմիտեն հերթական սադրանքին է նախապատրաստվում: Կառավարությանն առնթեր գործող այդ կառույցը մտադիր է հավաքագրել Թուրքիայում ապրող ադրբեջանցիներին, որոնց մտադիր են դարձնել գործիք՝ Հայաստանին տարածքային պահանջների առաջադրման համար: Կոնկրետ ի՞նչ է ձեռնարկվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Սփյուռքի հարցերով Ադրբեջանի պետական կոմիտեի նախագահ Ֆուհադ Մուրադովն այսօր հայտարարել է, որ իր ղեկավարած […]
22:21 27.03.2025
Խորհրդարանը երեկ 64 կողմ, 7 դեմ ձայներով, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։ Ի՞նչ է այն ենթադրում, որո՞նք են լինելու մեր հաջորդ քայլերը, ի՞նչ դրական սպասելիքներ ու միաժամանակ ռիսկեր ու վտանգներ կարող են լինել այս օրենքից։ Այս ամենի շուրջ «Հեռանկարը» զրուցել է «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» […]
19:51 27.03.2025
Այսօր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա էր այցելել Կանզասի ազգային գվարդիայի գլխավոր սերժանտ Քրիս Հարգիսը: Այցի շրջանակում նա դասախոսությամբ է հանդես եկել բրիգադի սերժանտների դասընթացներում` անդրադառնալով սերժանտների դերին զինված ուժերի տարբեր օղակներում և ընդգծելով առաջնորդության մասնագիտական պատասխանատվության և սերժանտների ու հրամանատարների միջև արդյունավետ հաղորդակցման կարևորությունը։ Դասախոսության ընթացքում լուսաբանվեցին մի շարք հարցեր՝ առաջնորդության որակները […]
19:47 27.03.2025
Կհամաֆինանսավորվի 17 համայնքի սուբվենցիոն 23 ծրագիր, կնախատեսվեն «Խաղաղության խաչմերուկի» իրականացման համար անհրաժեշտ ճանապարհաշինական աշխատանքներ, կիրականացվի Բուսաբուծության աջակցության 2025 թ.-ի ծրագիրը: Որոշումներն ընդունվել են Կառավարության այսօրվա նիստում: Մեկ այլ որոշմամբ էլ՝ առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման նպատակով Կառավարությունը կսուբսիդավորի մինչև 300 հազար դրամի հեծանիվ ձեռք բերած ուսանողի և դասախոսի վարկի տոկոսադրույքը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:42 27.03.2025
Հայաստանում զինապարտ քաղաքացիների ծանուցումները 2025 թվականի ապրիլի 1-ից կկատարվեն նոր ընթացակարգով, որն ապահովում է ավելի հասանելի և ապահով ծանուցման մեխանիզմ։ Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում:
19:37 27.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Հայկ Նազարյանը ապրիլի 1-ից կնշանակվի Իրանում ՀՀ առևտրական կցորդ: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման հավելվածի 10-րդ կետը՝ Հայկ Նազարյանին 2025 թվականի ապրիլի 1-ից նշանակել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ՝ 3 տարի ժամկետով»,- ասվում է որոշման մեջ:
19:26 27.03.2025
ՆԳ նախարարությունը կարևորում է միջազգային վերապատրաստման դասընթացներին կին ծառայողների ներգրավվածությունը՝ կատարելագործելու արտակարգ իրավիճակներում արձագանքելու նրանց կարողություններն ու մասնագիտական գիտելիքները։ Քիմիական զենքի արգելման կազմակերպության (OPCW) նախաձեռնությամբ 2024-2025 թթ․ իրականացված Օժանդակության և պաշտպանության կարողություններն ամրապնդող միջազգային վերապատրաստման դասընթացի նպատակը խաղարկային սցենարներով քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային վթարների ժամանակ հիմնական վարքագծային կանոնների ուսուցումն էր, որին մասնակցում էին 25 […]
19:16 27.03.2025
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մարտի 21-ի վճռով բավարարվել է: Վճռի հիման վրա՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության Ս.Թ.-ից՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի 134 միլիոն 64 հազար դրամ:
19:07 27.03.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Ողջունելով հյուրին նախագահը՝ ի դեմս դեսպանի, շնորհավորել է Հունաստանի ղեկավարությանը և ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ: «Հունաստանի հետ հարաբերություններն առանձնակի նշանակություն ունեն մեր ժողովրդի համար: Հայաստանը բարձր է գնահատում պատմականորեն սերտ հարաբերությունները Հունաստանի հետ՝ որոնց ակունքները վաղեմի են […]
18:56 27.03.2025
Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը։ Նիստին մասնակցել են Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ՏԿԵՆ փոխնախարար Վարդան Կոստանյանը, Շրջակա միջավայրի ու Էկոնոմիկայի փոխնախարարներ Տիգրան Գաբրիելյանն ու Արման Խոջոյանը, ՀՀ մարզպետները։ Քննարկվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողերի կադաստրային […]
18:37 27.03.2025
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 21-ին ստացել է Երևանի քաղաքապետի արձանագրությունն առ այն, որ ավագանու անդամ Նարեկ Մանուկյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից, նշելով, որ Հանձնաժողովը մարտի 27-ի հերթական նիստում արձանագրել է, որ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է վերոնշյալ կուսակցության […]
18:30 27.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, որտեղ հանրակրթական դպրոցների աշակերտների հետ «Թատերական շաբաթ» միջոցառումների շրջանակում մասնակցել է «Թատերադաս» խորագիրը կրող ծրագրին: Նախարարին ուղեկցել է թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է դպրոցականներին ու «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի մասնակիցներին՝ նշելով, որ այս ծրագրի մասնակից […]
18:14 27.03.2025
Հայաստանը մասնակցում է Լայպցիգի գրքի ցուցահանդեսին․ այսօր պաշտոնապես բացվել է Հայաստանի ազգային տաղավարը: Ցուցահանդեսի ընթացքում անցկացվում են միջոցառումներ՝ ի նշանավորումն Ավետիք Իսահակյանի 150-ամյակի: Ի թիվս մի շարք միջոցառումների՝ տեղի է ունեցել Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի գերմաներեն հրատարակության շնորհանդեսը, որին ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […]
18:07 27.03.2025
Կառավարության հավանությանն է արժանացել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է կանոնակարգել և հստակեցնել համայնքների տարածքում ներհամայնքային ուղևորափոխադրումները հետ կապված հարաբերությունները և սահմանել վարչական պատասխանատվություն ծառայությունից […]
17:46 27.03.2025
Կառավարությունը որոշել է Երևանի հ. 8 և հ. 9 արհեստագործական պետական ուսումնարանները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Երևանի արհեստի պետական քոլեջ: Ըստ հիմնավորման՝ Երևան քաղաքում գործում է թվով 6 պետական ուսումնական հաստատություն և 7 պետական ուսումնական հաստատությունում իրականացվում է արհեստագործական կրթական ծրագիր: Երևանի հ. 8 արհեստագործական պետական ուսումնարանում ներկա պահին սովորում է շուրջ 349 ուսանող՝ 7 […]
17:35 27.03.2025
Մարտի 27-ին՝ Ղազախստան պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է վերջին շրջանում բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան և անդրադարձ է կատարվել ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ընթացքին։ Արարատ Միրզոյանը և […]
17:20 27.03.2025
Օրինագծի ընդունման արդյունքում միասնական չափանիշների հիման վրա կապահովվի ՀՀ-ում ձերբակալված անձանց պատշաճ բժշկական զննությունն ու դրա արդյունքների ամբողջական արձանագրումը: Արդյունքում հնարավոր կլինի ավելի արդյունավետ քննել խոշտանգման եւ վատ վերաբերմունքի այլ ձեւերի ենթադրյալ դեպքերը՝ միջազգային չափանիշներին համապատասխան հավաքագրված բժշկաիրավական ապացույցների հավաքմամբ: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ ԱԺ մարտի 27-ի նիստի […]
17:12 27.03.2025
ՀՀ արդարադատության և պաշտպանության նախարարությունների համագործակցությամբ քրեակատարողական հիմնարկների պահպանության ապահովման ստորաբաժանումների ծառայողների համար ԶՈՒ զորավարժադաշտերում անցկացվում են հրաձգության գործնական պարապմունքներ։ Գործնական պարապմունքներին արդեն իսկ մասնակցել են Արդարադատության նախարարության «Աբովյան», «Արմավիր», «Սևան» քրեակատարողական հիմնարկների ծառայողները։ Պարապմունքների ընթացքին հետևել են Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Գուրգեն Սարգսյանը, «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Ղազարյանը և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի […]
17:00 27.03.2025
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդել էր ԱԺ պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին: Տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որին ՀՀ ԱԺ 107 պատգամավորից մասնակցել է 67-ը: Քվեատուփում առկա է եղել 67 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն հայտնաբերվել: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ կողմ՝ 67, […]
16:54 27.03.2025
Մարտի 28-ին՝ ժամը 11:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների կողմից Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրից դեպի Լուսահովիտ բնակավայր տանող ճանապարհի 1-ին կմ-ին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ, որի ժամանակ վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է լինելու: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
16:49 27.03.2025
Կառավարությունը հաստատել է Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիրը՝ հանրապետության ինքնաբավության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացման և արտադրողականության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված։ «Հանրապետությունում պարենային անվտանգության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսության զարգացման, ցանքատարածությունների ավելացման, հավաստագրված սերմերով ցանքերի իրականացման, բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման համար առաջարկում ենք այս ծրագիրը։ Սա մենք առաջարկում ենք և գարնանացանի և աշնանացանի համար»,- հարցը ներկայացնելիս ասել է […]
16:42 27.03.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային: Հանդիպման մեկնարկին դեսպանը նախագահին է փոխանցել ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի հրավերն Աբու Դաբիի «Ամենամյա ներդրումային համաժողով»-ին մասնակցելու համար: Հանրապետության նախագահը, ողջունելով դեսպանին, շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ Միացյալ Էմիրությունները վերջին տարիներին դարձել […]
16:21 27.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին» և «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքների նախագծերի շուրջ: Հանդիպման շրջանակում ներկայացվել են վերոնշյալ ոլորտների օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը, շրջանակը, մեխանիզմները, ազդեցությունն ու արդյունքները: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է «Կիբեռանվտանգության մասին» օրենքի նախագիծը՝ նշելով, որ ոլորտի կարգավորման անհրաժեշտությունը բխում […]
16:06 27.03.2025
ՀՀ ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների վիճակի բարելավման նպատակով՝ ընդունվել է որոշում: Կառավարության միջոցներից վերաբաշխում է կատարվել 15,796,496.9 հազար դրամի չափով, որը կուղղվի մի շարք ճանապարհահատվածների հիմնանորոգման և կառուցման աշխատանքների, դրանց նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման, ինչպես նաև ավարտված շինարարական աշխատանքների (5%) և ընդունված նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման ծառայությունների […]
16:00 27.03.2025
Պետական եկամուտների կոմիտեն, ՀՀ կառավարության հետ համատեղ, հիշեցնում է՝ հայտարարագիր ներկայացնող և եկամտային հարկ վճարող քաղաքացիները կարող են օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցումից, եթե հաշվետու տարվա ընթացքում կատարել են կրթական և առողջապահական սոցիալական ծախսեր։ Քաղաքացիներն այս հնարավորությունից կարող են օգտվել ինչպես իրենց, այնպես էլ իրենց ընտանիքի անդամների համար կատարած սոցիալական ծախսերի դեպքում։ Կարևոր է, որ փոխհատուցումից […]
15:45 27.03.2025
Մարտի 27-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի՝ Ազգային պաշտպանության և Զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ Ժան-Միշել Ժակին։ Դեսպան Խաչատրյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները` ընդգծելով «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի վերջնականացումը և երկարատև խաղաղության հասնելու ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից գործադրվող շարունակական ջանքերը։ […]
15:39 27.03.2025
Մարտի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում շարունակվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Ատեստավորման վերջին օրը հարցաշարերի միջոցով ստուգվել են մասնակիցների մասնագիտական գիտելիքներն ու ծառայողական պարտականությունների իմացությունը։ Տեսական քննության ընթացքին հետևել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը և ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանը: […]
15:35 27.03.2025
ՀՀ կառավարության նիստում հաստատվել է հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառումը: Ըստ այդմ՝ բարձրագույն, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների ու աշխատակիցների համար կստեղծվի ֆինանսական միջոցների հասանելիություն հեծանիվների ձեռքբերման համար: 2025 թվականի սեպտեմբերից կմեկնարկի ծրագրից օգտվելու դիմումների ընդունումը: Օժանդակությունը կտրամադրվի հեծանիվի ձեռքբերման նպատակային վարկերի համար՝ պետության կողմից տոկոսադրույքի փոխհատուցման ձևով. վարկի առավելագույն չափը՝ 300 հազար ՀՀ դրամ: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ որոշման ընդունումը է […]
15:13 27.03.2025
Ռուսաստանը և Հայաստանը միշտ պահպանել են բարեկամական հարաբերություններ։ Մոսկվան կենտրոնացած է Երևանի հետ հարաբերությունների լայնածավալ զարգացման վրա և շահագրգռված է այս հարցի առարկայական քննարկմամբ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Կարծում եմ, որ մենք պետք է խոսենք կոնկրետ քայլերի մասին, և որ այս խոսակցությունը պետք է լինի առարկայական։ Ռուսաստանն ու Հայաստանը […]
15:05 27.03.2025
ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը մամուլի համար Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով․ «Հարգարժան պարո՛ն նախարար, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ ցուցաբերված ջերմ ու բարեկամական ընդունելության համար: Ձերմությամբ եմ հիշում Ձեր այցը Երևան նախորդ տարի, որի ժամանակ կայացած քննարկումների արդյունքում հաջողվեց էականորեն ընդլայնել մեր երկկողմ օրակարգի, փոխգործակցության բովանդակությունը։ Սա իմ առաջին պաշտոնական այցն է Ղազախստանի […]