TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+10.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՔԿՀ աշխատակիցը դատապարտյալի ժամացույցն իր մոտ էր պահել

13:42 13.11.2017

Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ: ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ից ստացված ծառայողական քննության նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ԱԱԾ քննչական վարչության` 02.12.2009թ.-ի ուղեկցական գրությունով հիշյալ հիմնարկ է ուղարկվել քննիչի կողմից դատապարտյալ Կ. Կ. Ստենգաչուից վերցված «POLIC LIMITED EDITION» տեսակի ձեռքի ժամացույցը՝ ըստ հնարավորության այն վերջինիս վերադարձնելու նպատակով:

̰
Թումոյի սաները մասնակցել են ԿԲ-ի հայտարարած՝ ՀՀ թղթադրամի դիզայնի մրցույթին

13:24 13.11.2017

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ կենտրոնի սաները մասնակցել են ՀՀ նոր թղթադրամների մրցույթին։ Գրառմանը նաև կցվել է Վիլյամ Սարոյանի պատկերով 5,000 դրամ արժողությամբ թղթադրամի դիզայնը։   «Վերջերս Թումոն մասնակցեց Կենտրոնական Բանկի հայտարարած՝ ՀՀ թղթադրամի դիզայնի մրցույթին։ Մրցույթին ուղարկված մեր փաթեթի վրա թումոցիները աշխատեցին շվեյցարական նոր ֆրանկի դիզայներներ Մանուելա Ֆրունդերի ու Ադրիան Հեուբերգերի օգնությամբ։ […]

̰
Պետական մեղադրողը  հրապարակեց մեղադրանքը «Իգլայի գործով»

12:45 13.11.2017

Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջաների ընդհանուր իրավասության դատարանում  Սամվել Բաբայանի եվ 6 ամբաստայաների գործով դատաքնությունն ավարտվեց:Պետական մեղադրող Արամ Արամյանը կարդաց մեղադրական ճառը: Նա հաստատված գնահատեց Բաբայանին բոլոր առաջադրված 2  մեղադրանքները՝ ռազմամթերքի ապօրինի շրջանառություն և փողերի լվացում:Ռազմամթերքի ապօրինի շրջանառության  մասին մեղադրողը հայտարարեց, որ դատավարությամբ ձեռք բերված ապացույցները, այդ թվում՝ ներքին դիտում օպերացիայի արդյունքները, ցույց են տվել, որ «Իգլա»-ի […]

̰
Երևանի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում 5-ամյա երեխա է մահացել

12:21 13.11.2017

Երեխան Վեդիի հիվանդանոց ընդունվել է արդեն ծանր վիճակում: Ճանապահին երեխայի մոտ սրտի կանգ է դիտվել: Բժշկական եզրակացույամբ երեխայի մոտ նեյրոինֆեկցիա է գրանցվել: Նազելի

̰
Սպանությունը ներկայացվել էր որպես ինքնասպանություն

11:08 13.11.2017

Վայոց Ձորի Մալիշկա գյուղում կատարված սպանությունը ներկայացվել էր որպես ինքնասպանություն

̰
Նախագահը օրենքներ է ստորագրել

11:01 13.11.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունած «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին

̰
Ինչու՞ էր ԱԱԾ-ն լռում  հայտնաբերված 105 կգ հերոյինի մասին

10:55 13.11.2017

Հաշվի առնելով ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից բացահայտված՝ մաքսանենգ ճանապարհով Իրանի Իսլամական Հանրապետությունից առանձնապես խոշոր չափերով «հերոին» տեսակի թմրամիջոցի Հայաստանի Հանրապետություն ներկրման դեպքի հետ կապված մի շարք լրատվամիջոցների կողմից ներկայացված հարցումները` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ նշված դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում 2017թ. հուլիսի 10-ին հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն։

̰
Պետական մեղադրողը պահանջել է 7 տարվա ազատազրկում Սամվել Բաբայանի համար:

10:37 13.11.2017

Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Սամվել Բաբայանի եվ 6 ամբաստանյալների գործով դատաքննությունը։ Այժմ դատական վիճաբանությունների փուլն է։ Պետական մեղադրող Արամ Արամյանը պահանջել է 7 տարվա ազատազրկում Սամվել Բաբայանի համար: 

̰
«Կուլ են տալիս թասի մեջ լողացող դելֆինները կղանքը». Նարե Արամյան

10:34 13.11.2017

Բնապահպան Նարե Արամյանը, անդրադառնալով վերջերս միջազգային լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկություններին, որ Հայաստանում կենդանիները պահվում են դաժան պայմաններում, հետեւյալ կարծիքն է հայտնել համապատասխան պետական պաշտոնյաների մասին. «Տպավորություն է ստեղծվում, որ նրանք պատրաստ են դելֆինների կղանքը ուտել, արջերի լափամանից ուտել, միայն թե օրենքը օրենքը չխստացնել»:

̰
Ասլանյանն ու Մարուքյանը տարբեր ձեւերով են հասկացել ՍԴ որոշումը

10:25 13.11.2017

Սահմանադրական դատարանի կողմից ուրբաթ օրը կայացրած որոշումը, որով անօրիանական են ճանաչվել Վանաձերի ավագանու նիստերը, կողմերը տրամագծորեն տարբեր ձեիով են մեկնաբանում: Հայցվոր կողմը՝ Լուսավոր հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն մարուքյանը դա հաղթանակ է անվանում եվ պնդում, որ Վանաձորի ավագանին պետք է լուծարվի ու նոր ընտրություններ նշանակվեն, իսկ վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ոչ միայն չի պատրաստվում հրաժարվել զբաղեցրած […]

̰
«Իգլայի գործով» մեղադրողը կարդում է մեղադրական ճառը

10:07 13.11.2017

Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Սամվել Բաբայանի եվ 6 ամբաստանյալների գործով դատաքննությունը։ Այժմ դատական վիճաբանությունների փուլն է։ Պետական մեղադրող Արամ Արամյանը կարդում է Սամվել Բաբայանի մեղադրական ճառը:

̰
Ապօրինի որսը շարունակվում է օրենսդրական բացի պատճառով. բանպահպան

10:00 13.11.2017

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ բնապահպանները կրկին անդրադարձել են ապօրինի ոսրի դեպքերին: Ըստ բնապահպան Սիլվա Ադամյանի, օրենսդրական դաշտի բացն է, որ  բերում է ամենաթողության: 

̰
Զինծառայողների ապահովագրման հիմնադրամից գումար է ստացել ևս մեկ վիրավոր զինծառայողի ընտանիք

21:08 11.11.2017

Նոյեմբերի 9-ին «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ է փոխանցել 1-ին խմբի զինհաշմանդամ Թաթուլ Արամայիսի Հարությունյանին։ Զինծառայողին 20 տարվա ընթացքում կտրամադրվի նաև ամսական 200 000 ՀՀ դրամ:

̰
Վանաձորի քաղաքապետի շուրջ աղմուկը ՍԴ որոշումից հետո նոր թափ է առնում

20:44 11.11.2017

ՀՀ Սահմանադրական դատարանի երեկ կայացրած որոշումը, որով անօրինական են ճանաչվել Վանաձերի ավագանու նիստերը, կողմերը տրամագծորեն տարբեր ձևերով են մեկնաբանում: Հայցվոր կողմը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դա հաղթանակ է անվանում և պնդում, որ Վանաձորի ավագանին պետք է լուծարվի ու նոր ընտրություններ նշանակվեն, իսկ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ոչ միայն չի պատրաստվում հրաժարվել զբաղեցրած պաշտոնից, այլև ցանկանում է գործել նույն ոգով՝ սպասելով օրենքի փոփոխությանը:

̰
Գյումրիի ռուսական ռազմաբազայի անձնակազմը նորացվել է

20:30 11.11.2017

Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի անձնակազմը նորացվել է ավելի քան 30%-ով: Զորացրվող զինծառայողները փոխարինվել են ուսումնական կենտրոնների և օկրուգների զորամասերի զինծառայողներով:

̰
Կառավարությունում քննարկվել են 2018-ին կայանալիք 3 խոշոր միջոցառումների նախապատրաստական աշխատանքները

18:43 11.11.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել 2018 թ. Հայաստանում անցկացվելիք 3 խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի, Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի և Երևանի հիմնադրման 2800-ամյակի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն:

̰
Այսօր հազարավոր  հերոսներ պաշտպանում են մեր սահմանները. Աշոտ Ղուլյան

18:27 11.11.2017

ՀՀ և Արցախի Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի արցախցի անդամներն ԱՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ այցելել են Եռաբլուր պանթեոն։

Արցախի խորհրդարանականները ծաղիկներ են դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի և քառօրյա պատերազմում զոհվածների շիրիմներին, լռությամբ ու խոնարհումով հարգել նրանց հիշատակը։

̰
Վիգեն Սարգսյանը կմեկնի ԱՄՆ և Կանադա

18:05 11.11.2017

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վաղն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ` Լոս Անջելես, և Կանադա, հայտնում են պաշտպանության տեղեկատվության վարչությունից:

̰
Հինգ քարանձավ արդեն վարձակալ ունի

16:38 11.11.2017

Հոկտեմբերի 20-ին ամփոփվել են քարանձավների վարձակալության մրցույթները: Վարձակալվել են մրցույթի ներկայացված բոլոր քարանձավները։ Ամենայն հավանականությամբ, դրանց շահագործումը կսկսվի հաջորդ տարվանից՝ կախված վարձակալների` աշխատանքներն իրականացնելու արագությունից, հայտնում է Հետքը:

̰
Անօրինական թմրաշրջանառության շղթան ամբողջանում է

15:32 11.11.2017

Ոստիկանների բացահայտած անօրինական թմրաշրջանառության շղթային ավելացել է նոր օղակ

̰
Արման Թաթոյանն այցելել է Գյումրու թիվ 3 հատուկ դպրոց և տուն-ինտերնատ

15:00 11.11.2017

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը երեկ այցելել է Գյումրու տուն-ինտերնատ և Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ դպրոց, տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

̰
Շատինի գյուղացիներին ընտրակաշառք է առաջարկել. գլխավոր դատախազություն

14:49 11.11.2017

2017 թվականի նոյեմբերի 7-ին Վայոց ձորի մարզի Շատին գյուղի բնակիչներ Հ.Գ.-ն և Տ.Ս.-ն ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնում հաղորդումներ են տվել այն մասին, որ ս.թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների ընթացքում նույն գյուղի բնակիչ Ռ.Մ.-ն իրենց գումար է առաջարկել 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայանալիք Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ թեկնածու Մ.Ս.-ի օգտին քվեարկելու համար:

̰
Հակատանկային նռնակի պայթյունից վիրավորված ՊԲ զինծառայողն սկսել է ինքնուրույն շնչել

14:30 11.11.2017

Արցախի զորամասերից մեկում հակատանկային ականի պայթյունից վիրավորված զինծառայողն սկսել է ինքնուրույն շնչել։

̰
Վանաձորի ուռենիներն անճյուղ են մնացել

13:11 11.11.2017

Վանաձորի արհեստական լճի հարակից տարածքի ասյ ուռենիները խոր էտի են ենթարկվել քաղաքապետարանի կողմից:

̰
Պանիրը կթանկանա

13:07 11.11.2017

«Այս տարին նախորդ ստանդարտ տարիների համեմատ կթի աճը մեկ ամիս ուշ է սկսել։ Բացի դրանից, տարին առանձնահատուկ չորային է եղել։ Այն բարձրավանդակներում, որտեղ ընդհանրապես խոտը չէր չորանում, նույնիսկ այդ հատվածներում խոտի չորացում է նկատվել, ինչն անմիջապես կապ ունի կթի արդյունավետության, քանակի հետ։ Այս երկու գործոնները բերել են նրան, որ կաթի ծավալները համեմատաբար ավելի քիչ է եղել», – ասել է Արմեն Գիգոյանը:

̰
Ծեծկռտուք և կրակոցներ Մխչյան գյուղի մոտ

12:47 11.11.2017

Նոյեմբերի 10-ին, ժամը 23.25-ին, ոստիկանություն է զանգահարել 1986 թ. ծնված Հրանտ Պ.-ն և հայտնել, որ Մխչյան գյուղից դեպի մայրուղի տանող ճանապարհին` բենզալցակայանի մոտ, վիճաբանություն է:

̰
Սպասվում են արևային, տաք և առանց տեղումների օրեր. Գագիկ Սուրենյան

10:46 11.11.2017

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որով տեղեկացնում է . «Նոյեմբերի 12-ից մեզ սպասվում են 5 արևային, տաք և առանց տեղումների հրաշալի օրեր»։

̰
Ռուս պատգամավորները կդիմեն միջազգային դատարան՝ Նժդեհի ու Դրոյի դեմ

10:39 11.11.2017

«Այն երկրների թվում, որոնց դեմ հայց է ներկայացվելու, նաև Հայաստանն է: Հայաստանում ավելի հաճախ են հարցնում, թե Գարեգին Նժդեհի և Դրաստամարտ Կանայանի հիշատակը հավերժացնելն արդյոք ֆաշիզմի հովանավորներին հերոսացնել չէ», հայտարարել է աշխատանքային խմբի ղեկավար Սերգեյ Մարկովը:

̰
Հրացանն անասնագոմում էր պահում

10:33 11.11.2017

Երևանի բնակիչն իր անանսնագոմում թաքցրել էր ապօրինի զենք:

̰
Ապօրինի ծառահատումներ Գյուլագարակում

10:24 11.11.2017

Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի երկու բնակիչ ապօրինի հատել են 19 ծառ:

̰
BACK_TO_TOP