15:51 21.11.2017
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
15:15 21.11.2017
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ մեկնարկել է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման շրջանը:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Վահան Մարտիրոսյանը ճանապարհների պահպանումն ու շահագործումն ապահովող ստորաբաժանումներին խիստ հանձնարարական է տվել առաջին իսկ տեղումների դեպքում, անկախ օրվա ժամից, ճանապարհների մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքներն անհապաղ սկսելու վերաբերյալ, այդ թվում և գիշերային ժամերին` չսպասելով լուսաբ
15:09 21.11.2017
ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեսյբուքյան էջում հայտնում է, որ նոյեմբերի 22-ի առավոտյան տաք և սառը օդային հոսանքների բախումից կառաջանա հզոր մթնոլորտային ճակատ.
13:11 20.11.2017
Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատաանում այսօր Սամվել Բաբայանի և 6 ամբաստանյալների գործով դատաքննության ժամանակ ճառերով են գալիս ամբաստանյալների շահերի պաշտպանները։ Ամբաստանյալ Սանասար Գաբրելյանը, ով մինրև հիմա առանց պաշտպանի էր հանդես գալիս, միջնորդեց նւստը հետաձգել մինչև իր նոր ներգրավված պաշտպանը Թբիլիսիից հասնի Երևան։ Դատավոր Արշակ Վարդանյանն ասաց, որ դա կոտնահարի մյուս ամբաստանյալների շահերը, […]
09:58 20.11.2017
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ այսօր պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն
Երևան քաղաքի
10։00-16։00 Գ.Նժդեհի փ. 7, Մանանդյան փ. 13, 15, 20, 22 շենքերը, Եղբայրության փ. 9, Շերամի փ. 67, 69, 77, 83, Արզումանյան փ. 13, 15, 17, 19 շենքերը, Սիսակյան փ. 3, 6, 8, 10, Լենինգրադյան փ. 32, 34, 36, 38, 40, 40Ա, 48, 48/1, 48/2, 48/3, 48/4, 48/5, 50, 50/1, 50/2, 50/3 շենքերը, Շինարարների փ. 3, 5, 7, Լենինականի փ. 4, 6, 8 շենքերը:
16:29 18.11.2017
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով նոյեմբերի 20-21-ը Հայաստան պաշտոնական այց կկատարի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին կընդունի Հանրապետության Նախագահը։
16:21 18.11.2017
Աշխարհի ամենաբարձր գագաթները նվաճած Ֆրանսահայ լեռնագնաց ԱՐԱ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ նոր խնդիր է դրել իր առաջ: Հայազգի լեռնագնացն այս անգամ ոչ թե պիտի հազարավոր կիլոմետրեր հաղթահարի` բարձր գագաթներ մագլցելով, այլ մտադիր է Ֆրանսիայի Մարսել քաղաքից վազքով հասնել Երեւան: Այդ մասին «Իրավունքին» տեղեկացրել է Ա. Խաչատուրյանն ու հավելել, որ Հայաստան հասնելու համար պետք է հատի 10 երկրի սահման:
13:27 18.11.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ա.Ն. Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի ղեկավար, հայտնի սրտաբան, վիրաբույժ, պրոֆեսոր, ակադեմիկոս Լեո Բոկերիային, ով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հրավերով եռօրյա այցով ժամանել է Հայաստան՝ բժշկական կենտրոնների հետ համագործակցություն զարգացնելու, ինչպես նաև փորձի փոխանակում իրականացնելու նպատակով:
13:13 18.11.2017
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում պարզվում են մի շարք կայքերի կողմից «Շանթ» հեռուստաընկերության հեղինակային և հարակից իրավունքները խախտելու դեպքի հանգամանքները: Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել մեկ անձի:
12:12 18.11.2017
եսօրին մի տղամարդ ներխուժել է «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», որտեղ սկսել է աշխատակիցների և երեխաների ներկայությամբ հայհոյանքներ ու անբարո խոսքեր ուղղել տնօրեն Մարիեն Գալստյանի հասցեին:
11:39 18.11.2017
Երևան քաղաքի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկի հին սերնդի լուսացույցները 2017 թվականի նոյեմբերի 20-ից կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով:
11:17 18.11.2017
Կանադա աշխատանքային այցի վերջին օրը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Մոնրեալի ՀԲԸՄ «Ալեք Մանուկյան» վարժարանում։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարին վարժարանի սաները դիմավորել են ՀՀ զինված ուժերի զինանշանով շապիկներով և կարդացել հայ զինվորին հասցեագրված իրենց պատրաստած նամակը։ Վարժարանի դահլիճում սաները նաև փոքրիկ համերգային ծրագիր են ներկայացրել հյուրերին։
10:16 18.11.2017
ՌԴ ԶՈւ սպառազինությունում առկա Տ-72Բ3 տարբերակից Տ-72Բ4 արդիականացումը տարբերվում է տեխնիկական հագեցվածությամբ, առավել հզոր շարժիչով, կրակի կառավարման բարելավված համակարգով։
20:36 17.11.2017
Մղարթ բնակավայրը տվել է իր նախնական համաձայնությունը Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակման երկրաբանական ուսումնասիրության ծրագրի իրականացմանը:
19:49 17.11.2017
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդության բանիմացների խորհրդի անդամ, ԻԻՀ գյուղատնտեսության նախարարությունում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլահ Հասան Ալամիի գլխավորած պատվիրակությանը:
19:31 17.11.2017
Հայաստանի զինված ուժերի սպառազինության տանկերից 30-ըը արդիականացվելու և հասցվելու է Տ-72Բ4-ի մակարդակի:
17:26 17.11.2017
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործեր են հարուցվել սուտ մատնության հատկանիշներով:
16:24 17.11.2017
Նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել Երևանի ավագանու Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ քննարկվել են մի շարք փողոցներ անվանակոչելու նախագծերը:
16:01 17.11.2017
Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը շրջայց է կատարել Կումայրի պատմական կենտրոնում, այնուհետև Գյումրիի քաղաքապետարանում անցկացրել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը:
Վարչապետին զեկուցվել է պատմական կենտրոնի՝ Շիրազի և դրան հարակից փողոցների ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ նախատեսվող աշխատանքների մասին:
15:28 17.11.2017
Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի աշակերտի իրավունքների ենթադրյալ խախտման հարցով Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ:
15:26 17.11.2017
Արցախյան հակամարտության կարգավորման տեսանկյունից հեծանիվ հայտնագործելը դժվար է, քանի որ մինչ այժմ բազմաթիվ տարբերակներ են առաջարկվել։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
15:20 17.11.2017
Հայաստանի արտգործնախարարն այսօր անդրադարձել է Եվրոմիության հետ Հայաստանի նոր համաձայնագրի վերաբերյալ ստորագրվելիք հռչակագրի այն կետին, որը վերաբերում է Արցախյան հակամարտությանը։ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ այս հարցում Ադրբեջանի դիրքորոշման հետ չեն համընկնում ոչ միայն Հայաստանի, այլև ընդհանրապես միջազգային հանրության դիրքորոշումները։ Սակայն համաձայնագիրն ու դրա վերաբերյալ հռչակագիրը նախատեսվում է ստորագրել նոյեմբերի 24-ին, և հարցի վերաբերյալ բանակցությունները դեռ շարունակվում են։
— Եվրոմիության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մշտապես նույնն է եղել՝ ի աջակցություն եռանախագահող երկրների ջանքերին և մոտեցումներին։ Այնպիսի մոտեցում է, որ վնաս չհասցնեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը։ Ինչ վերաբերում է այդ հռչակագրին, ապա բանակցությունները շարունակվում են, և մինչև որ բանակցությունները չեն վերջացել, ինչ-որ բանի մասին այսօր հայտարարելը այդ հայտարարության, հռչակագրի վերաբերյալ դեռ վաղաժամ է․ մի քանի օր դեռ կա, տեսնենք, — նշել է Էդվարդ Նալբանդյանը։
15:13 17.11.2017
Ստուգումները կանցնեն հոգեբանական հետազոտությունների տեսքով՝ ժամանակակից սարքավորումների ներգրավմամբ, հոգեբանական թեսթերի և զրույցների միջոցով:
15:04 17.11.2017
Ադրբեջանը խաթարում է Արցախյան հիմնահարցի արդյունավետ բանակցությունները՝ չկատարելով ձեռք բերված պայմանավորվածությունները։