13:05 15.11.2017
Էդուարդ Շարմազանովը ուսանողներին հանդիպելու առաջարկ է արել: «Ես առաջարկում եմ 4-5 հոգանոց աշխատանքային խումբ ստեղծել ու ժամը 2-ին հանդիպենք իմ աշխատասենյակում», – ասել է Շարմազանովը։ Քիչ անց ուսանողներին կառաջարկվի 5 հոգանոց խմբով հանդիպել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ։ Ուսանողների հետ հանդիպմանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ […]
13:05 15.11.2017
Հայաստանի խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի մասին օրենքի քննարկման ընթացքում հարց է հնչել Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման վերաբերյալ։ «Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը հետաքրքրվել է՝ կա՞ն արդյոք նախադրյալներ և միջոցներ՝ երկու երկրների միջև երկաթուղային կապ ստեղծելու համար։
Հարցին պատասպանելիս ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ում պնդմամբ՝ այս պահին երկաթգծի կառուցման համար միջոցներ չկան։ Եվ նույնիսկ կառուցման դեպքում երկաթուղին շահավետ չի լինի։
12:41 15.11.2017
ՀՀ նախագահի օդանավը վայրէջք կատարեց Մոսկվայում: Այդ մասին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը թվիթերյան իր էջում: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով նոյեմբերի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա: Նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու […]
12:31 15.11.2017
«Հանուն կրթության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը քննարկումից հետո բարձրախոսով առաջարկել է կարծիքներ հայտնել ակցիայի մասնակիցների հետագա քայլերի հետ կապված: Առաջարկից հետո որոշվել է կարծիքները սղագրել և նոր բարձրաձայնել: Ավելի ուշ ակցիայի մասնակիցների մեկն առաջարկել է բացել ճանապարհը, իմաստ չունի փակ պահել: Մեկ այլ մասնակից էլ առաջարկել է հրապարակել այն վիճակագրությունը, որը ուսումնասիրվել է այս […]
12:16 15.11.2017
Շարունակվում է «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների գործով դատավարությունը։ Այսօրվա նիստին վատացել է ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի ինքնազգացողությունը։ Շտապօգնություն է կանչվել: Խանդոյանը բողոքել է գլխացավերից։ Այս պահին նա իրեն լավ է զգում։ Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը անցած տարվա հուլիսի 17-ից երկու շաբաթ իր վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ […]
12:01 15.11.2017
Հացադուլավորների քննարկումը դեռ շարունակվում է: Նրանք քննարկում են իրենց հետագա անելիքներն ու հացադուլը շարունակել կամ չշարունակելու հարցը: Նշենք նաև, որ ոստիկանների մի խումբ քիչ առաջ մոտեցավ քննարկում իրականանցնող ուսանողերին:
12:01 15.11.2017
Վերլուծաբան Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարարության և Պենտագոնի կապերին: Նա նշել է, որ այդ կապերն ակտիվացել են 2001 թվականից: Պաշտպանության նախարարի պաշտոնում Սերժ Սարգսյանը մի քանի անգամ հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆելդին՝ Երևանում, Բրյուսելում, Վաշինգտոնում։ Բանակցությունների ժամանակ նա Սերժ Սարգսյանի հետ լուրջ պայմանավորվածություններ է ձեռք բերել։ […]
11:57 15.11.2017
ՀՀ ԱԺ-ում բյուջեի քննարկման ընթացքում «Ծառուկյան» խմբակցության անդամները ֆինանսների նախարարին հարցեր ուղղեցին փոքր և միջին ձեռնարկատերերի հանդեպ ադեկվատ վարչարարության թեմային։ Հարցը հասավ հարցին, թե արդյոք նախարարության «դուխը չի հերիքում» պայքարել մենաշնորհային դիրք զբաղեցնողների դեմ։
11:50 15.11.2017
Բաղրամյան պողոտայում այս պահին հանգիստ է: Ակցիայի մասնակիցներին է միացել է նաեւ հացադուլի մասնակից Դավիթ Պետրոսյանը, հացադուլ անող 4 հոգուց երեք միացել էին ավելի վաղ: Վերջինը մոտեցել է Դավիթ Պետրոսյանը: «Այս շտապողականությունը ցույց է տալիս, որ իրենք նպատակ են ունեցել օրենք ընդունել, այլ ոչ թե ցույց տալ, որ այդ օրենքը բխում է բոլորիս շահերից»,-ասել է […]
11:34 15.11.2017
Հացադուլավոր 4 ընկերները քիչ առաջ միացան բողոքի ակցիայի մասնակցիներին: Նրանց ակցիայի մասնակցիները ծափերով դիամվորեցին: Առաջին բանը, որ պետք ա ասեմ՝ բոլորիդ շնորհակալություն: Մեր սնունդը էնտեղ դուք եք, մեր օդն ու ջուրը դուք եք: Մենք ձեզնով ենք ապրում: Ձեր շատ լինելը էնտեղ ուժ է: Մենք որոշեցինք դուրս գալ, որպեսզի էստեղ ձեր կողքին լինենք, որվհետև անընդհատ առցնանց […]
11:18 15.11.2017
Ուսանողների և ոստիկանների միջև տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով վնասվածք ստացած ուսանող կա: Նա գետին է ընկել և դեմքին վնասվածքներ ստացել:
10:49 15.11.2017
Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող ուսանողների ակցիայի մասնակիցներից Վահան Կոստանյանը կոչ է արել 4 ընկերներին դադարեցնել հացադուլը և միանալ իրենց: Նա մասնավորապես ասել է. «Ըստ էրության, քանի որ մենք այս պահին գործ ունենք այլ իրավիճակի հետ, քան այսօր առավոտյան էր, կամ երեկ էր: Լևոնը մեզ միացավ էսօր այստեղ: Ես կոչ եմ անում նաև մեր մնացած […]
10:49 15.11.2017
Ազգային ժողովում մեկնարկել է 2018 թվականի պետական բյուջեի մասին օրենքի քննարկումը։ Բյուջեի հոդվածները կառավարության անունից ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ Նա նաև ամբողջացրել է 2017 թվականի ցուցանիշները ու նշել, որ այս տարվա ընթացքում սպասվում է 4,3 տոկոս տնտեսական աճ։
Նախարարին հարցեր տալիս «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ հաջորդ տարվա բյուջեում սոցիալական ծախսերի աճ նախատեսված չէ։ Նախարարն ի պատասխան նշել է, որ սոցիալական խնդիրները փորձում են լուծել ոչ միայն նպաստներով, այլև ենթակառուցվածքների ապահովման, արտոնյալ վարկերի տրամադրման և այլ միջոցներով։
10:23 15.11.2017
Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող ուսանողներին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Վալերի Օսպիյանը զգուշացրել է, որ Բաղրամյան պողոտան և Դեմիրճյան փողոցը փակելով ուսանողները բախման վտանգ են ստեղծում: Նա հինգ րոպե է ժամանակ է տվել, որպեսզի կողմնորոշվեն, հակառակ դեպքում հասարակական կարգը պահպանելու համար կարող են հատուկ միջոցներ կիրառել:
09:32 15.11.2017
Հայաստանի Ազգային ժողովն այսօրվա նիստի սկզբում քվերակությամբ ընդունեց նախորդ օրերին քննարկված 9 օրենքների և օրենքների փաթեթների նախագծեր, ընդ որում՝ 5-ը՝ միաձայն։ Օրենքներից հատկապես լայն քննարկման առարկա էր դարձել։
09:21 15.11.2017
Հանուն գիտության նախաձեռնության անդամները, մի խումբ ուսանողների հետ շարունակում են բողոքի ակցիա անցկացնել՝ ընդդեմ «Զինվորական ծառայության և զինվորական կարգավիճակի մասին օրենքի», որով նախատեսվում է սահմանափակել տարեկետման իրավունքը։ Ակցիայի մասնակիցները համալսարանից քայլերթով գնում են ԱԺ՝ «Տարկետում լինելույա», «Հանուն գիտության» վանկարկումներով
09:06 15.11.2017
Հանուն գիտության նախաձեռնության անդամները, մի խումբ ուսանողների հետտ միասին շարունակում են բողոքի ակցիա անցկացնել՝ ընդեմ Զինվորական ծառայության և զինվորական կարգավիճակի ասին օրենքի, որով նախատեսվում է չեղարկել տարեկետման օրենքը։ Ցույցի մասնակիցները համալսարանից քայլերթով շարժվեցին դեպի ԱԺ՝ տարկետում լինելույա, հանուն գիտության վանկարկումներով
17:33 14.11.2017
Միացյալ Նահանգներ այցի շրջանակում նոյեմբերի 13-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարան։ Լասկին հանրային կապերի դպրոցի սաների և դասախոսական համար Վիգեն Սարգսյանը հանդես է եկել հանրային առաջնորդության մասին դասախոսությամբ։
16:23 14.11.2017
Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով նոյեմբերի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա:
Նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու պետությունների ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը և երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կլինի նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը և տարածաշրջանային արդի խնդիրներին:
16:20 14.11.2017
ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից 06-10.11.17թթ. ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 46 իրավախախտում, որից 14-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 970.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
16:17 14.11.2017
Երևանի կենտրոն վարչական շրջանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում սովորող աշակերտներից մեկի մայրը՝ Մարինե Սարգսյանը ԶԼՄ-ներին հայտնել էր, որ դպրոցում իր որդուն ծեծի են ենթարկել, սկոտչով կապել են ձեռքերը և կտրել են թարթիչները: Մայրը նշված գործողությունների մեջ մեղադրում է նույն դասարանի մի քանի աշակերտների, ինչպես նաև ուսուցչական անձնակազմին` անտարբերության համար:
Երեխայի դասվարը՝ Վերոնիկա Բաբաջանյանը նշել է, որ ոչ ոք 7-ամյա տղային չի ծեծել: Նրա խոսքով՝ տղան սոցմանկավարժի հետ անցկացվող դասերից մեկի ժամանակ նրան հարցրել է, թե արդյոք կարելի է հոնքերը կտրել, սոցմանկավարժն էլ նրան պատասխանել է, որ ոչ: Հաջորդ օրը արդեն երեխան դպրոց է եկել թարթիչները կտրած, ծեծի հետքեր նրա վրա դասվարը չի նկատել: Կտրած թարթիչների մասին նա հայտնել է երեխայի վարորդին, վարորդն էլ երեխայի հորը: Վերոնիկա Բաբաջանյանի խոսքով՝ թարթիչները կտրելու օրը երեխան մնացել է մոր տանը: Երբ դասվարը նրան հարցրել է, թե ինչի համար է թարթիչները կտրել՝ երեխան պատասխանել է. «Ուզել եմ աչքերիս գույնը տեսնել»: Դասվարը մեզ հետ զրույցում նշեց, որ մայրը հազվադեպ է դպրոց եկել, միայն հորն են տեսել, իսկ առօրյա հարցերը քննարկել են նրանց վարորդի հետ: Տղան էլ հատուկ կարիքներ ունեցող երեխա է: «Երեխային երբ հարցնում են, թե քեզ ծեծե՞լ են, նա պատասխանում է՝ մեկ այո, մեկ էլ՝ ոչ: Տարբեր մարդկանց է նշում ու բացի այդ՝ նրա նշած անունով երեխա մեր դասարանում չկա: Նա անընդհատ Մինաս է ասում»,-ասաց նա: