12:48 28.11.2017
Ըստ Հարությունյանի՝ հանրային ընկալումը դատական համակարգի մասին միշտ չէ, որ օբյեկտիվ իրականության հետ համընկնում է
12:11 28.11.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության և այլ երկրների միջև միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» ՀՀ օրենքը:
11:47 28.11.2017
2017թ. առաջին 9 ամիսներին գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության, ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության դատախազների և գլխավոր դատախազության ավագ դատախազների դատավարական ղեկավարման ներքո քննվել է կոռուպցիոն բնույթի հանրային առավել մեծ ուշադրության արժանացող հանցագործությունների հատկանիշներով հարուցված 52 քրեական գործ: Դրանցով քրեական հետապնդում է իրականացվել պաշտոնատար և առևտրային կազմակերպություններում ղեկավար կամ ծառայողական գործառույթներով օժտված 70 անձանց նկատմամբ: Մասնավորապես՝
11:17 28.11.2017
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ ադրբեջանցի ցանցահեններին հաջողվել է հայ օգտատերերի ֆեյսբուքյան գաղտնաբառեր գողանալ: Ներկայացված ցանկում այն պրոֆիլներն են, որոնք ենթարկվել են հարձակման:
10:14 28.11.2017
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հրապարակվեց Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի դատավճիռը: Նա դատապարտվեց 6 տարվա ազատազրկման:
Նախորդ նիստում Սամվել Բաբայանը հանդես էր եկել պաշտպանական ճառով՝ նշելով, որ իրականությանը չի համապատասխանում «Իգլայի» գործով իրեն ուղղված մեղադրանքը։ Ինչ վերաբերում է փողերի լվացման մեղադրանքին, Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ կրիմինալ տարր պարունակող որևէ քայլ չի կատարել.
«Գումարը օրենքով ուղարկել են, ես ասել եմ ՝ ումից եմ գումարը ստացել, ով է ուղարկել առաջին րոպեից, որևէ բան չեմ թաքցրել: »:
Նշենք, որ դատախազը Սամվել Բաբայանի համար պահանջել էր դատապարտել 7 տարվա ազատազրկման, Սանասար Գաբրիելյանին՝ 4 տարվա, Արմեն Պողոսյանին՝ 3 տարվա, Կարեն Քոչարյանին՝ 3 տարվա, Անդրանիկ Քոչարյանին՝ 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարի փորձաշրջանով, Դավիթ Հարությունյանին՝ 2 տարվա, Ժորա Զաքարյանին՝ 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարի փորձաշրջանով։
21:50 27.11.2017
Ազգային Ժողովի ելք խմբակցությունը օգտվելով նոր կանոնակարգ օրենքի ընձեռնած հնարավորություններից այսօր հրավիրել էր խորհրդարանական լսումներ՝ քննարկելու Ելք խմբակցության նախաձեռնությունը, համաձայն որի խմբակցությունն առաջարկում է հայտարարության տեքստ ընդունել ԵԱՏՄ կազմից Հայաստանի դուրս գալու գործընթացի վերաբերյալ: Քննարկումները տեվել են ավելի քան 4 ու կես ժամ, որի ընթացքում կողմերից յուրաքանչյուրը իր մոտեցումն է ներկայացրել ու փորձել ապացուցել հակառակ […]
17:58 27.11.2017
Բաբայանի և մյուսների գործով դատաքննության ժամանակ այսօր պաշտպանական ճառով հանդես է եկել Իգլայի գործով մյուս ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը: Նա ասել է, որ Սամվել Բաբայանը կապ չունի«Իգլա» համալիր ձեռք բերելու հետ:Ինքն է եղել նախաձեռնող, ցանկացել է Արցախի բանակին նվեր տալ:Ամբաստանյալ Արմեն Պողոսյանին է հանձնարարել, նա էլ գտել է Հրաչյա Մայիլյան անունով մեկին, ասել է նա կարող […]
17:42 27.11.2017
«Համադրելով այդ ամենը՝ պարզեցինք, որ հատկապես երկու մարզ՝ Լոռին և Սյունիքը հսկայական տարբերություն են տալիս բոլոր ցուցանիշներով՝ բացասական առումով: Այնպիսի մտահոգիչ տվյալներ և եզրակացություններ ստացվեցին, որ ստիպված եղանք հրավիրել միջազգային փորձագետներ և նրանք էլ համոզվեցին, որ ճիշտ է:
17:35 27.11.2017
Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատաքննությունը մոտեցավ հանգուցալուցմանը: Դատարանն այսօր շարունակել է լսել պաշտպանական ճառերը եվ ամբաստանյալների վերջին խոսքերը: Ամբաստանյալներից ոչ մեկը չի ընդունել իր մեղքը:Նրանք դատարանից խնդրել են մարդկայնորեն մոտենալ և արդարացի դատավճիռ կայացնել: /Տեսանյութ/
17:02 27.11.2017
Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն այսօր ներկայացրել է «Ընդերքօգտագործման իրավունքի տրման գործընթացքում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» խորագրով հետազոտության արդյունքները: Բացահայտված կոռուպցիոն ռիսկերի մեծ մասը վերաբերում է ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացում առկա մի շարք խնդիրներ:
16:53 27.11.2017
Հայաստան-Եվրոմիություն համաձայնագրի դրույթները սահմանում են այնպիսի պայմաններ ու բարեփոխումներ, որոնցով հայկական կողմը կտեղայնացնի եվրոպական կարգեր, որոնք էլ եվրոպացի ներդրողին վստահություն կներշնչեն։ Դրանց թվում են մասնավորապես մրցակցության ապահովումն ու կադրերի պատրաստումը։ Հայաստանում Եվրոմիության ներկայացուցչության ղեկավարի խոսքով՝ սա օգուտներից միայն մեկն է, որ համաձայնագրից կարող է ակնկալել Հայաստանի քաղաքացին։
— Այս տարրերը եվրոպական բիզնեսներին կարող են խրախուսել ավելի շատ ներդրումներ իրականացնել Հայաստանում։ Այս դրույթները եվրոպական ընկերություններին կարող են խրախուսել ավելի շատ առևտուր անել, որովհետև այդ դրույթները հաստատելու են երաշխիքներ, որ Հայաստանում կիրառվում են բիզնեսի ժամանակակից, ավելի ճիշտ՝ արևմտյան ստանդարտներ, ինչը, կարծում եմ, շատ կարևոր է։ Որևէ բան մի սպասեք վաղ, կամ մյուս օրը։ Բայց ես ավելի քան վստահ եմ, որ այս համաձայնագրի շուրջ բանակցությունների ժամանակ ցուցաբերված համագործակցության ոգին ավելի կընդգծվի կիրառման ընթացքում։ Եւ հավատացած եմ, որ իրական փաստերը ցույց կտան, թե որքան օգտակար է այս համաձայնագիրը Հայաստանի ու Եվրոմիության համար,ինչպես նաև այլ երկրների համար, — հայտարարել է Հայաստանում Եվրոմիության ներկայացուցչության ղեկավարը։
Երևանն այս փաստաթղթի իրագործման դեպքում կարող է նաև կապող օղակ լինել եվրոպական ու եվրասիական տնտեսական կառույցների միջև, քանի որ այստեղ հաշվի են առնված նաև ԵԱՏՄ-ում Հայաստանի պարտավորությունները։ Ավելին, դեսպանի խոսքով՝ եվրոպական կողմը ուրախ կլինի, եթե Հայաստանը կարողանա կապող կամուրջ դառնալ երկու գոտիների միջև։
Նույն տրամաբանության մեջ է Պյոտր Սվիտալսկին ներկայացրել նաև վիզաների հարցը՝ եվրոպացին պետք է վստահ լինի, որ Հայաստանից Եվրոպա եկողը կրում է նույն արժեքները։ Թեև այս պայմանները բավարարելու դեպքում եվրոպական կողմը պատրաստ է անմիջապես ձեռնարկել վիզային ռեժիմի ազատականացում, սակայն դեսպանի խոսքով՝ դրան հասնելու համար երկար աշխատանք է պետք։
— Վիզաների ազատականացումը իրավունք չէ, դա արտոնություն է։ Եվ եվրոպացի քաղաքացիները պետք է իմանան, որ վիզաների ազատականացման ձգտող երկրներն ունեն եվրոպական կողմնորոշում, նրանք հավատում են Եվրոպային, նրանք ուզում են դիտարկվել որպես իսկական եվրոպացիներ, նրանք ուզում են ապրել եվրոպական ստանդարտներով ու նորմերով և նրանք մտածում են ինչպես եվրոպացի, — նշել է դեսպանը։
Սվիտալսկին խոսել է նաև ԵԱՏՄ գծով Հայաստանի հանձնառությունների մասին ու նշել, որ Եվրոմիությունը նման համաձայնագիր ունի նաև Ղազախստանի հետ։ Ու թեև Հայաստանի հետ համաձայնագիրը ավելի ընդգրկուն է, սակայն այն չի խանգարում Հայաստանի եվրասիական հանձնառությունների կատարմանը։ Ավելին, Հայաստանը կարող է կապող կամուրջ լինել, ինչի համար Եվրոմիությունը նույնիսկ ուրախ կլինի։
