16:24 04.11.2017
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ այսօր ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ պատգամավորներ, աշխատակազմի ղեկավարը և ներկայացուցիչներ մասնակցել են «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի տարածքի ծառատունկին:
16:15 04.11.2017
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ կինը շենքի բակում մեծ քանակությամբ դեղահաբեր է ընդունել` փորձելով ինքնասպանություն գործել: Որոշ տեղեկություններով՝ նա ուսուցչուհի է:
15:07 04.11.2017
Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այցելել է Վրաստան, որտեղ հանդիպում կունենա Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլիի հետ։
13:44 04.11.2017
Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյան այսօր ընդունել է Գերմանական Կարմիր Խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության (ԳԿԽԲՎԵԿ) երկրամասային դպրոցի դոցենտ-փորձագետ, ԱՌՆԱՊ-ԳԿԽԲՎԵԿ համագործակցության պատասխանատու Վոլֆգանգ Շմիդտին: Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ-ից նախնական պայմանավորվածություն է ձեռք բերե գերմանական կողմի հետ համատեղ 2018թ.-ի դեկտեմբերի 7-ին Սպիտակի երկրաշարժի 30- րդ տարելիցի կապակցությամբ երկրում աղետների ռիսկի նվազեցմանն ու դիմակայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների շարքում առաջին անգամ Հայաստանում կազմակերպել դաշտային խոհանոցի միջազգային մրցույթ:
12:26 04.11.2017
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը:
11:58 04.11.2017
«Հայաստան ծառատունկ» ծրագրի և պաշտպանության նախարարության կամավորներն ավելի քան 2000 ծառ են տնկել:
10:26 04.11.2017
Նոյեմբերի 5-ին՝ կիրակի օրը ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան ՀՀ 69 համայնքներում, որոնցից 3-ում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, իսկ 34-ը խոշորացված համայնքներ են:
20:35 03.11.2017
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են Հրազդանի երկու բնակիչների՝ Վարդուհի Սիմոնյանի և Սամվել Ալիխանյանի սպանության մի շարք հանգամանքները, այդ թվում՝ սպանության վայրը, առնչություն ունեցած 2 անձի ինքնությունը։
20:15 03.11.2017
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ապրանքներ ներկրելու և առանձնապես խոշոր չափերի հարկերը չվճարելու նպատակով հարկային մարմին հայտարարագրեր և հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելու դեպքի առթիվ: ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում […]
20:05 03.11.2017
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 3-ին հանդիպել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումաի հետ:
19:00 03.11.2017
Միշա և Մաշա արջերը ՀՀ ԱԻՆ աշխատակիցների աջակցությամբ տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի։
18:12 03.11.2017
Ուզբեկստանի Հանրապետություն այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Ուզբեկստանի Հանրապետության կառավարության ղեկավար Աբդուլլա Արիպովին:
16:48 03.11.2017
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև:
15:23 03.11.2017
Ռուսաստանը սատարում է ԵԱՀԿ ջանքերին ղարաբաղյան կարգավորման գործում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հանդիպմանն ընդառաջ: Գրեմինգերը ԵԱՀԿ նախագահ է նշանակվել հուլիսին՝ փոխարինելով Լամբերտո Զանիերին, որը ստանձնել է ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների գծով գերագույն հանձնակատարի պաշտոնը:Ինքը Լավրովը բանակցություններից առաջ հայտարարել է, որ «ԼՂ կարգավորման գործում կողմերի հետ մեկտեղ հիմնական դերակատարություն ունեն […]
14:13 03.11.2017
Աշխատանքային այցով Հնդկաստանի Հանրապետությունում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահը Նյու Դելի է մեկնել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով: Սերժ Սարգսյանը մասնակցել է «Համաշխարհային պարեն. Հնդկաստան-2017» համաժողովի լիագումար նիստին և նույն խորագրով միջազգային սննդարդյունաբերության ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա են ավելի քան 20 երկրից մոտ 2000 մասնակից: Համաժողովում Հանրապետության Նախագահը հանդես է […]
13:00 03.11.2017
Աջափնյակ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի եվ 6 ամբաստանյալների դատաքննությունը:
20:30 02.11.2017
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 2-ին այցելել է հայ հասարակական-քաղաքական և ռազմական գործիչ, նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի ծնողներին և շնորհավորել Գրետա մայրիկին ծննդյան տարեդարձի կապակցությամբ ու մաղթել քաջառողջություն: