19:30 02.11.2017
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ալան Միլը (Մեծ Բրիտանիա, Սոցիալիստների խումբ) և Ջուզեպպե Գալատին (Իտալիա, ԵԺԿ) նոյեմբերի 6-7-ը կժամանեն Հայաստան:
19:21 02.11.2017
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ որպես անհայտ կորած որոնվող Հրազդան քաղաքի երկու բնակիչները՝ Վարդուհի Սիմոնյանը և Սամվել Ալիխանյանը, դարձել են սպանության զոհ և փաստական տվյալներ ձեռք բերվել՝ դիակների գտնվելու վայրի մասին, որտեղ էլ այսօր դիակները հայտնաբերվել են
18:37 02.11.2017
Վարչապետը կարծում է, թե իր և լրագրողների հարաբերություններում երևակայության պակաս կա:
18:27 02.11.2017
«Եթե կենսաթոշակն ու աշխատավարձը չեն բարձրացել, չի նշանակում, որ ժողովրդի վիճակը չի լավացել»,- հայտարարել է կառավարության ղեկավարը:
17:40 02.11.2017
Սեպտեմբերի լույս 20-ի գիշերը ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում ստացվեց, որ Հրազդանի բնակիչ, 56-ամյա Վարդուհի Սիմոնյանն անհետ կորել է։ Սկսվեցին որոնողական աշխատանքներ նրան հայտնաբերելու նպատակով։ Միջոցառումների ընթացքում քրեական հետախույզները պարզեցին, որ Վարդուհի Սիմոնյանի հետ միաժամանակ անհետ կորել է նաև նրա մտերիմներից՝ Հրազդանի բնակիչ, 53-ամյա Սամվել Ալիխանյանը։
ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, նաև քննչական կոմիտեի ծառայողներ օր ու գիշեր շարունակեցին անհետ կորածներին հայտնաբերելու միջոցառումները՝ այսպես ասած՝ սանրելով Հրազդանի բաժնի սպասարկման գրեթե ողջ տարածքը։ Արդյունքում՝ նոյեմբերի 2-ին Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի վարչական տարածքում գտնվող հանդամասում հայտնաբերվեցին Վարդուհի Սիմոնյանի և Սամվել Ալիխանյանի դիերը՝ թաղված։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի շրջանակում իրավապահները խուզարկեցին Երևանի Տիչինայի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերվել են անհետ կորած Վարդուհի Սիմոնյանի և Սամվել Ալիխանյանի անձնագրերը։ Կատարվածի հանգամանքները հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով պարզվում են։
15:31 02.11.2017
Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, կաշառք տալու և ծառերի ապօրինի հատման դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործի շրջանակներում կատարված լայնածավալ քննչական-դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաները խոշոր չափերով կաշառք են ստացել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Արծվանիկ» անտառպետությունում ապօրինի հատված ծառերի իրական ծավալները չարձանագրելու դիմաց:
15:23 02.11.2017
Այսօր հայ-ադրբեջանական պետական սահմանին ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարը: Տարբեր տրամաչափի զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակել հայ դիրքապահների և գյուղերի ուղղությամբ:
Ինչպես SHANTNEWS-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հայկական կոմղը որևէ վնաս չի կրել:
15:00 02.11.2017
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն Արարատի մարզում հետևել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների խնայողությանն ուղղված միջոցառումների ընթացքին, ծանոթացել դրանց իրականացման արդյունքում արձանագրված դրական տեղաշարժերին:
14:30 02.11.2017
ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հարց է բարձրացվեց նաև վիզաների ազատականացման մասին: «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Լուիզա Սարգսյանը հետաքրքվել է, թե արդյոք լինելու է վիզաների ազատականացում:
14:24 02.11.2017
«Մենք քանի՞ տոկոսի ենք գալու էդ պետական պարտքի, որովհետև սահմանափակումներ ունենք պետական պարտքի մասին օրենքով: Ասենք ՀՆԱ-ի 3 տոկոսը պետք է բյուջեի դիֆիցիտը չգերազանցի, և այլն, և այլն»,-բարձրաձայնել է պատգամավորը:
13:56 02.11.2017
Այսօր վարչապետ Կարեն Կրապետյանը ասուլիսի ժամանակ թվարկել է նաև այն ծրագրերը, որոնք իրականացվել են կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում:
13:47 02.11.2017
ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովն ու հանձնաժողովի անդամներն այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
13:38 02.11.2017
Հերթական անգամ վարչապետ Կարեն Կարապետյանին լրագրողները հարցրեցին, թե արդյոք կա պայմանավորվածություն, 2018թ-ից հետո վարչապետի և փոխվարչապետի թեկնածուների հարցում: Եվ արդյոք Կարեն Կարեպետյանը համակրծիք է այն պնդումների հետ, որ Սերժ Սարգսյանը անվտանգության երաշխավոր է և անփոխարինելի է:
13:29 02.11.2017
Այսօր կայացած ուսուլիսի ժամանակ լրագորղները վարչապետԿարեն Կարապետյանին հիշեցրել են մեկ տարի առաջ ասված այն խոսքերը, համաձայն որի խոստացել էր լուծում գտնել անարդյունավետ սեփականատերերի և անարդյուանվետ գործարանների համար:
13:26 02.11.2017
«ՊՆ-ն ամեն ինչ անելու է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի ընդունման դեպքում հասցնի և ներդնի «Ես եմ» ծրագրի մեխանիզմներն ու ենթաօրենսդրական ակտերը: Այս դեպքում առաջնագիծն ընտրող մեր հայրենակիցները կկարողանան օգտվել այլընտրանքային ծառայությունից»,-ասել է Վիգեն Սարգսյանը:
13:18 02.11.2017
ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության, ինչպես նաև առանձին պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքի չարաշահման ևս մեկ դեպք:
12:40 02.11.2017
Աժ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հետաքրքրվել է ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանից՝ արդյո՞ք ԵՄ-ՀՀ նոր պայմանագրի ստորագրումը ծախսերի իմաստով նկատի առնվել է հաջորդ տարվա բյուջեում, նոր դեսպանատներ կամ դիվանագիտական ներկայացուցչություններ կառուցվելո՞ւ են, թե՞ ոչ:
12:35 02.11.2017
«Այսինքն՝ խոսքը գնում է գագթնաժողովի ընթացքում համաձայնագրի ստորագրման մասին։ Ինչպես ՀՀ նախագահն է նշել, մենք պատրաստ ենք նոյեմբերին ստորագրել համաձայնագիրը։ Եվրամիության մեր գործընկերները վստահեցնում են, որ գործընթացն առաջ է շարժվում ըստ նախատեսված պլանի։ Ավելի հստակ չգիտեմ՝ ինչ կարելի է ասել՝ փարատելու մտահոգությունները», – հավելել փոխնախարարը։
12:15 02.11.2017
համաձայն նոր համաձայնագրի նախագծի, որը Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել 2017թ. հոկտեմբերի 12-ին, ՌԴ-ն հայկական կողմին կտրամադրի 100 միլիոն դոլարի պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքների մատակարարումները ֆինանսավորելու համար: Համաձայնագրի նախագծում նշվում է, որ վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: Հայաստանը պետք է օգտվի վարկային միջոցներից 2018-2022 թվականներին:
12:08 02.11.2017
Ցուցահանդեսում ընդգրկվել են կտավներ Հայաստանի Ազգային պատկերասրահի, Երևանում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի և Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուներից:
12:00 02.11.2017
Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը հարկային դաշտը շրջանցել փորձողների նկատմամբ իրականացրած հսկողական միջոցառումների շրջանակում Երևանում հայտնաբերել է անօրինական գործունեության մի շարք դեպքեր: Մասնավորապես օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Նուբարաշեն փողոցում հայտնաբերվել է առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառման կոշիկի արտադրամաս:
11:28 02.11.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է ձմեռային զորակոչի և զորացրման մասին հրամանագրեր:
11:11 02.11.2017
Նախօրեին հրեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 111 հասցեում չգործող «ԱՎՏՈՄԱՏԻԿԱ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-ի մասնաշենքերից մեկում: