15:19 24.11.2017
«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու և դատավոր Արտուշ Գաբրիելյանի պատիվն ու արժանապատվություն ոտնահարելու համար:
14:40 24.11.2017
Աժ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ֆեյսբուքյան իր ջում գրում է, որ երեկ Կոպենհագենում՝ԵԽԽՎ բյուրոյի նիստում, որոշում կայացվեց երկարաձգել ԵԽԽվ-ում կոռուպցիոն վերջին իրադարձությունները հետաքննող անկախ մարմնի գործունեությունը մինչև 2018 թվականի ապրիլի 15-ը։ «Մինչ այդ ժամանակահատվածի ավարտը անկախ մարմինը բյուրոյին, այնուհետ՝ Վեհաժողովին կներկայացնի իր զեկույցը», -ասել է ՀՀ ԱԺ փոնախագահը: Արփինե Հովհաննիսյանը նաև հիշեցրել է, որ անկախ մարմինը […]
13:43 24.11.2017
Ադրբեջանի գերիների, պատանդների և անհետ կորածների գործակալությունը միջազգային կառույցներին դիմել է խնդրագրով՝ վերադարձնել ադրբեջանական բանակի զինծառայողի դին, որը միջդիրքային գոտում հայտնաբերել էին ՀՀ ԶՈւ զինծառայողները։
Ադրբեջանի բանակի՝ Նախիջևանում ծառայող կապիտանը դեռ սեպտեմբերին սպանել էր իր երեք ծառայակիցներին ու փախուստի դիմել։ Արդեն նոյեմբերին Հայաստանի պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածի (Նախիջևանի ուղղություն) դիրքերից մեկի դիմաց՝ միջդիրքային տարածքում, ՀՀ ԶՈւ զինծառայողները հայտնաբերել էին ադրբեջանցու դիակը։
«Ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների` նա Ադրբեջանի բանակի կապիտան, վաշտի հրամանատար է, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել է փախուստի», — նշվում էր ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
Միաժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստակամություն էր հայտնել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջոցով ադրբեջացու դիակը վերադարձնել Ադրբեջանին։
13:27 24.11.2017
Բնության պետական թանգարանում բացվել է «Անմահության մարտիկներ» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է համանուն գրքի ավելի քան 140 հերոսների դիմանակարները:
12:58 24.11.2017
«Րոպեներ առաջ Լեհաստանի Սեյմը 435 կողմ ձայներով միաձայն ընդունեց հայ համայնքին առնչվող բանաձև»,- գրել է ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում:
12:35 24.11.2017
Հայաստանում ներկայում գործում է 65 գրանցված և մոտ 200 չգրանցված կրոնական կազմակերպություն։ Այս թվերը ներկայացրել է «Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» կազմակերպության ղեկավար Ալեքսանդր Ամարյանը։ Նրա խոսքով՝ ավանդական եկեղեցիների հետևորդներին չհաշված՝ մյուս կրոնական կազմակերպություններին անդամակցում է մոտ 350 հազար քաղաքացի։
Ամարյանը նշում է, որ այս կառույցները մարդկանց իրենց շարքերն են ներքաշում ապօրինի եղանակներով` քարոզչություն իրականացելով փողոցում, ինչն արգելված է։ Ընդ որում՝ փողոցային քարոզչությունն էլ իրականացվում է հիվանդանոցների ու ոստիկանության շենքերի դիմաց, որտեղ մարդիկ այսպես թե այնպես այցելում են ստրեսային վիճակում։ Սա այդ կազմակերպություններին թույլ է տալիս այդ մարդկանց ավելի հեշտությամբ ներգրավել իրենց կառույցի մեջ։
Կրոնական այս կառույցներում շրջանառվում են նաև զգալի ֆինանսական միջոցներ, որոնց ստուգման մեխանիզմներ գործող օրենքներով նախատեսված չեն։ Ավելին, ընտրությունների ժամանակ այս կրոնական կառույցները նաև «ձայներ» են մատակարարում կուսակցություններին։
12:19 24.11.2017
Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն հանդիպել է ունեցել վարչապետ Շառլ Միշելի հետ:
12:12 24.11.2017
ՍԵֆիլյանի եվ մյուսների գործով դատաքննության ժամանակ դատարանը սկսեց իրեղեն ապացույցների հետազոտությունը։ Հետազոտվում են 2016 թվականի մայիսի 20 ին Ծիծեռնակաբերդի խճուղում վթարի ենթարկված Մերսեդես մակնիշի մեքենայի բեռնախցիկից առգրավված փամփուշտները և 2 ինքնաձիգները։ Պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ քրեական գործում նշված է 120 փամփուշտ իսկ դատարանում հետազոտվում է 100 ը։ Դատավոր Տաթեվ Գրիգորյանը պարզաբանեց որ մնացած 20 […]
11:39 24.11.2017
Ազատություն ռադիոկայանը հաղորդում է, որ երեկ՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել ռադիոկայանին։ Պատասխանելով հարցին, թե շարքային հայաստանցին ի՞նչ է ստանալու այս համաձայնագրից՝ Սերժ Սարգսյանն ասել է: «Վաղը չէ մյուս օրը, երևի թե՝ ոչինչ, անմիջապես իր վրա չի զգա, բայց ժամանակի ընթացքում կզգա, որովհետև մենք բարեփոխումները ի վիճակի […]
11:31 24.11.2017
Մի քանի Հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել լրագորղի աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է: «Սույն թվականի նոյեմբերի 20-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող Թերեզա Սարգսյանի գործով հերթական նիստի ժամանակ դատավոր Աննա Մաթևոսյանը, ամբաստանյալի փաստաբանի միջնորդությունը հաշվի առնելով, Aravot.am լրատվական կայքի լրագրողին արգելել է ձայնագրել դատական նիստը։ Սա այն բացառիկ […]
11:24 24.11.2017
Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատաքննությունը Շենգավիթ վարչայան շրջանում սկսվեց պաշտպան Արայիկ Պապիկյանի միջնորդությամբ՝ բացարկ պետական մեղադրող Պետրոս Պետրոսյանին (լուսանկարում) այն հիմնավորմամբ, որ մեղադրողը մինչ այժմ կանխակալ վերաբերմունք է դրսեւորել ամբաստանյալների նկատմամբ։ Մեղադրողն առարկեց միջնորդության դեմ: Փաստաբան Աննա Ջուվանովան պաշտպանեց Պապկյանի միջնորդությունը և հարցրեց՝ «ինչ է շահելու դատարանը իմ պաշտպանյալ Գալուստ Սահակյանին դատապարտելուց»։ Հետո անմիջապես […]
10:46 24.11.2017
Երևան քաղաքի Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկի թողունակությունը մեծացնելու և երթևեկության անվտանգությունը բարձրացնելու նպատակով 2017 թվականի նոյեմբերի 24-ից նշված խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
10:25 24.11.2017
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների դատաքննությունը։ Դատարանը ապացույցների նյութերի հետազոտման փուլում է։ Սպասվում է, որ դատարանն այսօր կհետազոտի իրեղեն ապացույցները՝ զենքերը (լուսանկարում)։ Նիստը չի սկսվել քանի որ փաստաբանների մեծ մասն ուշանում է։
09:12 24.11.2017
Քիչ առաջ ավարտվեց Հայաստան համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2017-ը, որը կրում է «Բերքառատ Արցախն» է խորագիրը։ Հիմնադրամը մարաթոնի ընթացքում ստացել է Քիչ առաջ ավարտվեց Հայաստան համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2017-ը, որը կրում է «Բերքառատ Արցախն» է խորագիրը։ Հիմնադրամը մարաթոնի ընթացքում ստացել է 12 մլն 505 հազար 456 դոլարի հանգանակություն և նվիրատվության խոստում: Հեռուստամարաթոնից ստացված գումարն ուղղվելու է […]
14:59 23.11.2017
Կառավարությունը շահագրգռված է մասնավոր հատվածի զարգացմամբ ու ընդլայմամբ, հեռահաղորդակցության ոլորտում ներդրումների ավելացմամբ»,- նշել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ժան Իվ Շարլիեի գլխավորած պատվիրակությանը:
14:34 23.11.2017
Նոյեմբերի 23-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ:
13:52 23.11.2017
«Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկացնում են՝ հեռուստամարաթոնը, որն ամեն տարի իրականացվում է Լոս Անջելեսում, հանրագումարի է բերում տարվա ընթացքում ՀH-ում, Արցախում և Սփյուռքում իրականացված ծրագրերը:
13:23 23.11.2017
ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից 13-17.11.17թթ. ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 29 իրավախախտում, որից 22-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 1.470.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
13:07 23.11.2017
«Վաղ է ասել, որ ռուսական C-400 ԶՀՀ-ները կհայտնվեն Թուրքիայում, -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Թուրքագետն այն համոզմանն է, որ տարբեր զարգացումներ կարող են լինել:
12:33 23.11.2017
Որպեսզի բանակցությունները արցախյան խնդրի շուրջ շարունակվեն, կողմերի միջև պետք է լինի վստահություն, ինչը հիմա չկա: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է փոխարգործնախարար Շավարշ Քոչարյանը:
12:15 23.11.2017
Հայաստանը և Եվրամիությունը պատրաստ են ստորագրել համապարփակ և ընդլայնված համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագիր: Փորձագետները ենթադրում են, որ նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ ոչինչ չի խոչընդոտի Երևանին և Բրյուսելին մերձենալու համար։ Գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։
11:31 23.11.2017
Կենտրոնական բանկը թողարկել է 500-դրամանոց նոր թղթադրամներ: Դրանց վրա պատկերված են Պարույր Սևակը, Տիգրան Պետրոսյանը, Վիլյամ Սարոյանը, Կոմիտասը, Հովհաննես Այվազովսկին ու Գրիգոր Լուսավորիչը։
09:36 23.11.2017
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:
Նոյեմբերի 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտում` ձնախառն անձրևի տեսքով:
09:25 23.11.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում նոյեմբերի 23-24-ը կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության և ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովներին:
Այցի շրջանակներում հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա նաև Բելգիայի Թագավոր Ֆիլիպի և վարչապետ Շառլ Միշելի հետ: