12:48 22.11.2017
Հաշմանդամության խմբի փոփոխությունից դժգոհ քաղաքացին դիմել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։ Դիմումատուի հայտնած տեղեկությունների համաձայն՝ վեց տարի շարունակ բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում իր նկատմամբ սահմանվել է հաշմանդամության 2-րդ խումբ։ Այս տարի ևս այն երկարացվել է մեկ տարի ժամկետով, սակայն փորձաքննությունից երկու ամիս անց զանգահարել են, կանչել վերափորձաքննության և արդյունքում սահմանել հաշմանդամության 3-րդ խումբ։
12:05 22.11.2017
«Օրենքում չի խնդիրը: Այսինքն՝ օրենքը չի էդ խնդիրները լուծում, խնդիրների լուծման բոլոր մեխանիզմները մենք տեղափոխել են կառավարության որոշումների դաշտ: Որպեսզի հետագայում որտեղ մենք տեսնենք, որ կա թերություն, մենք հաշվի չենք առել, ձեր ասած պրոբլեմը առաջանում ա, մենք կարողանանք կառավարության որոշումով շատ արագ էդ լուծումները տանք», – ասել է Արտակ Զաքարյանը: Հիշեցնենք՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին […]
11:45 22.11.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-ամյակի առթիվ, որում ասվում է.
11:45 22.11.2017
Աժ-ում շարունակվում է իշխանություն-ուսանողներ քննարկումը: Քննարկման մասնակիցներից Դավիթ Պետրոսյանը ցանկացել է լսել կոնկրետ թվեր այն մասին, թե ինչ են ցույց տալիս կառավարության կատարած ուսումնասիրությունները՝ բանակում չծառայողներից քանիսն են գիտության մեջ մնում: Ի պատասխան՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է. «2007-2016 դոկտորները 445 են, թեկնածուները՝ 5032, որոնցից 2017 թվականի նոյեմբերի դրությամբ գիտության մեջ մնացել […]
11:37 22.11.2017
Օրերս ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն կանխել է մաքսային կանոնների խախտմամբ զգալի քանակությամբ դեղորայքի ներկրման երկու փորձ: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում Վրաստանից Հայաստան ուղևորվող ավտոմեքենայի դռների հատվածում հատուկ հարմարեցված թաքստոցներից հայտնաբերել են 21 կգ քաշով տարբեր տեսակի դեղորայք, որոնք վարորդը նպատակ է ունեցել իրացնել Երևանի դեղատներում:
11:30 22.11.2017
Ուսանողներ-իշխանություն կլոր սեղանի ժամանակ ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյան ասել է, որ քննարկումների անհրաժեշտություն տեսնում է: «Մենք էլ հասկանանք`ինչ չափանիշներ դնել, օրինակ՝ միջազգային օլիմպիադաներում՝ ոսկե մեդալը: Պատկերացնում եմ՝ ձևավորվի իսկապես լուրջ հանձնաժողով, որի մեջ լինեն Կրթության և գիտության, պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները: Հասկանանք՝ ինչ ձևով կարող ենք խնդիրը լուծել: Խնդիրն, ըստ էության, 2 տարվա […]
10:45 22.11.2017
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ 09.30-ի դրությամբ Գյումրու, Մարալիկի, Արթիկի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Թալինի, Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններին ձյուն է տեղում:
10:35 22.11.2017
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) և Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում: Նրա վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի մանրամասները պարզելու […]
10:20 22.11.2017
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ նոյեմբերի 21-ին պաշտոնապես բացվել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը: Բացման արարողությունը նվիրվել է ՀՀ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան հոբելյանին: Նոյեմբերի 25-ին լրանում է Մոնթեի 60-ամյակը: «Նա իրական մեր հայրենի հողի վրա երկու ոտքով ամուր կանգնած մարդ էր: Այդ իրական Մոնթեի՝ իմ մարտական ընկերոջ, ազնիվ ու շիտակ […]
19:13 21.11.2017
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 21-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և ԱՄՆ կայուն զարգացման գրասենյակի տնօրեն Լայլա Էնդրյուս Բաշանին։
18:32 21.11.2017
Հայաստանի և Եվրոպական Միության միջև նոր համաձայնագրի ստորագրմանը ոչ մի խոչընդոտ այլևս չկա, և այն հաստատ ստորագրվելու է նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան հարևանության գագաթաժողովի ընթացքում։
18:27 21.11.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Դիլիջանում մասնակցել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պաշտոնական բացման կապակցությամբ կրթահամալիրում տեղի ունեցած միջոցառմանը: Հանրապետության ղեկավարը ելույթ է ունեցել արարողությանը:
Հարգելի՛ հյուրեր,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ,սերժանտներ, վարժարանի սիրելի սաներ,
Շնորհավորում եմ բոլորիս Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պաշտոնական բացման կապակցությամբ: Խորհրդանշական է, որ բացման այս արարողությունը նվիրել ենք Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի հոբելյանին: Ինչպես գիտեք, նոյեմբերի 25-ին լրանում է նրա ծննդյան 60-ամյակը:
Մոնթեի կենսագրությանն անդրադառնալիս՝ բավական է նշել, որ Ճապոնիայում, Կալիֆոռնիայում բարձրակարգ կրթություն ստացած և Օքսֆորդի համալսարան ընդունված, 6-7 լեզուների տիրապետող երիտասարդը, հրաժարվելով հանգիստ ու ապահով ապագայից, իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է հայ ժողովրդի շահերի և անվտանգության պաշտպանությանը: Արցախյան ազատամարտը նրան բերեց Արցախ:
Մնացածն արդեն պատմություն է` Շահումյանի համար մղվող մարտեր, Մարտունու սաստիկ պաշտպանությունն ու անառիկ Մոնթեբերդի վերածելու պատմությունը: Հայրենիքի հանդեպ նրա սերն անանձնական էր, և դա անջնջելի է դարձել հայ ժողովրդի նորագույն պատմության մատյաններում:
Այսօր արդեն տպավորություն է ստեղծվում, որ Մոնթեն դառնում է մեր ժողովրդի ազատատենչ երևակայությունից ծնված առասպելական հերոս: Մեզնից յուրաքանչյուրը Մոնթեի իր կերպարն ունի, որն ուղեկցում է և՛ դժվարին պահին, և՛ հաջողությունների պահին, և՛ խնդիրների ժամանակ մեզ ուժ է տալիս:
Նա, սակայն, իրական, մեր հայրենի հողի վրա երկու ոտքով ամուր կանգնած մարդ էր: Այդ իրական Մոնթեի՝ իմ մարտական ընկերոջ, ազնիվ ու շիտակ Մոնթեի մասին կարելի է խոսել ու պատմել անվերջ:
Ինձ համար Մոնթեն ոչ միայն հայրենասեր ու անձնազոհ ազատամարտիկ էր, այլև ազնվության բացարձակ չափանիշ: Առաջին հայացքից բարդ ու հակասական կերպարի հետևում պարզ ու հասարակ, խիստ սակավապետ, իրեն մյուսներից չգերադասող ու կռվի թոհուբոհի ու դաժանությունների մեջ բյուրեղյա մաքրությունը չկորցրած մարդ էր:
Նրանից երբեք՝ նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում, ոչ ոք հայհոյանք չի լսել. նրա օգտագործած ամենակոպիտ բառը «էշն» էր: Նա մշտապես մտածում էր, որ խրամատի մյուս կողմում կռվող հակառակորդին միշտ պետք է հարգանքով վերաբերվել: Դա էր հաղթանակի ճանապարհը:
Ինչպես մի առիթով նշել եմ, ես իմ կյանքում չեմ հանդիպել մեկ ուրիշին, որն այդքան նվիրված լիներ իր գաղափարին: Անհնար է մեր հերոսամարտը գնահատել առանց Մոնթեի:
Հարգելի՛ բարեկամներ,
Ես հիշում եմ՝ Մոնթեի մահվան օրը նրա կինը՝ Սեդան, զսպելով սոսկալի վիշտը, ուժ գտավ ասելու, որ Մոնթեի հոգին հանգիստ կլինի, եթե նրա պայքարը շարունակվի ու հասցվի վերջնական հանգրվանի: Փաստ է, որ այդ պայքարը դեռ վերջնականապես ավարտին չի հասել, և մենք ձեզ հետ այս առումով դեռ պարտք ունենք տալու Մոնթեին և մեր մյուս ընկերներին:
Այս վարժարանը Մոնթեի գործի շարունակականության փայլուն վկայությունն է, եթե կուզեք՝ դրա խորհրդանիշը: Մոնթեն պետականության և կանոնավոր բանակի ստեղծման ամենաեռանդուն ջատագովներից մեկն էր: Նա առաջիններից էր, որ հասկացավ կարգապահ, արհեստավարժ ու ներդաշնակ ստորաբաժանումների ստեղծման կարևորությունը: Մարտունու պաշտպանական շրջանում նրա ղեկավարած ստորաբաժանումների բացառիկ հաջողությունները պայմանավորված էին առաջին հերթին այս հանգամանքով:
Մոնթեն իր տեսակի մեջ բացառիկ առաջնորդ էր: Այս վարժարանն ու իր սաները պետք է լինեն այդպիսին՝ առաջինն ամեն ինչում և ամենուր: Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի համապատասխան պայմաններ ստեղծենք այս վարժարանի սաների համար:
Մնում է, որ դուք , սիրելի՛ սաներ, հետևողականորեն և ջանադիր կերպով յուրացնեք զինվորականների ազնվագույն մասնագիտությունը, զինվեք գիտելիքով և կոփեք ձեր կամքը, ինչն անհրաժեշտ է լինելու մեր երկրի և ժողովրդի համար ամենավճռական պահերին:
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի սիրելի՛ սաներ,
Այս գեղեցիկ, ես կասեի՝ նույնիսկ շքեղ կառույցը տրամադրվել է հենց ձեզ և ոչ մեկ այլ պետական հաստատության: Դա վկայությունն է մեր պետության ուշադրության, ինչպես նաև այն առաջնահերթությունների, որ ունեն մեր ժողովուրդն ու հասարակությունը:
Կրկին շնորհավորում եմ ձեզ այս նշանակալի իրադարձության առթիվ և մաղթում, որ այս հաստատությունը ձեզ համար դառնա հարազատ օջախ: Վստահ եմ, որ այն կլինի իսկական ռազմիկներ կռելու դարբնոց:
Մաղթում եմ, որ այստեղից կյանք մտնեք Մոնթե Մելքոնյանի հիշատակին, նկարագրին և վաստակին արժանի քաղաքացիներ և զինվորականներ:
Բոլորիդ հաջողություն եմ մաղթում: Բարի երթ:
18:20 21.11.2017
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանը միջնորդագիր է ուղարկել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին՝ բնակչությանը բժշկական ծառայություններ մատուցելու ընթացքում «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից թույլ տրվող խախտումների վերաբերյալ՝ առաջարկելով գործուն միջոցներ ձեռնարկել՝ խախտումները վերացնելու, բուժանձնակազմի մասնագիտական հմտությունները բարելավելու ուղղությամբ։
18:14 21.11.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Դիլիջանում մասնակցել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պաշտոնական բացման կապակցությամբ կրթահամալիրում տեղի ունեցած միջոցառմանը:
Վարժարանի բացման արարողությունը նվիրվել է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան հոբելյանին. նոյեմբերի 25-ին լրանում է նրա ծննդյան 60-րդ տարեդարձը:
Վարժարանի զինվորական գծով փոխտնօրենի զեկույցն ընդունելուց և միջոցառման կապակցությամբ ելույթները լսելուց հետո, Նախագահը պաշտպանության նախարարի, ԱԱԽ անդամների և հյուրերի հետ դիտել է կրթահամալիրի սաների հանդիսավոր քայլերթը: Վարժարանի տարածքում տեղի է ունեցել նաև Մոնթե Մելքոնյանի արձանի բացման արարողությունը: Բացման պատիվը տրվել է Ազգային հերոսի զինակից Մարտիրոս Ժամկոչյանին և վարժարանի շրջանավարտ Վահագն Ասատրյանին:
Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել վարժարանի 80 առաջին կուրսեցիների խոստման արարողությունը, որից հետո հատուկ նշանակության ջոկատի մարտիկների հետ միասին վարժարանի սաները ցուցադրել են «Ճանապարհ դեպի բարձունք» անվանած իրենց մարտական հնարքները:
Հանրապետության Նախագահը հյուրերի հետ միասին շրջայց է կատարել վարժարանում, ծանոթացել ուսումնառության և վարժարանի սաների կենցաղավարության համար ստեղծված պայմաններին, ինչպես նաև ներկա գտնվել վարժարանում Թումո-բանակ համագործակցությամբ ստեղծված Թումոյի լսարանի բացմանը:
Միջոցառումն ավարտվել է տոնական համերգով և հրավառությամբ:
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պաշտոնական բացման արարողության ժամանակ Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով:
17:45 21.11.2017
ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են պետական ծառայության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ տվյալներ, որոնց հիման վրա նախապատրաստված նյութերով Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:
16:47 21.11.2017
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը քննադատության է ենթարկել Միացյալ Նահանգների կառավարության կողմից ֆինանսավորվող 9 լրատվամիջոց որպես «արտերկրյա գործակալ» գրանցելու Մոսկվայի որոշումը: Ռուսական կողմը պնդում է, որ այդ քայլն արվել է ի պատասխան Russia Today հեռուստաընկերության ծրագրերը տարածող ընկերությունը ԱՄՆ-ում «արտերկրյա գործակալ» գրանցելու որոշմանը, հայտնում է «Ամերիկայի ձայնի»-ի հայկական ծառայությունը:
Կայքը գրում է, որ այցելելով Մոսկվայում «Ամերիկայի ձայն»-ի և «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի գրասենյակ, դեսպանը նշել է՝ Մոսկվայի քայլը բոլորովին համարժեք չէ և կիրառվելու դեպքում «անհնար կդարձնի դրանց աշխատանքը» Ռուսաստանում:
«Ամերիկայի ձայն»-ի տնօրեն Ամանդա Բենեթն ասել է.
«Այս պահին մենք չենք կարող ասել՝ այս որոշումը ինչ ազդեցություն է ունենալու Ռուսաստանում մեր գործունեության վրա: Կարող ենք միայն ասել, որ «Ամերիկայի ձայն»-ը օրենքով անկախ, անաչառ և լուրերի վրա հիմնված լրատվական կազմակերպություն է, և մենք հավատարիմ ենք մնում այդ սկզբունքներին»:
15:51 21.11.2017
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
15:15 21.11.2017
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ մեկնարկել է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման շրջանը:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Վահան Մարտիրոսյանը ճանապարհների պահպանումն ու շահագործումն ապահովող ստորաբաժանումներին խիստ հանձնարարական է տվել առաջին իսկ տեղումների դեպքում, անկախ օրվա ժամից, ճանապարհների մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքներն անհապաղ սկսելու վերաբերյալ, այդ թվում և գիշերային ժամերին` չսպասելով լուսաբ
15:09 21.11.2017
ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեսյբուքյան էջում հայտնում է, որ նոյեմբերի 22-ի առավոտյան տաք և սառը օդային հոսանքների բախումից կառաջանա հզոր մթնոլորտային ճակատ.
13:11 20.11.2017
Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատաանում այսօր Սամվել Բաբայանի և 6 ամբաստանյալների գործով դատաքննության ժամանակ ճառերով են գալիս ամբաստանյալների շահերի պաշտպանները։ Ամբաստանյալ Սանասար Գաբրելյանը, ով մինրև հիմա առանց պաշտպանի էր հանդես գալիս, միջնորդեց նւստը հետաձգել մինչև իր նոր ներգրավված պաշտպանը Թբիլիսիից հասնի Երևան։ Դատավոր Արշակ Վարդանյանն ասաց, որ դա կոտնահարի մյուս ամբաստանյալների շահերը, […]
09:58 20.11.2017
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ այսօր պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն
Երևան քաղաքի
10։00-16։00 Գ.Նժդեհի փ. 7, Մանանդյան փ. 13, 15, 20, 22 շենքերը, Եղբայրության փ. 9, Շերամի փ. 67, 69, 77, 83, Արզումանյան փ. 13, 15, 17, 19 շենքերը, Սիսակյան փ. 3, 6, 8, 10, Լենինգրադյան փ. 32, 34, 36, 38, 40, 40Ա, 48, 48/1, 48/2, 48/3, 48/4, 48/5, 50, 50/1, 50/2, 50/3 շենքերը, Շինարարների փ. 3, 5, 7, Լենինականի փ. 4, 6, 8 շենքերը:
16:29 18.11.2017
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով նոյեմբերի 20-21-ը Հայաստան պաշտոնական այց կկատարի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին կընդունի Հանրապետության Նախագահը։
16:21 18.11.2017
Աշխարհի ամենաբարձր գագաթները նվաճած Ֆրանսահայ լեռնագնաց ԱՐԱ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ նոր խնդիր է դրել իր առաջ: Հայազգի լեռնագնացն այս անգամ ոչ թե պիտի հազարավոր կիլոմետրեր հաղթահարի` բարձր գագաթներ մագլցելով, այլ մտադիր է Ֆրանսիայի Մարսել քաղաքից վազքով հասնել Երեւան: Այդ մասին «Իրավունքին» տեղեկացրել է Ա. Խաչատուրյանն ու հավելել, որ Հայաստան հասնելու համար պետք է հատի 10 երկրի սահման:
13:27 18.11.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ա.Ն. Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի ղեկավար, հայտնի սրտաբան, վիրաբույժ, պրոֆեսոր, ակադեմիկոս Լեո Բոկերիային, ով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հրավերով եռօրյա այցով ժամանել է Հայաստան՝ բժշկական կենտրոնների հետ համագործակցություն զարգացնելու, ինչպես նաև փորձի փոխանակում իրականացնելու նպատակով:
13:13 18.11.2017
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում պարզվում են մի շարք կայքերի կողմից «Շանթ» հեռուստաընկերության հեղինակային և հարակից իրավունքները խախտելու դեպքի հանգամանքները: Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել մեկ անձի: