TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Բարդուխ Գաբրիելյանը սիգի որսին դեմ չէ, բայց պայմանով:

14:36 27.11.2017

Սևանա լճում 2200 տոննա սիգ կա, որից 550-ը արդյունագործական պաշարն է: Այս մասին այսօր ասել է Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ գաբրիելյանը: Գաբրիելյանն ասուլիսի ժամանկ անրադարձել է նաև այն բնդումներին, ըստ որոնց՝ արդեն կարելի է թույլ տալ լճից սիգի որոշակի քանակություն որսալ: «Ես ինքս դեմ չեմ, եթե հսկվի և էդ 550-ից որսվի, օրինակ, 100-ը: […]

̰
«Իմ ղեկավարած «օպերացիաների» ժամանակ 19 ինքնաթիռ է խփվել». Սամվել Բաբայան

14:29 27.11.2017

Կենտրոն Նորք  Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  Սամվել բաբայանի և մյուսների գործշով դատաքննության ժամանակ  այսօր շարունակվել են պաշտպանական ճառերը: Ամբաստանյալ Սամվել  Բաբայանի ձայնը թեեվ նորից կտրվսծ էր, սակայն պաշտպանական ճառով հանդես   եկավ: Նա ասաց, որ պնդում է իր  նախաքննական ցուցմունքում ասվածը՝  խոսքը ոչ թե հրթիռի մասին է, այլ հրթիռի մասինիկի՝«տրուբայի»: Բաբայանը պատասխանեց նաեվ պետական […]

̰
«Փողերի մասով ես կրիմինալ  որևիցե քայլ չեմ արել». Սամվել Բաբայան

14:01 27.11.2017

 Կենտորն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի և մյուսների գործով  դատաքննության ժամանակ շարունակվել են պաշտպանական ճառերը: Ամբաստանյալ Բաբայանն ասել է, որ փողերի լվացման դրվագով իրեն մեղավոր չի ճանաչում, որևիցե հանցագործություն չի կատարել, իրեն պարտք  են եղել, գումար են ուղարկել:«Ես ասել եմ ումից  եմ էդ  գումարը ստացել, ովա  ուղարկել առաջին րոպեից  որևիցե   բան […]

̰
Սևանում ձկան պաշարները ավելացել են. Բարդուխ Գաբրիելյան

13:44 27.11.2017

Այսօր հայտարարել է ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը: Նրա խոսքով, իշխան ձկան պաշարները ավելացել են մոտ 16 տոննայով, երբ անցյալ տարի 1֊ից 2 տոննա էր: Դա եղել է մանրաձուկ բաց թողնելու հաշվին:

̰
Ոստիկանները թաքցրել էին հանցագործությունը

13:18 27.11.2017

Պաշտոնեական դիրքի չարաշահման փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով կատարված նախաքննության արդյունքում բացահայտվել է, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը, նույն բաժանմունքի պետն ու Նաիրիի բաժնի պետի տեղակալը, նախնական համաձայնությամբ, հանցագործությունների բացահայտման ցուցանիշները բարձր ներկայացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են պաշտոնեական դիրքն ու թաքցրել իրենց կողմից սպասարկվող տարածքում կատարված հանցագործության դեպքը:

̰
Վատ կահավորված մուտքով բազմաբնակարան շենքերը գողերի թիրախ

12:35 27.11.2017

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բնակարանային գողությունների նախականխմանն ուղղված գործուն միջոցներ ձեռնարկելու առաջարկությամբ դիմել է տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Ըստ դատախազության ուսումնասիրության՝ պարզվել է, որ Երևան քաղաքում գողությունների մեծ մասը կատարվել է բազմաբնակարան շենքերի բնակարաններից՝ պայմանավորված այդպիսի շենքերի գերակշռությամբ

̰
Կարեն Կարապետյանի հարցազրույցը մանկության, գործարար աշխատանքի ու վարչապետի պաշտոնի մասին

12:20 27.11.2017

«Այս պաշտոնում ինձ ամենաշատը զարմացրել է այն, որ պոպուլիզմը դարձել է ուժեղ գործոն: Շատ են մարդիկ, որոնք տեսախցիկի առջև մի բան են ասում, տեսախցիկից դուրս՝ այլ բան, իսկ իրականում մտածում՝ լրիվ այլ բան: Ինքս երբևէ տեսախցիկի առջև չեմ ասել որևէ բան, որին չեմ հավատացել: Չեմ փորձում որևէ մեկին արհեստական դուր գալ, սուտ խոսելը սկզբունքորեն չեմ ընդունում: Լինում են դեպքեր, երբ ճիշտն ասել չես կարող, բայց, կարծում եմ, չկան դեպքեր, երբ պետք է սուտ խոսել:

̰
Վատիկանը հատուկ նամականիշ է թողարկել Հռոմի պապի նկարով՝ թիկունքին Ծիծեռնակաբերդը

10:56 27.11.2017

Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի 2016 թվականի այցերին նվիրված լույս են տեսել հատուկ փոստային նամականիշներ: Նամականիշների շարքում հատուկ տեղ է զբաղեցրել Հայաստան կատարած պատմական այցի վերաբերյալ թողարկված նմուշը:

̰
Պլանային հոսանքազրկումներ

10:07 27.11.2017

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար այսօր կհոսանքազրկվեն

Երևան քաղաքի

10։00-16։00 Շերամի փ. 79, 81, 85, 87, 89, 93, 103, 113, 115 շենքերը, Սվաճյան 56, 58, 60, 60/1, 62, Բաշինջաղյան փ. 17, 181, 183, 185 շենքերը, Արտաշիսյան փ. 46, 48, 50, 50Ա շենքերը,

10։30-16։30 Ավան՝ Սայաթ-Նովա թաղ. 1/3, 1/4, 1/5, 2, 3, 4

̰
Քաղցկեղի հիմնական պատճառներից մեկը ծխախոտն է

09:41 27.11.2017

Փորձագետները պարզել են, որ օնկո;լոգիական հիվանդությունների դեպքերի 42 տոկոսը պայմանավորված են մարդկանց սխալ ապրելակերպով: Այդ մասին, ըստ gazeta.ru-ի, զեկույց է հրապարակել Ամերիկյան օնկոլոգիական ընկերությունը: Ըստ մասնագետների քաղցկեղից մահացությունների 29 տոկոսը պայմանավորված է ծխելով, իսկ 6 տոկոսը՝ հավելյալ քաշով: Այլ պատճառների թվում է ալկոհոլի չարաշահումը, ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը, դիզիկական ցածր ակտիվությունը, կարմիր մսի օգտագործումը եւ կերակրացանկում […]

̰
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան

09:07 27.11.2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: Նոյեմբերի 27-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում և Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորայք-Սարավան հատվածի 3-րդ կմ-ին առկա է մերկասառույց:Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` […]

̰
Կողաշրջվել է բեռնատար

09:00 27.11.2017

Նոյեմբերի 27-ին, ժամը 00:22-ին ԱԻՆ-ը ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի կենտրոնական շուկայի մոտակայքում բեռնատար է շրջվել:  Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Իջևան հատվածի 52-րդ կմ-ին «MAN» մակնիշի SZ-929 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ՝ 1984 թ. ծնված Մ. Շարաշիձե) բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել, ինչի հետևանքով տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:

̰
Ապօրինի թմրաշրջանառության դեպքը բացահայտված է

15:30 25.11.2017

Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը:

̰
Բռնության չենթարկվելու համար կատուն առաջինը դուք ճղեք. կանանց ուղղված խորհուրդ Ահարոն Ադիբեկյանից

14:38 25.11.2017

Սոցիոլոգը պնդել է, որ Հայաստանում բռնության է ենթարկվում կանանց 85 տոկոսը և մի խորհուրդ տվել կանանց՝ անեկդոտի օրինակով: Նա հնազանդ կողակից ունենալու գաղտնիքը բացատրում է հետևյալ կերպ՝ հենց տուն բերելու առաջին օրը՝ կողակցի աչքի առաջ կատու ճղել:

̰
10 անգամ ազատազրկվածը կրկին ոստիկանությունում է

14:22 25.11.2017

Լոռու Ուրասար գյուղում կատարված գողության համար ձերբակալվել է նախկինում 10 անգամ ազատազրկվածը:

̰
Կինը որքան կրթված է, այնքան շատ է բռնության ենթարկվում. սոցիոլոգ

14:11 25.11.2017

«Երբ որ ամուսինը կնոջն ասում է՝ էդ ինչ ես հագել, սա արդեն բռնություն է: Երբ որ աղջկան ասում է՝ մեկ էլ չտենամ էդ կարճը, դա արդեն բնռություն է: Եթե ասում է՝ մյուս անգամ տեսնեմ կճղեմ, դա արդեն բռնություն է»:

̰
ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է անցկացնում Երևանում

13:58 25.11.2017

ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է անցկացնում Երևանում. զգուշացվում են երթևեկության մասնակից հետիոտները:

̰
Երթևեկության կազմակերպման հերթական փոփոխությունը Երևանում

13:40 25.11.2017

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի նոյեմբերի 26-ից Երևան քաղաքի Հր.Քոչար և Փափազյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Հր.Քոչարի փողոցի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածի երկու կողմերում՝ հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 3-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Փափազյան փողոց ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին:

̰
Կապան-Գորիս-Սիսիան-«Զանգեր», Նոյեմբերյան-Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհներին՝ մերկասառույց

13:01 25.11.2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին ժամը 09:50-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: Կապան-Գորիս-Սիսիան-«Զանգեր», Նոյեմբերյան-Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Նոյեմբերի 25-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն, կեսօրից հետո սպասվում է տեղումների դադար: Կոտայքի մարզի […]

̰
Իրական անկախության կարելի է հասնել միայն տնտեսական անկախության միջոցով. Մոնթե Մելքոնյանը կդառնար 60 տարեկան

12:23 25.11.2017

Մոնթե Մելքոնյանն այսօր կդառնար 60 տարեկան:1957 թվականի նոյեմբերի 25-ին,ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից 40 մղոն հեռու Վայսելիա ավանում ծնվեց ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանը:

̰
Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին

10:56 25.11.2017

Նոյեմբերի 25-26-ը արտգործանախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարների 34-րդ համաժողովին։

ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչությունից հայտնում են, որ Փարիզյան համաժողովին Հայաստանը կստանձնի Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահությունը։

̰
Որոշ ավոտճանապարհների մերկասառույց է

10:25 25.11.2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին ժամը 10:45-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:

Նոյեմբերի 25-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն, կեսօրից հետո սպասվում է տեղումների դադար:

̰
ՊՆ և ԱԻՆ աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու և խարդախության քրգործով

19:05 24.11.2017

ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների աշխատակիցների, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների, այդ թվում` կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության և առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքեր: Արդյունքում մեղադրանք է առաջադրվել 7 անձի:

̰
ՍԱՊԾ-ն կասեցրել է մի շարք ապրանքատեսակների իրացումը

18:55 24.11.2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերահսկողական միջոցառումների արդյունքում «Լիա-Կ», «Անուշ լինի, «ԴԱԱԱՌ», «Վ.Ա.Ս գրուպ», «Բեսթ Ֆուդ 17» ՍՊԸ-ների և անհատ ձեռնարկատեր Ժիրայր Ավագյանի պահեստներում հայտնաբերվել են մի շարք ապրանքատեսակներ, որոնց հայերեն մակնշումները չեն համապատասխանել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով մակնշմանը ներկայացվող պահանջներին:

̰
ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Արթուր Ղամբարյանը

18:25 24.11.2017

2017թ. նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նոր ձևավորված կարգապահական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որի ժամանակ անդամների ձայների մեծամասնությամբ հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը:

̰
Արգելված որսի ևս մեկ դեպք

17:01 24.11.2017

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ներկայացնել Կարմիր գրքում գրանցված կենդանիների ու թռչունների որսի դեպքեր, ինչպես նաև կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի ապացույցներ:

̰
Սերժ Սարգսյանի ելույթը ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովում

16:19 24.11.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ելույթ է ունեցել ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովում, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

Հարգելի՛ նախագահ Տուսկ,
Հարգելի՛ Բարձր ներկայացուցիչ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Շնորհակալ եմ այս գագաթնաժողովը համբերատարությամբ նախապատրաստելու և բարձր մակարդակով անցկացնելու համար։
Կցանկանայի նշել, որ 2017 թվականն իրավամբ կարելի է համարել Հայաստան-ԵՄ հարաբերությունների քառորդդարյա պատմության կարևոր հանգրվաններից մեկը, որ նշանավորվում է այսօր՝ այս գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ։ Այն համընդգրկուն փաստաթուղթ է, արտացոլում է մեր երկկողմ փոխգործակցության վերջին շրջանի նշանակալի զարգացումները և սահմանում դրանց խորացման համար անհրաժեշտ ուղենիշները:

̰
Հեռուստամարաթոն 2017-ի խոշոր նվիրատուները

16:15 24.11.2017

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հրապարակել է «Բերքառատ Արցախ» խորագրով 20-րդ հեռուստամարաթոնի խոշոր նվիրատուների ցանկը.

1. անանուն բարերար ԱՄՆ-ից` 2.5 միլիոն ԱՄՆ դոլար

2. ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյան` 2 միլիոն 250 հազար դոլար

̰
Ռուսական քարոզիչները՝ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման մասին

16:07 24.11.2017

Ռուսական պետական Russia Today ալիքի կայքը, որ համարվում է Ռուսաստանի պետական քարոզչության առացնքներից մեկը, վերլուծություն է թողարկել ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի մասին, որում հիշատակվում է նաև Հայաստանի և Եվրոմիության միջև ստորագրվելիք համաձայնագիրը։

Վերլուծության հիմքում դրված է այն կանխակալ պնդումը, թե այս ծրագիրը՝ Արևելյան գործընկերությունը, չի հաջողվելու, քանի որ ԵՄ անդամ պետություններ ու Արևելյան հարևաններն ունեն հակադիր դիրքորոշումներ։ Առանցքային քարոզչական ուղերձն այն է, թե Եվրոմիությունը մտադիր է հետխորհրդային հարևանների՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Բելառուսի հետ ջերմացնել իր հարաբերությունները, բայց ուզում է դա անել հենց հետխորհրդային պետությունների հաշվին, առանց նրանց որևէ կարգավիճակ տալու։

Հայաստանը նույնպես անմասն չի մնացել հոդվածում հիշատակումից։ Այստեղ, սակայն, շեշտը դրված է հայ-ադրբեջանական հակամարտության վրա։ Խնդիրն այն է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման հետ ստորագրվելու է նաև դրա վերաբերյալ հռչակագիր, որում հիշատակվելու են նաև սահմանային հարցեր։ Արցախյան հակամարտության համատեքստում Հայաստանն ու Ադրբեջանը, բնականաբար, տարբեր դիրքորոշումներ ունեն այս հարցում։ Եվ ձևակերպումների հարցը բանակցությունների թեմա էր մինչև վերջին օրերը։

Հենց սրա վրա են շեշտը դրել ռուսական քարոզչության մասնագետները՝ ակնարկելով, որ եթե համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել, եթե կոնսենսուսային ձևակերպումները չգտնվեն։ Հոդվածի հիմնական նպատակն, այսպիսով, համաձայնագրի առաջիկա ստորագրումը կասկածի տակ դնելն է ու դրա նշանակությունը նվաստացնելը։

̰
Հայրիկյանը դադարեցրել է հացադուլը

16:00 24.11.2017

ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը դադարեցրել է հացադուլը:

̰
BACK_TO_TOP