TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում է ծրագրվում

14:44 09.11.2017

Մարիա Զախարովան մասնավորապես նշել է, որ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա:

̰
Հայաստանում է Վրաստանի ՏՄՊՊՀ ղեկավարը

14:21 09.11.2017

Տնտեսական մրցակցության ոլորտում երկկողմանի, հավասար և փոխշահավետ համագործակցություն ծավալելու նպատակով Հայաստանի և Վրաստանի համապատասխան կառույցների ղեկավարները այսօր ստորագրել են փոխըմբռման հուշագիր:

̰
Մոլդովային հետարքրքրում է Հայաստանի փորձը ԵԱՏՄ-ում. Մոլդովայի նախագահի հայտարարությունը

14:07 09.11.2017

Մոլդովային հետարքրքրում է Հայաստանի փորձը ԵԱՏՄ-ում. Մոլդովայի նախագահի հայտարարությունը

̰
Դասադուլ անող 5 ուսանողներ հանդիպում են վարչապետի հետ

14:06 09.11.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանը համաձայնել է հանդիպել տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող և դասադուլ անող երիտասարդների 5 ներկայացուցիչների հետ։

̰
Վարչական ակտերի  հարցը կառավարության նիստում

13:57 09.11.2017

Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց վարչական ակտերի բողոքարկման կարգի մասին հանձնարարարականով: Վարչական կարգով վարչական ակտերի բողոքարկումն՝ ի տարբերություն դատական կարգով բողոքարկումից, իրականացվում է առանց որևէ վճարի և անհամեմատ ավելի կարճ ժամանակահատվածում, սակայն իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ վարչական ակտերը մեծ մասամբ բողոքարկվում են ոչ թե վարչական, այլ դատական կարգով:

̰
25 տարվա ընթացքում առաջին այցը Հայաստան. Սերժ Սարգսյանն ընդունել է Մոլդովայի նախագահին

13:45 09.11.2017

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով այսօր տիկնոջ հետ Հայաստանի Հանրապետություն է ժամանել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը:
Նախագահի նստավայրում նախագահ Իգոր Դոդոնին և տիկին Գալինա Դոդոնին դիմավորել ենՍերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իգոր Դոդոնի առանձնազրույցը:

̰
Հայաստան կներկրվի՞  ԳՄՕ. նախարարը դեմ է

13:30 09.11.2017

Կառավարության նիստից հետո Սննդի անվտանգությանպետական ծառայության պետ իշխան Կարապետյանը չագրողների հետ զրույցում այսօր ասել է, որ 2018 թվականին նախատեսվում է մոնիտորինգ կատարել Հայաստան ներկվող սերմերում պարունակվող պեստիցիդների, նիստրատների եվ ԳՄՕ-ների պարունակության մասին:

̰
Դասադուլ անող ուսանողները պահանջում են հանդիպում վարչապետի հետ

13:12 09.11.2017

Ելույթներ են ունեցել Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամները: Նրանցից Դավիթ Պետրոսյանը հայտարարել է, որ իրենց մեջ բազում ծառայած երիտասարդներ կան: Անդրադառնալով խոսակցություններին, թե իրենց շարժումն ընդդեմ ծառայության է՝ ասել է. «Կարծիքներ հնչեցին, թե այն մարդիկ, որոնք դուրս կգան այս օրենքին դեմ, նրանք դասալիքներ են»:

̰
Դասադուլ անող երիտասարդները գնում են կառավարություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

12:48 09.11.2017

Այսօր առավոտյան ուսանողները ԵՊՀ տարբեր մասնաշենքերում կոչ են արել ուսանողներին՝ միանալ իրենց և չհաճախել դասերին: Դասադուլին և բողոքի ակցիային այս պահին մասնակցում է ավելի քան 300 երիտասարդ:

̰
Արտակարգ իրավիճակ անձրևի պատճառով

12:32 09.11.2017

Երեվանում խցանվել են ջրատարները

̰
Ապօրինի ծառահատում Նոր Նորքում

12:09 09.11.2017

Նոր Նորքի 2-րդ զանգվածում ապօրինի ծառ հատելու մեղադրանքով բերման է ենթարկվել 25-ամյա երիտասարդ:

̰
Դպրոցի տնօրենն աշխատավարձեր է յուրացրել

12:00 09.11.2017

Եղվարդի թիվ 1 դպրոցի տնօրենը աշխատավարձեր է յուրացրել:

̰
Նվազել է հանքային ջրի արտադրությունը, ավելացել՝ աղբյուրի ջուրը

11:17 09.11.2017

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 27 954.9 հազար լիտր հանքային ջուր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրության ծավալները նվազել են 4.4%-ով:

̰
Ինչն է խանգարում գիտնական դառնալուն

10:55 09.11.2017

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. «Բանակ չգնալու համար ներկայիս տղա ուսանողների պայքարի հետ կապված մի պատմություն հիշեցի, որը հայրս է պատմել: Նա Մոսկվայի համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետ է ընդունվել 17 տարեկանում՝ 1945 թվականին: Նրա հետ սովորում էին Մեծ հայրենական պատերազմից վերադարձած երիտասարդները, որոնցից հայրս հատկապես առանձնացնում է Էվալդ Իլյենկովին: Այդ մարդու տանը կլավեսին էր դրված, և Իլյենկովը բավականին վարժ դասական գործեր էր նվագում:

̰
Պաշտպանության նախարարությունում ուսանողների մասնակցությամբ քննարկում է անցկացվել  նոր օրենքի նախագիծի վերաբերյալ

19:45 07.11.2017

Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին օրենքի նախագծի վերաբերյալ այսօր քննարկում է անցկացվել պաշտպանության նախարարությունում:

̰
Վարչապետի մոտ քննարկվել են աղբահանության ոլորտի բարեփոխումները

19:43 07.11.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են աղբահանության ոլորտի բարեփոխումներին վերաբերող հարցեր:

̰
Այս գիշեր և վաղը ցերեկը սպասվող եղանակի կանխատեսում

18:43 07.11.2017

Նոյեմբերի 8-10-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Կարեն Կարապետյանն Արագածոտնի մարզում ծանոթացել է մի շարք ներդրումային ծրագրերի ընթացքին

18:37 07.11.2017

Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը եղել է մարզի գյուղատնտեսական մի քանի ընկերություններում՝ ծանոթացել տարբեր ներդրումային ծրագրերի ընթացքին:

̰
«Աղբի տեղը աղբամանում է». մեկնարկել է նոր համապետական սոցիալական արշավը

18:29 07.11.2017

Մեկնարկել է «Մաքուր Հայաստան» պետական ծրագրի նոր փուլը, որը ուղեկցվելու է սոցիալական գովազդով: Նոր փուլը կրում է «Աղբի տեղը աղբամանում է» խորագիրը և յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր անմիջական մասնակցությունն ունենալ հանրապետությունում աղբահանության բոլոր ծրագրերին cleanarmenia.am կայքի կամ հատուկ մշակված բջջային հավելվածի միջոցով: Հավելվածը հնարավորություն է տալիս հայտնաբերել աղբի կամ աղբաշատ վայրի հետ կապված խնդիրները և առաջարկել տվյալ խնդիրների արագ, ժամանակակից և արդյունավետ լուծումներ:

«Մաքուր Հայաստան» պետական ծրագրի շրջանակներում նկարահանվել են երեք սոցիալական գովազդներ, որոնք այսօրվանից ակտիվ տարածվելու են ԶԼՄ-ներով և քաղաքում կհանդիպեք նաև «Աղբի տեղը աղբամանն է» խորագրով մի շարք պաստառների: Սոցիալական գովազդի փորձագետ Արզուման Հարությունյանի կարծիքով, այս հոլովակները և պաստառները լավագույն միջոցն են հասարակական գիտակացությունը բարձրացնելու տեսանկյունից:

̰
Պաշտոնեական դիրքի չարաշահման և փաստաթղթերի կեղծման վերաբերյալ քրգործն ընդունվել է ՀՔԾ վարույթ

18:19 07.11.2017

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել պաշտոնատար անձանց, այդ թվում` ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պրոբացիայի պետական ծառայության աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելու դեպքերի վերաբերյալ քրեական գործը:

̰
Պարզվել են 32-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները

18:10 07.11.2017

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է Վանաձորի բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի մահվան պատճառը. փորձագետները փաստել են, որ ծննդկանի նկատմամբ չեն կատարվել անհրաժեշտ բժշկական միջոցառումները:

̰
Հերթական գրպանահատը ոստիկանությունում

17:42 07.11.2017

Ոստիկանությունը հերթական գրպանահատին է ձերբակալել:

̰
Պլանային ջրանջատումներ Երևանում

17:18 07.11.2017

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 10-ին՝ ժամը 10.00-22.00-ը, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Երվանդ Քոչար փող. 19, 21, 23 համարների ջրամատակարարումը:

̰
Կասեցվել է մսամթերք արտադրող ընկերության գործունեությունը. ՍԱՊԾ

17:05 07.11.2017

Աննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, կասեցրել է Երևանում գործող «ԷԴ-ՄԻԹ» ՍՊԸ-ի արտադրական ործունեությունը:

̰
«Շամ­լուղի» անտառ­պետության պահաբաժ­նում ապօրինի ծառահատումների գործը դատարանում է

16:44 07.11.2017

«Հայ­անտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտե­սություն» մասնա­ճյուղի «Շամ­լուղի» անտառ­պետության թիվ 1 պահաբաժ­նի տարբեր տեղամասերում ապօրինի ծառահատումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը 5 անձանց նկատմամբ մեղադրական եզրակացությամբ Լոռու մարզի դատախազության կողմից ուղարկվել է դատարան, հայտնում են գլխավոր դատախազությունից: «Hetq.am» ինտերնետային կայքում «Սահմանամերձ Ջիլիզայում շարունակվում են անտառների զանգվածային ոչնչացումը» վերտառությամբ հոդվածում ներկայացված՝ լրագրողի կողմից հայտնաբերված ծառահատումների մասին վկայող տվյալների ստուգման արդյունքնում 2017 թվականի ապրի­լի 28-ին հարուցվել էր քրեական գործ:

̰
Ինչպե՞ս կարող է երեխան աձնագիր ստանալ

15:57 07.11.2017

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է երեխայի անձնագրավորման առանձնահատկությունները:

Եթե երեխայի ծնվելու պահին նրա ծնողները ՀՀ քաղաքացիներ են, ծնողներից մեկը կարող է դիմել անձնագրային ծառայություն երեխային ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու կամ անձնագիր ունենալու դեպքում այն փոխանակելու համար։ Նույնիսկ եթե մյուս ծնողը գտնվում է Հայաստանից դուրս, այն խոչընդոտ չէ երեխայի անձնագրավորման համար. նրա գրավոր համաձայնությունը կամ ներկայությունը չի պահանջվում։

̰
ՄԻՊ-ն առաջարկում է սահմանափակել շահումով խաղերի հեռարձակումը

14:54 07.11.2017

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ՝ հաշվի առնելով Պաշտպանին հասցեագրված բողոքները:

Բողոքների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքներով, ինչպես նաև հարակից այլ օրենքներով հեռուստատեսությամբ և ռադիոյով հեռարձակվող շահումով խաղերի հեռարձակման իրավական կարգավորումը բացակայում է: Այդ իրավական բացը գործնականում կարող է դառնալ իրավունքների խախտման պատճառ։

̰
ՏԻՄ ընրություններում զարմանալի բարձր ակտիվություն նկատվեց. Ալեքսանդր  Իսկանդարյան

14:47 07.11.2017

Ընտրողների 50 տոկոսից ավելիի մասնակցությունը ՏԻՄ ընտրություններում բավականին լավ ցուցանիշ է: Դա նշանակում է, որ ընտրողներին գրավում են ընտրատեղամասերը:

̰
Նոր Նորքում ջուր չի լինի

14:45 07.11.2017

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 10-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Նոր-Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի ջրամատակարարումը:

̰
Սոցիալական գնահատման համակարգ կներդրվի բոլոր ընտանիքների համար

14:42 07.11.2017

Ազգային ժողովի առողջապահության և սոցիաալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել են մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ մտցնելու առաջարկները: Փոփոխություններ են նախատեսվում Սոցիալական աջակցության, զբաղվածության և պետական նպաստների մասին օրենքներում: Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել ընտանիքի սոցիալական գնահատման համակարգ, որով կորոշվի, ոչ միայն ընտանիքի նպաստառու լինել չլինելը, այլև բարեկեցության աստիճանը, ինչը հարկավոր է օրինակ որդեգրման և խնամակալության հետ կապված հարցերում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի կարծիքով, օրենսդրական այս փոփոխությունը օգնելու է ավելացնել զբաղված քաղաքացիների և օբյեկտիվորեն նվազեցնել նպաստառու ընտանիքների թիվը:

̰
BACK_TO_TOP