TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+10.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանում համացանցի ազատությունը նվազել է. Freedom House

15:33 14.11.2017

Զեկույցի հեղինակները Հայաստանի համացանցը 32 միավորով գնահատել են որպես մասնակի ազատ, ընդ որում՝ 2016 թվականին, 30 միավորուշվ մեր երկրի համացանցը ազատ էր համարվում: Նազելի

2017 թվականին Հայաստանը դուրս է մնացել Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության ամենամյա զեկույցում ներգրավված ազատ համացանց ունեցող երկրների ցանկից:

Զեկույցի հեղինակները Հայաստանի համացանցը 32 միավորով գնահատել են որպես մասնակի ազատ, ընդ որում՝ 2016 թվականին, 30 միավորով մեր երկրի համացանցը ազատ էր համարվում:

Հետընթացը գրանցվել էր անցած տարվա հուլիսին ՊՊԾ գնդի գրավման օրերին facebook-ի արգելափակման, լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների, ինչպես նաև այս տարվա խորհրդարանական ընտրություններին Twitter-ում անկախ ԶԼՄ-ների հաշիվներն արգելափակելու և սոցիալական կայքերում ապատեղեկատվություն տարածելու դեպքերով պայմանավորված:

Տարածաշրջանում համացանցի ազատության ցուցանիշով առաջատարը Վրաստանն է (24 միավոր), ցուցակը եզրափակում է Ադրբեջանը:

̰
«Շատ անկեղծանալ էլ չարժե». Շարմազանովի խորհուրդը Հակոբ Հակոբյանին

15:27 14.11.2017

Փոխհատուցում տալ ծննդաբերությունից հետո աշխատանքի վերադարձող մայրերին. այսպիսի առաջարկ է ներկայացնում կառավարությունը մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձին, եթե վերջինս ցանկություն ունենա վերդառնալ աշխատանքի մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը: Խոսքը այն դեպքերի մասին է, երբ մայրը դիմում է դայակի ծառայություններին, պետությունն էլ մասնակիորեն փոխհատուցում է դայակին տրվող աշխատավարձը, ինչը ենթադրում է նաև պետությանը հարկերի վճարում: Թեմայի շուրջ այս քննարկումն ԱԺ-ումր բանավեճի է վերածվել: Հարց է ուղղվել ԱԺ-ի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին, թե արդյո՞ք այս դեպքում ծնողը կամ դայակը չեն ցանկանա հարկային դաշտ մտնելը: Հակոբ Հակոբյանը հարցին անկեղծ է պատասխանել, Էդուարդ Շարմազանովն էլ խորհուրդ է տվել շատ չանկեղծանալ:

̰
Հայաստանում բացվել է աշխարհի առաջին «Կայուն զարգացման» կենտրոնը

15:19 14.11.2017

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ այսօր բացվել է Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի կողմից հիմնադրված Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը: Այն, իր բնույթով առաջինն է աշխարհում և աջակցելու է Հայաստանին բացահայտելու զարգացման նոր հորիզոններ: Առաջինն է, քանի որ առաջին անգամ է, երբ պետությունը ՄԱԿ-ի գրասենյակի հետ ստեղծել է մի նորարարական հարթակ՝ նպատակ ունենալով խթանել ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրագործումը պետական մակարդակով:

ՀՀ վարչապետ կարեն Կարապետյանն իր խոսքում նշել է.

«Նորարարական կենտրոնի հիմնակական դերը կլինի ներգրավել աշխարհում առկա ինովացիոն տեխնոլոգիաները և փորձը, բազմաշերտ խնդիրների ասիմետրիկ լուծումներ տալու համար: Ես տեղյակ եմ, որ ՄԱԿ-ի մեր գործընկերները այս փորձը կիսել են Նյու Յորքի իրենց գործընկերների հետ և պատրաստվում են այն առաջարկել նաև այլ երկրներում՝ որպես կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված պետություն և ՄԱԿ-ի համագործակցության հաջող օրինակ»:

Ըստ վարչապետի՝ ստեղծված է և արդեն իսկ ակտիվ գործում է աշխատանքային խումբ, կայուն զարգացման նպատակաները Հայաստանում նախապատրաստելու և իրականացնելու համար:

«Հաջորդ տարի հուլիսին ՄԱԿ-ում ներկայացնելու ենք Հայաստանում կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացը: Հույս ունեմ, որ մեր փորձն և այս ժամանկահատվածում կատարած աշխատանքը, կարող է լավ օրինակ ծառայել, թե ինչպես են համագործակցում պետությունը և ՄԱԿ-ը և ինչպես կարելի է օգտագործել նորարարական՝ ոչ ստանդարտ մոտեցումներն առկա բարդ խնդիրների ավելի արդյունավետ լուծում տալու համար», – ասել է գործադիրի ղեկավարը:

ՀՀ Կառավարության և ՄԱԿ-ի կողմից հիմնադրված աշխարհում առաջին Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը ը կիրառելու է աշխարհում գործող նորարարական մեթոդաբանությունները, ինչպես նաև հենց ՄԱԿ-ի նորարական մոտեցումները և գործիքները:

«Մենք աջակցություն ենք հայտնում վարչապետի տեսլականին՝ զարգացման հարցերի լուծման ավելի խելացի և ճկուն համակարգ ունենալու ուղղությամբ: Եվ այդ համատեքստում պատրաստակամություն ենք հայտնում ոգևորությամբ համագործակցել Հայաստանի և աշխարհի մեր մմիջազգային ընկերների հետ», -հավաստիրացրել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն

Բացման ժամանակ նշվել է, որ կայուն զարգացման 17 նպատակները սերտորեն փոխկապակցված են Հայաստանում իրականացվող ազգային բարեփոխումների գործընթացներին, այդ թվում՝ այժմ մշակվող Հայաստան 2030 զարգացման ռազմավարությանը:

̰
Օպերլիազորը թաքցրել է հետախուզվողի հայտնաբերման մասին լուրը

15:14 14.11.2017

Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից ծառայողական պարտականությունները չկատարելու և պետության օրինական շահերին վնաս պատճառելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործը

̰
Վիգեն Սարգսյանը հարցազրույց է տվել ԱՄՆ հայկական լրատվամիջոցներին

15:11 14.11.2017

Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունում Վիգեն Սարգսյանը պատասխանել է Միացյալ Նահանգների առաջատար հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։ Նախարարը մանրամասն անդրադարձել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի առավելություններին և ներկայացրել զինված ուժերում իրականացվող ծրագրերը։

̰
Ամբաստանյալի ինքնազգացողությունը  վատացել է:Հրավիրվել է շտապօգնություն

14:53 14.11.2017

Ոստիկանության պարեկապահակետային գնդի գրավման քրեական գործից անջատված մասով Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ շտապօգնության բրիգադ է կանչվել: Վատացել է ամբաստանյալ Արամ Հակոբյանի վիճակը: Մինչ այդ դատարանը մերժել էր ամբաստանյալներ Արայիկ Հակոբյանին և Մարտիրոս Հակոբյանին անհապաղ ազատ արձակելու միջնորդությունները:

Հիշեցնենք՝ ՊՊԾ գնդի գրավման գործով 32 ամբաստանյալ է անցնում: Քրեական գործը մասնատվել է 3 մասի: 11ամբաստանյալների գործը քննում է Արթուր Օհանյանը: Եվս 10-ի գործը դատավոր Մեսրոպ Մակյանին է մակագրվել: 11 ամբաստանյալներ մնացել են Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի կողմից քննվող գործի վարույթում:

̰
«Արդարադատությունը սուրբ գործ է, որտեղ պետք է մտնել մաքուր խղճով և արդար հոգով». ամբաստանյալը՝ դատավորին

14:12 14.11.2017

Պարեկապահակային գնդի գրավման քրեական գործից անջատված մասով դատաքննությունը Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ այսօր շարունակվել է:

̰
Վիճակախաղերի և ինտերնետ շահումով խաղերի գովազդը կսահմանափակվի

13:14 14.11.2017

ՄԻՊ աշխատակազմում մշակվել է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ։

«Գովազդի մասին», «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքների և հարակից այլ օրենքների, նաև դրանց գործադրման պրակտիկայի ուսումնասիրման արդյունքում, պարզվել է, որ բացակայում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի (տոտալիզատոր) գովազդի մանրամասն իրավական կարգավորումը։ Մինչդեռ, այդ իրավական բացը կարող է դառնալ անձանց, այդ թվում՝ անչափահասների իրավունքների խախտման պատճառ։

̰
«Սոցծառայություններին մինչև 4 ամսվա նպաստ են թողնում նպաստից չզրկվելու համար». ԵԼՔ դաշինք

12:50 14.11.2017

«Սոցծառայություններում որոշակի ատկատներ վերցնելու պրակտիկան պահպանվում է, 1,2, որոշ դեպքերում՝ մինչև 3- 4 ամսվա նպաստ են թողնում սոցծառայություններին նպաստ ստանալու համար: Արդյո՞ք նման ահազանգեր ստանում է նաև աշխատանքի և սոցիալական հարցեդրի նախարարությունը և ի՞նչ է անում այդ ահազանգերի ժամանակ»,- Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի այսօրվա նիստին հարցրել է նախարար Արտեմ Ասատրյանին: Նախարարի խոսքերով ահազանգեր ստանում են, բայց երբ գործը հասնում է գրավոր տեղեկատվություն ներկայացնելուն, նույն բողոքող ընտանիքները մերժում են այն, որ տեսուչների հետ որոշակի գործարքներ են կատարել: Հիշեցնենք, որ կառավարությունը սոցիալական աջակցության և նպաստների մասին օրենքներում փոփոխություններ կատարելու առաջարկ է ներկայացրել, որն էլ այսօր քննարկվում է Ազգային Ժողովում:

̰
Գողություն 27 համարի ավտոբուսում

12:43 14.11.2017

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Զավարյան փողոցի 29 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին: Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դրամապանակ, որի մեջ եղել է 1992 թ. ծնված Աննա Հ.-ի նույնականացման քարտը և 20.000 դրամ:

̰
ԱԺ-ի հերթական քառօրյան սկսվեց «Ծառուկյան» դաշինքի գրոհով

12:14 14.11.2017

ԱԺ-ի հերթական քառօրյայի մեկնարկը բուռն ստացվեց: Նիստերի օրակարգում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ ԱԺ-ի նախագահի ելույթից հետո, կարծիքների փոխանակության համար հերթագրեվցին «Ծառուկյան դաշինք» խմբակցության միանգամից 8 պատգամավորներ: Նրանց ելույթները որեվէ կապ չունեյին օրակարգի հետ, այլ տոնավաճառների աշխատողների մտահոգությունների մասին էին: Խմբակցության անդամների խոսքերով հարկային կոշտ վարչարարությունից բողոքում հազարավոր առևտրականներ, և այդ բողոքը ուղղվել է նաեվ խորհրդարանական ուժերին: «Այն ինչ կատարվում է տեռռոր է», -այսպես է բնորոշեց իրավիճակը նաիրա Զոհրաբյանը: Սուր ելույթները հաջորդում էին մեկը մյուսին: Նիստը վարող Էդուարդ շարմազանովը ստիպված եղավ մի քանի անգամ անջատել խոսափողը:

̰
Հոսանքազրկումներ կլինեն

11:49 14.11.2017

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ից տեղեկացնում են, որ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար այսօր կհոսանքազրկվեն

̰
ՏԻՄ ընտրություններում կաշառք տալու և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու առիթով քրեական գործեր են հարուցվել

11:36 14.11.2017

Գլխավոր դատախազությունում ամփոփվել են 2017թ. նոյեմբերի 5-ին ՀՀ մարզերում կայացած ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների և ահազանգերի ստուգման արդյունքները:

̰
Նախագահն օրենք է ստորագրել

11:22 14.11.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը:

̰
Առանց լիցենզիայի ատամնաբուժարան Շամիրամ գյուղում

09:48 14.11.2017

Շամիրամ գյուղի ղեկավարի թույլտվությամբ գյուղում առանց լիցենզիայի մատուցվել են ատամնաբուժական ծառայություններ:

̰
Հանրային խորհուրդն առաջարկներ է ներկայացրել ՊՆ-ին

20:44 13.11.2017

Հանրային խորհուրդը զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի հետ կապված առաջարկներ է ներկայացրել ՊՆ-ին

̰
ՍԱՊԾ-ն կուսումնասիրի պտուղ-բանջարեղենի շուկան

19:39 13.11.2017

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հանրապետության ողջ տարածքում ուսումնասիրություններ կկատարի պտուղ-բանջարեղենի շուկայում՝ իրացվող պտուղ-բանջարեղենի ծագումը պարզելու և սպառողներին ամբողջական տեղեկատվություն տրամադրելու նպատակով: Միջոցառումների արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի վերջին:

̰
Վաղարշապատում 23-ամյա աղջկա են առևանգել և տեղափոխել Դիլիջան. հետախուզման մեջ գտնվող մեղադրյալը հայտնաբերվել է

19:10 13.11.2017

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է Էջմիածնի բնակչուհուն առևանգելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող անձը:

̰
Սոցցանցում կեղծ էջի միջոցով անառակաբարո նյութեր ուղարկած անձի նկատմամբ քրգործը կասեցվել է

19:00 13.11.2017

Անչափահաս աղջկա անվամբ սոցցանցում ստեղծված կեղծ էջի միջոցով անառակաբարո նյութեր ուղարկած անձի նկատմամբ քրեական գործը կասեցվել է:

̰
Կարանտինային կենտրոններ տեղափոխված բոլոր արջերը խեղումներ ունեն (տեսանյութ)

18:48 13.11.2017

Օրեր առաջ Ուրցաձորի Վայրի կենդանիների փրկարար կենտրոն է տեղափոխվել նաև «Էլ Գարդեն» ռեստորանային համալիրի արջը, հայտնում է Econews.am-ը:

̰
Հետախուզում է հայտարարվել բանկի մասնաճյուղի նախկին կառավարչի նկատմամբ

18:09 13.11.2017

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի Արագածոտն մասնաճյուղի հաճախորդներից խարդախությամբ գումար հափշտակելու և յուրացնելու դեպքի մի շարք հանգամանքներ. մասնաճյուղի նախկին կառավարչի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

̰
Նալբանցյանը կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանապագահներին

17:24 13.11.2017

Նոյեմբերի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այս մասին հայտարարել է նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասները խոսնակը չի ներկայացրել։

̰
«Շնող» ՀԷԿ-ը պատրաստ կլինի 2021 թվականին. Կարեն Դարբինյան

17:11 13.11.2017

Նախագծի ընդհանուր արժեքը կկազմի 200 մլն դոլար:

̰
Այս գիշեր և վաղը ցերեկը սպասվող եղանակի կանխատեսում

16:07 13.11.2017

Հանրապետության տարածքում`

Սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում

16:00 13.11.2017

2017 թվականի նոյեմբերի 14-ից Երևան քաղաքի Մալաթիայի-Մեծարենցի, Մանանդյան-Նիզամի, Գաջեգործների 1-ին ու 3-րդ, Չեխովի-Շևչենկոյի և Բուռնազյան-Միչուրինի փողոցների խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

̰
Թիթեռներից մինչև բեզոարյան այծ. Հայաստանի արգելված որսի մասին

15:41 13.11.2017

«Հայաստանը աշխարհի որոշ մեծահարուստների գրավում է նաև  իր կարմկրգրքային թիթեռներով», – այս  մասին այօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանկ ասել է Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը, հավելելով, որ աշխարհում ընդունված բիզնե է՝ Միացյալ Նահանգներում, Եվրոպայում շատ տարածված, երբ  մեծահարուստները թիթեռները ներ են մուծում իրենցզվարճանքների միջոցառումները զարդարելու համար: Կենդանապաշտպաններն  այսօր, ասուլիս հրավիրելով,  տեղեկացրել են, որ կենդանիների պաշտպանության […]

̰
Դասադուլավորները ուսանողներին կոչ են արել միանալ իրենց

15:24 13.11.2017

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության ուսանողներն ու նրանց համակիրներն այսօր շարունակել են դասադուլը՝ տարկետման իրավունքի փոփոխությունների դեմ բողոքով։

̰
Հիդրոմետ ծառայության հզորացումը՝ հանրային շահ

15:15 13.11.2017

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի տեխնիկական աջակցության փորձագիտական պատվիրակությանը:

Ըստ ԱԻն տարածած հաղորդագորւթյան՝ աշխատանքային խումբը ներկայացրել է Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի շրջանակում ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» կարիքների վերաբերյալ կատարված ուսումնասիրություններն ու դրանց հիման վրա ծառայության արդիականացման և բարեփոխման ճանապարհային քարտեզը:

̰
Դասագրքերը վերացնում են աշակերտների ինքնուրույն մտածելու կարողությունը. Հերմինե Անտոնյան

15:00 13.11.2017

Ինչպես հայտնի է, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ պարզելու դպրոցական դասագրքերի համար վճարվող գումարների սահմանադրականության հարցը:

̰
Ադրբեջանի զինուժը գնդակոծել է Բարեկամավանը

14:14 13.11.2017

Նոյեմբերի 12-ի երեկոյան ադրբեջանական դիրքերից գնդակոծվել է Տավուշի սահմանամերձ Բարեկամավան գյուղը։ 17։50-ի սահմաններում կրակոցները տևել են մոտ 5 րոպե, ապա շարունակվել են 18։20-ից սկսած, հայտնում է Aravot.am-ը։

ShantNews․am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ արձանագրվել է ՊԿ խոշոր գնդացրի 30 կրակոց և ԴՇԿ խոշոր գնդացրի մի քանի կրակոց։ Դրանց մի մասն է եղել գյուղի ուղղությամբ։

Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ վերջին շրջանում Տավուշի դիրքերի ուղղությամբ իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է, իսկ գնդակոծությանը հաջորդած գիշերը կրակոցներ չեն եղել։

̰
BACK_TO_TOP