15:50 27.11.2017
Իրավապահները անձանագրել են «Շանթ» հեռուստաընկերության արտադրանքի ապօրինի հեռարձակման դեպքերն: Տասնյակ կայքեր, չունենալով դրա իրավունքը, ամբողջությամբ կամ հատվածաբար ցուդադրել են հաղորդումներն ու ֆիլմերը և եկամուտ ստացել: «Շանթ» հեռուստաընկերությունը գործողություններ է սկսել իր իրավունքները պաշտպանելու համար: Հեղինակային և հարակից իրավունքների խախտումների համար պատասխանատվության ինչպիսի՞ մեխանիզմներ են նախատեսված աշխարհում և Հայաստանում. ներկայացվող թեմատիկ անդրադարձը ոչ միայն այս մասին […]
15:38 27.11.2017
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, պաշտոնական այցով կմեկնի Մինսկ:
Նոյեմբերի 30-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի, պաշտպանության նախարարների խորհրդի և ազգային անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական համատեղ նիստին:
15:11 27.11.2017
Մասնագիտական ուսումնասիրություններց ցույց են տվել, որ ի տերբերություն ձկնային պաշարների, խեցգետնի արդյունագործական պաշարները Սևանա լճում կրճատվել են մոտ 2 անգամ: Այսօր մեկ տարվա ուսումնասիրությունների արդյունքներն են ներկյացրել Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը: «Եթե անցյալ տարի գնահատվել էր 4800 արդյունագործական պաշարը խեցգետնի, իսկ արդյունագործականը համարվում է 9 սմ և ավելի բարձր, ապա էս տարի […]
14:55 27.11.2017
Տարվա ընթացքում կատարած ուսումնասիրությունների արդյունքներն է ամփոփել ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը: Ըստն նրա ներկայացրած տվյալների Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարները մոտավոր հաշվարկներով չեն անցնում 2860 տոննայից: «2200 դա սիգի ընդհանուր պաշարն է, որի մեջ մտնում են և մանրաձկները, և արդյունագործական պաշարը: Դրանից մոտավորապես 550-ը արդյուանագործական պաշարի ձկներ են: Մոտավորապես […]
14:36 27.11.2017
Սևանա լճում 2200 տոննա սիգ կա, որից 550-ը արդյունագործական պաշարն է: Այս մասին այսօր ասել է Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ գաբրիելյանը: Գաբրիելյանն ասուլիսի ժամանկ անրադարձել է նաև այն բնդումներին, ըստ որոնց՝ արդեն կարելի է թույլ տալ լճից սիգի որոշակի քանակություն որսալ: «Ես ինքս դեմ չեմ, եթե հսկվի և էդ 550-ից որսվի, օրինակ, 100-ը: […]
14:29 27.11.2017
Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Սամվել բաբայանի և մյուսների գործշով դատաքննության ժամանակ այսօր շարունակվել են պաշտպանական ճառերը: Ամբաստանյալ Սամվել Բաբայանի ձայնը թեեվ նորից կտրվսծ էր, սակայն պաշտպանական ճառով հանդես եկավ: Նա ասաց, որ պնդում է իր նախաքննական ցուցմունքում ասվածը՝ խոսքը ոչ թե հրթիռի մասին է, այլ հրթիռի մասինիկի՝«տրուբայի»: Բաբայանը պատասխանեց նաեվ պետական […]
14:01 27.11.2017
Կենտորն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատաքննության ժամանակ շարունակվել են պաշտպանական ճառերը: Ամբաստանյալ Բաբայանն ասել է, որ փողերի լվացման դրվագով իրեն մեղավոր չի ճանաչում, որևիցե հանցագործություն չի կատարել, իրեն պարտք են եղել, գումար են ուղարկել:«Ես ասել եմ ումից եմ էդ գումարը ստացել, ովա ուղարկել առաջին րոպեից որևիցե բան […]
13:44 27.11.2017
Այսօր հայտարարել է ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը: Նրա խոսքով, իշխան ձկան պաշարները ավելացել են մոտ 16 տոննայով, երբ անցյալ տարի 1֊ից 2 տոննա էր: Դա եղել է մանրաձուկ բաց թողնելու հաշվին:
13:18 27.11.2017
Պաշտոնեական դիրքի չարաշահման փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով կատարված նախաքննության արդյունքում բացահայտվել է, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը, նույն բաժանմունքի պետն ու Նաիրիի բաժնի պետի տեղակալը, նախնական համաձայնությամբ, հանցագործությունների բացահայտման ցուցանիշները բարձր ներկայացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են պաշտոնեական դիրքն ու թաքցրել իրենց կողմից սպասարկվող տարածքում կատարված հանցագործության դեպքը:
12:35 27.11.2017
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բնակարանային գողությունների նախականխմանն ուղղված գործուն միջոցներ ձեռնարկելու առաջարկությամբ դիմել է տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Ըստ դատախազության ուսումնասիրության՝ պարզվել է, որ Երևան քաղաքում գողությունների մեծ մասը կատարվել է բազմաբնակարան շենքերի բնակարաններից՝ պայմանավորված այդպիսի շենքերի գերակշռությամբ
12:20 27.11.2017
«Այս պաշտոնում ինձ ամենաշատը զարմացրել է այն, որ պոպուլիզմը դարձել է ուժեղ գործոն: Շատ են մարդիկ, որոնք տեսախցիկի առջև մի բան են ասում, տեսախցիկից դուրս՝ այլ բան, իսկ իրականում մտածում՝ լրիվ այլ բան: Ինքս երբևէ տեսախցիկի առջև չեմ ասել որևէ բան, որին չեմ հավատացել: Չեմ փորձում որևէ մեկին արհեստական դուր գալ, սուտ խոսելը սկզբունքորեն չեմ ընդունում: Լինում են դեպքեր, երբ ճիշտն ասել չես կարող, բայց, կարծում եմ, չկան դեպքեր, երբ պետք է սուտ խոսել:
10:56 27.11.2017
Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի 2016 թվականի այցերին նվիրված լույս են տեսել հատուկ փոստային նամականիշներ: Նամականիշների շարքում հատուկ տեղ է զբաղեցրել Հայաստան կատարած պատմական այցի վերաբերյալ թողարկված նմուշը:
10:07 27.11.2017
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար այսօր կհոսանքազրկվեն
Երևան քաղաքի
10։00-16։00 Շերամի փ. 79, 81, 85, 87, 89, 93, 103, 113, 115 շենքերը, Սվաճյան 56, 58, 60, 60/1, 62, Բաշինջաղյան փ. 17, 181, 183, 185 շենքերը, Արտաշիսյան փ. 46, 48, 50, 50Ա շենքերը,
10։30-16։30 Ավան՝ Սայաթ-Նովա թաղ. 1/3, 1/4, 1/5, 2, 3, 4
09:41 27.11.2017
Փորձագետները պարզել են, որ օնկո;լոգիական հիվանդությունների դեպքերի 42 տոկոսը պայմանավորված են մարդկանց սխալ ապրելակերպով: Այդ մասին, ըստ gazeta.ru-ի, զեկույց է հրապարակել Ամերիկյան օնկոլոգիական ընկերությունը: Ըստ մասնագետների քաղցկեղից մահացությունների 29 տոկոսը պայմանավորված է ծխելով, իսկ 6 տոկոսը՝ հավելյալ քաշով: Այլ պատճառների թվում է ալկոհոլի չարաշահումը, ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը, դիզիկական ցածր ակտիվությունը, կարմիր մսի օգտագործումը եւ կերակրացանկում […]
09:07 27.11.2017
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: Նոյեմբերի 27-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում և Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորայք-Սարավան հատվածի 3-րդ կմ-ին առկա է մերկասառույց:Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` […]
09:00 27.11.2017
Նոյեմբերի 27-ին, ժամը 00:22-ին ԱԻՆ-ը ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի կենտրոնական շուկայի մոտակայքում բեռնատար է շրջվել: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Իջևան հատվածի 52-րդ կմ-ին «MAN» մակնիշի SZ-929 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ՝ 1984 թ. ծնված Մ. Շարաշիձե) բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել, ինչի հետևանքով տեղի է ունեցել վառելիքի արտահոսք: